մի քչորիդը, բորատը՝ Na2B407*10 H20, նատրիումի բիկարբոնատը, նատրիումի թիոսոնչֆատը, ցիտրտտը։ Ռադիոակտիվ 22Na և 24Na օգտագործվում են արյան հոսքի արագությունը, անոթների թափան– ցելիությունը, նյարդային գործունեության վիճակը որոշելու համար և այլ նպատակ– ներով։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ԲԻԿԱՐԲՈՆԱՏ, նատ– րիումի թթու կարբոնատ, խ ը– մելու սոդա, NaHC03l ածխաթթվի միատեդակալված նատրիումական աղը։ Ջրում լուծելի, անգույն բյուրեղներ են։ Օգտագործվում է հրուշակեղենի, սննդի արդյունաբերության, բժշկության մեջ և կրակմարիչներ պատրաստելիս (տես նաե Սոդա)։ ՆtԳրիգոր յան
ՆԱՏՐԻՈՒՄԻ ԲՐՈՄԻԴ, NaBr, բրոմաջրած– նական թթվի նատրիումական աղը։ Ան– գույն բյուրեղներ են, հալվում են 760°Շ–ում, եռում՝ 1390°Շ–ում։ Լուծվում է ջրում (100 £-ում՝ 94,6 գ, 25°C) և օրգ․ լու– ծիչներում։ Ջրային լուծույթներից անջատ– վում է NaBr*2H20 բյուրեղահիդրատը։ Ն․ բ․ ստանում են բրոմով նատրիումի հիդրօքսիդի վրա ազդելով՝ վերականգնիչ– ների (մրջնաթթու, ամոնիակ) առկայու– թյամբ կամ Fe3Bre^ և №շՇ03-ի փոխազ– դեցությամբ։ Օգտագործվում է լուսազգա– յուն նյութերի (արծաթբրոմային լուսա– նկարչական ժապավեն և թուղթ) արտա– դրության համար և բժշկության մեջ, որ– պես հանգստացնող և քնաբեր միջոց։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ԳԵՐՕՔՍԻԴ, ն Ш Ш ր ի ու– մ ի պերօքսիդ, Na202, նատրիումի և թթվածնի միացություն, որը պարունա– կում է Օ՜շ անիոն։ Սպիտակ փոշի է, պարունակում է 20,5 զանգվ․ % ակտիվ թթվածին։ Հալվում է մոտ 600°С-пиГ բուռն քայքայվելով։ Քայքայվել սկսում է 300°Շ–ից բարձր տաքացնելիս (2Na202= = 2Na20 + 02)։ Ջրում հիդրոլիգվում է՝ Na202 + H20= 2Na0H-f-H202։ Փոխազ– դում է խոնավ Շ02-ի հետ՝ 2Na202+ + 2C02= 2Na2C03 + 02։ Այս հատկու– թյունն օգտագործում են փակ ծավալնե– րում (սուզանավեր, գազապաստարան– ներ են) թթվածնի պարունակությունը օդում վերականգնելու համար։ Ուժեղ օքսիդիչ է՝ թուղթը, ճարպերը, բամբակը, փայտի թեփը Ն․ գ–ի հետ հպվելիս բո– ցավառվում են։ 500°<3-ում և 300 մթն ճընշ– ման տակ միանում է թթվածնին՝ առա– ջացնելով նատրիումի վերգեր– օքսիդ՝ Na02։ Ն․ գ․ ստանում են նատ– րիումը, ՇՕշ–ից զտված օդում, օքսիդաց– նելով (300°C)։ Տեխ․ Ն․ գ․ Na02 պարու– նակելու պատճառով դեղնավուն է։ Օգ– տագործվում է որպես սպիտակեցնող մի– ջոց (13202-ի պինդ փոխարինիչն է) և օք– սիդիչ։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ԹԻՈՍՈՒԼՖԱՏ, նատրիու– մի հիպոսուլֆիտ, Na2S203, թիո– ծծմբական թթվի նատրիումական աղը։ Ջրում լուծելի (100 ցւ–ում՝ 70,1 գ7 20°C) անգույն բյուրեղներ են։ Անկայուն է, 300°Շ–ում քայքայվում է՝ Na2S203= = Na2S03+S։ Ջրային լուծույթից ան– ջատվում է բյուրեղահիդրատը՝ №շՏշ03* • 5H20 (հիպոսուլֆիտ), որը 49,7°C-nuf կորցնում է ջուրը ե, լուծվելով անջատված ջրում, «հալչում»։ Վերականգնիչ է։ Ստա– նում են ծծմբի փոշին նատրիումի սուլ– ֆիտի լուծույթի հետ եռացնելով։ Օգտա– գործվում է լուսանկարչության (ամրա– ցուցիչ), կտորեղենի (սպիտակեցումից հետո քլորի մնացորդը վերականգնելու համար), կաշվի արդյունաբերության, բժշկության մեջ, վերլուծական քիմիայում (տես ՏոդաչաՓություն) և այլուր։ Բժշկու– թյան մեջ օգտագործվում է որպես ապա– գերգգայնացնող, հակաբորբոքային և հա– կաթունային միջոց։ Ալերգիայի, հոդա– բորբերի, մաշկային հիվանդությունների և թունավորումների (As, TI, Hg, Pb, HCN-ով) դեպքում սովորաբար ներարկում են (ներերակային) Ն․ թ–ի 10–30% լու– ծույթը։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ԿԱՐԲՈՆԱՏ, սոդա, Na2C03, -ածխաթթվի նատրիումական չեզոք աղը։ Անջուր Ն․ կ–ի տեխ․ անվա– նումն է կալցինացված սոդա, բյուրե– ղահիդրատներինը (Na2C03․10H20, Na2C03-7H20f Na2C03*H20)՝ բյուրեղա– կան սոդա (տես Սոդա)։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ՀԻԴՐՕՔՍԻԴ, NaOH, կ ծ ու ն ա տ ր ի ու մ, տեխնիկական անվանու– մը՝ կաուստիկ սոդա։ Ալկալի է, անգույն բյուրեղական նյութ, հալվում է 320°C-nuf, եռում՝ 1378°Շ–ում, խտությու– նը՝ 2130 կգքմ3։ Խիստ խոնավածուծ է, լուծվում է ջրում (100 ց–ում՝ 109,2 գ, 20°C), մեթիլ և էթիլ սպիրտներում։ Առաջացնում է բյուրեղահիդրատներ, որոնցից կայուն է NaOH *H20 (12,3–61,8°Շ–ում)։ Մեծ քանա– կով Ն․ հ–ի առկայությունը Փոքրացնում է աղերի և օրգ․ նյութերի լուծելիությունը ջրում։ Ջրային լուծույթներն ուժեղ հիմ– քեր են, փոխազդում են թթուների, թթվա– յին օքսիդների, բազմաթիվ աղերի հետ, լուծում են ալյումինը, սիլիցիումը, քայ– քայում կաշին, թուղթը և այլ նյութեր։ Ն․ հ․ և նրա լուծույթներն օդից կլանում են ածխաթթու գազը և առաջացնում նատրիու– մի կարբոնատ։ Ստանում են կերակրի աղի լուծույթի էլեկտրոլիզով կամ սոդայի լուծույթը կրակաթի հետ եռացնելով։ Տեխ․ Ն․ հ․ սպիտակ է, կոտրվածքում ճառա– գայթաձև կառուցվածքով։ Քիմ․ արդյու– նաբերության հիմնական արտադրանքնե– րից է, օգտագործվում է քիմ․ և այլ արտա– դրություններում։ Քայքայում է մաշկը, լորձաթաղանթը, գրգռում շնչառական ուղիները։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ՆԻՏՐԱՏ, նատրիումա– կան բորակ, չիլիական բո– րտ կ, NaN03, ազոտական թթվի նատ– րիումական աղը։ Անգույն բյուրեղական նյութ է, խտությունը՝ 2257 կգ]մ3, հալ․ ջերմաստիճանը՝ 308°C, ավելի տաքաց– նելիս քայքայվում է, առաջացնելով NaN02h Օշ, բարձր ջերմաստիճաններում՝ ազոտ, նատրիումի օքսիդներ և թթվա– ծին։ Լավ է լուծվում ջրում (100 #-ում՝ 88 գ 20°C)։ Բազմաթիվ աղերի հետ առա– ջացնում է դյուրահալ էվտեկտիկ խառ– նուրդներ։ Ուժեղ օքսիդիչ է, խառնուրդ– ները ֆոսֆորի, ծծմբի, ածխածնի, ալյու– մինի հետ պայթուցիկ են։ Ն․ ն․ ստանում են նատրիումի հիդրօքսիդի կամ կարբո– նատի և ազոտական թթվի կամ օդախառն ազոտի օքսիդների փոխազդեցությամբ։ Օգտագործվում է որպես ազոտական պա– րարտանյութ (16%N), ինչպես նաև սննդի, ապակու արդյունաբերություններում և