Բրնձի դաշտերում (1979)։ Մշակվող հողերի կեսից ավելին պատկանում է խոշոր հողատերերին (վար– ձակալում են գյուղացիները)։ Գյուղատըն– տեսության մեջ օգտագործվում է երկրի տարածքի մոտ 30%–ը։ Գյուղատնտ․ գըլ– խավոր կուլտուրան բրինձն է (2400 հզ․ ա, 1979, ցանքատարածությունների 3/5-ը)։ Մշակում են նաև շաքարեղեգ, շուտ, ձի– թատուներ, եգիպտացորեն, ծխախոտ, ցո– րեն, ցիտրուսայիններ, կարտոֆիլ են։ Որոշ կուլտուրաներ աճում են մինչե 4000 г/ բարձրությունների վրա։ Անասնապահու– թյամբ զբաղվում են հս․ բարձր լեռնային շրջաններում։ 1977-ին Ն–ում կար 10,7 մլն գլուխ խոշոր, մոտ 5 մլն գլուխ մանր եղ– ջերավոր անասուն, 0,3 մլն խոզ։ Բուծում են յակ, ցզո (յակի և կովի հիբրիդ), ոչ– խար, այծ, զեբուանման կով, գոմեշ։ Ւ>ոշոր եղջերավոր անասունների մեծ մասն օգտագործվում է որպես քարշող ուժ։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Տնայնագործական եղանա– կով արդյունահանվում են ածուխ, երկաթի հանքաքար, սելիտրա, պղինձ, ոսկի ևն։ Ծխախոտի գործարանը Ջանակպուրում Ն․ հարուստ է հիդրոէներգետիկ պաշար– ներով, որոնք դեռևս թույլ են օգտագործ– վում։ 1978-ին արտադրվել է 180 մլն կվա*ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբե– րությունն զբաղված է գյուղատնտ․ հումքի վերամշակմամբ։ Կան շաքարի, ծխախոտի, բրնձի մաքրման, բամբակե գործվածք– ների, փայտամշակման, թղթի, քիմ․, կաշ– վի–կոշիկի մանր ձեռնարկություններ, աղ– յուսի–կղմինդրի արտադրություն։ Տրանսպորտը։ 1980-ին ավտոճանա– պարհների երկարությունը մոտ 4,5 հզ․ կւէ էր, նեղաղուր երկաթուղիներինը՝ 102 կմ։ Կառուցվում է Արևմուտք–Արևելք ավտո– մայրուղին։ Ավիագծերով կապված է Հընդ– կաստանի, Բանգլադեշի, Բիրմայի, Պա– կիստանի և Թաիլանդի հետ։ Արտաքին առևտուրը։ Ն–ի արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է։ Ներ– մուծում է մեքենաներ և սարքավորում, տրանսպորտի միջոցներ, նավթամթերք, պարեն են, արտահանում՝ բրինձ, ջուտ, անտառանյութ, ձիթատուների սերմեր, կաշվի հումք ևն։ Հիմնական գործընկերը Հնդկաստանն է, ինչպես նաև ՄՍՀՄ, ճապոնիան, ԳՖՀ, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ։ Զարգացած են տուրիզմն ու ալպի– նիզմը։ Դրամական միավորը նե– պալյան ռուփին է, 100 ռուփին=5 ռ․ 50 կ․ (1982-ի օգոստ․ 16-ի կուրսով)։ Բժշկա–աշխարհագրական բնութագի– րը։ 1975-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին 44,7, մահացությունը՝ 19,5։ Գերակըշ– ռում են վարակիչ հիվանդությունները՝ տուբերկուլոզը, դիզենտերիան, ծաղիկը, որովայնային տիֆը, մալարիան, կարմ– րուկը, համաճարակային լյարդաբորբը, դիֆթերիան, խոլերան, բորը, տրախոման։ 1977-ին Ն–ում կար 61 հիվանդանոց՝ 2,1 հզ․ մահճակալով (10 հզ․ բնակչին՝ 1,6 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել 97 բժշկ․ կենտրոն, 82 դիսպանսեր և 433 բժշկ․ կետ։ 1963-ին ՍՍՀՄ–ի միջոցներով Կատման– դուում կառուցվել է 50 մահճակալանոց հոսպիտալ՝ պոլիկլինիկայով (1970-ից՝ Ն–ում առաջին մանկաբուժական մասնա– գիտացված հիվանդանոց)։ 1977-ին աշխա– տել են 340 բժիշկ (38,6 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 16 ստոմատոլոգ, 976 բժշկի օգնա– կան, ավելի քան 249 բուժքույր։ 1972-ին Կատմանդուում Տրիբհուվանի անվ․ հա– մալսարանին կից կազմակերպվել է բժշկ․ ինստ․, ուր պատրաստվում են բուժքույ– րեր, մանկաբարձուհի–բուժքույրերի օգնա– կաններ։ Բժիշկները պատրաստվում են հիմնականում Հնդկաստանում, միջին բուժանձնակազմը՝ բժշկ․ 3 դպրոցում։ Լուսավորությունը և գիտական հիմ– նարկները։ 1952–54-ին անգրագետ էր Ն–ի բնակչության 96%-ը։ 1971-ից կատար– վում են կրթական համակարգի