Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/18

Այս էջը սրբագրված չէ

թյան բնագավառում, թղթի, ռետինի, ներ– կերի, օճառի արտադրության մեջ։

ՄՈՆՏՎԻԼԱ Վիտաուտաս Միքոլասովիչ (1902, Չիկագո –1941, Կաունաս), լիտ– վացի սովետական բանաստեղծ։ 1906-ից ապրել է Լիտվայում։ 1924-ին երիտասար– դական հակապատերազմական կազմա– կերպությանը մասնակցելու համար բան– տարկվել է։ Ավարտել է Մարիամպոլի ուսուցչական սեմինարիան (1928), սո– վորել Կաունասի համալսարանում (1928)։ Բանաստեղծությունների առաջին ժողո– վածուն (1925) արգելվել է գրաքննության կողմից․ 1933-ին հրատարակել է «Անօթե– վան գիշերներ»-ը (համանուն կինոնկար, 1966)։ Մ–ի պոեզիան հագեցած է բուրժ․ կարգերի դեմ պայքարի ոգով։ 1940-ից հետո բանաստեղծն ակտիվորեն մասնակ– ցել է Սովետական Լիտվայի հասարակա– կան–քաղաքական կյանքին։ 1940-ին լույս է տեսել նրա «Լայնարձակ երկրի վրա» ժողովածուն, 1941-ին՝ «Պսակ Սովետա– կան Լիտվային» չափածո շարքը* Գնդա– կահարվել է ֆաշիստների կողմից։

ՄՈՆՏՐԵ&ՈՐ, Մանարեզռր, Օսիպ Անտոնռվիչ (գրականության մեջ հայտնի է նան «Ղարա մայոր», «Քաշ մայոր», «Կորովի մայոր» մականուններով, 1767– 21․8․1804), ցարական բանակի մայոր, ռու– սական զորքերի Երեանյան առաջին ար– շավանքի (1804) հերոսներից։ Ազգությամբ՝ լեհ։ Ծնվել է Ռուսաստանում, լեհ շլյախ– տիչի ընտանիքում։ Ավարտել է Ռուսաստա– նի զինված ուժերի դրագունական (հեծյալ) զորքերի կադետական կորպուսը (1783)։ 1785–87-ին մասնակցել է կովկասյան լեռնաբնակների խռովությունների ճընշ– մանը, 1787–91-ի ռուս–թուրք․ պատերազ– մում՝ 1788-ի Կուբանի օպերացիային։ Աչ– քի է ընկել Անապայի գրավման ժամանակ (1791), որի համար արժանացել է Ս․ Վլա– դիմիրի IV աստիճանի շքանշանի։ Մաս– նակցել է Անդրկովկաս ներխուժած Աղա– Մահմեդ խանի հրոսակների դեմ Կասպիա– կան կորպուսի ռազմարշավին (1796–97), վրաստան թափանցած Օմար խանի լեզ– Մայոր Օ․ Ա․ Մոնտրեզորի ջոկատի վերջին հերոսամարտը գի ելուզակների և վրաց խռովարար ար– քայազունների դեմ կռիվներին (1800– 1802)։ 1803-ին գեներալ Պ․ Դ․ Ցիցիանովի հրամանով նշանակվել է Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանի հս․ շըր– ջաններից նոր կազմված Փամբակի ռազմ, դիստանցիայի պետ։ Իր գումարտակով (որի կազմում կային նաև հայ զինվորա– կաններ) հաստատվել է Ղարաքիլիսայում (Կիրովական)։ Սահմանների ու կոմունի– կացիաների պաշտպանությունից բացի, դիվանագիտական հարաբերությունների մեջ է մտել սահմանամերձ իրանական խա– նությունների, թուրք, փաշայությունների, ինչպես նաև էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսության հետ։ Այդ գործումՄ–ին աջակցել են հայ ազատագրական շարժ– ման գործիչները։ Մ–ի հրամանատարու– թյան տակ գտնվող Փամբակի դիստան– ցիայի սահմաններում ապաստան են գտել իրան, ու թուրք, հալածանքներից փա– խած հազարավոր հայեր։ 1804-ի մա– յիսի 29-ին՝ Մ․, իր հայ օգնական Տանի Օհանի մասնակցությամբ, Երևանի խանին ներկայացրել է ռուս, ցարի հրովարտակը՝ Դանիեւ Ա Սուրմառեցոա կաթողիկոսա– կան գահին վերականգնելու, ինչպես նաև Երևանի բերդը հանձնելու մասին Ցիցիա– նովի վերջնագիրը։ Մերժումից հետո մաս– նակցել է էջմիածնի ազատագրմանը, ապա՝ Երևանի բերդի պաշարմանը։ 1804-ի օգոստ․ 18-ին Մ․ առաջադրանք է ստացել Փամբակում դիմավորել և Երևան հասցնել Թիֆլիսից Մելիք–Ապովի որդի Ռոստոմ Բեկի գլխավորությամբ պարենամթերք և զինամթերք տեղափոխող հերթական գու– մակին։ Մ–ի ջոկատը (114 զինվոր, 35 հայ ու վրացի աշխարհազորային) ճանապար– հին հետապնդվել է Փիր–Ղուլի խանի 500 հեծյալներից, իսկ Փամբակի գոգհովտում հանդիպել է նաև վրաց խռովարար ար– քայազն Ալեքսանդրի 6 հզ–անոց զորքին (պարսիկ սարբազներից և տեղի վաչկա– տուն խռովարարներից բաղկացած)։ Ան– հավասար մարտում ջոկատը համարյա գլխովին ջախջախվել է, Մ․՝ զոհվել։ Մ–ի և նրա հերոսական ջոկատի պատվին, ճա– կատամարտի վայրում զոհվածների եղ– բայրական գերեզմանի վրա, 1805-ին կանգնեցվել է հուշակոթող։ Գրկ․ Ա բ ո վ յ ա ն Խ․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3, Ե․, 1948, էջ 57, հ․ 7, 1956, էշ 455։ Խ UI- չատրյան Հ․, Մի հուշարձանի ճակա– տագիրը, -«Լենինյան ուղիով», 1964, JVR 11։ Зубов П․, Подвиги русских воинов в странах кавказских с 1800 по 1834 г․, т․ 1, ч․ 1–2, СПБ, 1835; Потто В․, Кавказская война, т․ 1, СПБ, 1887, с․ 376-77; Туч– ков С․ А․, Записки․․․, СПБ, 1908․ Հ․ Խաչատրյան