այլուր։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ՍԻԼԻԿԱՏՆԵՐ, սիլիկաթթվի նատրիումական աղերը nNa20․mSi02 ընդհանուր բանաձևով։ Հայտնի են նատ– րիումի մետասիլիկատը՝ Na2Si03, օր– թոսիլիկատը՝ Na4Si04, պիրոսիլիկատը՝ Na6Si207, երկսիլիկատը՝ Na2Si2Os, եռ– սիլիկատը՝ Na2Si307, և նրանց հիդրատ– ները։ Բյուրեղները բաղկացած են գա– գաթներով, կողերով կամ նիստերով իրար միացած Si04 քառանիստեբից, որոնք առաջացնում են (Si207)՜6, (Si309)՜6 և այլ իոններ։ Ն․ ս․ լուծվում են ջրում՝ առա– ջացնելով կոլոիդային լուծույթներ։ pH< <10,9 լուծույթում հիդրոլիզվում է4 առա– ջացնելով սիլիկաթթու։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԱՏ, Na2S04, ծծմբա– կան թթվի նատրիումական չեզոք աղը։ Անգույն բյուրեղական նյութ է* Աոաջաց– նում է աենարդիա միներալը։ Հայ․ ջեր– մաստիճանն է 884°C, խտությունը՝ 2698 կգյմ3։ Անջուր Ն․ ս․ կայուն է 32,384°Շ–ից բարձր ջերմաստիճաններում։ 100 գ ջրում լուծվում է 52,9 գ Ն․ и․ (20°C)։ Լուծույթից անջատվում է բյուրեղահիդրատը՝ Na2S04* • 10H20, որն առաջացնում է միրաբիչիւռ միներալը (գլաուբերյան աղ)։ Պարունակ– վում է ծովի, աղի լճերի ջրերում և աղային նստվածքներում (Կարա–Բողազ–գյոլ)։ Ստանում են ծծմբական թթվի և կերակրի աղի փոխազդեցությամբ (500–550°С)։ Օգտագործվում է ապակու, սուլֆատային թաղանթանյութի, օճառի, կաշվի արդյու– նաբերության, մանածագործության մեջ, գունավոր մետալուրգիայում, ինչպես նաև բժշկության և անասնաբուժության մեջ՝ որպես լուծողական։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԻԴ, Na2S, ծծմբա– ջրածնական թթվի նատրիումական չեզոք աղը։ Անգույն բյուրեղական նյութ է, հալ․ ջերմաստիճանը՝ 1180°C, խտությունը՝ 1856 կգքմ3։ Իփսա խոնավածուծ է։ 100 գ ջրում լուծվում է 15,8 գ Ն․ и․ (20°C)։ Առա– ջացնում է բյուրեղահիդրատներ (Na2S* • 9H20, Na2S-6H20 ևն)։ Ջրում հիդրո– լիգվում է, լուծույթները հիմնային են։ Ն․ ս․ վերականգնիչ է։ Ծծմբի հետ միա– հալելիս առաջացնում է բազմասուլֆիդ– ներ (տես Պուիսոդֆիդներ)։ Օդում լույ– սի ազդեցությամբ դանդաղ օքսիդանում է և դեղնում։ Ն․ ս․ ստանում են նատրիումի սուլֆատը ածխով (կամ H2, СН4, СО ևն) վերականգնելով։ Օգտագործվում է ծծմբա– յին ներկանյութերի ստացման, հանքա– նյութերի ֆլոտացիոն հարստացման հա– մար, նաև մանածագործական և կաշվի արդյունաբերություններում։ ՜Ն ա տ ր ի ու– մի թթու սուլֆիդը՝ NaHS, օգտա– գործվում է արհեստական մետաքսի և կաշվի արդյունաբերության մեջ։
ՆԱՏՐԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԻՏ, Na2S03, ծծմբա– յին թթվի նատրիումական չեզոք աղը։ Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 2630 կգքմ3։ 100 ցւ ջրում լուծվում է 26,9 գ (20°C) Ն․ ս․։ Ջրում հիդրոլիզվում է, լուծույթնե– րը հիմնային են։ Լուծույթից անջատվում է Na2S03․7H20 բյուրեղահիդրատը, որը 33,40Օ–ից բարձր տաքացնելիս կորցնում է բյուրեղաջուրը։ Ն․ ս․ ուժեղ վերականգ– նիչ է, դանդաղ օքսիդանում է օդում (լու~