Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/185

Այս էջը սրբագրված չէ

սկզբունքային հարմարադասումը որո– շում են Ն–ի ճարտարապետակոնստրուկ– աիվ տեսակը, մասնավորապես դա բնու– թագրվում է նավաքթի և նավախելի շրջա– գծի ձևով, նավային վերնակառույցների և նավախցիկների չափսերով ու դասա– վորությամբ, վերեի տախտակամածի եր– կայնական ծռվածքով, էներգետիկ տե– ղակայանքի դիրքով, տախտակամածնե– րի և նավամբարների թվով են։ Նավային տեղակայանքները և նավային համակար– գերը ապահովում են Ն–ի անվտանգ շա– հագործում, տեղափոխվող բեռների ան– վթարություն, անձնակազմի և ուղևորնե– րի համար հարմարավետ պայմաններ։ էներգետիկ տեղակայանքը բաղկացած է գլխավոր և օժանդակ մեխանիզմներից և ապարատներից, նախատեսված է Ն–ի շարժումը, նավային մեխանիզմները, տե– ղակայանքները, սարքավորումները, հա– մակարգերը, ինչպես նաև կառավարման միջոցները էլեկտրաէներգիայով, շոգիով, ջրով, սեղմված օդով ապահովելու համար։ Ավտոմատացված էներգետիկ տեղակա– յանքները աշխատում են առանց հերթա– փոխի, աշխատանքի կառավարումն ու վերահսկումը կատարվում է ղեկի խցի– կից ։Ն–ում կիրառվող հիմնական շարժասար– քերը թիավարման պտուտակներն են։ Իրավական հարցեր։ ժամանակակից միջազգային ծովային իրավունքով բաց ծովում սահմանված է ազատ նավագնա– ցություն։ Ցուրաքանչյուր Ն․ պարտավոր է նավարկել որևէ պետության դրոշի ներքո՝ իր ազգային պատկանելությունը, որևէ պետության օրենքներին ենթարկվելու հանգամանքը հաստատելու համար։ Դրո– շի ներքո նավարկելու իրավունքն ու պայ– մանները, Ն–ի գրանցման և կազմակեր– պական այլ հարցերը սահմանվում են ազգային օրենսդրությամբ։ Սովետական օրենսդրությամբ Ն․ արտադրական միա– վոր է (մարդկանց կոլեկտիվ՝ կապիտա– նի գլխավորությամբ)։ Սովետական բո– լոր Ն–երը պետ․ կամ հասարակական կազմակերպությունների սեփականու– թյուն են։ Անձնական սեփականություն կարող են լինել մինչև 10 ռեգիստրային տ (1 ռեգիստրային ա– 2,83 մ3) տարողու– նակությամբ Ն–երը։ Պետության սեփակա– նություն հանդիսացող Ն–երը չեն կարող կալանքի ենթարկվել, նրանց վրա բռնա– գանձում չի տարածվում։ Ն․ գրանցում է ՍՍՀՄ համապատասխան մարմինը (ՍՍՀՄ ռեգիստր), այնուհետև կցվում որևէ առևտրական կամ ձկնորսա– կան նավահանգստի։ Յուրաքանչյուր Ն․ ունի չափի, սեփականության, ՍՍՀՄ դրո– շի ներքո նավարկելու իրավունքի, պի– տանիության և այլ վկայականներ։ Փաս– տաթղթերի ցուցակը որոշվում է միջազ– գային կոնվենցիաներով, որոնց մասնակ– ցում է նաև ՍՍՀՄ–ը։ ՍՍՀՄ յուրաքանչյուր Ն․ ունի կարգ, որը հաստատվում է դասա– կարգման հատուկ վկայականով։ Բաց ծո– վում, օտարերկրյա աերիաորիաւ ջրերում և նավահանգիստներում գտնվող Ն–երը դիտվում են որպես ՍՍՀՄ տարածքի մաս (այսպես կոչված լողացող տարածք), օգտվում անձեռնմխելիության իրավուն– քից և առանց