Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/19

Այս էջը սրբագրված է

կայն հայ համայնքը ձևավորվել է XX դ․ կեսին։ 1961-ին Մ–ում բնակվում էր ավելի քան 900, 1982-ին՝ 20 հզ․ հայ։ Հայերը հիմնականում աշխատում են արդյունաբերության, առևտրի, կենցաղսպասարկման ոլորտում, զգալի թիվ են կազմում մտավորականները (գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, Փաստաբաններ, բժիշկներ, արվեստագետներ ևն)։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք միություններ ու կազմակերպություններ, Թեքեյան և Համազգային մշակութային միությունները՝ իրենց զանազան հանձնախմբերով, ՀԲԸՄ–ի, ՀՕՄ–ի մասնաճյուղերը։ Գործում են ամենօրյա հայկ․ երկու դպրոց, Ս․ Գրիգոր Լուսավորիչ և Ս․ Հակոբ եկեղեցիները, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև տիկնանց, երիտասարդական, կրթական և այլ կազմակերպություններ։ Գործում են նաև Պոլսահայերի մշակութային միությունը, Մամիկոնյան մշակութային հանձնախումբը, ՀՄԸՄ, Հայ ուսանողաց վար՝ չությունը, Կանադահայ բժիշկների միու՝ թյունը, թատերախմբեր, պարախմբեր, երգչախմբեր, «Արմենիա» ֆուտբոլի թիմը, հայկ․ ռադիոժամ (1968-ից՝ շաբաթական մեկ անգամ)։ 1975-ից լույս է տեսնում «Ապագա» շաբաթաթերթը։ Իր ժողովարանն ունի հայ ավետարանական համայնքը։ Տես նաև Կանադա, Հայերը Կանադայում մասը։

«ՄՈՆՐՈՅԻ ԴՈԿՏՐԻՆԱ», ԱՄՆ–ի կառավարության արտաքին քաղաքականության ծրագիր, որը հռչակվել է 1823-ին, ԱՄՆ–ի պրեզիդենտ Զ․ Մոնրոյի (այստեղից էլ՝ անվանումը) կոնգրեսին հղած ուղերձի մեջ։ «Մ․ դ․»-ի գլխավոր մշակողը պետ․ քարտուղար Ջ․ Ադամսն էր։ «Մ․ դ․» առաջ էր քաշում աշխարհը ամերիկյան և եվրոպական սիստեմների բաժանելու և Փոխադարձաբար միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները (այստեղից էլ՝ «Ամերիկան ամերիկացիների համար» սկզբունքը), միաժամանակ փորձում էր ԱՄՆ–ի հզորացումը պայմանավորել նոր տարածքների միացմամբ ու նոր նահանգների կազմավորմամբ, որը դրսեվորում էր ԱՄՆ–ի զավթողական նկրտումները Լատինական Ամերիկայում։ XIX դ․ և XX դ․ սկզբին ԱՄՆ լայնորեն օգտագործել է «Մ․ դ․»՝ հիմնավորելու համար իր զավթումները լատինա–ամերիկյան (Մեքսիկա, Կուբա, Հայիթի) և այլ երկրներում։

ՄՈՆՐՈՎԻԱ (Monrovia), Լիբերիայի Հանրապետության մայրաքաղաքը (1847-ից)։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, Սենտ Պոլի գետաբերանում։ 208 հզ․ բն․ (1978)։ Երկրի տնտ․ և մշակութային կենտրոնն է, ծովային նավահանգիստ, ավտոճանապարհների հանգույց։ Մ–ում են Ռոբերտսֆիլդ և Սփրիգս Փեյն միջազգային օդանավակայանները։ Մ–ից արտահանում են երկաթի հանքաքար, կաուչուկ, արմավի միջուկ և յուղ։ Կա շինանյութերի, փայտամշակման, սննդի արդյունաբերու– թյուն, նավթավերամշակման գործարան։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1822-ին։

ՄՈՆՑՈՆԻՏ [Տիրոլի (Իտալիա) Մոնցոնի (Monzoni) լեռան անվամբ], բյուրեղային խորքային մագմատիկ ապար։ Կազմված է մոտավորապես հավասար քանակությամբ կալիում-նատրիումական դաշտային սպաթից (հիմնականում՝ օրթոկլազ) ու պլագիոկլազից (հաճախ՝ լաբրադոր, սակավ՝ անդեզին) և գունավոր միներալներից (մինչև 35%)՝ ավգիտ, ամֆիբոլ, բիոտիտ։ Մ․ միջանկյալ դիրք է գրավում սիենիւոի և գաբբրոյի միջև, որի համար ստացել է նաև գաբբրո–սիենիտ անունը։ Սովորաբար օժտված է մոնցոնիտային ստրուկտուրայով։ Օգտագործվում է որպես շինանյութ։ Մ–ներ հայտնի են ՍՍՀՄ–ում (Ուկրաինա, Մերձբայկալ), արտասահմանում (Իտալիա, Նորվեգիա)։ ՀՍՍՀ–ում տարածված են Մեղրու պլուտոնում, Փամբակի լեռնազանգվածում և այլուր։

ՄՈՆՈՒՄԵՆՏ (լատ․ monumentum, < moneo – հիշեցնում եմ), քանդակագործության և ճարտարապետության մեջ՝ պատմական խոշոր իրադարձության, հասարակական նշանավոր գործչի պատվին կանգնեցված մեծ չափերի հուշարձան։ Մ․ հաճախ ճարտ․ անսամբլի գաղափարական և ծավալատարածական միջավայրի դոմինանտն է։ Երբեմն կառուցվում է ճարտարապետական–քանդակագործական համալիրի տեսքով։

ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ԱՐՎԵՍՏ, կոթողային արվեստ, տարածական արվեստների այն բնագավառը, որի ստեղծագործությունները կերտվում են կոնկրետ ճարտարապետական միջավայրի համար և գաղափարով, տեսողական–արխիտեկտոնիկ ու գունային կառուցվածքով համապատասխանում են նրան։ Մ․ ա–ի գործեր են հուշարձաններն ու կոթողները, կառույցների քանդակագործական, գեղանկարչական, խճանկարչական հարդարանքը, վիտրաժները ևն (որոշ արվեստաբաններ Մ․ ա–ի գործեր են համարում նաև ճարտ․ ստեղծագործությունները)։ Շինության ճակատի և ինտերիերի կոմպոզիցիաները, հրապարակի հուշարձանը սովորաբար մարմնավորում ու պրոպագանդում են տվյալ ժամանակի սոցիալական և փիլ․ առավել ընդհանուր գաղափարներ, նվիրվում ականավոր գործչի կամ նշանավոր իրադարձության հիշատակին։ Համադրվելով ճարտարապետությանը (տես Արվեստների համադրություն)՝ Մ․ ա․ կոնկրետացնում է կառույցի, անսամբլի կամ ճարտարապետորեն կազմակերպված տարածության գաղափարական բովանդակությունը։ Սակայն հաճախ այդ երկերն ունենում են հարաբերական ինքնուրույն նշանակություն, հանդիսանում են անսամբլի կարևոր դոմինանտը։ Վեհ գաղափարներ արտահայտելու ձգտումով են պայմանավորված այդ գործերի վսեմ գեղարվեստական ձևերը, մարդու, առարկայական–տարածական միջավայրի և բնության հետ դրանց մասշտաբային հարաբերակցությունը։ Այդօրինակ գործերն աչքի են ընկնում աշխարհի, մարդու վսեմության մասին փիլ․ խորհրդածությունների խորությամբ, պատկերավորման սկզբունքի առաջնայնությամբ։ Մ․ ա–ի մյուս տեսակի գործերը բարձր գաղաՓարներ չեն կրում և ճարտ–յան մեջ համահնչունորեն զարդարում են պատերի, ծածկերի, ճակատների ևն մակերեսները և իրենց արխիաեկտոնիկ զարդարվեստային արտահայտչամիջոցներով սահմանակից են դեկորատիվ արվեստին (երբեմն այդ ուղղությունը նշվում է մոնումենտաւ դեկորատիվ արվեստ տերմինով)։ Սակայն Մ․ ա–ի երկերի այդ երկու տարատեսակների միջև խիստ սահմանագիծ չկա։ Արվեստի պատմությանը հայտնի են Մ․ ա–ի և ճարտարապետության կապի տարբեր ուղիներ, օրինակ, Պոմպեյի տների և՝ հարթազարդապատկերային, և՝ տարածական–պատրանքային որմնանկարները կամ հին հուն, տաճարների քիվերին, ճակտոններին քանդակներ «ներմուծելը», կամ Միջին Ասիայի կառույցները ամբողջովին մայոլիկայով, XVII դ․ ռուս, եկեղեցիները որմնանկարներով հարդարելու զարդապատկերային-գորգային սկզբունքը։ Մ․ ա․ սկզբնավորվել է նախնադարից։ Մենհիրներում, պաշտամունքային արձաններում, ժայռապատկերներում մարմնավորվել են նախնադարյան մարդու պատկերացումները բնության ուժերի զորության մասին, արտացոլվել նրա աշխատանքային գործունեությունը։ Դասակարգերի ի հայտ գալով՝ Մ․ ա–ում որոշիչ են դարձել հասարակական փոխհարաբերությունները։ Հին Եգիպտոսի արվեստում գերիշխող մոնումենտալության և ստատիկության սկզբունքները ստրկատիրական հասարակության պայմաններում պետք է նպաստեին սոցիալական կարգի անսասանությանը և տիրակալի անձի աստվածացմանը (Գիզայի «Մեծ սֆինքսը»), սակայն ժամանակի արվեստին բնորոշ ձևերով մարմնավորել են մարդու մտքի ուժի, բնության արհավիրքների դեմ մարդկային կոլեկտիվի հաղթանակի մասին պատկերացումները։ Հին հուն, ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկման դարաշրջանում ստեղծվել են մարդու գեղեցկության և արժանապատվության նկատմամբ հավատով ներթափանցված Մ․ ա–ի գործեր (Աթենքի Պարթենոնի քանդակները)։ Գոթական տաճարի ողջ գեղարվեստական կառուցվածքը, գեղանկարչական ու քանդակագործական հարդարանքը արտահայտել են ոչ միայն ֆեոդալական հասարակության ու եկեղեցական հիերարխիայի գաղափարները, միջնադարյան կրոնական–դոգմատիկ աշխարհայացքի ողջ համակարգը, այլև քաղաքների աճող ինքնության միտքը, քաղաքային կոմունայի կոլեկտիվի պաթոսը (Ռեյմսի, Շարաբի և այլ տաճարների քանդակային հարդարանքը)։ Բարձր Վերածննդի դարաշրջանի Իտալիայի համազգային հոգևոր վերելքը ամբողջ ուժով դրսևորվել է հասարակական մեծ հնչողություն ունեցող, լարված դրամատիզմով և տիտանական հզորությամբ առլեցուն Մ․ ա–ի գործերում (Միքելանջելոյի «Դավիթ»-ը, «Մովսես»-ը, Սիքստինյան կապելլայի որմնանկարները ևն)։ XVI դ․–XVIII դ․ կեսերի Եվրոպայի և Հվ․ Ամերիկայի մի շարք երկրների քաղ․ և հոգևոր կյանքը իր արտացոլումն է գտել բարոկկոյի Մ․ ա–ում (Լ․ Բեռնինիի