Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/181

Այս էջը սրբագրված չէ

Հայաստանում հրապարակված «Ռումի– նա–հայկական գեղարվեստական կապերի պատմությունից» (ռուս․, ՊԲՀ, 1964, JNP 3) ուսումնասիրության մեջ Ն․ անդրադար ձել է ռումին, մի քանի եկեղեցիների վրա հայկ․ ճարտ․ և քանդակագործության ազ դեցությանը։ Ն․ աշխատակցում է Ռումի– նիայի «Նոր կյանք» հայկ․ թերթին, ռու– մինահայերի համար, ինչպես և ռումին գիտ․ շրջանակներում կարդում հայ ար վեստին նվիրված զեկուցումներ։ Ս․ Քորսնջյան․


«ՆԱՇէ ԷԽՈ» («Наше эхо», «Մեր արձա գանքը»), բոլշևիկյան լեգալ օրաթերթ։ Լույս է տեսել 1907-ին [25․03(7․04)–■ 10(23)․04], 14 համար (վերջինը4 անլե գալ) Պետերբուրգում։ Թերթի հրատարա կությունը ղեկավարել է Վ․ Ի․ Լենինը, աշխատակցել են Վ․ Վ․ Վորովսկին, Մ․ Ս․ Օլմինսկին և ուրիշներ։ «Ն․ է․»–ում տպա գրվել է Վ․ Ի․ Լենինի 10 հոդված։ Քաղ․ նկատառումներով ցարական կառավա րությունը թերթի հրատարակումը արգե լել է։


ՆԱՊԱԼՄ [անգլ․ napalm, na(phthenic acid) – նավթենաթթու և palm(itic acid)– պալմիտինաթթու], այրվող նյութ։ Ստաց– վում է նավթային հեղուկ վառելանյութե րին նավթենաթթվի, պալմիտինաթթվի ևն օրգ․ թթուների ալյումինական աղեր (5–11%) ավելացնելով։ Վերջինների քա նակից կախված Ն․ լինում է կպչուն, մածուցիկ հեղուկի կամ չհոսող դոնդո ղի ձևով։ Հեշտ բռնկվում է, այրվում դան դաղ, խեղդող ծխով։ Բոցի ջերմաստի ճանը 900–1100°C է (մագնեզիում և ան օրգանական օքսիդիչներ պարունակողի– նը՝ 1660°C)։ Թեթև մետաղների համա ձուլվածքներ ավելացնելիս խառնուրդը՝ սուպերնապալմը, ինքնաբոցա– վառվում է նպատակակետի վրա, հատկա պես եթե այն խոնավ է կամ ձյունածածկ։ Բոցը չի կարելի հանգցնել ջրով։ Ն․ կի րառվում է ռազմ, գործում՝ հակառակոր դի կենդանի ուժը և տեխնիկան ոչնչացնե լու նպատակով։ Առաջինն օգտագործել է ԱՄՆ–ի բանակը (1942-ին), երկրորդ հա մաշխարհային (1939–45), ինչպես նաև Կորեայի (1950–53) և Վիետնամի (1964– 1973) դեմ մղվող պատերազմների ժամա նակ։


ՆԱՊԱՍՏԱԿ (լատ․ Lepus), համաստեղու թյուն երկնքի հարավային կիսագնդում՝ էրիդան, Օրիոն, Միաեղջյուր, Մեծ շուն, Աղավնի, Դանակ համաստեղությունների միջև։Հս․ միջիև լայնություններից երևում է աշնան վերջին և ձմռանը։


ՆԱՊԱՍՏԱԿԻ ՇՐԹՈՒՆՔ, մարդու զար գացման արատ, որի դեպքում վերին շըր– թունքի կողմնային հատվածները չեն սեր տաճում միջին հատվածին։ Կարող է լի նել միակողմանի և երկկողմանի։ Խան գարվում է ծծելու պրոցեսը։ Բ ու ժ՜ու մ ը․ վիրաբուժական միջամտություն՝ երեխայի կյանքի առաջին ամիսներին։


ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐ (Leporidae), նա պաստա– կանմանների կարգի կաթնասունների ըն տանիք։ Ընդգրկում է 8 սեռ՝ նապաստակ ներ (1 սեռ), կոշտամազ նապաստակներ (3 սեռ), ճագարներ (4 սեռ), 50 տեսակ։ Մարմնի երկարությունը 30–60 utl է։ Ականջները երկար են, պոչը՝ կարճ։ Մեծ մասի ետին վերջավորությունները առջևիններից երկար են։ Ապրում են միայնակ, մշտական բներ չունեն, սննդի պաշար չեն կուտակում։ Բազմանում են տարին մինչև 4 անգամ, ծինում ունենում 2–8 (երբեմն՝ մինչև 15) ձագ։ Ձագերը ծնվում են գետնի վրա, բաց աչքերով, մազածածկ, շարժվելու ընդունակ և մի քանի օր անց կարողանում են ինքնուրույն սնվել։ Սնվում են խոտաբույսերով, ծա ռերի կեղևով, ճյուղերով ու բողբոջներով։ Տարածված են ամենուրեք, բացի Մադա– գասկար կղզուց, Հարավային Ամերիկա յի հվ․ շրջաններից և Անտարկտիդայից։ Ն–ի բազմաթիվ տեսակներ արդյունա գործական և սպորտային որսորդության օբյեկտ են և կլիմայավարժեցվում են։ Առանձին Ն․ մեծ վնաս են հասցնում արո տավայրերին, պտղատու այգիներին, ան– տառատնկիներին։ Որոշ տեսակներ բնա– կան–օջախային վարակիչ հիվանդություն ների հարուցիչների տարածողներ են։ ՍՍՀՄ–ում տարածված է Ն–ի 5 տեսակ, որից անդրկովկասյան գորշ նապաստակը (Lepus europaeus cyrensis) ամենուրեք հանդիպում է նաև ՀՍՍՀ–ում։


