Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/212

Այս էջը սրբագրված չէ

Տեսարան Նեապոլից չությամբ (1,2 մլն, 1975) Իտալիայի երրորդ քաղաքն է Հռոմից և Միլանից հետո։ Մո– տակա քաղաքների հետ կազմում է Մեծ Նեապոլը։ Տրանսպորտային հանգույց է։ Զարգացած է նավթավերամշակումը, կոք– սա– և նավթաքիմիան, մետալուրգիան, բազմաճյուղ մեքենաշինությունը (նավա– շինություն, սարքաշինություն, հաստոցա– շինություն, ինքնաթիռաշինություն և ավ– տոշինություն), էլեկտրատեխնիկական և ռադիոէլեկտրոնային արդյունաբերու– թյունը։ Կա սննդի, տեքստիլ, թղթի, ցե– մենտի արդյունաբերություն։ Կուրորտա– յին շրշան է, տուրիզմի կենտրոն։ Բնակ– չության զգալի մասը զբաղված է սպա– սարկման ոլորտում։ Ունի համալսարան (1224), կոնսերվատորիա, «Սան Կարլո» օպերային և «Սան Ֆերդինանդո» դրամա– տիկական թատրոններ, Ազգային թանգա– րան, պատկերասրահ, հրաբխագիտական կայան։ Ն․ սկզբնապես հուն, գաղութ էր։ Մ․ թ․ ա․ 327–326-ին այն նվաճել է Հռոմը։ Մ․ թ․ У–YI դդ․, օստգոթերի և բյուզանդացի– ների միջև համառ պայքարից հետո, Ն․ անվանապես ճանաչել է Բյուզանդիայի գերիշխանությունը՝ փաստորեն պահպա– նելով անկախություն։ 1139-ին միացվել է Սիցիլիական թագավորությանը, 1266-ից հետո դարձել է նրա մայրաքաղաքը։ 1282–1442, 1501–04-ին՝ Նեաւցոչի թա– գավորության մայրաքաղաքն էր, որից հետո 1504-ին մտել է Երկու Սիցիլիաների թագավորության մեշ։ 1806–15-ին Ն․ Ֆրանսիայից կախման մեջ գտնվող Նեա– պոլի թագավորության մայրաքաղաքն էր, իսկ 1815-ից՝ Բուրբոնների վերականգնու– մից հետո, Երկու Սիցիլիաների թագավո– րության։ XIX դ․ Ն․ հեղափոխական մեծ իրադարձությունների կենտրոն էր․ 1860-ի սեպտեմբերին Ն․ է մտել Ջ․ Գարիբալդիի հեղաՓոխական բանակը, որից հետո Եր– կու Սիցիլիաների թագավորության տա– րածքը դարձել է միավորված Իտալա– կան թագավորության մասը։ 1943-ի սեպ– տեմբերին Ն–ում, որ օկուպացրել էին գեր– մանաֆաշիստական զորքերը, ծագել է ապստամբություն, ապստամբները քաղա– քից դուրս են շպրտել գերմանացիներին։ Պատմական աղբյուրների համաձայն, Ն–ում դեռես վաղ միջնադարում բնակվել են հայեր, գործել է Ս․ Գրիգոր Հայի (Սան Գրեգորիո Արմենո) եկեղեցին, որը IX դ․ տրամադրվել է արևելցի կրոնավորների (ենթադրվում է, որ հայուհիներ էին՝ փա– խած պատկերամարտության հալածանք– ներից) մի համայնքի։ Հիշվում են նաե Ս․ Հոգի հայկ․ եկեղեցին (1328) և «Հայոց տունը» (1356)։ Ներկայումս (1981) Ն–ում կազմակերպված հայ համայնք չկա, բնակ– վում են Փոքրաթիվ հայեր։ Առափնյա բլուրներին ամֆիթատրոնս!- ձե տեղադրված Ն–ի կենտրոնում պահ– պանվել է անտիկ, կանոնավոր հատակա– գիծը։ ճարտ․ հուշարձաններից են վաղ քրիստոնեական կատակոմբները (II– V դդ․), Սան Զովաննի մկրտարանը (V դ․), Կաստել դել Օվո (շինարարությունն սկըս– վել է XII դ․) և Կաստել Նուովո (XIII– XV դդ․) դղյակները, մասամբ բարոկկոյի վերափոխված գոթական եկեղեցիներ՝ Սան Լորենցո (շինարարությունը սկսվել XIII դ․), Սան Դոմենիկո (շինարարությու– նը սկսվել է XIII դ․ վերշին, ներսում՝ Ջոտտոյի դպրոցի որմնանկարներ են, Կարավաշոյի և Տիցիանի նկարները), Սանտա Մարիա դել Կարմինե (XIII– XVIII դդ․), տաճար (XIII–XX դդ․), Վե– րածննդի և բարոկկոյի ոճերով բազմա– թիվ պալատներ ու եկեղեցիներ, Չերտո– զա դի Սան Մարտինո մենաստանը (XIV– XVII դդ․) XVII–XVIII դդ․ նեապոլյան և եվրոպական գեղանկարչության հավաքա– ծուով, կլասիցիզմի ոճով «Սան Կարլո» թատրոնը (1737–1816) և Սան Ֆրանչեսկո դիՊաոլո (1817–46) եկեղեցին։ XX դ․ շինություններից է կայարանը (1954–60, ինժեներ՝ Պ․ Լ․ Ներվի)։ 1950-ական թթ․ սկսվել է ժամանակակից բնակելի համալիրների շինարարությունը (Լա Լոշետտա, Բառա են)։

