Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/23

Այս էջը սրբագրված չէ

բանաստեղծության հիման վրա Մ․ ստեղ– ծել է դրամատիկական կոմպոզիցիա (երաժշտ․՝ Ա․ Ն․ Վերստովսկու) և հանդես եկել համերգներում։ Մ–ի նշանավոր դե– րերից էր նան Չացկին (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1831)։ Ռուս. բե մարվեստի դեմոկրատացման և ազգային ինքնորոշման հետ կապված գաղափա– րա–գեղագիտական սուր պայքար է ծա– վալվել Մ–ի ստեղծագործության շուրջ։ Մ–ի արվեստի երկրպագուներից և պրո– պագանդողներից էր Վ․ Գ․ Բելինսկին, նրա տաղանդը բարձր են գնահատել Ն․ Վ․ Գոգոլը, Մ․ Յու․ Լերմոնտովը, Ի․ Ս․ Տուրգենևը, Ա․ Ն․ Օստրովսկին, Ա․ Ի․ Գերցենը, Կ․ Ս․ Ստանիսլավսկին։

Գրկ․Белинский В․ Г․, О драме и

театре, М․–Л․, 1948; Дмитриев Ю-, Мочалов-актер-романтик, М․, 1961․

ՄՈՊԱՍԱՆ (Maupassant) Գի (Անրի Ռե նե Ալբեր Գի) դը (5․8․1850, դղյակ Միրո– մենիլ՝ Տուրվիլյասյուր–Արկի մոտակայ– քում, Մերձծովյան Սենի դեպարտամենտ– 6․7․1893, Փարիզ), ֆրանսիացի գրող։ Ավարտել է Ռուանի լիցեյը (1869)։ 1870– 1871-ին ծաոայել է բանակում, մասնակցել ֆրանս–պրուսական պատերազմին։ 1870-ական թթ․ Դ․ Ֆլոբերի ղեկավարու– թյամբ տիրապետել է գրական վարպետու– թյանը, նրա տանը մտերմացել XIX դ․ ֆրանս․ առաջատար գրողների ու քննա– դատների (է․ Զոլա, է․ Գոնկուր, Ա․ Դոդե, Ի․ Տեն), ինչպես նան Ի․ Ս․ Տուրգեննի հետ, որին նվիրել է իր պատմվածքների առա– ջին ժողովածուն («Տելիե հաստատությու– նը», 1881)։ Գրական ասպարեզ է մտել 1880-ին՝ բանաստեղծությունների գըր– քով և «ճարպագունդը» (հայ․ հրտ․ 1913) հայրենասիրական, հակաբուրժուական նովելով։ Հետագա 11 տարում գրել է 6 վեպ, պատմվածքների 18 ժողովածու, ճանապարհորդական ակնարկների գըր– քեր, պիեսներ, բազմաթիվ հոդվածներ և այլ ստեղծագործություններ։ 1891-ին Մ–ի գրական ուղին ընդհատվել է հոգեկան խանգարման պատճառով։ Մ․ XIX դ․ ֆրանս․ վերջին մեծ ռեալիստ գրողներից է։ Նրա ստեղծագործության հիմքում ընկած է տիրող սոցիալական հարաբերությունների էության, Երրորդ հանրապետության ժամանակների դեմո– կրատիայի կեղծության, ռազմամոլ ու գաղութային քաղաքականության սթափ, պատրանքներից զերծ ըմբռնումը։ 1871-ի Փարիզի կոմունայի պարտությունը, պո– զիտիվիզմի ազդեցությունը Մ–ին հանգեց– րին հոռետեսական այն մտքին, որ գոյու– թյուն ունեցող կարգը փոխել անհնար է։ Դրա հետ կապված՝ մարդը նրա մոտ եր– բեմն անհաղթահարելիորեն մենակ է («Մե– նակություն»), անօգնական պատահակա– նության («Մանյակ»), հիվանդության, սարսափների («Փոքրիկ Ռոկը»), կյանքի ընդհանուր անհաջողությունների առջև։ Այդուհանդերձ Մ–ի հոռետեսությունը առանձին դեպքերում, մխիթարական