Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/231

Այս էջը սրբագրված չէ

նեկան ժամանակագրություն»-]], Կ․ Լևիի «Քրիստոսը կանգ է առել էբոլում» ևն)։ Դրան մոա են է․ դե Ֆիլիպոյի կատա– կերգությունները։ Սոցիալական խնդիր– ներն ու բախումները առավել լայնորեն են պատկերված Պրատոլինիի «Մետելլո», Ֆ․ Ցովինեի «Սակրամենտոյի հողերը» վեպերում, Լևիի ակնարկներում։ Նեոռեա– լիստները ձգտել են արտահայտչական պարզության, ժող․ լեզվի լայն օգտագործ– ման։ 1950-ական թթ․ կեսերին երևան եկավ Ն–ի մեթոդի սահմանափակությունը, մի մեթոդ, որը չկարողացավ բացահայտել նոր իրականության արմատական ու բարդ հակասությունները։ ժամանակակից իտալ․ կինոյի ու գրականության ռեալիզ– մը դուրս է եկել Ն–ի՝ որպես գադափարա– գեղարվեստական և աշխարհայացքային կոմպլեքսի, շրջանակներից։ Սակայն Ն․ արդեն գեղագիտական ու գաղափարական լուրջ խնդիր է կատարել (այդ թվում՝ իտալ․ արվեստին վերադարձրել է հետա– քըրքրությունը ժող․ կյանքի թեմաների ու խնդիրների նկատմամբ)։ Ն–ին ազգա– կից երևույթներ եղել են նաև իտալ․ կեր– պարվեստում, մասամբ՝ թատրոնում, երգի մեջ ևն։ Ն․ ազդեցություն է գործել 1950-ական թթ․ սկզբին եվրոպական մի շարք գրականությունների վրա, աշխար– հի շատ երկրների, այդ թվում և սոցիա– լիստական երկրևերի կինոարվեստի վրա։ Արևմտաեվրոպական երկրների (Ֆրան– սիա, Մեծ Բրիտանիա, ԳՖՀ ևն) արվես– տում համանման միտումները նույնպես երբեմն կոչվել են նեոռեալիստական։ Ն–ի ավանդույթները պահպանվել են հետա– գա տարիների որոշ կինոնկարներում, իսկ 1970-ական թթ․ սկզբին զարգացում են գտել «քաղաքական կինո» առաջադի– մական ուղղության մեջ։ Գրկ․ Соловьева И․, Кино Италии (1945–1960)․ Очерки, М․, 1961; Кин Ц․, Миф, реальность, литература, М․, 1968․

ՆԵՈՌՈՄԱՆՏԻ&Մ, տես Ռոմանտիզմ։ ՆԵՈաՈԼԱՍՏԻԿԱ (նեո․․․ և սխոչաստքւ– կա), նորսխոլաստիկա, սխո– լաստիկայի վերականգնմանը ձգտող կա– թոլիկական փիլիսոփայության զանազան հոսանքների հավաքական անվանումը։ Ձևավորվել է XIX դ․ սկզբին Իտալիայում, Իսպանիայում, լայն տարածում ստացել հատկապես նեոթոմքւղմի հռչակումից հետո։ Իսպաևիայում (XX դ․ 2-րդ կեսին նաև ԴՖՀ–ում) զարգացել է նաև իսպանա– ցի փիլիսոփա, ասավածաբան Ֆ․ Սուա– րեսի [F․ Sudrez (1548–1617)] գաղափար– ներից ելնող սխոլաստիկական ավան– դույթը։ Ներկայումս Ն․, նեոթոմիզմի և սուարեսիզմի հետ մեկտեղ, ընդգրկում է փիլ․ տարբեր դպրոցներ, որոնք փորձում են համադրել թոմիգմը իդեալիստական նորագույն հոսանքների հետ։ Ն–ի նպա– տակն է ավելի կատարյալ միջոցներով «հաղթահարել» մատերիալիզմը։