ՆԷԱՊՈԼ ս կ յ ու թ ա կ ա ն, Ն եապո– լ ի ս (հուն․ NeajtoXig– նոր քաղաք), հնագույն քաղաք Տավրիկեում (Ղրիմ)։ Հիշատակված է խերսոնան դեկրետում (մ․ թ․ ա․ II դ․) և Ստրաբոնի «Աշ– խարհագրության» մեջ որպես սկյութնե– րի թագավորական բերդ։ Ենթադրաբար տեղադրվում է Սիմֆերոպոլի հվ–արմ․ ծայրում, ուր բարձր սարահարթի վրա գտնվում է Ղրիմում սկյութական խոշորա– գույն քաղաքը (20 հա)՝ մ․ թ․ ա․ Ill– մ․ թ․ III դդ․ սկյութների մայրաքաղաքը։ Առավելագույն ծաղկման է հասել մ․ թ․ ա․ II դ․, դադարել է գոյություն ունենալուց գոթերի արշավանքից (III դ․) հետո։ Հնա– գիտական աշխատանքները Ն–ում կատար– վել են հիմնականում 1940–50-ական թթ․։ Բացված են հզոր (8,5 Վ հաստությամբ) պաշտպանական պարսպի մնացորդները՝ դարպասամերձ երկու աշտարակներով, որոնցից մեկը եղել է դամբարան, ուր թաղել են թագավորին ու ավագանու ներ– կայացուցիչներին՝ ձիերի, զենքերի ու ոսկե բազմաթիվ զարդերի հետ։ Պեղված են բնակելի և հասարակական կառույց– ների մնացորդներ են։ Դամբարանադաշ– տում ուսումնասիրված է 200-ից ավելի դամբարան։ Դրանցից մեկի վրա պատ– կերված է հեծյալ, քնարով սկյութ, վարա– զի որսի տեսարան (շներով), մեկ ուրիշի վրա՝ նետաձիգ սկյութ, պարողներ են։

ՆԷԱՊՈԼԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, 1․ պե– տություն Հարավային Իտալիայում․ կազ– մավորվել է 1282-ին, Սիցիլիական թագա– վորության անկումից հետո։ Գոյատևել է (ընդմիջումով 1442–58) մինչև 1504-ը։ Մայրաքաղաքն էր Նեապոլը։ Իտալ․ պա– տերազմների ժամանակ (1494-1559) դար– ձել է Իսպանիայի տիրույթ (1504) և Սի– ցիլիայի հետ կազմել է Երկու Սիցիլիա– ների թագավորությունը։ 2․ Երկու Սիցի– լիաների թագավորության ցամաքային մասում ֆրանս․ օկուպացիայի ժամանակ (1806–15) ստեղծված Ֆրանսիայից կախ– յալ իտալ․ պետություն, կառավարել են Նապոլեոն I-ի եղբայր ժոզեֆ Բոնա– պարտը (1806–08) և 6ո․ Մյուրատը (1808-15)։

ՆԵԱՊՈԼՅԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԴՊՐՈՅ, իտա– լական օպերային արվեստում կոմպոզի– տորական և կատարողական դպրոց։ Ձևա– վորվել է XVII–XVIII դդ․ սահմանագծում, Նեապոլում։ Այստեղ են սկզբնավորվել և բյուրեղացել սերիա–օպերայի և բուֆ– օպերայի ժանրերը, որոնք լայև տարա– ծում են գտել Իտալիայի մյուս երաժըշ– տական կենտրոններում և Եվրոպայի խոշորագույև երկրներում։ Սերիա–օպե– րայում («լուրջ» օպերա՝ հերոսական– առասպելաբանական կամ պայմանա– կան–պատմական սյուժեով) հաստատվե– ցին օպերային արիայի տիպական ձևերը (հատկապես եռամաս «դա կապո» արիան), նախերգանքի (այսպես կոչված՝ «իտալա– կան»), ասերգի («նվագակցված» ասերգ՝ նվագախմբի և «չոր» ասերգ՝ կլավեսինի նվագակցությամբ) տարատեսակները։ Զարգացում է ստացել կանտիլենային («բել կանտո») և փայլուն վիրտուոզային երգեցողությունը։ Բուֆ–օպերան (կոմի– կական օպերա՝ կենցաղային սյուժեով) իր հետ բերել է վոկալ նոր ձևեր (արիա– ների տարատեսակներ, անսամբլներ, ֆի– նալներ)։ Ն․ օ․ դ–ի դասականներն են Ա․ ՍկարԼաաաիԱ (սերիա–օպերա) և Զ․Պերգոլեզին (բուֆ–օպերա)։ Ն․ օ․ դ–ի ներկայացուցիչներ են նաև Ֆ․ Պրովեն– ցալեն, Լ․ Վինչին, Ն․ Պորպորան, Ն․ 6ո– մելլին, Ն․ Պիչչինին, Դ․ ՉիմարոզաԱ, լիբրետիստներ Ա․ Զենոն, Պ․ Մեաասաա– Iլիոն։ Սերիա–օպերայի ազդեցությունը կրել են Գ․ Ֆ․ Հենդեւը, Ա․ Հասսեն և ուրիշներ։ Գրկ․ Ливанова Т․Н․, История за– падноевропейской музыки до 1789 г․, М․–Л․, 1940, с․ 238–47; Florimo F․,La scuola musicale di Napoli e i suoi conservatorii․․․, v․ 1–4, Napoli, 1880–82․ U․ Րուդաղյան

ՆԵՐԻՏԴԱՂ, Ն և ֆ տ և դ ա ղ (թուրքմ․՝ նավթի լեռ), լեռ Թուրքմենական ՍՍՀ–ում, Մեծ Բալխան լեռնաշղթայից հարավ–արև– մուտք։ Բարձրությունը 39 й Է։ Նավթաբեր հորիզոններով բրախիանտիկլինալային (գմբեթաձև) ծալք Է՝ կազմված նեոգենի կարմրավուն փխրուն ապարներից։ Ն–ի շրջանում կա նավթարդյունահանություն։

ՆԵԲԻՏԴԱԴ, քաղաք Թուրքմենական ՍՍՀ Կրասնովոդսկի մարզում, Մեծ Բալխան լեռնաշղթայի հարավային ստորոտին։ Ունի երկաթուղային կայարան։ 69 հզ․ բն․