բարե– նորոգումներ։ Ուս․ հաստատությունները պետ․ և մասնավոր են, ուսուցումը բոլոր աստիճաններում՝ վճարովի (բացառու– թյամբ որոշ պետ․ տարրական դպրոցնե– րի)։ Գործում են կրթության 2 հիմնական համակարգ՝ անգլ․ (առավել տարածվա– ծը)՝ 5-ամյա տարրական (ուսուցումը՝ նե– պալերեն, 3-րդ դասարանից՝ նաև անգլ․), և երկաստիճաև (3–2 տարի) միջնակարգ դպրոցներ, և սանսկրխոական (հիմնա– կանում՝ մասնավոր)՝ 6-ամյա տարրական և 3-ամյա միջնակարգ դպրոցներ։ Ստեղծ– վում են նոր տիպի տարրական (1–3 դա– սարաններ), ոչ լրիվ միջնակարգ (4–7 դասարաններ), միջնակարգ (8–10 դա– սարաններ) դպրոցներ։ Պրոֆտեխնիկական կրթությունը (գյու– ղատնտ․, տեխ․, անտառագիտական, լեռ– նային դպրոցներ, բժշկ, և մաևկ․ ուսում– նարաններ) իրականացվում է անգլ․ տի– պի ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա։ Բարձր որակավորման կադրերը պատրաստվում են Տրիբհուվանի անվ․ համալսարանում, որը միավորում է Կատ– մանդու և այլ քաղաքներում գտնվող մի շարք կոլեջներ (Ն–ի ազգային, Տրիչանդ– րա–կոլեջ, իրավունքի, գյուղատնտեսու– թյան և անասնաբուծության, անտառա– գիտության, ինժեներական ևն)։ Գործում են նաև արվեստների և երաժշտության, ինչպես նաև սանսկրխոական կոլեջները (Կատմանդու)։ Մեծ թվով նեպալցիներ բարձրագույն կրթություն են ստանում Հնդկաստանում, ԱԱՀՄ–ում, ԱՄՆ–ում և այլ երկրևերում։ Կատմանդուում են գտնը– վում Ազգային (35 հզ․ գիրք և 7500 հին ձեռագիր), Տրիբհուվանի անվ․ համալ– սարանի (40 հզ․ գիրք), Կենտրոնական գրադարանները, Ն–ի ազգային թանգա– րանը (հիմնադրվել է 1938-ին)։ Երկրի գիտական կենտրոնը Ն–ի թագա– վորական ակադեմիան է (1957)՝ մշակույ– թի, գրականության և երաժշտության ու ժող․ երգի–պարի բաժաևմունքներով։ Մամուլը U ռադիոհաղորդումները։ Ն–ում հրատարակվող խոշոր օրաթերթե– րից են․ նեպալերեն «Գորքհապատրա» (1901-ից), «Նեպալթայմս» (1954-ից), «Նայ– յա Սոմաջ* (1956-ից), անգլ․՝ «Ռայզինգ Նեպալ» («Rising Nepal», 1965-ից), «Քոմ– մոներ» («Commoner», 1954-ից), «Մադեր– լանդ» («The Motherland», 1957-ից), «Հի– մալի Բելա» («Himali Bela», 1970-ից)։ 1951-ին հիմնադրվել է «Ռադիո Նեպալ» կառավարական ծառայությունը (հաղոր– դումները՝ նեպալերեն և անգլ․), 1962-ին՝ Ն–ի ազգ․ ինֆորմացիոն գործակալությունը (կառավարական բաժնետիրական ընկե– րություն է)։ Գրականությունը։ Ն–ի գրականությու– նը զարգանում է նեպալերենով և նևարի լեզվով։ Հնագույն հուշարձանները (մ․ թ․ I հազարամյակի կես –XV դ․) ստեղծվել են սանսկրիտով։ Բանաստեղծ–նաթերի հիմներում, որտեղ արտացոլվել է ցածր խավերի բողոքը, քարոզվում է հավա– սարությունը աստծու առջև։ XV դ․ երևաև է եկել աշխարհիկ գրակաևությունը, սկըս– վել Մալլա դինաստիայի պատմական ժա– մանակագրությունների շարքը։ Պոեզիա– յում հաստատվել է ստուաի ժանրը (ներ– բողներ՝ նվիրված աստվածներին ու թա– գավորական ընտանիքի անդամներին), զարգացել սիրային քնարերգությունը (Պրատապ Մալլա, XVII դ․, Զագատպրա– կաշ Մալլա, XVII դ․)։ Հարյուրամյակներ շարունակ դրամայի սյուժեները վերցվել են «Մահաբհարաթա»-ից, «Ռամայա– նա»-ից և պուրանաներից (հինդուիզմի կանոնական տեքստեր)։ XIX դ․, երբ նեպալերենը հաստատվել է որպես պետ․ լեզու, սկզբնավորվել է նե– պալական գրականությունը։ XIX դ․ սկըզ– բին գրվել են առաջին արձակ գործերը։ Նոր Փուլ է բացել Բհանուբհակաայի (1812–68) պոեզիան, որին բնորոշ են ազ– գային կոլորիտն ու թեմաների արդիակա– նությունը։ Արձակի լեզուն հետագա զար– գացում է ստացել լուսավորիչ Մոտիրամ Արքայական պալատը Կատմանդուում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/234
Այս էջը սրբագրված չէ