ՆԵՈՏԵԿՏՈՆԻԿՍ (նեո․․․ և տեկտոնիկա), նորագույն տեկտոնիկա, գեո– տեկտոնիկայի բաժին, որն ուսումնասի– րում է երկրակեղևի նորագույն դեֆորմա– ցիաները և տեղաշարժերը։ Վերջիններն առավելապես կենտրոնացած են օվկիա– նոսներից ցամաքազանգվածներին անց– նող շրջաններում, ներօվկիանոսային լեռ– նաշղթաներում, ալպիական տիպի լեռ– նաշղթաների ստորոտներում, ռիֆտային հովիտների և ներքին ծովերի եզրամա– սերում։ Նեոտեկտոնական դեֆորմացիոն ստրուկտուրաներն արտահայտված են առավելապես խզվածքների, օվալաձև ու կամարաձև բարձրացումների և իջեցում– ևերի, ռիֆտերի ու ֆլեքսուրաների, իսկ նստվածքային շերտախմբերով լցված ճըկ– վածքներում՝ նաև ծալքավոր ստրուկտու– րաների ձևով։ Նեոտեկտոնական պրոցես– ների անմիջական կամ ածանցյալ արտա– հայտություններ են երկրաշարժերը, հրա– բուխները, լիթոսֆերայի բլոկների տեղա– շարժերը, հանքայնացման որոշ երևույթ– ները։ Տավրոս–Կովկասյան մարզումն նրա շրջակայքում նեոտեկտոնական շարժում– ների առավել ակտիվ դրսևորման մարզեր են Եգեյան, Սև և Կասպից ծովերի ավա– զանները, Առաջավոր Ասիայի կենտրո– նական խզվածքի զոնան և նրան հարող օվալային իջվածքները։ Նեոտեկտոնա– կան շարժումներն ընդգրկում են նաև այն բոլոր ալպինատիպ լեռնաշղթաները, որոնք դրսևորում են ծանրության ուժի պակաս (Բուգե ռեդուկցիայով)։ Այդ շար– ժումները արտահայտվում են նշված լեռ– նաշղթաների դիֆերենցիալ բարձրացում– ներով։ Հայկական հրաբխային բարձրա– վանդակը վերջին 10 մլն տարի ժամանա– կաշրջանում բարձրացել է մոտ 2000 մ, իսկ վերջին 1 մլն տարիների ընթացքում՝ մոտ 200 մ։ Նեոտեկտոնական հետազո– տությունների մեջ լայնորեն օգտագոր– ծում են գեոմորֆոլոգիական, գեոդեզիա– կան, ռադիոաստղաբաշխական, ստրուկ– տուրային, երկրաբանական, հիդրոերկ– րաբանական մեթոդներ։ Այդ ուսումնա– սիրությունների հիման վրա կազմվում են նեոտեկտոնական քարտեզներ, որոնք արտացոլում են մասնավորապես երկրա– կեղևի ակտիվ դեֆորմացիաների շրջան– ները, դեֆորմացիաների զարգացման արագությունը, գրադիենաները։ Նեոտեկ– տոնական քարտեզները օգտագործում են ինժեներական կառուցվածքների կայու– նության երկրաբանական պայմանները գնահատելու, հակասեյսմիկ միջոցառում– ների և ջրամատակարարման հարցերի լուծման հեա կապված նախագծերի մշակ– ման համար։