պատրանքները ցրելով, դառնում է յու– րատեսակ սոցիալական քննադատություն։ Մ․ արվեստի խնդիրը տեսնում էր «կյանքի անողոք ճշմարտությունը» բացահայտելու մեջ․ նա մարտնչում էր արվեստագետի օբյեկտիվության, ձնի հստակության ու ճշգրտության, լեզվի պարզության ու ար– տահայտչականության համար։ Մ–ի ստեղ– ծագործությունները, լինելով այդ սկըզ– բունքների կատարյալ իրականացումը, աչքի են ընկնում կյանքի համարձակ ու խոր ուսումնասիրությամբ, թեմայի բազ– մազանությամբ, մարդու նկատմամբ լար– ված հետաքրքրությամբ։ Նա կերտել է քաղքենիների մի ամբողջ պատկերաշար՝ ցուցադրելով նրանց հոգեկան աղքատու– թյունը, զգացմունքների ու հարաբերու– թյունների կեղծությունը («Զարդ», հայ․ հրտ․, «Բազմավեպ», 1900, «Պարգևատըր– վել է շքանշանով», «Ընտանիքի գրկում», «Կտակ» ևն)։ Մ․, հաստատելով սիրո գե– ղեցկությունը ( «Լուսնի լույս», հայ․ հրտ․ 1935, «Երջանկություն», «Սեր», հայ․ հրտ․ 1897), դառնությամբ ընդգծում է նրա գռեհկացումը, առուծախի կամ կեղտոտ զվարճանքի առարկա դառնալը («ժամա– դրություն», «Իվետ», «ճշմարիտ պատմու– թյուն» ևն), որն առաջացնում է ապօրինի ծնված ու լքված երեխաների ողբերգու– թյուն («Հայրը», «Որդին», «Հայրասպա– նը», հայ․ հրտ․ 1897)։ ժողովրդի կյանքից վերցրած պատմվածքներում Մ․ ցույց է տվել ոչ միայն ֆրանս․ գյուղացու ագահու– թյունն ու խավարամտությունը («Տակա– ռիկ», «Սատանա», հայ․ հրտ․ 1912), այլև կյանքի հատակը նետված մարդկանց ող– բերգական ճակատագիրը («Թափառաշըր– ջիկը», «Պահարան», «Մուրացկան», հայ․ հրտ․ 1894)։ Մ․ հասարակ մարդկանց մեջ հաճախ տեսնում է մարդկայնություն, բա– րոյական մաքրություն («Սիմոնի հայրի– կը», «Մարտենի դուստրը»), անկեղծ հայ– րենասիրություն, սխրանք գործելու կամք («ճարպագունդը», «Մադմուազել Ֆիֆի», 1882, հայ․ հրտ․ 1897, «Հայ Միլոնը», հայ․ հրտ․ 1902, «Սովաժ մայրիկը», «Երկու բա– րեկամ» ևն)։ Մ․ «Մի կյանք» (1883, հայ․ հրտ․, «Կյանք մը», 1901) առաջին վեպում սոցիալ–պատ– մական որոշակի հենքի վրա տվել է ռո– մանտիկ երազանքների փլուզումը կյան– քի բիրտ առօրյայում։ Հրատարակվել են նան «Սիրելի բարեկամ» (1885, հայ․ հրտ․ 1911, 1953), «Մոնտ Օրիոլ» (1886, հայ․ հրտ․ 1977), «Պիեռ և ժան» (1887–-88), «Մահվան պես հզոր» (1889, հայ․ հրտ․ 1961), «Մեր սիրտը» (1890) վեպերը։ Մ–ի արվեստին բնորոշ է գեղարվեստա– կան ներքին խիստ տրամաբանությունը, սեղմությունը, «իսկական ֆրանս․ լեզվի» (Ա․ Ֆրանս) ճշգրտությունն ու հստակու– թյունը։ Մ–ի շատ նովելներ բեմականաց– վել են («Օրիորդ Ֆիֆի», բեմ․ 1896, «Իվետ», բեմ․ 1901, «ճարպագունդը», բեմ․ 1902 են), էկրանացվել (ֆրանս–ավստր․ «Սիրելի բարեկամ», 1955, ֆրանս․ «Մի կյանք», 1958 ևն)։

