աությաե առարկան «երկրորդային պատ– ճառներն» են, դեպքերի արտաքին կա– պերը, իսկ «վերջնական պատճառները* վերաբերում են աստծուն։ Մարդկային բանականությունը ճշմարիտ լինելու հա– մար պետք է ձգտի նմանվել աստվածային բանականությանը։ Ն–ի սոցիոլոգիայում հիմնականը «երրորդ» հասարակության գաղափարն է, ըստ որի, իշխանությունը եկեղեցու ձեռքին պետք է լինի։ Նեոթո– միստները պայքարում են մարքսիզմի դեմ, այդ նպատակի համար ստեղծել են «հե– տազոտական» (Վատ ի կան, Ֆրայբուրգ են) և գիտաուսումնական (Լյովեն) կենտրոն– ներ։ Վատիկանի II տիեզերական ժողովից (1962––65) հետո Ն․ կրել է ֆենոմենոլո– գիայի, էկզիստենցիալիզմի, պերսոնա– լիզմի, Թեյ ար դը Շարդենի էվոլյուցիոն– սպիրիտուալիստական ուսմունքի ազդե– ցությունը։ Գրկ․ Г а р а д ж а В․ И․, Неотомизм-ра- зум-наука, М․, 1969; Радев Р․, Критика неотомизма, пер․ с болт․, М․, 1975․
ՆԵՈԻՄՊՐԵՍԻՈՆԻՋՍ՝ (ֆրանս․ пёо– impressionnisme, < նեո,,․ և իմպրեսիո– նիզմ), գեղանկարչական ուղղություն, որն առաջացել է մոտ 1885-ին, Ֆրան– սիայում (գլխավոր ներկայացուցիչներն են՝ ժ․ Սյորան և Պ․ Սինյակը) և տա– րածվել Բելգիայում (Թ․ վան Ռեյսելբեր– գե), Իտալիայում (Զ․ Սեգանտինի) են։ ժ․ Ս յ ո ր ա․ «Կիրակին Պորա–ան–Բեսսե– նում» (1888, Կրոլլեր–Մյուլլեր թանգարան, Օթեոլո) Զարգացնելով ուշ իմպրեսիոնիզմի մի– տումները (առավել ուշադրություն օպ– տիկական երևույթներին)՝ Ն–ի ներկայա– ցուցիչները ձգտել են արվեստ ներմուծել օպտիկայի բնագավառի ժամանակակից հայտնագործությունները՝ դրանով իսկ բարդ տոները մաքուր գույների մեջ տար– րալուծելու եղանակներին տալով կանո– նական բնույթ (տես Դիվիզիոնիզմ, Պոան– աիւիզմ); Ն–ի վարպետները ջանացել են հաղթահարել իմպրեսիոնիստական կոմ– պոզիցիաների դիպվածայնությունը, հատ– վածայնությունը, դիմել են հարթային–դե– կորատիվ լուծումների։ Այդուհանդերձ Ն–ի դատողական մեթոդը հաճախ հան– գեցրել է սառն ինտելեկտուալիղմի, կեր– պարների որոշ վերացականության։
ՆԵՈԼԱՄԱՐԿԻձՄ (նեո․․․ և չամար– Կիվւէ), տարբեր ուղղությունների համա– խումբ էվոլյուցիոն ուսմունքում, առաջա– ցել է XIX դ․ II կեսին՝ կապված չամար– կիզմի առանձին դրույթների զարգաց– ման հետ։ Ն–ի կողմնակիցները փորձում էին լամարկիզմը հակադրել դարվինիզմիս և ժխտել էվոլյուցիոն պրոցեսի շարժիչ ուժը՝ բնական ընւորությոաը։ Ն–ի մեջ տարբերում են 3 հիմնական ուղղություն՝ մեխանոլամարկիզմ, պսիխոլամարկիզմ և օրթոլամարկիզմ։ Մեխանոլամարկիզմը (անգլ․ գիտնական Տ․ Սպենսեր, գերմ․ Թ․ Այմեր, ֆրանս․ Գ․ Բոնյե, Ա․ ժիար և ուրիշներ) էվոլյուցիան նույնացնում է արտաքին միջավայրի գործոնների ազդեցությամբ առաջացած հարմարվողական վւովւոխու– թյունների կուտակման հետ և ժխտում բնական ընտրության ստեղծագործական դերը տեսակառաջացման պրոցեսում։ էվոլյուցիայում առաջատար դերը վերա– գրելով արտաքին միջավայրին՝ մեխանո– լամարկիստները զարգացնում են ձեռք– բերովի հատկանիշների ժառանգման հնա– րավորությունը։ Պսիխոլամար– կ ի q մ ը կամ նեովիտալիզմը (գերմ․ գիտնականներ Ա․ Պաուլի, Ռ․ Ֆրանսե, Ա․ Վագներ և ուրիշներ) գտնում է, որ օրգ․ բնությունը զարգանում է ներքին, ոչ նյու– թական գործոնների ազդեցության տակ։ Պսիխոլամարկիստները էվոլյուցիայի հիմ– նական աղբյուրը համարում են օրգանիզ– մի գիտակցական կամային գործողություն– ները՝ միաժամանակ գիտակցություն և հիշողություն վերագրելով ոչ միայն բու– սական և կենդանական ամբողջական օր– գանիզմներին, այլև նրանց յուրաքանչյուր բջջին։ Օրթո լամարկիզմը (գերմ․ գիտնական Կ․ Նեգելի, ամեր․ Տ․ Օսբորն և է․ Կոպ, սովետական՝ Լ․ Բերգ և ուրիշ– ներ) զարգացման հիմնական պատճառը տեսնում է օրգանիզմների ներքին հատ– կությունների մեջ (ավտոգենեզ), որոնք, իբր, կանխորոշում են էվոլյուցիայի ուղ– ղագիծ բնույթը։ է․ Կոպը առաջ է քաշել էներգիայի հատուկ տեսակի գաղափարը և այն անվանել «աճման ուժ» կամ «բաթ– միզմ», որն ուղղություն է տալիս ինչպես անհատական, այնպես էլ պատմական զարգացմանը։ Ըստ է․ Կոպի, տեսակների միջև եղած տարբերությունը որոշվում է նրանց մեջ գոյություն ունեցող «աճման ուժով», որն ստիպում է անհատին ձգտել կատարելագործման։ Չնայած գիտական անհիմնությանը, Ն․ ձևափոխված տեսքով հանդես է գալիս նաև այժմ։ Գրկ․ История эволюционных учений в био– логии, М․–Л․, 1966․ Ն․ Րեգւարյան
ՆԵՈԼԻԹ (նեո․․․ և ․․․չիթ), նոր քարի դար, քարի դարի վերջին դարաշրջա– նը։ հաջորդել է մեզոփթին։ Ն–ի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգոր– ծության և երկրագործության առաջաց– մամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ (Էնեողիթի սկզբնավորմամբ)։ Ն–յան մար– դիկ, զարգացած հավաքչական, որսորդա– կան և ձկնորսական յուրացնող տնտեսու– թյանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կեն– դանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ■՝Հայաստանում հայտնաբերված նեոլիթյան գործիքներ․ /․ օբսի– դիանից բրգաձե միջուկ, 2․ կավամանի բեկոր, 3« որձաքարից գուրզ, 4․ տեգի շեղբ, 5․ օբսի– դիանից շեղբ ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ըն– տելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է մանածագործությունը, հյու– սելը։ Մայրիշխանությունը հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել հայրիշխանությանը։ Զգալիորեն աճել է բնակչությունը, աստիճանաբար կազմա– վորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցե– ղային լեզուները։ հասարակության կյան– քում կատարված այդ արմատական Փո– փոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն» (անգլ․ հնագետ Գ․ Չայլդի հետևությամբ)՝ որպես մարդկության պատմության մեջ առաջին տնտ․ հեղաշրջում։ Ըստ նորագույն տվյալների՝ Մերձավոր Արևելքում հնագույն երկրագործական– անասնապահական մշակույթի սկիզբը հասնում է մ․ թ․ ա․ VIII–VII հազարամ– յակները (Երիքովը՝ Պաղեստինում, Ջար– մոն՝ Հյուսիս–Արևելյան Միջագեաքում, Չաթա–Տույուկը՝ Փոքր Ասիայում ևն)։ Եվրոպայում Ն–յան մշակույթը զարգացել է Մերձավոր Արևելքի և Միջերկրածովա– յին մշակույթի զգալի ազդեցությամբ, այդ երկրամասերից Եվրոպա են թափանցել մի շարք մշակովի բույսեր, ընտանի կեն– դանիների տեսակներ ևն։ "տայաստանի տարածքում Ն–յան կա– յաններ ու բնակավայրեր են հայտնաբեր– վել Թալինի շրջանում (Զաղաներ, Արե– գունի բլուր, Բառոժ ևն) և Արարատյան դաշտում (Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Տերտերի ձոր ևն)։ Գտնվել են քարե (օբ– սիդիան, որձաքար ևն) պրիզմայաձև մի– ջուկներ, դանակներ, հղկված, գայլիկոն– ված կոթատեղի Փորվածքով կացիններ, մուրճեր, գուրզեր, բրիչներ, աղորիքներ,