ՆԷՈՖՐԵՅԴԻ&Մ (նեո․․․ւֆրեյոի41է)՝ նեո– ֆրոյդիզմ, ուղղություն ժամանակա– կից ւիիլիսոՓայության և հոգեբանության մեջ, տարածում է ստացել գլխավորապես ԱՄՆ–ում։ 1930-ական թթ․ վերջերին Ն․ առանձնացել է ուղղավւառ ֆրեյդիզմից (Հոռնի, Սալլիվան, Ֆրոմ և ուրիշներ) և ձևավորվել ւցսիխոանաւիզի և ամեր․ սո– ցիոլոգիական ու ազգաբանական ուս– մունքների միավորման պրոցեսում։ Նեո– ֆրեյդականները ֆրեյդիզմի ժամանակա– կից կողմնակիցներն են, որոնք, անփո– փոխ թողնելով Զ․ Ֆրեյդի հիմնական իդեալիստական գիծը, հրաժարվում են մարդկային կյանքի բոլոր երևույթներում սեռական աստառ տեսնելու միտումից և որոշ մեթոդաբանական ոչ էական առանձ– նահատկություններից։ Ն–ի ելակետը, այսպես կոչված, սոցիալական (Ֆրոմ) կամ մշակութային (Կարդիներ) դետեր– մինիզմի սկզբունքն է, որն, ի տարբերու– թյուն Զ․ Ֆրեյդի բիոլոգիգմի, անձի ձևա– վորման գործում վճռական է համարում միջավայրի ազդեցությունը, պսիխոանա– լիզի ծանրության կենտրոնը ներհոգե– կան երևույթներից տեղափոխում է մի– ջանձնային հարաբերությունների վրա, չի ընդունում ւիբիդոն և սուբչիմացիան։ Հոգեկան նորմերը մեկնաբանվում են որպես անհատի հարմարվողականություն սոցիալական միջավայրին, իսկ «սոցիա– լական նույնականության» ամեն մի խախ– տում դիտվում որպես ախտաբանություն։ Ն․ ժխտում է սոցիալական այն օբյեկտիվ օրինաչափությունները, որոնք հոգեբա– նության օրենքներ չեն։ Այն կամ բոլորո– վին մերժում է անգիտակցականի դերը, կամ էլ դիտում որպես կապող օղակ սո– ցիալական և հոգեկան կառուցվածքների միջև։ Ըստ Սալլիվանի հոգեկանում չկա ոչինչ, բացի այլ անձանց և օբյեկտների նկատմամբ ունեցած հարաբերություննե– րից կամ միջանձնային իրավիճակների Փոխարկումից։ Անձի գոյությունը, որպես այդպիսին, դիտվում է առասպել կամ պատրանք, իսկ անձը՝ սոցիալական շըՓ– ման պրոցեսում առաջ եկած աղճատված կամ ֆանտաստիկ կերպարների («պեր– սոնիֆիկացիաների») միջև հաստատված կապերի և հարաբերությունների ամբող– ջություն։ Ն․ ամբողջական կուռ ուսմունք չէ։ Հոռնին, ի տարբերություն Սալլիվանի (որն անհատին ձուլում է միջանձնային միջավայրին), մարդու մեջ ընդունում է ինքնաշարժման հնարավորությունը («ինք– նիրականացման ձգտում»)։ Ֆրոմը զար– գացնում է սոցիալ–քննադատական մար– դաբանական տեսությունը և Ն․ դարձնում ուտոպիական «կոմունիտար սոցիալիզմի» ուսմունք։Մ․ Միդի, Կարդիների և ուրիշնե– րի աշխատություններում Ն․ միավորվում է մշակութային մարդաբանության հետ՝ հաճախ հանգելով մշակութային ռել– յատիվիզմի (հարաբերապաշտության), առանձին մշակույթների հոգեբանական անհամաչափելիության գաղափարներին։ Հոգեախտաբանության հարցերը զար– գացրել է Հոռնին։ Նևրոզի իռացիոնալ բնույթը դիտելով որպես հասարակության իռացիոնալ կողմերի արտացոլում՝ նևրո– զի շարժիչ ուժը համարում է թշնամական միջավայրի առաջ բերած «հիմնական վախի» վիճակ։ Որպես վախի արդյունք առաջանում են հակազդող տարբեր պաշտպանական մեխանիզմներ՝ ա․ ռա– ցիոնալիզացիա կամ նևրոտիկ վախի ձևա– փոխում՝ արտաքին, միշտ չափազանցվող, վտանգի հանդեպ տածվող ռացիոնալ սար– սափի․ բ․ վախի ճնշում, որի ժամանակ այն փոխարինվում է այլ ախտանիշներով․ գ․ վախի «անզգայացում», ուղղակի՝ ալ– կոհոլի օգնությամբ, կամ փոխաբերական՝ արտաքին բուռն գործունեության ձևով, դ․ փախուստ վախ հարուցող իրադարձու– թյունից։ Պաշտպանության այս ձևերից են ծնվում 4 «մեր ժամանակի մեծ նևրոզնե– րը»․ ա․ կապվածության նևրոզը (ամեն գնով սիրո և հավանության արժանանա– լու ձգտումը), բ․ իշխանության նևրոզը (իշխանության և համբավի հետամուտ լինելը), գ․ հնազանդության նևրոզը (ավ– տոմատ կոնֆորմիզմ), դ․ նևրոտիկ մեկու–