Արարատյան բարբառի» (1903) գործը, որն ամֆոփում է բուն ժող․ բսաերք ոճեր, դարձվածքներ, ինչպես նաև գյուղատնտ․ գործիքների ու դրանց մասերի, բույսե– րի, պտուղների, ծառերի անուններ։ Գրկ․ Վարդանյան Ս․, Տիգրան Նա– վասարդյանը բանագետ–բանահավաք, <ԼՀԳ», 1974, 5։ Ա․Նազինյան․
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ 1«ԱՂԵՐ, հին հայերի տարեմուտի տոնահանդեսներին ուղեկ– ցող համաժողովրդական խաղեր ու մըր– ցություններ։ Տես Նավասարդ։
ՆԱՎԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, 1․ նավի շարժումը կառավարելու համար անհրաժեշտ գի– տական առարկաների համախումբ։ Բաղ– կացած է նավագնացություն, ղոցիա, ծո– վագնացային ասաղագիէոությոմւ, հիդրո– գրաֆիա, հիդրոօդերեութաբանություն, ծովային պրակտիկա, մագնիսական կողմ– նացույցի պրակտիկ դևիացիա (շեղում) բաժիններից։ 2․ Նավի շարժման կառա– վարման պրոցես, որը հիմնվում է նավար– կության պայմանների, նավի շարժման ուղղության, արագության, դիրքի և վիճա– կի՝ տեսողակաև կամ գործիքևերով ան– ընդհատ վերահսկման վրա։ Գործիքնե– րով վերահսկումը կատարվում է Ն–յան ավտոմատ համակարգերի (գիրոկողմնա– ցույց, Էխոչոա, ոադիոչոկացիոն կայան– ներ, ռադիոպեյենգատորներ, ժամանակի ճշգրիտ չափիչներ ևն) միջոցով։ Տեսողա– կան վերահսկումը հիմնված է նավավա– րի գիտելիքների, փորձի և հմտության վրա։ Ն–յան կարգը սահմանվում է միշազ– գային և տեղի կանոնների համաձայն։
ՆԱՎԱՏՈՐՄ, որոշակի նշանակության (տրանսպորտային Ն․, արդյունագործա– կան Ն․, ռազմածովային Ն․), տեսակի (առագաստանավային Ն․, թիանավային Ն․, դիզելային Ն․) կամ տեղաբաշխման շրջանի (խաղաղօվկիանոսյան Ն․) նավե– րի համախումբ։ Ռազմածովային Ն․ նախատեսված է ռազմ, գործողություններ կատարելու համար։ Կարևորագույն խըն– դիրներն են․ վերերկրյա օբյեկտների կոր– ծանում, բազաներում և ծովում հակառա– կորդի տորմիղի ուժերի ոչնչացում, ծո– վային դեսանտների տեղափոխում և ափ– հանում, հակառակորդի օվկիանոսային և ծովային հաղորդակցության ուղիների խափանում, ափի պաշտպանություն՝ ծո– վային ներխուժումից, սեփական հաղոր– դակցության ուղիների պաշտպանություն, մերձծովային ուղղություններում ցամա– քային զորքերի հետ կրակային համա– գործակցում։ Կազմված է տարբեր տեսա– կի ուժերի միավորումներից, սուզանավե– ՐԻց․ վերջրյա նավերից, ծովային ավիա– ցիայից, ծովային հետևակից, հրթիռա– հրետանային առաՓնյա զորքերից։ Ն․ գլխավորում է հրամանատարը [ԱՄՆ–ի ռազմածովային ուժերում (ՌԾՌԻ)՝ գըլ– խավոր հրամանատարը], հրամանատա– րության կազմի մեջ մտնում Են շտաբը և կառավարման օրգանները, ինչպես նաև տարբեր ծառայություններ (թիկունքի, կապի, սպառազինման, նավանորոգման ևն)։ Ոչ մեծ նրկրներն ունեն մեկ ռազ– մածովային Ն․, որ կոչվում է այդ երկրի ՌԾՈԻ։ խոշոր պետությունները (օրինակ, ՄՍՀՄ, ԱՄՆ) ունեն մի քանի ռազմածո– վային Ն–եր, որոնք