Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/190

Այս էջը սրբագրված չէ

վոր երթերով խմբվել են Տարոն ն․ Բագրե– վանդ գավառների սահմանագլխին, սըր– բագան Արածանի գետի և Նպաա լեռան շուրջ, ինչպես նաև վերջինիս ստորոտին գտնվող Բագավանի տաճարում՝ առնելու Նոյ նախահոր U Ջրհեղեղի, Արամագղ աստվածահոր, Անահիտ ղիցամոր և «Ամա– նորյա ամենաբեր դից» նվիրական հիշա– տակները։ Տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերումներով, փոխադարձ նվի– րատվություններով, խրախճանքներով, երաժշտությամբ, երգերով, պարերով, թա– տերախաղերով, ռազմախաղերով, զանա– զան մրցություններով, որսորդական զվարճություններով, գուշակություննե– րով են։ Հին հայերի պատկերացմամբ՝ իրենց աստվածներն ու աստվածուհիներն այդ օրերին Եփրատ և Արածանի գետերում լոգանք ընդունելուց հետո, իբր բարձրա– ցել են ձնապատ լեռների կատարները և դիտել այդ խրախճալից տոնահանդեսնե– րը, հովանավորել ուխտավորներին։ Ստրաբոնը վկայում է, որ այդ ծիսական օրերին հայ ազնվականուհիները հաճախ զոհաբերում էին իրենց կուսությունը սի– րեցյալ երիտասարդներին, դրանով, իբր, սրբագործելով արգասավորումը։ Ն–ի տոնախմբություններին սովորա– բար զոհաբերում էին աստվածներին նա– խապես նվիրաբերված երինջներ ու ցուլեր, որոնց արյունով ներկվում էին բոլոր հա– վատացյալները՝ ի նշան մաքրության և նոր կյանքի սկզբնավորման։ Ն–ի այդ նվիրական օրերի արձագանքն է Արտաշես արքայի բաղձանքը․ «ГГ ւոայր ինձ զծուխ ծխանի, Ել զառաւօան Նաւասարդի․ Զվազելն եղանց և զվագելն եղջերուաց․ Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք, Որպէս օրէնն է թագաւորաց»։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Տոնք Նավասարդի, «Ցուշիկք հայրենեաց հայոց», հ․ 1, Վնա․, 1869։ Նույնի, Հին հավատք կամ Հեթա– նոսական կրոնք հայոց, Վնա․, 1895։ Պ ո– ղ ո ս յ ա ն Ե․, Նոր տարվո տոնը հին և նոր հայոց քով, Վնն․, 1952։ Մ, Կաւովաւյան․

ՆԱՎԱՍԱՐԴ», գրական, գեղարվեստա– կան տարեգիրք։ Լույս է տեսել Կ․ Պոլսում, 1914-ին։ Խմբագիրներ՝ Դ․ Վարուժան, Հ․ Սիրունի։ Աշխատակցել են ժամանակի ականավոր հայ գրողները, արվեստաբան– ները, բանասերները։ Ունեցել է գրակա– նության, արվեստի, բանասիրության բա– ժիններ։ Տպագրվել է նաև օտար դասա– կան հեղինակների (Մ․ Մետեռլինկ, 0․ Ուայլդ, Ա․ Միցկհիչ և ուրիշներ) գոր– ծեր։ Արժեքավոր են Կոմիտասի «Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով» և 0․ Սեումյանի «Հայ թատրոնի վերա– ծնունդի համար» հոդվածները։ «Ն․»-ի էշերում տեղ են գտել նկարչական ար– վեստի նմուշների վերատպություններ, ունեցել է ճոխ ձևավորում։ 2-րդ գրքի շար– վածքը ոչնչացվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։

ՆԱՎԱՍԱՐԴ», գրականության և արվես– տի պարբերական։ Լույս է տեսել 1923– 1926-ին, Բուխարեստում։ Խմբագիր՝ Հ․ Սիրունի։ Գրականության, բանասի– րության, արվեստի, մշակութային կյան– քի խրոնիկայի և այլ բաժիններին աշխա– տակցել են Հ․ Օշականը, Մ․ Զարիֆյանը, Լ․ էսաճանյանը, Ե․ Օտյանը, Վ․ Շուշան– յանը, Լ․ Զ․ Սյուրմելյանը, Մ․ Պոաուրյանը և ուրիշներ։ «Ն․»-ում տպագրված ծավա– լուն երկերից են Ե․ Օտյանի «Ընկեր Փան– ջունի տարագրության մեջ» երգիծավեպը, Դ․ Վարուժանի «Հորդորներ սկսնակնե– րուն», Մ․ Պոտուրյանի «Մարտիրոս Ղրի– մեցու տաղերը», Հ․ Սիրունու հուշերը Վարուժանի մասին։ «Ն․» միացյալ հա– մար է նվիրել Մեծ եղեռնի զոհերին։

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՌՆ&Է5Ի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ Ըստ ար– ձանագրության, 1651-ին թիֆլիսահայ մե– ծահարուստ խոջա Բեհբուտի պատվերով վերանորոգել է Հաղպատի Ս․ Նշան եկե– ղեցին։

