Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/220

Այս էջը սրբագրված չէ

աությունների հեղինակ է, Ֆ․ Շոպենի երկերի խմբագիր։ Պարգևատրվել է Լենի– նի , Աշխատանքային կարմիր դրոշի շքա– նշաններով։ Երկ․ Об искусстве фортепианной игры․ Записки педагога, 3 изд․, М․, 1967․ Գրկ․ Д е л ь с о н В․, Генрих Нейгауз, М․, 1966; Рабинович Д․, Генрих Гус– тавович Нейгауз, в кн․։ Портреты пианис– тов, 2 изд․, М․, 1970․ Շ․ Ափոյան

ՆԵՏՄԱՆ (Neumann) Ջոն (Ցանոշ) ֆոն (1903–1957), ամերիկացի մաթեմատիկոս, ազգությամբ հունգար։ ԱՄՆ–ի ազգային ԳԱ անդամ (1937)։ 1926-ին ավարտել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը, միաժամանակ նաև Բուդապեշտի համալսարանը, որտեղ ստացել է (1926) դոկտորի կոչում։ Դասախոսել է Բեռլինի (1926–29), Համբուրգի (1929–30) և Պրինստոնի (1930–33) համալսարաննե– րում ։ 1933-ից՝ Պրինստոնի հեռանկարա– յին հետազոտությունների ինստ–ի պրո– ֆեսոր, 1940-ից՝ բանակային և ծովային տարբեր հաստատությունների խորհըր– դական։ Մասնակցել է առաշին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին։ Եղել է Ատոմային էներգիայի հանձնաժո– ղովի անդամ (1955-ից)։ Աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզին և դասական ու քվանտային մեխանիկա– յում դրա կիրառություններին։ Ուսումնա– սիրություններ ունի մաթ․ տրամաբանու– թյան և տոպոլոգիական խմբերի բնագա– վառում։ Զբաղվել է խաղերի տեսության հարցերով։ Մեծ ավանդ ունի առաշին ԷՀՄ–երի ստեղծման գործում։ Երկ․ Collected Works, v․ 1–6, Oxf․, 1961– 1964․ Գրկ․ «Bulletin of the American Mathema– tical Society», 1958, v․ 64, Mq 3, pt 2․

ՆԵՏՄԱՆ (Neumann) Ստանիսլավ Կոստ– կա (1875–1947), չեխ բանաստեղծ, Չե– խոսլովակիայի ժող․ արվեստագետ (1945)։ Չեխոսլովակիայի կոմկուսի անդամ 1921-ից։ Առաշին բանաստեղծություննե– րը գրել է բանտում, ուր նա ընկել էր 1893-ին որպես չեխ․ ուսանող և բանվոր երիտասարդության «Օմլադինա» կազմա– կերպության մասնակից։ 1890-ական թթ․ հարել է սիմվոլիզմին («Ես նոր կյանքի առաքյալն եմ», 1896, ժողովածու)։ 1900-ի սկզբին Ն․ մերձեցել է բանվորական շարժ– ման անարխիստակոմունիստական թևի հետ։ Բանաստեղծությունների ժողովածու– ներում փառաբանել է կռվի ելնող ժող․ զանգվածներին («Երազ հուսալքվածների ամբոխի մասին և այլ բանաստեղծություն– ներ», 1903), արտացոլել ազգային–ազա– տագրական պայքարը («Չեխական եր– գեր», 1910)։ 1914-ին հրատարակել է «Անտառների, բլուրների և շրերի գիրք» բնանկարային ու փիլ․ քնարերգության ժողովածուն։ Առաշին համաշխարհային պատերազմի նախօրեին դիմել է ուրբա– նիստական մոտիվների («Նոր երգեր», 1918, ժող․)։ Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության ազդեցությամբ անցել է մարքսիստական դիրքերը, մաս– նակցել է Չեխոսլովակիայի կոմկուսի ստեղծմանը։ Խմբագրական գործունեու– թյան, հրապարակախոսության ասպարե– զում հանդես է եկել որպես պրոլետարա– կան արվեստի տեսաբան ու կրքոտ պրո– պագանդիստ։ «Կարմիր երգեր» (1923) ժողովածուն դարձել է սոցիալիստական ռեալիզմի առաշին ստեղծագործություն– ներից մեկը չեխ․ պոեզիայում։ 1930– 1940-ական թթ․ հակաֆաշիստական շարժ– ման ակտիվ մասնակից Ն–ին բնորոշ է բարձր քաղաքացիականությունը՝ «Աիրտ և ամպեր» (1935), «Երկրային հորիզոն– ների սոնատ» (1937), «Անհուն տարի» (1945), «ժանտախտավոր տարիներ» (1946)։ Հրատարակվել են նաև Ն–ի «Ոսկե ամպ» (1932) վեպը, հրապարակախոսա– կան, ռեպորտաժային և մեմուարային գրքեր, գիտամասսայական մենագրու– թյուններ։