մտնում են ՌԾՈԻ կազմի մեշ։ Տես նաև Հյուսիսային նավա– տորմ, Խաղաղօվկիանոսյան նավատորմ, Սեծովյան նավատորմ, Բաչթիական նա– վատորմ, ինչպես նաև Ամերիկայի Միա– ցյաչ Նահանգներ հոդվածի Զինված ու– ժեր բաժինը։ ՆԱՎԹ {< պհլ․ naft), Երկրի նստված– քային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ, կարևորագույն օգտակար հանածո։ Առա– ջանում է գազանման ածխաջրածինների նետ միասին՝ երկրակեղևի 1,2–2 կմ–ից ավեյի խորություն ունեցող հորիզոննե– րում։ Երկրի մակերևույթի մոտՆ․Փոխարկ– վում է թանձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆաւաի ևն։ Մ․ Լոմոնոսովը 1763-ին առաշինն է ենթադրել, որ Ն․ առաշացել է բուսական նյութերից։ Դ․Մեն– դելեևը առաջ, է քաշել Ն–ի անօրգանական ծագման վարկածը։ Վ․ վերնադսկին և ուրիշներ նոր փաստական տվյալներով հիմնավորել են Դ․ Մենդելեևի տեսակե– տը։ Սովետական երկրաբան Ի․ Գուբ– կինը, ամֆոՓելով Ն–ի մասին եղած հե– տազոտությունների արդյունքները, հան– գեց այն եզրակացության, որ նրա առա– ջացման պրոցեսն անընդհատ է, և ամենա– րար ենսքաստ պայմաններն ստեղծվել են երկրակեղևի նախկինում անկայուն տե– ղամասերում՝՛ իջեցումների ու բարձրա– ցումների մարզերի սահմանում։ Ն․ և նրան ուղեկցող գազերը իրենց սկզբնա– վորման մայր ապարներից տեղաՓոխվել են ծակոտկեն ապարների մեջ և հետագա– յում Փոքր խտության, ինչպես նաև հիդ– րավլիկ և այլ պատճառների շնորհիվ ձգտել դեպի առավել բարձրադիր կառուցվածք– ները ինչպես հեղուկ, այնպես էլ գազային վիճակում (տես Նավթագազեր)։ Ն․ պա– րունակող ապարները (կոլեկտորները) սովորաբար խիստ ծակոտկեն և թափան– ցելի են, այսինքն՝ թույլ են տալիս Ն–ին U գազին ազատ կերպով տեղաշարժվել և կուտակներ գոյացնել (տես Նավթաբեր ապարներ)։ Ն–ի գլխավոր կոլեկտորներն են ավազները, ավազաքարերը, կոնգլո– մերատները, դոլոմիտները, կրաքարերը և այլ թավանցելի ապարներ, որոնք ամ– ՓոՓված են անթաՓանց ապարների (կավ, գիպս) մեջ։ Սովորաբար Ն–ի կուտակներն ուղեկցվում են ջրով, որը նրանց սահմա– նազատում է հատակից։ Ն–ի վրա երբեմն կուտակվում է գազ, որը գտնվում է մեծ ճնշման տակ։ Երկար ժամանակ (XIX դ․ 2-րդ կեսից) երկրաբանները ենթադրում էին, որ նավթակուտակները հարում են գրեթե բացառապես անտիկլինալ ծալքե– րին, և միայն ի, Գուբկինը 1911-ին Մայկո– պի շրջանում հայտնաբերեց կուտակի նոր տիպ, որը կապված է ալյուվիալ ավազնե– րի հետ։ Այնուհետև նման կուտակներ հայտնաբերվեցին ԱՄՆ–ում։ Հետախու– զական աշխատանքներով ապացուցվեց նավթակուտակների առկայությունը աղա– գմբեթներում և տարբեր կառույցներում։ Ն–ի հանքավայրերը միմյանցից տարբեր– վում են կառուցվածքային ձևերի տիպերով ն առաջացման պայմաններով։ Սկզբում նավթագոյացման համար նպաստավոր էին համարվում լեռնային շրջաններն ու նախալեռները, ավելի ճիշտ անտիկլի– նալային ծալքերը։ Հետագայում պարզ– վեց, որ Ն–ի հանքավայրեր կարելի է հան– դիպել նաև հարթավայրային՝ պլատֆոր– մային տարածքներում, անցյալ երկրա– բանական դարաշրջանների միջցամաքա– յին ծովերի նստվածքներում։ Ն․ գոյու– թյուն ունի բոլոր երկրաբանական դարա– շրջանների նստվածքներում, սակայն նրա քանակը տարբեր է տարբեր հորիզոննե– րում։ Ն–ի հանքավայրերը երկրագնդում տեղաբաշխված են անհավասարաչափ։ Ամենամեծ պտշարները հայտնի են ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Միջին և Մերձավոր Արևելքում։ ՍՍՀՄ–ում նավթագազաբեր հիմնական մարզերն են Միբիրը, Բաշկի– րական և Թաթարական ԻՍՄՀ–ները (երկ– րորդ Բաքու), Ապշերոնի թերակղզին ն նրա շրջապատը, Մանգըշլակը, Հյուսի– սային Կովկասը։ ԱՄՆ–ում խոշոր հանքա– վայրեր կան Կալիֆոռնիայում, Տեքսա– սում, Օկլահոմայում, Մեքսիկական ծո– ցում; Ն–ի հսկայական պաշարներ են կու– տակված Իրանում, Սաուդյան Արաբիա– յում, Քուվեյթում, Բահրեյնյան կղզինե– րում, Իրաքում, Միացյալ Արաբական էմի– րություններում։ Ն–ի արդ․ հանույթի սկզբից սկսած (1850 թթ․ վերջ) մինչե 1979-ի վերջր աշխար– հում արդյունահանվել է ավելի քան 50 մլրդ ա Ն․։ Ն․ տարբեր մոլեկուլային զանգված ունեցող գազային, հեղուկ և պինդ սահ– մանային, ցիկլիկ և արոմատիկ ածխա– ջրածինների խառնուրդ է։ Լինում է բաց շագանակագույնից (համարյա անգույն) մինչև գորշ, գրեթե սև գույնի։ Պարունա– կում է նաև թթվածնի, ծծմբի, ազոտի միա– ցություններ, աննշան քանակությամբ՝ Ca, Mg, Fe, Al, V, Ni, Si, P, J ևն։ Տար– բեր հանքավայրերից ստացվող Ն–ի բա– ղադրությունը և ֆիզիկաքիմիական հատ– կությունները տարբեր են։ Համեմատա– բար կայուն է քիմ․ տարրերի պարունակու– թյունը՝ 82,5–87 զանգվ․ % C, 11,5– 14,5% H, 0,05–0,35% (հազվադեպ՝ մինչև 0,7%) Օ, 0,001–5,3% Տ (1%-ից ավելի Տ է պարունակում արդյունահանվող Ն–ի միայն 1/3), 0,001–1,8 N։ Մյուս տարրերի գումարային պարունակությունը չի անց– նում տասնորդական տոկոսներից։ Ն–ի խտությունը 650–1050 կգ[ւՐ է, ըսա որի Ն․ բաժանում են երեք խմբի։ Ամենից շատ արտահանվում է թ և թ և Ն․՝ խտու– թյունը՝ 650–870 կգ/էՐ (ՍՍՀՄ–ում 66%, արտասահմանում 59%), ավելի քիչ% մի– ջին Ն․՝ 871–910 կգ/էՐ (համապատաս– խանաբար 28 U 31%), ամենից քիչ՝ ծանր Ն․՝ 910 կգ!մ3-ից ավելի (6 և 10%)։ Մովո– րաբար, 27°Շ–ից բարձր տաքացնելիս Ն․ սկսում է եռալ։ Պնդանում է (պարաֆինի պարունակությունից կախված) + 30-ից մինչև –60°0-ում։ Ն–ի այրման ջերմու– թյունը՝ 43,7–46,2 Մչ/կդ (10400–11000 կկաւ/կգ)։ Մածուցիկությունը կախված է քիմ․ և ֆրակցիոն բաղադրությունից և ասֆալտախեժերի պարունակությունից (0,012–0,55 աոոքս)։ Բռնկման ջերմաս– տիճանը բաղադրությունից և հագեցած գոլորշիների ճնշումից կախված տատան– վում է –35-ից մինչև 120°Cy միջակայքում։ Ն․ լուծվում է օրգ․ լուծիչներում, ջրում գործնականորնն չի լուծվում։ Ջրի հետ առաջացնում է կայուն էմուլսիա։