Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/240

Այս էջը սրբագրված չէ

Ռ․ ՆԱանլինա Ն ԵՎԱՆ ԼԻՆԱ (Nevanlinna) Ռոլֆ Հերման (1895–1980), ֆինն մաթեմատիկոս, Ֆին– լանդիայի ակադեմիայի հիմնադիր ան– դամ (1948)։ Ավարտել է Հելսինկիի հա– մալսարանը (1917)․ նույն համալսարանի (1926-ից) և Ցյուրիխի համալսարանի (1946-ից) պրոֆեսոր։ 1941–Հ5-ին եղել է Հելսինկիի համալսարանի սեկտորը։ Հիմ– նական աշխատանքները վերաբերում եև անալիտիկ և մերոմորֆ ֆունկցիաների տեսությանը, ռիմանյան մակերևույթնե– րի տեսությանը, գծային տարածություն– ներին ե, այսպես կոչված, բացարձակ անալիզին։ Անալիտիկ և մերոմորֆ ֆունկ– ցիաների տեսության մեջ Ն–ի մշակած (որոշ մասը եղբոր՝ Ֆրիտյոֆ Ն–ի հետ) նոր մեթոդներն ընկած են մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման տե– սության հիմքում, այդ տեսության ամե– նահիմնական արդյունքներից են Ն–ի եր– կու հիմնական թեորեմները։ Օգտագործե– լով հարմոնիկ չափի եհիլբերտյան տարած ության մեթոդները՝ Ն․ մե– ծարժեք արդյունքներ է ստացել ռիմանյան մակերեույթների, ինչպես նաև պոտեն– ցիալի տեսության մեջ։ Նշանակալից է Ն–ի ազդեցությունը կոմպ– լեքս փոֆոխականի ֆունկցիաների տե– սության հայկ․ գիտական դպրոցի կազմա– վորման վրա։ Շրջանում և կիսահարթու– թյան մեջ մերոմորֆ ֆունկցիաների ֆակ– տորիզացիայի, ինչպես նաև մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման վե– րաբերյալ Ն–ի դասական արդյունքները զարգացում են գտել հայ մաթեմատիկոս– ների աշխատանքներում։ Ն․ մասնակցել է 1965-ին Երեանում տեղի ունեցած ֆունկ– ցիաների տեսության միջազգային գի– տաժողովին։ Ն․ շատ երկրների ակադեմիաների ան– դամ կամ պատվավոր անդամ էր։ 1959– 1962-ին եղել է Մաթեմատիկոսների միջազ– գային միության պրեզիդենտը։ Երկ․ La theoreme de Picard-Borel et la theorie des fonctions meromorphes, P․, 1929; Однозначные аналитические функции, М․– Л․, 1941; Униформизация, М․, 1955; Про– странство, время и относительность, М․, 1966․ Մ․ Ջոբաշյան

ՆԵՎԵՌԼԻ (Newerly) Իգոր (Աբրամով) (ծն․ 1903), լեհ գրող։ 1921–23-ին սովո– րել է Կիեի համալսարանի իրավաբանա– կան ֆակուլտետում։ 1926-ից աշխատել է Ցա․ Կորչակի հետ [նրա մասին գրել է «Կենդանի կսայեր» (1966) վիպակը]։ 1943–45-ին եղել է Մայդանեկի, Օսվեն– ցիմի և այլ համակենտրոնացման ճամբար– ներում։ Ն–ի առաջին գիրքը՝ «Երիտասար– դը Սալսկի տափաստաններից» (1947) վիպակը, նվիրված է սովետական մարդ– կանց հերոսությանը ֆաշիստական մահ– վան ճամբարներում։ Լայն տարածում է գտել «Փռյուգիական աստղի տակ» (1952, ԼԺՀ պետ․ մրցանակ, 1952) վեպը։ Տպա– գրվել են նաև Ն–ի «Վերադարձած մարդ– կանց արշիպելագը» (1950, ԼԺՀ պետ․ մրցանակ, 1950) վիպակը, «Անտառի ծով» (1960) վեպը և այլ գործեր։

