խանական, ուսանողական ն այլ ձևեր։ Խաղատախտակը սովորաբար երկվւեղկ (փեղկի երկարությունը 60 սմ է, լայնու– թյունը՝ 30 սմ, յուրաքանչյուր փեղկի գլխամասերում՝ 6-ական բնիկներ) հարթ տուփ է։ Խաղում են 2 հոգի, 15 սև և 15 սպիտակ շրջանաձև տափակ քարերով և 1-ից 6 թվակիր զույգ խորանարդիկներով (զառեր)։ Հաղթում է նախատեսված փեղ– կում քարերն ավելի արագ հավաքող և ապա հանող անձը։ 1964-ին Երևանում կազմակերպվել են քաղաքային առաջնու– թյան մրցումներ։ Գրկ․ Մեթոդական ուղեցույց նարդու խաղի և կանոնների, 2 հրտ․, Ե․, 1971։ ՆԱՐ–ԴՈՍ (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1․3․1867, Թիֆլիս –13․7․1933, Թիֆլիս» թաղված է Խոջիվանքի հայկ․ գերեզմանատանը), հայ գրող։ Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնա– կան կրթությունն ստացել է Ս․ Կա– րապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նի– կոլաևյան երկդասյան դպրոցում։ Այ– նուհետև ընդունվել է Քութայիսի նա– հանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենա– լու պատճառով, չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտու– թյուն է սովորել Միքայելյան արհեստա– գործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծա– տուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնե– լով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրա– գրական գործին։ 1890–1906-ին եղել է <Նոր դւսր>-ւ պատասխանատու քարտու– ղարը։ 1904-ին (ժամանակավորապես) որ– պես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր–Տարագ» պարբերականում, 1913–18-ին՝ «Սուրհանդակ» թերթում։ Սո– վետական կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931-ի հունիսի 14-ին տոն– վել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել Վրասաանի ժող․ գրողի կոչում։ Ն–Դ–ի ստեղծագործական կյանքն սկըս– վել է XIX դ․ 80-ական թթ․։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քա– նիսը 1883–88-ին լույս են տեսել «Արաքս» հանդեսում (Պետերբուրգ) և «Սոխակ Հա– յաստանի» ժողովածուում, ապա՝ պատմ– վածքներ, ֆելիետոններ։ Ուժերը Փորձել է նաև դրամատիկական ժանրում։ Գ․ Սուն– դուկյանի ազդեցությամբ ստեղծել է «Մա– յինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիես– ները։ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո–Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «ճշմա– րիտ բարեկամը», որին հաջորդել են«Նու– նե» (1886), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակևերը, «Քնքուշ լարեր» (1887), «Զա– զունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Ն–Դ․ առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հա– սարակական պարտքը կատարելու գի– տակցությամբ զոհում են իրենց անձնա– կանը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Իբրև դեմոկրատ գրող Ն–Դ․ համակրանքով է պատկերել կապիտալիստական քաղաքի խուլ ան– Նար–Դոս կյունների մարդկանց («Մեր թաղը» պատմ– վածաշարը)։ Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են գործում սնա– հավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամա– նից երկու կտոր շաքար պակասեց», 1890, «Հոպոպ», 1890), հարբեցողությունը («Հո– գուն վրա հասավ», 1889)։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք ման– կություն չունեն, կանանց, որոնց բաժին է ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Ցուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գոր– ծերից է«Աննա Սարոյան» (1888) վիպակը։ Երկում պատկերված է քայքայվող բուրժ․ ընտանիքը, որի անդամները տան գլխա– վորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի Փորձություն– ներին և, ի վերջո, կործանվում են։ Վիպա– կի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբեր– գությունը։ «Ես և նա» (1889) պատմված– քում շեշտվում է մարդկայինի կորուստը սեփականատիրական հասարակարգում։ Այս երկում գերակշռում են ռոմանտիկա– կան գույները։ 1891-ից սկսվում է Ն–Դ–ի ստեղծագոր– ծության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությու– նը։ Այս շրջանի գործերի