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Բագրատ Աբրահամի (1852, Վաղարշապատ –29․10․1934, Թիֆ– լիս), հայ հասարակական գործիչ, բժիշկ։ Սկզբնական կրթությունը ստացել է Վա– ղարշապատում, ապա՝ Թիֆլիսում։ Ավար– տել է Պեաերբուրգի բժշկավիրաբուժա– կան ակադեմիան (1878)։ Կամավոր մաս– նակցել է 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմին (Կովկասյան ռազմաճա– կատում), բժշկ․ օգնություն ցույց տվել հայ ․գաղթականներին։ Երկար տարիներ տարբեր դպրոցներում եղել է հոգաբար– ձու։ 1880-ին Թիֆլիսում բացել է մասնա– վոր հիվանդանոց, որտեղ չքավորների բուժումն անվճար էր։ 1881-ին Թիֆլիսում նախաձեռնել է Կովկասի հայոց բարեգոր– ծական ընկերության հիմնադրումը և ան– փոփոխ եղել նրա պատվավոր նախագահը։ 1882-ին ճանապարհորդել է Արևմտյան Հա– յաստանում։ Կարինի «Պաշւոպան հայ– րենյաց> ազատագրական ընկերության հիմնադիրներից է։ 1901-ին Թիֆլիսում հիմնել է «Մոսկվայի հնագիտական ըն– կերության կովկասյան բաժանմունք»-ը։ 1903-ին, հայ եկեղեցու գույքի և կալվածք– ների բռնագրավման կապակցությամբ կազմակերպած հակացարական ելույթնե– րի համար ձերբակալվել է, ապա՝ արտա– քսվել Անդրկովկասից։ 1905-ին վերա– դարձել է Թիֆլիս, շարունակել հասարա– կական և բժշկ․ գործունեությունը (որպես վիրաբույժ)։ Հեղինակ է բազմաթիվ բժշկ․ հոդվածների (հրտ․ «Մշակ»-ում, «Տա– րազ»-ում, «Առողջապահական թերթ»-ում, «Կավկազ»-ում ևն)։ Սովետական կառավա– րությունն ըստ արժանվույն է գնահատել Ն–ի հասարակական և բժշկ․ գործունեու– Я․ Ա․ Նավասարդյան S․ U․ Նավասարդյան թյունը։ Ն–ի կերպարը Րաֆֆին մարմնա– վորել է «Խենթ» վեպում։ Գ․ Սարգսյան

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Սվետլանա Հովհաննեսի (ծն․ 29․10․1946, Ալավերդի), հայ սովե– տական դաշնակահարուհի։ ՀԱՍՀ վաստ․ արտիստուհի (1977)։ 1965–68-ին սովո– րել է Երևանի կոնսերվատորիայում (Վ․ Ումր–Շատի դասարան), 1971-ին ավար– տել Մոսկվայի կոնսերվատորիան (Յա․ Զակի դասարան)։ 1974-ից դասա– վանդում է Երևանի կոնսերվատորիայում (1981-ից՝ դոցենտ)։ Նվագացանկն ընդ– գրկում է 6ո․ Ս․ Բախի, Լ․ Բեթհովենի, Ռ․ Շումանի, Պ․ Հինդեմիթի, Դ, Շոստա– կովիչի, Ա․ Խաչատրյանի, Գ․ Հովունցի, Տ․ Մանսուրյանի ստեղծագործություննե– րը։ Նրա կատարումն աչքի է ընկնում ուրույն մեկնաբանությամբ, մասշտաբայ– նությամբ, դրամատիկ հագեցվածությամբ։ Անդրկովկասյան 2-րդ (1965, Թբիլիսի) և միջազգային՝ Շումանի անվ․ (Ցվիկաու, 1966, 2-րդ մրցանակ), Բախի անվ․ (Լայպ– ցիգ, 1968, 3-րդ մրցանակ), Բելգիայի Ելիզավետա թագուհու անվ․ (Բրյուսել, 1972, 5-րդ մրցանակ), Սիդնեյի (1977, 2-րդ մրցանակ) մրցույթների դափնեկիր է։ ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակ (1970)։ Շ․ Ափոյան

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Տիգրան Ավետիսի [7․2․ 1861, Վաղարշապատ (այժմ՝ էջմիածին)– 12․4․1927, Թիֆլիս], հայ բանահավաք– հրատարակիչ, բառարանագիր։1872-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1879-ին հեռացվել է դպրոցից և դատա– պարտվել 6-ամսյա բանտարկության Մե– տեխի բանտում՝ Մ․ Նալբանդյանի նկարը տպելու և «Ազատություն» բանաստեղծու– թյան հետ տարածելու համար։ Երկու տարի գիմնազիայում սովորելուց հետո, 1884-ին, մեկնել է ժնև ուսանելու։ 1888-ին վերադարձել է և ինժեների պաշտոնով աշխատանքի անցել Թիֆլիսի ջրամատա– կարարման քաղաքային գրասենյակում։ Տիրապեւոել է ֆրանսերենին, գերմանե– րենին։ 1876-ից Ն․ հավաքել և գրի է առել Վաղարշապատի բանահյուսական նյու– թեր, գերազանցապես հեքիաթներ, որոն– ցից մի քանիսը լույս են տեսել «Արարատ» ամսագրում (1881–82)։ 1882–1903-ին տպագրել է «Հայ ժողովրդական հեքիաթ– ներ» (գիրք 1 – 10), 1883-ին՝ «Հայ ժողո– վըրդական ավանդություններ» ժողովա– ծուները, որոնք պարունակում են Վաղար– շապաաի և Հայաստանի ազգագրական այլ շրջանների հեքիաթներ, առած–ասաց– վածքներ, օրհնանքներ, անեծքներ և վի– պական ու քնարական արժեքավոր նյու– թեր։ Ն․ հրատարակել է նաև «Բառգիրք