ՆԱՊՈԼԵՈՆ I, Նապոլեոն Բոնա– պ ա ր տ (Napoleon Bonaparte) (15․8․ 1769, Այաչչո, Կորսիկա –5․5․1821, Ս․ Հե– ղինե կղզի), ֆրանսիական պետական գոր ծիչ և զորավար, Ֆրանսիական Հանրա պետության առաջին կոնսուլ (1799– 1804), Ֆրանսիայի կայսր (1804–14, 1815)։ Ծնվել է կորսիկացի ոչ հարուստ ազնվա– կան–փաստաբանի ընտանիքում։ Ավար տել է (1784) Բրիենի ռազմ, դպրոցը, 1784–85-ին սովորել Փարիզի ռազմ, դըպ– րոցում, ապա ծառայության անցել հրե տանային գնդում, Վալանսում։ Բացառիկ ռազմ, ընդունակության, ուժեղ կամքի, գիտելիքների մշտական կատարելագործ ման շնորհիվ արագորեն առաջադիմել է և 8 տարվա ծառայության ընթացքում դար ձել գեներալ։ Ջերմորեն է ընդունել Ֆրանս , մեծ հեղափոխությունը։ 1792-ին մտել է Յակոբինյան ակումբ (մոտ էր Օ․ Ռոբես– պիերի հետ)։ Բոնապարտի ռազմ, ընդու նակությունները լավագույնս դրսևորվել եև ֆրանս․ հեղափոխության ժամանակ․ 1793-ին խռովարար միապետականներից Տուլոնի ազատագրումը (երկարատև պա շարումից հետո) հնարավոր եղավ նրա ներկայացրած պլանի շնորհիվ (որի հա մար էլ 24–ամյա կապիտանը ստացել է բրիգադային գեներալի կոչում)։ 1795-ի հոկտ․ 5-ին Փարիզում միապետական խռովության ջախջախումից (որին եռան դով մասնակցել էր Ն․) հետո նշանակվել է Փարիզի կայազորի պետ, ապա ֆրանս․ բանակի գլխավոր հրամանատար Իտա լական արշավանքի (1796–97) ժամա նակ։ 1798– 1801-ի եգիպտական արշա վանքը, չնայած Ն–ի առանձին հաղթանակ ներին, ավարտվել է անհաջողությամբ։ ինքնակամ լքելով բանակը, նա 1799-ի հոկտեմբերին վերադարձել է Փարիզ։ Օգտվելով Դիրեկտորիայի թուլությունից, նրա մշտական տատանումներից և հեն վելով ֆրանս․ բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Ն․ 1799-ի նոյեմբ․ 9– 10-ին կատարել է պետ․ հեղաշրջում (տես Բրյումերի տասնութ), հաստատել կոն– Նապոլեոն Բոնապարտ սուլության վարչակարգ՝ իր ձեռքում կենտրոնացնելով երկրի ամբողջ իշխա նությունը, որի գործունեությունը նպատա կամղված էր բուրժուազիայի, գյուղացի սեփականատերերի շահերը պաշտպանե– լուն և, ընդհանրապես, բուրժ․ պետության ամրապնդմանը, որով վերացվում էին ֆրանս․ հեղաՓոխության դեմոկրատական նվաճումների մնացորդները։ Նրա անմի ջական մասնակցությամբ մշակվեցին բուրժ․ հասարակության իրավական նոր մերը հաստատող քաղաքացիական, քրեական և առևտրական օրենսգրքեր։ 1802-ին Ն․ կարողացավ նշանակվել ցմահ կոնսուլ, իսկ 1804-ին հռչակվեց կայսր։ Ն–ի՝ եվրոպական պետությունների դեմ մղած հաջող պատերազմների [Մարեն գոյի (1800), Աուստերլիցի (1805), էնա յի (1806), Վագրամի (1809) հաղթական ճակատամարտերը] հետևանքով ընդար ձակվեցին կայսրության սահմանները, Ն․ դարձավ գրեթե ամբողջ Արևմտյան (բա ցառությամբ Մեծ Բրիտանիայի) և Կենտ րոնական Եվրոպայի տիրակալ։ Օժտված լինելով բացառիկ աշխատասիրությամբ, անկոտրում կամքով, արթուն մտքով, նը– պատակին հասնելու անողոքությամբ՝ Ն․ մարմնավորում էր ծագող դասակարգին՝ բուրժուազիային հատուկ բոլոր գծերը, իր ուժեղ և արատավոր կողմերով (անո ղոք դաժանություն, անսանձ Փառասիրու թյուն ևն)։ Ռազմ, արվեստի բնագավառում Ն․ զար գացրեց և կաւոարելագործեց հեղափոխա կան Ֆրանսիայի բանակների ավելի վաղ ստեղծած նորը, նա գտավ հեղափոխու թյան շնորհիվ հանդես եկած զինված հըս– կայական զանգվածների տակտիկական և ստրատեգիական առավել նպատակա հարմար գործադրումը, իրեն դրսևորեց որպես ռազմավարության և մանևրային տակտիկայի հիանալի վարպետ, իր հրա մանատարներին տալիս էր նախաձեռնե լու հնարավորություն, կարողանում էր գտնել և առաջ քաշել ընդունակ և շնորհա լի մարդկանց։ Բայց նապոլեոնյան Ֆրան սիայի վերելքը պայմանավորված էր ոչ միայն կայսրի ու նրա զորավարների անձնական հատկանիշներով։ Ֆեոդալ– միապետական Եվրոպայի հետ զինված ընդհարումներում հեղափոխական Ֆրան սիան իրենից ներկայացնում էր պատմա կանորեն ավելի առաջավոր բուրժ․ հա սարակարգ։ Համապատասխանաբար առաջավոր էր և ռազմ, արվեստը։ Ն–ի զորավարական արվեստն առավելություն ներ ուներ ֆեոդալական Եվրոպայի բա նակների ռազմավարության և տակտի կայի նկատմամբ։ Բայց նապոլեոնյան պատերազմները հետզհետե կորցրին