ՍՍՀՄ համաձայնության չեն կարող օտարվել, կալանքի, արգելան– քի տակ դրվել։ Պատմական տեղեկանք։ Ն․ հայտնի է հնագույն ժամանակներից։ Առաջին Ն․, հավանաբար, պետք է համարել պարզա– գույն չաստը՝ իրար ամրացված ծառերի բներից կամ կտորներից։ Կապակցված ծառերը ջրում չէին շրջվում, նրանցով կարելի էր լողալ բավական երկար և ան– վտանգ։ Կատամարան լաստերը (կապակց– ված գերաններ) մինչև հիմա օգտագործ– վում են շատ երկրներում։ Տիտիկակա և Չադ լճերում, ինչպես նաև Հին Եգիպտո– սում, կիրառվում էին եղեգից և պապիրու– սից պատրաստված լաստերը։ Ասորես– տանում ջրային պատնեշները հաղթահա– րելու համար օգտագործում էին տիկերը։ Քարի դարում նավակներ էին պատրաս– տում ծառաբներից, որոնք Փորում կամ այրում էին ներսից և հղկում դրսից (միա– կտոր մակույկ)։ Հս․ երկրներում հնուց կիրառվում են թեթև և մանևրող մակույկ– ներ։ Մ․ թ․ ա․ YIII դ․Միջագետքում հայտնի էին կլոր նավակները, որոնց բեռնատա– րողությունը հասնում էր 100 տ–ի։ Զարգա– ցող նավագնացությունը պահանջում էր Ն–ի չափսերի մեծացում։ Միակտոր մա– կույկների վրա կողերից ավելացնում էին մեկ կամ մի քանի շարք տախտակներ, որոնք պաշտպանում էին ալիքներից և մեծացնում տարողությունը։ Մ․ թ․ ա․ X դ․ փյունիկեցիներն ունեին ժամանակակից Ն–ի կառուցվածքի հիմնական տարրերը (ողնափայտ, նավակող, ողնացռուկ, ար– տաքին տախտակապատվածք)։ Ն․ երե– սապատում էին սկզբում տաշած, ապա սղոցած տախտակներով։ Երեսապատման և փայտերի ամրացման համար օգտա– գործում էին փայտե մեխեր և սեպեր, հետագայում՝ պղնձե և երկաթե բռնակ– ներ և մեխեր։ Առաջին լողացող միջոց– ները շարժվում էին ջրի հոսանքով կամ էլ պարզագույն նավային շարժասարքերի4 ձողերի և թիակների օգնությամբ։ Առա– գաստները հայտնի էին մ․ թ․ ա․ III հա– զարամյակից, պատրաստվում էին կաշ– վից, եղեգնախսիրից, փայտե ձողերից։ Երկար ժամանակ առագաստները կատա– րում էին օժանդակ դեր, օգտագործվում էին համընթաց քամու դեպքում, իսկ քա– մի չլինելու դեպքում Ն–երը շարժվում և մանևրում էին թիակների օգնությամբ։ Իսկական առագասաանավերը հայտնվե– ցին X–XIII դդ․ Միջերկրական ծովում, Սկանդինավյան երկրներում, Չինաստա– նում։ Առագասաանավերը առավելագույն զարգացման հասան XIX դ․ 2-րդ կեսին, երկարությունը կազմում էր 90 մ, բեռնա– տարությունը՝ 5 հզ․ ա, արագությունը՝ 33 կմ/ժ և ավելի։ Ն–ի ստորջրյա փայտե մասի պահպանման համար փյունիկեցի– ները այն երեսապատում էին մետաղով, իսկ XVIII դ․ սկզբից իրանի ներքնամասը պատում էին պղնձի բարակ շերտով։ իրանի պատրաստումը մետաղից հնարա– վորություն տվեց մեծացնել Ն–ի ամրու– թյունը և փոքրացնել հարաբերական զանգվածը։ XVIII դ․ Ն–ի շարժման հա– մար շոգու էներգիան օգտագործելու փոր– ձեր էին արվում։ XIX և XX դդ․ եզրագծին, որպես նավային շարժիչներ, սկսեցին օգտագործել շոգետուրբիններ և ներքին այրման շարժիչներ։tXX դ․ կեսերին հայտնվեցին միջուկային վառելիքով աշ– խատող էներգետիկական սարքավորում– ներով Ն–երը։ Ն․ պատրաստել են նաև Հայաստանում։ Հին Հայաստանում նավաշինությունը կոչ– վել է նավարարություն, իսկ Ն․ շինող ար– հեստավորը՝ նավակառույց։ Ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մեջ եղած տվյալների, Ն․ (Վանա լճի) ունեցել է շքեղ կառուցվածք։ Այն շի– նելիս առաջին հերթին իրար են կցոր– դել զույգ գերաններ՝ ստեղծելով խա– րիսխ։ Ն․ ունեցել է ամուր ողնափայտ, որի զիստը (հիմքը) ամրացվել է ձիգ կա– պարաններով։ Ունեցել է նավաշրթներով եզերված հարմար նավագոգ։ Ն–ի վրա եղել է ղեկ, ուղղությունը պահպանող հար– մարանք, տախտակամածում՝ միմյանց հետ մեխերով ամրացված տախտակա– շարքեր։ Ն–ի վրա եղել են բազմոցներ, վանդակապատ գահավորակներ, պարան– ներով ամրացված ապավանդակ (բարձր մաս)։ Գլխակողմի բարձրադիր մասում տեղադրվել է դիտարանը։ Ն․ ունեցել է թիաշարքեր, վերամբարձ կայմ, ձիգ թո– կերով ամրացված առագաստներ։ Նավա– պետի համար հատկացվել է հատուկ տեղ։ Սևանա լճում կային ոչ միայն լաստանա– վեր, այլև առագաստանավեր։ Ն․ պատ– րաստել են նաև Կիլիկյան Հայաստանում։ XVI դ․ Վենետիկի նշանավոր նավաշինա– րար Անտոն Սուրյանը 1561-ին խորտակ– ված Ն–երը վերև բարձրացնելու հատուկ սարք էր հնարել։ Սովետական նավատորմի կազմում կան ч Հայաստանի և հայերի անվանումներով հետևյալ Ն–երը․ «Արմենիա» (բեռնատար– մարդատար), «Արարատ» (գինետար), «Ակադեմիկ Օրբելի» (գիտահետազոտա– կան), «Խուդոժնիկ Սարյան» (բեռնարկղա– տար), «Ավետիք Իսահակյան» (չորաբեռ– ների), «Սևան» (չորաբեռների) ևն։

ՆԱՎԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱ–

ՎՈՒՆՔ, առափնյա իրավունք, սովորութային իրավունք, ըստ որի նա– վաբեկության հետևանքով ափ նետված կամ մերձափնյա որոշակի հատվածում հայտնաբերված ողջ գույքը համարվում էր տվյալ առափնյա տերիտորիայի գերիշ– խանի սեփականությունը։ Առաջացել և կիրառվել է Ասիայում և Եվրոպայում։ Հին դարերից սկսած, նավաբեկության հետե– վանքով ձեռք բերված գույքը դիտվել է որպես եկամուտների օրինական աղբյուր։ Ձգտելով մեծացնել «ծովի նվերները»՝ գերիշխանները հաճախ կազմակերպում էին արհեստական նավաբեկություն։ Ն․ ա․ ի․ հիմնավորելու նպատակով երբեմն նույնացրել են անժառանգ, «տիրազուրկ գույք» և նավաբեկության հետևանքով ձեռք բերված «գույք» հասկացությունները կամ համարել, որ այն ամենը, ինչ հայտ– նաբերված է տվյաւ տերիտորիայում, պատկանում է այդ տերիտորիայի սեփա– կանատիրոջը։ Փորձեր են արվել նաև Ն․ ա․ ի․ օգտագործել որպես պատիժ։ Որքանով Ն․ ա․ ի․ մեծ վնաս էր հասցնում ծովագնացությանն ու ծովային առևտրին, ժողովուրդների ու պետությունների բնա– կանոն հարաբերություններին, դրա սահ– մանափակման, ապա նաև արգելման հա–