ՆԵՎՄԵՐ (ուշ լատ․ neuma, < հուն, rtveu- p,a – շնչառություն), նոտագրության նշաններ, որ կիրառվել են եվրոպական երաժշտական արվեստում միջին դարերի սկզբում, հիմնականում՝ կաթոլիկական երգեցողության մեջ (Գրիգորյան խորալ)։ Բաղկացած էին գծիկներից, կետերից, ստորակետերից են։ Ն․ նշում էին առան– ձին հնչյուններ, հնչյունախմբեր, ձայնի շարժումը դեպի վեր և վար, սակայն չէին նշում հնչյունների ճշգրիտ բարձրությու– նը, այդ պատճառով երգչին կարող էին միայն հիշեցնել արդեն ծանոթ մեղեդին։ Գոյություն ունեին նեմային նոտագրու– թյան բազմաթիվ տեղային տեսակներ։ IX դարից փորձեր են արվել կաւոարելա– գործելու նեմային նոտագրությունը՝ այն լրացնելով հնչյունների բարձրության նշա– նակումով, սկզբում՝ տառերով, այնու– հետև՝ գծերի միջոցով, որոնց վրա տե– ղադրվել են Ն․։ Այդպիսով սկզբնավոր– վել է այսպես կոչված, քառակ ու սի կամ խորալային նոտագրու– թ յ ու ն ը, որից հետագայում զարգացել է նոտագրության ժամանակակից համա– կարգը։ Տես նաև խազեր։