էությունը մար– դու և մարդկայինի հարցն է՝ բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մար– դու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշ– խարհի դաժան օրենքներին։ «Սպանված աղավնին» (1898) վիպակում Ն–Դ․ պատկե– րել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան, սակայն, կործանվում է ոչ թե համակերպ– վելով, ինչպես հեղինակի մյուս հերոսու– հիները, այլ իր մարդկային արժանապատ– վության բարձր գիտակցությամբ բողոքե– լով բոլոր նրանց անունից, ովքեր դատա– պարտված են այդ հասարակության մեջ։ Ն–Դ․ լավ գիտեր մտավորական աշխար– հի մարդկանց՝ ուսուցիչներին, մամուլի աշխատողներին, գրողներին, և պատկերել է նրանց զրկանքներով ու դժվարություն– ներով լի կյանքը։ Նրանք ձգտում են ծա– ռայել ազգային մշակույթին Ու գրականու– թյանը, սակայն չեն դիմանում այդ մար– տիրոսությանը («Նեղ օրերից մեկը», 1904, «Մի օր աշնանը», 1907, «Խմբագիրը», 1913)։ Ն–Դ–ի լավագույն ստեղծագործու– թյուններից է «Պայքար» (1911) վեպը։ «Պայքարի» մեջ,– գրել է Ն–Դ․,– աշխա– տել եմ դուրս բերել այն ժամանակվա (խոսքը 90-ական թվականների մասին է) մեր հասարակական գործիչների զանա– զան ներկայացուցիչների տիպեր, համար– յա բոլորն էլ իրականից վերցված։ Ուզե– ցել եմ պատկերել այն ժամանակվա հա– սարակական գլխավոր հոսանքների պահպանողական և ազատամիտ, կամ, այսպես կոչված՝ նոր–դարական և մշակա– կան բախումը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 7, 1950, էջ 296)։ Բայց, դա ելակետ ընդունե– լով, գրողը շոշափել է սոցիալական խըն– դիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսա– նելի ծալքերն ու նրա օրհասական պայ– քարը։ Ն–Դ․ այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր սխեմաներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանա– կան ու երգիծական սկզբունքները, առ– կա է ժամանակակից կյանքի խիստ քննա– դատություն։ 1880-ական թթ․ հայ մտավորականու– թյան կենցաղն ու հասարակական պատ– կերը շատ ավելի լայն ու խորն է տրված «Մահը» վեպում («Մեծ գործի սկզբում», 1894–95, վերամշակումից հետո՝ «Մահը», 1912)։ Իր այս գործի մասին խոսելով՝ հեղինակը նշել է․ «․․․ուզեցել եմ գծեւ կյանքի և մահվան պրոբլեմը գործունեու– թյան եռանդով լեցուն լավատեսի և ապա– տիայի ենթարկված հոռետեսի իրար հա– կադիր տեսակետներից» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 7, 1950, էջ 296)c Դրողը ժողովըր– դի գործին կյանքը նվիրաբերելու իդեա– լական ձգտումները հակադրում է եսամո– լությանը և շահամոլությանը։ Նա ներկա– յացնում է Շոպենհաուերի և այլոց հոռե– տեսության փիլիսոփայությունը որդե– գրած, «առանց դավանանքի» երիտասար– դի անկումային հայացքները։ Սրան հա– կադրվում է թուրք, բռնակալության դեմ մղված պայքարում ժողովրդի համար իր կյանքը զոհաբերած անհատը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություննե– րով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլև հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։ Պատերազմի դեմ է ուղղված հումանիստ գրողի «Անհետ կո– րածը» (1920) պատմվածքը, որտեղ ցույց է տրված առաջին համաշխարհային պա– տերազմում միլիոնավոր մարդկանց ապ– րած ողբերգությունը։ Կյանքի վերջին շրջանում Ն–Դ․ գրել է «Վերջին մոհիկան– ները» (1930) պատմվածքը և «Նոր մարդը» (1928) վեպի առանձին հատվածներ, թարգմանել Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ» դրաման և Մ․ Դոստոևսկու«Խեղճ մարդիկ» վեպը։ Դրողի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Դրա– նով է նա կապվում հայ գրականության՝ XIX դ․ վերջին և մանավանդ XX դ․ սկըգ– բին բարձրացրած համամարդկային ընդ– գրկման հարցերի ու առաջադիմական ձգտումների հետ։ Ն–Դ–ին բնորոշ է ար– դիականության սուր զգացողությունը, գե– ղարվեստական վարպետությունը։ Նա Ա․ Շիրվանզադեի և Դ․ Զոհրապի հետ զարգացրել է հայ քննադատական ռեա– լիզմի հոգեբանական ուղղությունը։ Ն–Դ–ի լեզուն ժամանակի հայերենի բարձրա– կետն է, ստեղծագործությունը, ամբողջու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/202
Այս էջը սրբագրված չէ