ՆԵՏՄԱՆ Ի ՒՆԴԻՐ, երկրորդ եզ– րային խնդիր, եզրային խնդիրնե– րից մեկը, որ դրվում է մասնական ածանց– յալներով երկրորդ կարգի դիֆերենցիալ հավասարումների համար։ Պարզագույն դեպքում, օրինակ Լապլասի հավա– սարման համար, Ն․ խ․ հետևյալն է․ գտնել G տիրույթում д2п д2п д2п ձս=^+ց^+^՜=0 հավասարման այն u(x, у, z) լուծումը, որը G-ի եզրագծի՝ dG-ի վրա ունի տըր– Ժա ված g(s) նորմալ ածանցյալը՝ g^|dG=g։ Եթե G-ն սահմանափակ է, ապա Ն․ խ․ ունի լուծում այն և միայն այն դեպքում, եթե J g(s)ds=0։ Հանգունորեն Ն․ խ․ dG դրվում է ընդհանուր երկրորդ կարգի դի– ֆերենցիալ հավասարումների համար։ Ն․ խ–ին են բերվում ֆիզիկայի և մե– խանիկայի շատ խնդիրներ, մասնավո– րաբար տիրույթի եզրագծի վրա հոսքի տրված խտությունը ունեցող հեղուկի շարժման արագությունը (տիրույթի ներ– սում) որոշելու խնդիրը։ Առաշինը համա– կարգված ուսումնասիրել է գերմ․ մաթե– մատիկոս Կ․ Նեյմանը (Neumann К․ G․, 1832– 1925)։ Ն․ Թովմասյան

