Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/187

Այս էջը սրբագրված չէ

վակայաններ ունեին նաև Դաավանը, Առեստը, Արաամետը, Ավանցը, Մոխրա– բերդը, ինչպես նաև Լիմ, Կտուց և Առտեր կղզիները։ Լճի վրա գործում էին մեծ առագասաանավեր։ 1215-ին արաբ աշ– խարհագիր Ցակուտը Ուրմիա լճի վրայով ճանապարհորդել է դեպի Խորասան U վկայում է, որ մի գիշերում նավերը կարում էին լիճը լայնությամբ։ X–XIII դդ․ հայկ․ ձեռագրերի մանրանկարներում հաճախ են հանդիպում աոագասաանավեր, լաս– աանավեր։ Ն․ պահանջում էր որոշակի հմտություններ։ Մատենագրական տվյալ– ներից երևում է, որ նավարկելիս պահ– պանվել է նախապես նշված ջրային ուղուց չշեղվելու կանոնը։ Նավարկել են նաև գի– շերը։ Աղթամար կղզում գիշերները կրակ են վառել (փոխարինել է փարոսին)։ Թով– մա Արծրունու շարունակողի վկայությամբ, X դ․ սկզբին Աղթամարում կառուցվել են նավակայանը սպասարկող կառույցներ։ Կղզին արհեստականորեն մեծացվել և վեր է ածվել ամրացված նավահանգստի, որի մուտքը անհրաժեշտ դեպքերում (պա– տերազմի ժամանակ) փակվել է ջրի մեջ ընկղմվող երկաթյա մեծ դարպասներով։ Ն․ բարձր զարգացման էր հասել նաև Կի– լիկյան Հայաստանում, որի նավահան– գիստները (Այաս, Կոռիկոս, Ատալիա, Անեմուռ, Ալայա ևն) ծովային ուղիներով կապված էին միջերկրածովյան և սևծով– յան ավազանի երկրների հետ։ XIII դ․ սկզբին Կիլիկիայում, պետականորեն ըն– դունված կարգի համաձայն (տես Նավա– բեկությունից առաջացած իրավունք հոդվածում), նավաբեկյալների ափ նետ– ված գույքին ոչ ոք իրավունք չուներ տիրանաք (նման կետ կա նաև Մխիթար Գոշի Դատաստանագրքում)։ Հայ նա– վագնացները հայտնի էին նաև օտար երկրներում։ XII դ․ 2-րդ կեսին եգիպ– տական նավատորմի հրամանատարը եղել է հայազգի Հուսամեդ էլ Նաջիբը։ XIII –XV դդ․ Սև ծովի նավարկությունը գտնվում էր հայկ․ և ջենովական առևտրա– կանների ձեռքին։ Նույն ժամանակաշրջա– նում՝ Ղրիմում, Իտալիայում, XVII դ․ վերջից՝ Հնդկաստանում հիշվում են հայ նավավարներ, XVI դ․ Վենետիկում՝ նա– վապետներ։ Հնդկահայ վաճառականները գնել, կառուցել են տվել սեփական նա– վեր, որոնք ունեին հայկ․ անուններ («Ար– շակ», «Հովսեփ մանուկ», «Հովհաննես Աբգար» ևն)։ Դրանց նավապետները, նա– վաստիները եղել են հայեր։ Հնդկաստանի հայկ․ նավերը շրջում էին «հայկական» կոչվող նարնջակարմրավուն դրոշակնե– րով։ Ասիայի և Եվրոպայի բոլոր նավա– հանգիստները բաց էին նրանց առջև։ Չնայած իրենց փոքրաթվությանը, հայկ․ նավերը մրցում էին եվրոպական տերու– թյունների նավերի հետ։ Եվրոպական գա– ղութարարներն ամեն կերպ աշխատում էին խոչընդոտել հայկ․ նավերի նավար– կությանը Հնդկական օվկիանոսում։ XVIII դ․ 1–ին կեսին անգլիացիները նույ– նիսկ բռնագրավեցին հայկ․ առևտրանա– վերը։ XIX դ․ Հնդկաստանի հայ արդյունա– բերողները, առևտրականները ունեցել են «Միացյալ շոգենավաձիգ ընկերություն», «Գետանավային ընկերություն», որոնց սպասարկում էին հայկ․ շոգենավեր (այս ընկերությունները գործակցում էին եվրո– պացիների հետ)։ XIX դ․ Քիրմայում ապ– րող հայերը ունեցել են սեվւական առա– գաստանավեր։ Ներկայումս Սևանա լճի վրա կատարվում է կանոնավոր նավար– կություն։ Գրկ․ Թովմա Արծրունի և Անա– ն ու ն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։ Նալբանդյան Հ․, Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկըր– ների մասին, Ե․, 1965։ Աբրահամյան Ա․ Գ․, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայ– րերի պատմության, հ․ 1–2, Ե․, 1964–67։ Ющенко А․ П․, Лесков М․ М․, На– вигация, 2 изд․, М․, 1972․

