Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/233

Այս էջը սրբագրված չէ

Ռինգմո լիճը Մակալու լեռնագագաթը Հիմալայներում Խոշոր լճեր չկան։ Հիմալայների ստորոտ– ների և նախալեուների հվ․ լանջերի ալ– յուվիալ հողերի և լեռնային դեղնահողե– րի վրա տարածված են մուսսոնային ան– տառներ, ամենախոնավ մասերում, ճահ– ճահողերի վրա՝ ջունգլիներ։ Լեռների ցածրադիր մասերի անտառները զգալիո– րեն հատված են, լանջերի միջին գոտում4 լեռնաանտառային գորշ հողերում աճում են մշտադալար և տերևաթափ անտառներ, 3000 ւ/-ից բարձր՝ փշատերև անտառներ, 4000 t/–ից վեր, լեռնամարգագետնային հողերում՝ թփուտներ և ալպյան մարգա– գետիններ։ Լեռների հս․ լանջերին հան– դիպում են ցուրտ անապատների բուսա– տեսակներ։ Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան։ Ջունգլիներում կան փիղ, վագր, ընձառյուծ, ռնգեղջյուր, վարազ, կապիկներ, թռչուններից՝ թութակներ, սի– րամարգեր, լեռներում՝ հիմալայան արջ, ձյան հովազ, լեռնային խոյ, այծյամ։ Շատ են թունավոր օձերը։ Բնակչութրււնը։ Ն–ի Էթնիկական կազ– մը բարդ Է, ժողովուրդները խոսում են հնդեվրոպական և չին–տիբեթական լեզ– վաընտանիքների մոտ 60 լեզուներով և բարբառներով (որոնցից 14-ը գիր ունեն)։ Հիմնական բնակիչները նեպաւցքւսերԱ են։ Կան նաև նեարներ, գուրունգներ, մագար– ներ, մուրմիներ, կիրանտիներ (կիրատ– ներ) և այլք։ Բնակվում են նաև Հնդկաս– տանից գաղթածներ։ Պետ․ լեզուն նեւցա– չերենն Է։ Բնակչության 90%–ը հնդուիզ– մի հետնորդներ են, մոտ 8%–ը՝ բուդդա– յականության և մոտ 2% –ը՝ մահմեդակա– նության, տոմարը՝ հնդուիստական (օգ– տագործվում է նաև գրիգորյանը)։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 100 մարդ Է, առավելագույնը՝ 800 մարդ (Կատմանդուի հովտում)։ Քաղաքային բնակչությունը մոտ 5% Է։ Խոշոր քաղաքներն են Կատ– մանդուն, Լալիտպուրը (Պատան), Բհակ– տապուրը (Բհադգատոն), Բիրատնա– գարը։ Պատմական ակնարկ։ Մ․ թ․ ա․ I հազա– րամյակի կեսին Ինդոս–Գանգեսյան հար– թավայրին հարող նախալեռնային ջունգ– լիներում բնակվել են ցեղային տարբեր միավորումներ։ Միջին քարի դարի շրջա– նում Ն–ի լեռնային հովիտները բնակեց– րել են նեգրա–ավստրալոիդ և մոնղոլոիդ ցեղեր (նեարների, կիրատների և հիմա– լայան այլ ժողովուրդների նախնիները)։ Մ․ թ․ I դդ․ Նեպալի կամ Կատմանդուի հովտում, առաջացել է նեարների վաղ ֆեոդալական պետությունը (հնդ․ աղբյուր– ներում անվանվել է Նեպալ, կազմալուծ– վել է VIII դ․), որը մեծ չավւով կրել է հնդ․ քաղաքակրթության (կրոն, իրավունք, պետ․ լեզու) ազդեցությունը։ Ամբողջ միջ– նադարի ընթացքում Ն–ի տարածքում գո– յություն են ունեցել մանր իշխանություն– ներ, որոնք XVIII դ․ միավորվել են մեկ թագավորության մեջ՝ Կատմանդու մայ– րաքաղաքով։ XVIII դ․ 2-րդ կեսից Ն–ի պատմության մեջ զգալի դեր է սկսել խաղալ անգլ․ Արևելա–հնդկական ընկերու– թյունը։ 1814–16-ի անգլո–նեպալական պատերազմի հետևանքով Ն–ին (որը պարտվել Էր) պարտադրվեց անհավասար պայմանագիր, որով Ն․ զիջեց որոշ տա– րածքներ, և անգլ․ հսկողության տակ դրվեցին Ն–ի արտաքին հարաբերություն– ները։ 1846-ին Արեելա–հնդկական ընկե– րության աջակցությամբ փաստական իշ– խանությունն անցավ Ռանա ֆեոդալական տոհմին (Զանգ Բահադուրը պետ․ հեղա– շրջմամբ դարձավ պրեմիեր մինիստր), իսկ թագավորը մնաց լոկ անվանական ղեկավար։ Ռանաների իշխանության տա– րիներին (1846–1951) աշխատանք գտնե– լու նպատակով Ն–ից հեռացավ (հիմնա– կանում՝ Հնդկաստան, Բիրմա, Մալայա) ավելի քան 3 մլն մարդ։ Ն–ում սկսած ազա– տագրական պայքարը հարկադրեց Անզ– լիային 1923-ի պայմանագրով ճանաչել Ն–ի անկախությունը, սակայն փաստորեն Ն–ում շարունակեցին տիրություն անել անգլ․ իմպերիալիստները։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից (1939–45) հետո Ասիայի երկրներում ա զգայի ն՜ա զա– տագրական շարժման ծավալումը և գա– ղութատիրության տապալումը նպաստա– վոր պայմաններ ստեղծեցին Ն–ում հակա– ֆեոդալական և հակաիմպերիալիստական պայքարի համար։ Հնդկաստանում գտնը– վող նեպալցի քաղ․ վտարանդիները 1947-ին Կալկաթայում հիմնեցին Ն–ի ազ– գային կոնգրես (1950-ից՝ Ն–ի կոնգրես, ՆԿ) կուսակցությունը։ 1949-ին հիմնա– դրվեց Ն–ի կոմկուսը։ Ստեղծվեց հակառա– նական (ընդդեմ տիրող Ռանա ֆեոդա– լական տան) ուժերի միասնական ճա– կատ (գործել է 1951–52-ին)։ 1951-ի հե– ղափոխությամբ տապալվեց Ռանաների իշխանությունը։ Թագավոր Տրիբհուբանը (1911–55) վերացրեց ժառանգական պրե– միեր մինիստրների հաստատությունը։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Պառլամենտի առաջին ընտրություններում (1959) հաղթեց ՆԿ, որը, սակայն, չիրագործեց իր խոստացած տնտ․ և վարչական վերափոխումների ծրագիրը։ Թագավոր Մահենդրան (1955– 1972) 1960-ի դեկտեմբերին արձակեց պառ– լամենտը և կառավարությունը, ստանձ– նելով օրենսդիր և գործադիր ամբողջ իշխանությունը, 1961-ի հունվարին ար– գելեց քաղ․ բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների գործունեությու– նը (արձանագրվել է 1962-ի սահմանա– դրության մեջ)։ Ստեղծվեց պանչայատնե– րի (խորհուրդների) համակարգ, որի հիմ– քում ընկած էր «դասակարգային խաղա– ղության» գաղափարը։ Պառլամենտի փո– խարեն ընտրվեց Ազգային պանչայատ, որը պանչայատների տեղական ինքնա– վարության մարմինների վերին աստի– ճանն Է։ Արգելված կուսակցությունների փոխարեն ստեղծվեցին պետության հըս– կողության տակ գտնվող, այսպես կոչ– ված, դասակարգային կազմակերպություն– ներ (գյուղացիական, բանվորական, երի– տասարդական, կանանց, նախկին զին– ծառայողների, մանկական, մեծահասակ– ների)։ 1963-ին վերացվեցին հասարակա– կան հարաբերություններում միջնադար– յան առավել անհանդուրժելի մնացուկնե– րը, իսկ ագրարային օրենքը (ինչպես և հետագա ակտերը) ուղղվեց խոշոր կալ– վածատիրական հողատիրության վերաց– մանը՝ հողային տիրույթների հաստա– տուն մաքսիմումի և հողավարձակալման որոշակի չափի սահմանմամբ։ 1972-ին Ն–ի թագավոր դարձավ Բիրենդրա Բիր Բիքրամ Շահ Դևան։ 1955-ից Ն․ ՄԱԿ–ի անդամ Է։ 1956-ին Ն–ի և ԱԱՀՄ–ի միջե հաստատվել են դի– վանագիտական հարաբերություններ, կնքվել են տնտ․, մշակութային և առևտրա– կան համագործակցության մի շարք հա– մաձայնագրեր։ Ն–ի կառավարությունը վարում է չմիաց– ման, խաղաղ համագործակցության քա– ղաքականություն, կողմնակից է ընդհա– նուր և լրիվ զինաթաՓման։ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ։ Ն․ ագրարային հետամնաց երկիր Է։ Եր– կարամյա արտաքին մեկուսացվածության և ներտնտեսական տարանջատվածու– թյան պատճառով տնտեսության մեջ գե– րակշռում են ֆեոդալական և կիսաֆեոդա– լական հարաբերությունները։ 1963-ի ագ– րարային ռեֆորմից հետո կատարվել են սոցիալ–տնտեսական որոշ տեղաշարժեր։ 1955-ից տնտեսությունը զարգանում է համապետական հնգամյա պլանների հի– ման վրա։ Հիմնական ուշադրությունը դարձվում է տրանսպորտին, Էներգետի– կային, գյուղատնտեսությանն ու ոռոգ– մանը։ Կապիտալ ներդրումների հիմնա– կան մասն ստացվում է օտարերկրյա փո– խառություններից և օգնությունից։ ԱԱՀՄ–ի տնտ․ օգնությամբ Ն–ում կառուց– վել են Արևելք–Արևմուտք ավտոմայրուղու մի հատվածը (Բիրգանջ–Զանակպուր), Պանաուտիի ՀԷԿ, շաքարի, գյուղատնտ․ գործիքների գործարաններ, Զանակպուրի սիգարետի ֆաբրիկան։ Գյուղատնտեսությունը, ուր զբաղ– ված է ինքնագործ բնակչության 93% –ը, տալիս է ազգային համախառն արդյունքի 2/3-ը և արտահանության արժեքի 3/4-ը