նաև Վ․ Ի․ Լենինը, օրինակ՝ 1918-ի նոյեմբ․ 7-ին Մոսկվայի Հեղափոխության հրապարակում՝ Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի հուշարձանի (քանդակագործ՝ Ս․ Ա․ Մեզենցև), Կարմիր հրապարակում՝ «ժողովուրդների խաղաղության և եղբայրության համար պայքարում ընկածներին» հուշատախտակի (քանդակագործ՝ Ս․ Տ․ Կոնյոնկով, այժմ՝ Ռուսական թանգարանում, Լենինգրադ) բացմանը։ Մ․ պ–ի հուշարձանները հիմնականում ստեղծվում էին որպես ժամանակավոր գործեր, ոչ թանկ նյութերից, իսկ լավագույնները նախատեսվում էին հետագայում կոփել «հավերժ» նյութերից։ 1919–20-ին, երկրի ծանր տարիներին, կիրառվեցին Մ․ պ–ի այնպիսի ձևեր, ինչպիսիք էին կոթողների նախագծերի մրցույթներ, ապագա հուշարձանների հանդիսավոր հիմնադրումներ, նոր հուշարձանների հետ կապվող ճարտ․ անսամբլների վերանախագծումներ։ Այդ շրջանի Մ․ պ–ում մեծ տեղ է տրվել աշխատավորների ինտերնացիոնալ բարեկամության թեմային (ազգ․ հանրապետություններում կանգնեցված կոթողներ, Կոմինտերնի և Արևելքի աշխատավորների համագումարների ձևավորումները, մասսայական հանդիսություններ) և խաղաղ աշխատանքին անցնելուն («Ազատագրված աշխատանքին» նվիրված հուշարձաններ և հանդիսություններ)։ Սովետական իշխանության ամրապնդմանը զուգընթաց Մ․ պ․ տարածվել է Կիևում (1919), Սամարղանդում և այլ քաղաքներում, 1920-ից՝ Ուրալում, Սիբիրում, Ադրբեջանում, 1921-ից՝ Հայաստանում և Վրաստանում։ 1922-ից Սովետական հանրապետության տնտ․ ավելի բարվոք պայմաններում, հատկապես Հոկտեմբերյան հեղափոխության 5-րդ տարեդարձի առթիվ, սկսվեց Մ․ պ–ի վերելքը։ 1922–23-ին կանգնեցվեցին ամուր նյութերից հուշարձաններ, որոնք պահպանվել են մինչև այժմ՝ Ա․ Ի․ Գերցենի և Ն․ Պ․ Օգարյովի (1918–22, քանդակագործ՝ Ն․ Ա․ Անդրեև, Մոսկվա), Կ․ Ա․ Տիմիրյազևի (1922–23, քանդակագործ՝ Ա․ Դ․ Մերկուրով, Մոսկվա), «Հեղափոխության մարտիկներին» (1925, քանդակագործ՝ Բ․ Դ․ Կորոլյով, Սարատով), Վ․ Ի․ Լենինի (1926, քանդակագործ՝ Ս․ Ա․ Եվսեև, ճարտ․՝ Վ․ Գ․ Գելֆրեյխ և Վ․ Ա․ Շչուկո, Լենինգրադ) հուշարձանները ևն։ Մոսկվայում Մ․ պ–ի իրագործման ակտիվ մասնակիցներից էր հայ քանդակագործ Հ․ Գյուրջյանը։ 1918-ին նա մասնակցել է Կրեմլի պատին փակցվելիք «Պրոլետարական հեղափոխության և Կարմիր հրապարակում զոհված ընկեր–մարտիկների հիշատակին» հուշարձանի փակ մրցանակաբաշխությանը (2-րդ մրցանակ)։ Մ․ պ–ի ծրագրով նախատեսված առաջին հուշարձանների թվում էր ռուս, անվանի նկարիչ Մ․ Վռուբելի հուշարձանը, որի իրականացումը հանձնարարվել է Հ․ Գյուրջյանին։ Նա մասնակցել է Մոսկվայում բացվելիք Կ․ Մարքսի հուշարձանի նախագծերի 1-ին և 2-րդ մրցանակաբաշխություններին (1919, 1920)․ Վ․ Ի․ Լենինը հավանություն է տվել Ս․ Ալյոշինի, Հ․ Գյուրջյանի և Ս․ Կոլցովի նախագծերին, որոնց և հանձնարարվել է հուշարձանի պատրաստումը։ 1920-ի մայիսի 1-ին, Մոսկվայի Յա․ Սվերդլովի անվ․ հրապարակում հիմնադրվեց Կ․ Մարքսի հուշարձանը, որտեղ ներկայացված էր նաև ապագա հուշարձանի նրանց էսքիզը (այժմ՝ Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի պետ․ թանգարանում, Մոսկվա)։ Ճառով հանդես եկավ Վ․ Ի․ Լենինը։ Հ․ Գյուրջյանը ստեղծել է նաև հուշատախտակներ, որոնք ամրացվել են Մեծ թատրոնի և Ռոժդեստվենսկի վանքի պատերին։123 Մ․ պ․ նախատեսում էր արվեստների մեծ համադրում (ճարտարապետության, կերպարվեստի հետ՝ գրականության, երաժշտության, թատերարվեստի ևն)։ Այն նպաստեց նաև մոնումենտալ–դեկորատիվ արվեստի զարգացմանը։ Սովետական Հայաստանում Մ․ պ–ի ոգով կերտված գործերի առաջին օրինակները չեն պահ– պանվել (օրինակ, Կ․ Հալաբյանի Ա․ Ռու– բենու քանդակը, Երևան, Կոմունարների այգի)։ 1922-ին հայտարարվել է Երևանում դրվելիք քաղաքացիական պատերազմի հերոսների, Վ․ Ի․ Լենինի, Ս․ Շահումյա– նի, հայ գրողների հուշարձանների մըր– ցանակաբաշխություն։ Հիմնադրվել են Ս․ Շահումյանի (1926), Վ․ Ի․ Լենինի (1928) հուշարձանները։ Բաքվի համար նախատեսված՝ Գ․ Ցակուլովի «26 կոմի– սարներ» հուշարձանի էսքիզը (1923) Փա– րիզում արժանացել է մրցանակի (1925, ճարտ․՝ Վ․ Շչուկո)։ Բացվել են քաղաքա– ցիական կռիվներում զոհված մարտիկնե– րին նվիրված (1923, էջմիածին), Ս․ Սպան– դարյանի (1927, քանդակագործ՝ Ա․ Սար– գըսյան), Հ․ Սարուխանյանի (1927, քան– դակագործ՝ Ա․ Սարգսյան, Նոր Բայագետ), Մ․ Ազի զբ եկովի (1927, քանդակագործ՝ Ս․ Ստեփանյան, Երևան), Դեդուշկայի (1928), Ա․ Զափարիձեի (1929, երկուսն էլ՝ քանդակագործ՝ Ա․ Սարգսյան, Երևան), Ս․ Շահումյանի (1931, քանդակագործ՝ Ս․ Դ․ Մերկուրով, ճարտ․ Ի․ ժոլտովսկի, Երևան), Մայիսյան ապստամբության հե– րոսների (1931, քանդակագործ՝ Ա․ Սար– գըսյան, Լենինական), Ի*․ Աբովյանի (1933, քանդակագործ՝ Ա․ Տեր–Մարուքյան, Երե– վան, այժմ՝ Քանաքեռում), Ղ․ Ղուկասյա– նի (1934, քանդակագործ՝ Ա․ ՍտեՓանյան, Երևան) և այլ հուշարձաններ։ Այս աշխա– տանքներով սկզբնավորվեցին սովետա– հայ մոնումենտալ քանդակագործությու– նը, նրա գեղարվեստական կերպավոր– ման հնարները, գաղափարական նպատա– կասլացությունը։ Մ․ պ–ի նպատակն էր գեղարվեստական կերպարներով հաստատել նոր հասարա– կարգի հաղթանակը, ծառայել ժող․ լայն մասսաների լուսավորությանն ու դաս– տիարակությանը։ Մ․ պ․ սովետական քա– ղաքների դիմագիծը նորացնելու, հասա– րակական նոր կենցաղը ձևավորելու մի– ջոց էր, սոցիալական պատվեր, որն օժան– դակեց սովետական իշխանության հետ ստեղծագործ մտավորականության համա– գործակցությանը, հեղափոխական գաղա– փարներով նրա վերադաստիարակմանը։ Մ․ պ–ի շատ գործեր (այդ թվում չիրակա– նացված) գաղափարա–դաստիարակչա– կան հսկայական դեր խաղացին։ Լայն առումով սովետական մոնումենտալ ար– վեստի հետագա զարգացումը Մ․ պ–ի լե– նինյան ծրագրի շարունակությունն է։ Մ․ պ․ ընդգծեց սովետական արվեստի կուսակ– ցական և ժող․ էությունը՝ դրանով իր կա– յուն տեղը գրավելով սովետական մշա– կույթի պատմության ակունքներում։ Պատկերազարդումը տես 7-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղ– յուսակ XIX։ Գրկ․ Ленин В․ И․, Поли․ собр․ соч․, 5 изд․, т․ 37, с․ 169–172; т․ 38, с․ 326; т․ 41, с․ 105–106, 158; т․ 50, с․ 68-69, 73, 101, 182, 191-192; т․51, с․ 99-100, 182; т․ 52, с․ 177; т․ 54, с․ 401; Ղազարյան Մ․, Հեղափոխու– թյամբ ներշնչված արվեստ, «ԼՀԳ», 1970, Ма 4, էշ 97–107։ Луначарский А․ В․, Ленин и искусство․ Воспоминания․ Собр․ соч․, т․ 7, М․, 1967, с․ 401–406; Մ․ Ղազարյան
ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ–ԴԵԿՈՐԱՏԻՎ ԱՐՎԵՍՏ, տերմին, որ երբեմն օգտագործվում է՝ 1․ որպես ՎոնոնՎենաաւ արվեստի հոմանիշ, 2․ մոնումենտալ արվեստի այն բնագավա– ռը, ուր գերակշռում է դեկորատիվությու– նը։ ՍՈՆ–ՔԻՄԵՐ ԼԵԶՈՒՆԵՐ, մ П ն–ք մեր լ և զ ու ն և ր, ցեղակից լեզուների խումբ, մտնում է ավստրալա–ասիա– կան լեզվաընտանիքի մեջ։ Խոսվում է Հնդկաչի? թերակղզում, Չինաստանի հվ–ում, ^ սդկաստանի հս–արլ–ում և Նի– կոբարյան կղզիներում։ Տրոհված է 4 ճյու– ղի՝ հվ–արլ․ (Կամպուչիա, Վիետնամ, Թաի– լանդ, Լառս, Բիրմա)՝ քմերերեն, մոներեն, պոար, ստիենգ, մնոնգ, սրե, մա, տրաու ևն, Խյ՚րրլ․ (Լաոս, Թաիլանդ, Բիրմա, Չինաւ^ան)՝ պալաունգ, քմու, լամետ ևն, հս–արմ․ (Հնդկաստանի Ասամ նա– հանգ)՝ քասի, հվ–արմ․ (Նիկոբարյան կղզին* ՝․)՝ նիկոբարերեն։ Մ–ք լ–ին բնո– րոշ է ձայնավորական համակարգի հա– րըստությունը, երկբարբառների առատու– թյունը, վանկակազմության սահմանա– Փակ հնարավորությունը, ուժեղ և թուր վան1 1ւրի առկայությունը, ածանցումը։ ՄՈնՖԵՐԱՆ (Montferrand) Ավգուստ Ավ– գուստովիչ [Օգյուստ Ռիկար դը Մ․, 24․1․ 1786, Շայո, Ֆրանսիա –28․6(10․7)․1858, Պետերբուրգ], ճարտարապետ, նկարիչ– հարդարող։ Ազգությամբ ֆրանսիացի։ Ուսանել է Փարիզում, 1816-ից աշխատել է Պետերբուրգում։ Մ–ի ստեղծագործություն– ներում արտացոլվել է ուշ կլասիցիզմից էկլեկտիզմին անցումը։ Գործերից են՝ Իսաակիեյան տաճարը, Ալեքսանդրյան սյունը (1830–34), Լոբանով–Ռոստովսկու տունը (1817–20), Ձմեռային պալատի ֆելդմարշալյան, Պետրովյան դահլիճների հարդարումը, Բոլորաձև դահլիճի շինա– րարությունը (1827–1830-ի սկիզբ), Գա– գար ի նայ ի տան վերակառուցումը (այժմ՝ Կոմպոզիտորների տուն, 1840-ական թթ․)։ Ս՚ՈՆՖՈՐ (Montfort) Սիմոն դը, կոմս Լեստերացի (մոտ 1208–1265), անգ– լիական քաղաքական գործիչ, Հենրի III թագավորի դեմ հակոտնյա բարոնների ղեկավարներից, պաշտպանել է մանր աս– պետության և քաղաքացիների շահերը։ 1263–67-ի քաղաքացիական պատերազ– մի ժամանակ Լյուիսի ճակատամարտում (1264) հաղթել է թագավորի կողմնակից– ներին։ Դառնալով Անգլիայի Փաստական դիկտատորը (լորդ–պրոտեկտոր)՝ 1265-ին հրավիրել է առաջին ւցաոչամենտը՝ սկիզբ դնելով դասային ներկայացուցչությանը