ՆԱՎԱՒԷԼ (լաա․ Puppis), համաստեղու– թյուն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Միաեղջյուր, Մեծ շուն, Աղավ– նի, Կենդանագիր, Ողնուց, Առագաստ, Կողմնացույց, Հիդրա համաստեղություն– ների միջև։ ՀՍՍՀ տարածքից լավ է երե– վում ձմռանը։ ՆԱՎԱխԵՏԻՆԵՐ (Nautilus), գլխոտանի փափկամորթների դասի նաուտիլոիդնե– րի վերնակարգի անողնաշարավոր կեն– դանիների ժամանակակից միակ սեռը։ Մարմինը պարփակված է արտաքին, մեծ (մոտ 30 սս տրամագծով) խեցու մեջ, որը պարուրաձև ոլորված է մեկ հար– թության մեջ և միջնապատերով բաժան– ված է բազմաթիվ խցիկների։ Կենդանին տեղավորվում է վերջին՝ ամենամեծ խցի– կում, իսկ մյուսները հիդրոստատիկ ապա– րատի դեր են կատարում, ընկղմվելիս լցվում են ջրով, վեր բարձրանալիս՝ մեծ քանակությամբ ազոտ պարունակող գա– Nautilus pompilius նավախեցին զով։ Գլխի վրա ունեն բերանը շրջափա– կող մոտ 90 շոշավւուկ։ Սողում են հատա– կին կամ լողում ջրի մակերևույթին։ Սըն– վում են Փոքր խաչափառներով, ձկներով։ Հայտնի է Ն–ի 11 հզ․ բրածո տեսակ։ ժա– մանակակից փոքրաթիվ տեսակները տա– րածված են Հնդկական և Խաղաղ օվկիա– նոսներում։ ՆԱՎԱ4ԱՏԻԿՅԱՆ Հովհաննես Ալեքսան– դրի (5․11․1888, Ախալցխա–29․10․1952, Երևան), հայ սովետական ֆիզիկոս և մաթեմատիկոս, մանկավարժ, պրոֆեսոր (1930)։ Ավարտել է Դերբենդի ռեալական ուսումնարանը (1909) և Մոսկվայի հա– մալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1913)։ 1914–18-ին սովորել է Գյոթինգենի համալսարանում։ 1918– 1921-ին աշխատել է Աստրախանի ուսուց– չական սեմինարիայում և ժող․ կրթության ինստ–ում։ 1921-ից աշխատել է Երևանի համալսարանում, 1933–38-ին եղել է ընդ– հանուր ֆիզիկայի ամբիոնի առաջին վա– րիչը, 1933–34-ին՝ ֆիզիկամաթեմատի– կական ֆակուլտետի դեկան, 1933–35-ին՝ համալսարանի պրոռեկտոր։ 1941–43-ին աշխատել է Ղազախստանում որպես ուսու– Հ․ Ա․ Նավակատիկյան ցիչ, 1944–51-ին եղել է Հյուսիս–Օսեթա– կան մանկավարժական ինստ–ի (ք․ Օրջո– նիկիձե) ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Դա– սավանդել է վերլուծական երկրաչափու– թյուն, ընդհանուր ֆիզիկա, օպտիկա ևն։ Թարգմանել է ֆիզիկայի դպրոցական և բուհական դասագրքեր, կազմել ուս․ ձեռ– նարկներ։ Ն–ի գիտական աշխատանքնե– րը վերաբերում են էլեկտրացույցի և որոշ մարմինների էլեկտրականացման պայ– մանների ուսումնասիրությանը։ Երկ․ Վերլուծական երկրաչափություն, մաս 1–2, Ե․, 1932–37։ Վ․ Սաղաթեւյան

ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ, ափի տեղամաս՝ դրան հարող ջրային տարածությամբ, կառույց– ների ու հարմարանքների համալիրով, որը նախատեսված է նավերի կայանման, սպասարկման, բեռնման–բեռնաթափման և այլ գործողությունների համար։ Տարբե– րում են ծովային (սպասարկում է ծովա– յին նավագնացությունը) և գետային (ներ– քին ջրային ուղիների) Ն–ներ։ Հիմնա– կան տարրերն են․ աքվատորիան (ջրա– յին մաս) և տարածքը (ափամաս)։ Ա ք– վատորիայի կազմի մեջ սովորա– բար մտնում են Ն–ի ջրային մատույցնե– րը, խարսխակայանները և ներքին ջրա– վազանները։ Ջրային մատույցները կա– րող են լինել բնական (ծովի կամ գետի տեղամաս) և արհեստական (Ն․ բնական խորությունների հետ կապող առբերիչ ջրանցքների հարմարանքով)։ Խարս– խակայանները աքվատորիայի ուժեղ ալեկոծումներից պաշտպանված տեղամասերն են, որտեղ նավերը խա– րիսխ ձգած կարող են կանգնել կառա– մատույց մտնելու կամ Ն–ից դուրս գալու թույլտվության սպասելիս։ Ներքին ջրավազանները (երբեմն անվա– նում են նավակայաններ կամ նավահան– գըստային ջրավազաններ) նախատեսված են կառամատույցներում նավերի կայան– ման համար։ Նավարկելի ուղեգիծը սար– քավորվում է նավարկման իրադրությու– նը ցույց տվող նշաններով։ Ն–ի տարած– ք ը ընդգրկում է Ն–ի ցամաքային մա– տույցները (երկաթուղիներ, ավտոմոբի– լային ճանապարհներ, տրանսպորտային խողովակաշարեր), կառամատույցի գիծը հարող մերձկորդոնային մասը (որտեղ տեղավորվում են, այսպես կոչված, մերձ– կորդոնային երկաթուղագծերն ու ավտո– մոբիլային կառանցները, բեռնավորման սարքավորումներն ու մեխանիզմները, պահեստները, բեռների կարճատև պահ– ման հարթակները, ուղևորակայանը), ետ– նամասը (սովորաբար զբաղեցնում են ներնավահանգստային երկաթուղիները, ավտոմոբիլային ճանապարհները, բեռ– ների երկարատև պահման պահեստները,