ՄՈՆՏՐՏՈ8Ի ԿՈՆՖԵՐԱՆՍ 1936, տեղի է ունեցել հունիսի 22 – հուլիսի 21-ին, Մոնտրյո (Շվեյցարիա) քաղաքում, մաս– նակցել են ՍՍՀՄ, Թուրքիան, Մեծ Բրի– տանիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Ռու– մինիան, Հարավսլավիան, Հունաստանը, Ավստրալիան և &սայոնիան։ Հրավիրվել է Թուրքիայի առաջարկով՝ Լոգանի կոն– ֆերանսում (տես Լոզանի կոնֆերանս 1922–23) Սևծովյան նեղուցների վերա– բերյալ սահմանած ռեժիմի վերանայման համար; Ստորագրվել է նոր կոնվենցիա, որի հիման վրա Թուրքիան իրավունք էր ստանում վերառազմականացնել նե– ղուցների գոտին։ Բոլոր երկրների առևտ– րական նավերին թույլատրվում էր խաղաղ և պատերազմական պայմաններում ազատ ելումուտ անել նեղուցներով։ Խաղաղ պայ– մաններում ոչ–սևծովյան երկրների ռազ– մանավերի ելումուտը նեղուցներով սահ– մանափակվում էր ինչպես քանակով, կար– գով, այնպես էլ տոննաժով։ Սևծովյան եր– կըրների ռազմանավերը խաղաղ պայման– ներում կարող էին անցնել նեղուցներով թուրք, իշխանությունների նախօրոք գի– տությամբ։ Պատերազմի պայմաններում, եթե Թուրքիան մասնակցեր պատերազ– մին, նեղուցների հարցը կտնօրիներ իր հայեցողությամբ, իսկ չեզոքության դեպ– քում պարտավորվում էր թույլ չտալ պա– տերազմող կողմերի նավերին անցնելու նեղուցներով։ Սակայն երկրորդ համաշ– խարհային պատերազմի ժամանակ Թուր– քիան, որ իրեն չեզոք էր հայտարարել, թույլ տվեց Գերմանիային օգտվելու Սև– ծովյան նեղուցներից։ Մ․ կ–ի որոշումները իր ժամանակի համար մի քայլ առաջ էին նեղուցների նկատմամբ սևծովյան երկըր– ների իրավունքը ճանաչելու խնդրում։ Հ․ Լիւոյան

ՄՈՆՐԵԱԼ (Montreal), քաղաք Կանադա– յի արևելքում, Քվեբեկ նահանգում։ Գտնը– վում է Ս․ Լավրենտիոս գետի ափերին։ 2,8 մլն բն․ (արվարձաններով, 1980), մոտ 2/3-ը ֆրանս․ կանադացիներ են։ Բաժան– վում է 11 շրջանի։ Մ․ երկաթուղային հան– գույց է, Կանադայի խոշորագույն նավա– հանգիստը (բեռնաշրջանառությունը՝ 17 մլն ա, 1975, գլխավորապես ցորենի արտահանում), արդ․, ֆինանսական, առևտրական և մշակութային կարևոր կենտրոնը։ «Մեծ Մ․» տալիս է երկրի մշա– կող արդյունաբերության համախառն ար– տադրանքի մոտ 20%–ը։ Զարգացած են մեքենաշինությունը, նավթավերամշակու– մը, մետաղամշակումը, գունավոր մետա– լուրգիան, նավաշինությունը, ավիացիոն, քիմ․, սննդի, կահույքի արդյունաբերու– թյունը։ Մ–ից 12 կմ հվ․ գտնվում է Դորվալ օդանավակայանը։ Կան համալսարան– ներ (3), պատկերասրահներ ևն։ Մ–ում 1967-ին կազմակերպվել է համաշխար– հային ցուցահանդես, 1976-ին՝ XXI ամա– ռային օլիմպիական խաղերը։ Հիմնա– դրել են ֆրանսիացիները, 1642-ին։ Հայերը Մոնրեալում։ Մ–ում հայերը հաստատվել են XIX դ․ վերջից, սա– Բանկերի Փողոցը Մոնրեալում