ՆԵՎՐՈձՆԵՐ (նեյրո․․․), հիվանդություն– ների խումբ, պայմանավորված է հոգեկան տրավմա առաջացնող ազդակներով և բնո– րոշվում է բարձրագույն նյարդային գոր– ծունեության ֆունկցիոնալ, դարձելի խան– գարումներով։ «Ն․» տերմինն առաջարկել է շոտլանդացի բժիշկ Ու․ Կուլլենը (1776)։ Մկգբնական շրջանում Ն–ի խմբին էին դասվում չլուսաբանված պատճառագիտու– թյամբ ւոարբեր հիվանդություններ (օրի– նակ՝ էպիլեպսիա, ցրված սկլերոզ, Փայ– տացում են)։ Ավելի ուշ Ն․ էին համարում նյարդային համակարգի ցանկացած ֆունկցիոնալ խանգարումը։ ժամանակա– կից հասկացությամբ Ն․ դասվում են հո– գեծին (պսիխոգեն) հիվանդությունների շարքը, այսինքն ծագում են հոգեկան տրավմայի և երկարատև նյարդային լար– վածության հետևանքով։ Նպաստող գոր– ծոններն են՝ կոնստիտուցիոն նախատրա– մադրված ութ յ ունը, վարակիչ հիվանդու– թյունները, թունավորումները (հատկա– պես ալկոհոլամոլությունն ու ծխելը), գըլ– խուղեղի վնասվածքները, աթերոսկլերո– զը, օրգանիզմի հյուծվածությունը, գեր– հոգնածությունը, երկարատև անքնու– թյունը ևն։ Հիվանդության պատճառ կա– րող են դառնալ արտակարգ ուժեղ (հա– րազատի մահը) սուր կամ թույլ, բայց երկարատև հոգեկան տրավման։ Թույլ գրգռիչների ազդեցությունից Ն–ի առա– ջացման հնարավորությունը կենդանի– ների վրա փորձառական մեթոդով (էքս– պերիմենտալ Ն․) ապացուցել է Ի․ Պավ՜ չովը։ Նրա ուսմունքը հնարավորություն տվեց պարզելու Ն–ի ֆիզիոլոգիական հիմքը և մարդկանց Ն–ի առաջացման հիմնական մեխանիզմները։ Այդ ուսմուն– քի համաձայն, նևրոզը բարձրագույն նյարդային գործունեության խանգարում է, որն առաջանում է արտակարգ ուժ և տևողություն ունեցող բացասական ազ– դակների ներգործության հետևանքով՝ գլխուղեղի դրդման և արգելակման պրո– ցեսների ուժի և շարժունության գերլա– րումից կամ բախումից։ Ի․ Պավլովն ապա– ցուցեց նաև, որ Ն–ի դեպքում խանգարվում է առաջին և երկրորդ ազդանշանային հա– մակարգերի (տես Ազդանշանային համա– կարգ) Փոխհարաբերությունը։ Տարբերում են Ն–ի կլինիկական հետև– յալ ձևերը, նյարդաթուչությոմւ, հիստե– րիա և սևեռ ու ն վիճակների նևրոզ։ Վերջին ձևի դեպքում հիվանդ– ներն ունենում են խորթ, անմիտ մտքեր, հիշողություններ, կասկածներ ու վախ, անհաղթահարելի հակումներ, շարժում– ներ ու գործողություններ։ Հիմնական պատճառը հոգեկան գերհուզումներն են (հատկապես՝ վախը)։ Առավել հաճախ հանդիպում են սրտամկանի ինֆարկտով, քաղցկեղով, սիֆիլիսով, հոգեկան հի– վանդությամբ հիվանդանալու սարսափը, ինչպես նաև բարձրությունից, մենակու– թյունից, մթությունից վախենալը։ Այդ բո– լորը առաջացնում են հիվանդների դյու– րագրգռելիություն, ներքին անհանգստու– թյուն, տագնապալից սպասողականու– թյուն, քնի խանգարումներ ևն։ Երբեմն սևեռուն վիճակները կարոդ են զուգակց– վել միմյանց հետ (օրինակ՝ որևէ հիվան– դությամբ վարակվելու վախը պատճառ է դառնում հաճախակի լվացվելու)։ Առանձ– նանում են նաև վախի, սպասման, շար– ժողական, ներքին օրգանների (սիրտ, ստամոքս ևն) Ն․։ Բ ու ժ ու մ ը․ Ն․ առաջացնող պատճառ– ների վերացում, արտաքին միջավայրի փոփոխություն, աշխատանքի և հանգստի ռեժիմի կարգավորում։ Օրգանիզմն ամ– րապնդող միջոցառումներ և զրույցի ձևով կամ հիպնոսային ներշնչման միջոցով կատարվող պսիխոթերապիա, էլեկտրա– քնի, ֆիզիոթերապևտիկ զանազան մե– թոդների կիրառում, բուժական ֆԻգէոլ1~ տուրա։ Վիտամինային, հորմոնային պատրաստուկներ, օրգանիզմի տոնուսը բարձրացնող և նյարդային համակարգը հանգստացնող դեղամիջոցներ (սեդուք– սեն, էլենիում, տագեպամ, բրոմի պատ– րաստուկներ ևն)։ Բնավորության, մտքի, զգացմունքների, կամքի ճիշտ դաստիա– րակում։ Առողջարանային բուժում։ Վ․ Հովհաննիսյան ՆԵՏ ՈՒ ԱԴԵԴ, նետ ու անեղ, հնա– գույն հեռահար զենք։ Գործածվել է որ– սորդության և ռազմ, նպատակներով։ Օգ– տագործել են աշխարհի գրեթե բոլոր ժո– ղովուրդները (բացի Ավստրալիայի ու Միկրոնեզիայի բնիկներից)՝ մեզոլիթից մինչև XVII դ․, որոշ ժողովուրդներ՝ մինչև XX դ․։ Հասարակ աղեղը բաղկացած է Փայտյա (երբեմն՝ մետաղյա) ճկած ձո– ղից և ծայրերը պիրկ կապող լարից (բու– սական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրին սլաք, մյուսին՝ Փետուր ագուցված)։ Կատարելա– գործված աղեղի Փայտե հիմքը արտաքի– նից պատվել է ջլերով, ներսից՝ եղջյու– րից պատրաստված թիթեղներով։ Բռնակի