ՆԱՎ, նեֆ (ֆրանս․ nef, < լաա․ na– vis – նավ), ճարտարապետ ու– թ յ ա ն մ և ջ, բազիչիկի, քրիստոնեա– կան տաճարի և այլ շինությունների ին– տերիերի մաս, որ երկայնական մեկ կամ երկու կողմից սահմանափակված է սյու– նաշարով (մույթաշարով)։ ՆԱՎ, լողացող կառույց, որը նախատես– ված է որոշակի տնտեսական և ռազմական խնդիրների կատարման, գիտական հե– տազոտությունների, ջրային սպորտի և այլ նպատակների համար։ Ն–ի հիմնական մասերն են․ իրանը, մեխանիզմները և սարքավորումները (նավային սարքեր4 Ն–ի շահագործական պահանջները սպա– սարկող հարմարանքների և տախտակա– մածի մեխանիզմների ամբողջություն, նա– վային համակարգեր, կապի նավային միջոցներ՝ Ն–ի կապը ափի և այլ Ն–երի հետ, ազդանշանների ընդունումն ու հա– ղորդումը, ինչպես նաև ներքին կապն ապահովող սարքեր ու ապարատներ են)։ Ըստ նշանակման Ն–երը լինում են տրանս– պորտային, արդյունագործական, արդյու– նաբերական–տնտ եսական, վարչածառա– յական, ռազմ․, գիտահետազոտական, սպորտային–տուրիստական, սպասարկող ևն։ Տրանսպորտային Ն–երը լի– նում են բեռնատար, մարդատար, բեռնա– տար–մարդատար, արդյունագոր– ծ ա կ ա ն Ն–երը՝ արդյունահանող, ար– դյունահանող–վերամշակող և սպասար– կող։ Արդյունաբերակա ն–տ ը ն– տեսական Ն–երը ներառնում են ար– դյունաբերական–արդյունահանման, վե– րամբարձ մոնտաժային, հատակախորաց– ման, անտառարդյունաբերական, գյու– ղատնտ․, էներգա մատակարարման, կա– պի և այլ Ն–եր։ Վարչածառայա– կ ա ն Ն–եր են տեսչական, միլիցիայի, սահմանապահ, մաքսային Ն–երը և կա– ռավարական զբոսանավերը։ Ռազմա– կան Ն–երը լինում են մարտական (տես Ռազմանավ), ռազմատրանսպորտային և ապահովող; Գիտահետազոտա– կան Ն–եր են օվկիանոսային–կոմպլեք– սային հետազոտությունների և հատուկ հետազոտությունների Ն–երը, սպա– սարկող Ն–եր են քարշիչ, փոխաբեռն– ման, մատակարարման–ընդունման, կա– ռանային, սառցահատ, փրկարար, նո– րոգման և վարժական Ն–երը։ Առանձին խումբ են կազմում սպորտային, բժշկա– սանիտարական, առողջարանային, կեն– ցաղային, կուլտուր–լուսավորական Ն–երը։ Ըստ նավարկության շրջանի, Ն–երը լի– նում են ծովային, ներքին և խառը նավար– կության։ Ըստ տեղաշարժման բնույթի, Ն–երը լինում են ինքնագնաց (մեխանիկական շարժիչով, առագաստային, թիավարման) և ոչ ինքնագնաց (բուքսիրվող), ըստ շարժ– ման ժամանակ ջրի մակերևույթի նկատ– մամբ ունեցած դիրքի՝ վերջրյա և ստոր– ջրյա (տես Սուզանավ)։ Վերջրյա Ն–երից են լողացող և սահող Ն–երը, ջրասույզ թևերով Ն․, որի իրանը դուրս է լողում ջրի մակերևույթից4 թևերի վրա առաջա– ցող վերամբարձ ուժի շնորհիվ (զարգաց– նում է 80–100 կմքժ արագություն, օգտա– գործվում մինչև 300 ուղևոր փոխադրելու համար), «օդային բարձի» օգնությամբ շարժվող Ն․, որը նույնպես բարձրանում է ջրի մակերևույթից Ն–ի հատակի տակ ներմղվող օդի ազդեցությամբ (զարգաց– նում է 100–150 կմ/ժ արագություն, օգ– տագործվում ուղևորների և բեռների՝ 90 ա և ավելի փոխադրելու համար)։ Ն–ի կարևորագույն բնութագրերն են նրա շահագործման հատկությունները, արագությունը, ինքնավարությունը, էներ– գազինվածությունը, հուսալիությունը, նո– րոգապիտանիությունը, իսկ տրանսպոր– տային նավերի համար՝ նաև բեռնունա– կությունը, բեռնա– և ուղևորատարությու– նը։ Կարևոր աեխնիկա–շահագործական բնութագրերը որոշվում են հիմնական տարրերով․ Ն–ի գլխավոր չավւսերով (եր– կարություն, լայնություն, երկարության մեջտեղում նավակողի բարձրություն ևն), դեդվեյտով (Ն–ի բեռների ընդհանուր կը– շիռ), ջրատարողությամբ (լողացող Ն–ի արտամղած ջրի քանակ, Ն–ի չափսերի բնութագիր), գլխավոր շարժիչների տե– սակով և հզորությամբ, տարողությամբ։ Ինքնագնաց Ն․ բաղկացած է իրանից (վերնակառույցից և նավախցից), նավա– յին տեղակայանքներից և համակարգե– րից» շարժասարքերով էներգետիկ տեղա– կայանքներից, նավարկության սարքա– վորումներից, կապի միջոցներից։ Ն–ի իրանը տախտակամածով, երկայնական և լայնական միջնորմերով բաժանվում է հատվածամասերի, որոնցում տեղադըր– վում են էներգետիկ տեղակայանքները, նավամբարները, տվինդեկները (Ն–ի միջ– տախտակամածային տարածություն) ևն։ Ծովային Ն–երում իրանի միջհատակային տարածությունը օգտագործվում է վառե– լիքի, խմելու ջրի, ինչպես նաև ջրային բալաստի պահման համար։ Ն–ի իրանը պատրաստում են պողպատից, թեթև հա– մաձուլվածքներից, փայտից, երկաթբետո– նից, պլաստմասսայից և այլ կոնստրուկ– ցիոն նյութերից։ Նավախցում տեղակայ– վում են նավարկության սարքավորում– ները, կապի ագդանշանային–կառավար– ման համակարգերը։ Արտաքին ձևը և 1․ -«Ֆրանս* անդրատլանւոյան լայներ, Ֆրանսիա, 2․ <Շոթա Ռուսթավելի» ծովային ուղեո– րանավ, ՍՍՀՄ, 3․ «Պոլար Ալյասկա» գազատար (մեթանատար) նավ, Լիբերիա, 4․ «Լաու– րիտա» ավտոմոբիլատար նավ, Նորվեգիա, 5․ <Կոսմոնավտ Տուրի Գագարին» գիտահե– տազոտական նավ, ՍՍՀՄ, 6․ -«Արկտիկա» ատոմային սառցահատ, ՍՍՀՄ, 7․ «Ռոմա– շոռն» բեռնաուղևորատար լաստանավ, ԳՖՀ, 8․ <Իգարկալես» փայտատար նավ, ՍՍՀՄ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/184
Այս էջը սրբագրված չէ