ՆԵՏՏՐԻՆՈ (իտալ․ neutrino, neutrone – նեյտրոնի նվազականը), չեպտոնների դասի տարրական մասնիկ, նշանը՝ v։ Լիցքավորված չէ, ունի շատ փոքր (հավա– նաբար զրոյի հավասար) հանգստի զանգ– ված, սպինի արժեքն է l/2iT(fr=h/2л, հ–ը Պլանկի հաստատունն է), իսկ մագնիսա– կան մոմենտը, եթե գոյություն ունի, ան– տեսելի փոքր է։ Ն․ ենթարկվում է Ֆերմի– Դիրակի վիճակագրությանը և նկարագըր– վում է երկբաղադրիչ ալիքային ֆունկ– ցիայով։ Այն օժտված է էցարույրության (ճ) միայն մեկ որոշակի արժեքով՝ X= = – 1 /2fr (սպինն ուղղված է Ն–ի շարժմա– նը հակառակ ուղղությամբ), իսկ հակա– մասնիկի՝ հականեյտրինոյի (v) համար X=+l/2fr (սպինն ուղղված է շարժման ուղղությամբ)։ Ն․ կարող է մասնակցել միայն թույլ և գրավիտացիոև փոխազդե– ցությունների։ Դրանով է պայմանավոր– ված Ն–ի խիստ մեծ թափանցունակությու– նը, որը հնարավորություն է տալիս անար– գել անցնելու Երկրի և Արեգակի միշով։ Այդ է պատճառը, որ երկար տարիներ չէր հաշողվում փորձով հաստատել Ն–ի գո– յությունը։ Ն․ դրսևորել է իրեն դեռես 1914-ին, երբ Ջ․ Չադվիկը նկատեց, որ ատոմի միշուկի P-տրոհման ժամանակ առաքված էլեկտրոնևերն ունեն էներգիա– յի անընդհատ սպեկտր։ Դա հակասում էր այն դրույթին, որ միշուկի ստացիոնար վիճակների միշև տեղի ունեցող քվանտա– յին անցումների ժամանակ անշատվում է էներգիայի ընդհատ քանակ, և կասկած առաջացնում՝ չի՝ խախտվում արդյոք էներ– գիայի պահպանման օրենքը։ Բնության այդ հիմնական օրենքը «փրկելու» նպա– տակով Վ․ Պաոււին 1930-ին ենթադրեց, որ P-տրոհման ժամանակ էլեկտրոնի հետ միասին առաքվում է չեզոք, 1/21T սպին և Փոքր զանգված ունեցող մասնիկ, որի մեծ թափանցունակությունը հնարավորու– թյուն չի տալիս այն գրանցել, բայց որն իրեն հետ , որոշակի էներգիա է տանում։ Այդ մասնիկին Ն․ անվանումը տվեց է․ Ֆերմին, որը, ենթադրելով նաև հակա– նեյտրինոյի գոյությունը, 1934-ին ստեղծեց էլեկտրոնային (n->p+e–+ve) և պոզիտ– րոնային (p->n-he++Ve) |3-տրոհումնե– րի տեսությունը։ Դրանից հետո Ն–ի և հականեյտրինոյի գոյությունը կասկած չէր առաշացնում, այնուամենայնիվ այդ մասնիկները դեռ պետք է հայտնագործ– վեին Փորձով։ Միայն 1942-ին ամերիկա– ցի ֆիզիկոս Ջ, Ալենը, դիտելով 7Լ1-ի ետ հարվածը 7Be-fe~-*7Li-f ve ռեակցիա– յում, որը դեռևս 1938-ին Ա․ Ի․ Աչիքսա– նովը և Ա․ Ի․ Աչիխանյանն առաշարկել էիև օգտագործել Ն–ի գրանցման համար, առաշինը հաստատեց Ն–ի գոյությունը։ Ն–ի և հականեյտրինոյի հայտնադործ– ման մի այլ եղանակ՝ հիմնված հակա– ռակ P+– տրոհման (n + ve–>p + e~, р+г5е–>п+е+) երևույթի վրա, որը քննար– կել էին Հ․ Բեթեն ևՌ․ Փայերլսը 1934-ին, իրագործվեց միայն հզոր միջուկային ռեակտորների ստեղծումից հետո։ Ve-ի անմիջական գրանցումն այդ եղանակով առաջինը իրականացրել են Ֆ․ Ոայնեսը և Ք․ Քոուենը 1953-ին, ԱՄՆ–ում։ Փորձով ապացուցվել է նաև, որ Ն․ իսկորեն չեզոք մասնիկ չէ, ուստի Ve-ն և Ve-ն հակամաս– նիկներ են միմյանց նկատմամբ, ընդ որում e՜–ին ու Ve-իև անհրաժեշտ է վերա– գրել Le= + 1 լեպտոնային լիցք, իսկ e+–ին և Ve-ին՝ Le= – 1 լիցք։ Հետագա փորձե– րը ցույց տվեցին, որ ռեակցիաներում ր–մեզոնների հետ մասնակցող Ն–ները (v^t) տարբերվում են էլեկտրոնների հետ հանդես եկող Ն–ներից (էլեկտրոնային Ն․)։ Այսպես, Jt+–Hi++Vn տրոհումից առաջացած Ն․ մասնակցում է Vti+n–► –+ ռեակցիային, սակայն Vn+n-> ~->p+e՜ ռեակցիան տեղի չի ունենում։ Այս փաստը հանգեցրեց մի այլ՝ մյուոնա– յին Ն–ի և իր հակամասնիկի (v^) գո– յությունն ընդունելուն և դրանց նոր՝ Ц*=+1 և Լ^=-1 լեպտոնային լից– քեր վերագրելու անհրաժեշտությանը։ Այսպիսով, յուրաքանչյուր լիցքավորված լեպտոնի համապատասխանում է իր Ն․։ 1975-ին հայտնաբերվեց մի նոր տեսակի լեպտոն ևս՝ ծանր լեպտոնը (է՜) և իր հակամասնիկը (է+), ւա=1,8 ԳԷվխ2 զանգվածով։ Այդ մասնիկներին համապատասխանեցվեցին է–լեպտոնա– յին Ն․ (vO և վերջինիս հակամասնիկը