Երկ․ Ընտ․ երկ․, Ե„ 1950։ Երեք զրույց, Մ․,

1881։ Երկու զրույց, Թ․, 1896։ Քսան վեպիկներ և զրույցներ, Թ․է 1897։ Գեղեցկուհու խոստո– վանությունը և հանգուցյալի գաղտնիքը, Բա– քու, 1903։ Վիպակներ, Աթենք, 1923։ Ընտ․ պատմվածքներ, Ե․, 1935։ Մադմուազել Ֆիֆի, Ե․, 1942։ Մ. Գասպարյան Ս՚ՌՊԵԴ [ռուս․ мо(тоцикл)–մոտոցիկլետ և (велоси)пед –հեծանիվ], մինչե 49,8 uiP աշխատանքային ծավալ ունեցող ներքին այրման շարժիչով ու ետևի անվի ոտնակա– յին շղթայական հաղորդակով երկանիվ փոխադրամիջոց։ Զարգացնում է մինչե 50 կմքժ արագություն։ Սովորական Մ–ի շար– ժիչի հզորությունը 1,62–1,84 կվւո (2,2– 2,5 ձ․ ու․) է։ Փոխանցումների փոՓոխումը կատարվում է ղեկի ձախ ծայրում գտնվող ղեկալծակի օգնությամբ։ Ոտնակները ծա– ռայում են շարժիչն աշխատեցնելու և արգելակելու համար։ Արտասահմանում թողարկվում են էլեկտրական կուտակի– չային շարժիչով Մ–ներ։ Մ–ների զանգվա– ծային արտադրությունը սկսվել է 1940- ական թթ․ վերջում։ ՍՍՀՄ–ում Մ–ներ են արտադրվում Ռիգայում և Լվռվում։

ՄՈՊԵՐՏՅՈ1Փ (Maupertuis) Պիեռ Լուի Մորո դը (1698–1759), ֆրանսիացի ֆի– զիկոս, փիլիսաիա։ 1723-ից՝ ֆրանս․ ԴԱ, 1743-ից՝ ֆրանս․ ակադեմիայի անդամ։ Դլխավորել է Պրուսական ԴԱ (1746– 1753)։ 1736–37-ինՄ–ի ղեկավարած«Լապ– լանդյան» արշավախումբը միջօրեականա– յին չափումների հիման վրա պարզել է, որ Երկիրը բևեռներում սեղմված գունդ է։ Մ․, ղեկավարվելով մետաֆիզիկական դա– տողություններով, ձևակերպել է (1740) փոքրագույն գործողության սկզբունքը, այն համարել համապարփակ մեխանի– կական օրենք, որից կարելի է դուրս բերել շարժման բոլոր օրենքները։ Ըստ Մ–ի, այդ սկզբունքը աստծու գոյության ամենա– համոզիչ ապացույցն է։ Մ–ի փիլ․ հայացք– ները անհետևողական են․ միջանկյալ դիրք է գրավել դեիզմի և թեիզմի միջև, քրիստոնեության նկատմամբ ցուցաբերել հաշտվողական վերաբերմունք։ Առանձին հարցերում մոտենում է XVIII դ․ ֆրանս․ մատերիալիզմին, քննադատել է Դ․ Լայբ– նիցի իդեալիստական մոնադաբանությու– նը, ընդունել Ջ․ Լոկի սենսուալիզմը։ Ս՚Ո&ԵԵՎՍԿԱ (Mogrzejewska) Հելենա (1840–1909), լեհ դերասանուհի։ 1865– 1869-ին հանդես է եկել Կրակովի, 1869– 1876-ին՝ Վարշավայի «Վելկի» և «Ռոզմաի– տոստի» թատրոններում։ Հյուրախաղե– րով եղել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ–ում։ Մ–ի՝ բնականին մոտ խաղը լի էր ռոման– տիկական խանդավառությամբ։ Խաղացել է ողբերգական դերեր, լավագույններից են՝ Մարի Ստյուարա (Սլովացկու «Մարի Ստյուարտ»), Ամալյա (Շիլլերի «Ավազակ– ներ»), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա»), Ան– նա, լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Ռիչարդ III», «Մակբեթ»)։ Մ․ եղել է նաև Ս․ Վիսպ– յանսկու դրամաների լավագույն դերա– կատարուհիներից։ ՄՈ&ԿՈՆԵՍ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 291 (43 ընտանիք)