Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/246

Այս էջը սրբագրված չէ

կային հեղուկների (օրինակ՝ պոլիգլյու– կին) օգտագործումը, իսկ կարեոր խնդիրն է ամբողջական մազաթափության պատ– ճառների լուսաբանումը Ն–ական տեսան– կյունով։ Գրկ․ Руководство по эндокринологии, М․, 1973; Биохимия гормонов и гормональной регуляции, М․, 1976; Руководство по клини– ческой эндокринологии, Л․, 1977․

ՆԵՐԻՍ (Բաչինսկայտե–Բուչենե) Սալոմեա [4(17) ․11․1904, գ․ Կիրշյայ, Վիլկավիշկի շրշան–7․7․1945, Մոսկվա, թաղված է Կաունասում], լիտվացի սովետական բա– նաստեղծուհի, Լիտվական ՍՍՀ ժող․ բա– նաստեղծ (1954, կոչումը շնորհված է ետ– մահու)։ 1928-ին ավարտել է Կաունասի Ս․ Ներիս համալսարանը։ 1928–41-ին ուսուցչու– թյուն է արել։ Ն–ի վաղ շրշանի բանաստեղ– ծությունները («Վաղ առավոտյան», 1927, «Հետքեր ավազի վրա», 1931, ժողովածու– ներ) ներթափանցված են կյանքի խնդու– թյամբ, ռոմանտիկական պայծառ աշխար– հազգացողությամբ և միաժամանակ կրում են սիմվոլիզմի ազդեցությունը։ Բայց, գնալով՝ Ն–ի պոեզիայում ուժեղացել է բողոքը բուրժ․ հասարակության մեջ անձի ոտնահարման դեմ։ Նրա քնարերգության մեշ նկատվել է անցում ռոմանտիկական սիմվոլիզմից ռեալիզմին։ 1931-ին Ն․ կապերը խզել է լիտվական բուրժ․ խմբավորումների հեւո և անցել հակաֆաշիստական գրողների շարքերը։ 1931–34-ին նրա բանաստեղծություննե– րը հայտնվել են անլեգալ կոմունիստական մամուլում։ «Կոտրվող սառույցի վրայով» (1935) և «Կծաղկեմ ինչպես դեմյադիսը» (1938) ժողովածուներում Ն․ դատապար– տել է սոցիալական անարդարությունը, երգել ժողովրդի երջանկության համար կատարվող սխրանքը։ 1940-ին Ն․ հրատա– րակել է «Որբը» և «էգլեն՝ լորտուների թագուհի» հեքիաթ–պոեմները։ Դրանից առաշ նա մշակել էր լիտվական ժող․ հե– քիաթների մի ամբողշ ժողովածու («Մեր հեքիաթները», 1934)։ 1940-ին Լիտվայում սովետական իշ– խանության վերականգնվելուց հետո Ն․ ընտրվել է Լիտվական Հանրապետության ժող․ սեյմի լիազոր–հանձնաժողովի ան– դամ, 1941-ին՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ։ Հայրենական մեծ պատերազ– մի տարիներին բանաստեղծուհին էվա– կուացվել է, ապրել Պենզայում, Ուֆայում, Մոսկվայում, հրատարակել «Երգիր կյան– քը, սիրտ, կյանքը» (1943), «Գնդակների սուլոցների տակ» (1943, ռուս․), «Սոխակը չի կարող չերգել» (1945) ժողովածուները։ 1946-ին, ետմահու, ռուս, լույս է տեսել Ն–ի «Իմ երկիրը» բանաստեղծությունների

ԳԻՐՔԸ» որն արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1947)։ Ն–ի երկերը թարգման– ված են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լե– զուներով։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով։

ՆԵՐԻՏԱՅԻՆ ձՈՆԱ (< հուն․ VTipiXTig –– ծովային փափկամորթ), Համաշխարհային օվկիանոսի ծանծաղ մասը, հիմնականում գտնվում է մայրցամաքային ծանծաղուտի սահմաններում։ Բնորոշ է շրի մեծ շար– ժունությունը, շերմաստիճանի Փոփոխա– կանությունը, արեգակի լույսի զգալի ներ– թափանցումը, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը։ Ն․ զ–ի սահմաններում գլխավորապես կուտակ– վում են բեկորային գոյացումներ (գլա– քարեր, խեցաքարեր)։

ՆԵՐԻՏԱՅԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, ծովերի և օվկիանոսների առափնյա մասի նստվածք– ներ․ առաշանում են մայրցամաքային ծանծաղուտի սահմաններում մինչև 200 մ խորությունը։ Ներկայացված են գլաքարե– րով, կրաքարային տիղմով և խեցաքարե– րով, հազվադեպ քեմոգեն նստվածքներով օրգ․ մնացորդների հետ։

ՆԵՐԾԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, տես Մագմա– աոգեն հանքավայրեր։

ՆԵՐԾԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ, երկրաբանական երևույթներ, որոնք տեղի են ունենում Երկրի սեՓական կինետիկ էներգիայի հաշվին։ Այդ էներգիայի գլխավոր աղբյուր– ներն են համարվում մոլորակի գրավիտա– ցիոն կծկումը, գրավիտացիոն դիֆերեն– ցիացիան, պտույտի մակընթացային ար– գելակումը, ռադիոակտիվ տարրերի տրո– հումը։ Ն․ պ–ից իրենց մասշտաբներով կարևոր են հրաբուխները, ինտրուզիա– ները, երկրաշարժերը, մետամորֆիզմը, մետասոմատոզը։ Ն․պ–ի մի մասը զուգորդ– վում է արտածին պրոցեսների հետ, և ևրանց արգասիքը դրսևորվում է համա– տեղված ձևով։ Այդպիսի բնույթ ունեն իզոստատիկ շարժումները, սողանքները ևն։ Ն․ պ–ի ուրույն մասն են կազմում հան– քառաշացնող հիդրոգազաթերմալ ֆլյուիդ– ները, որոնք բարձրանալով ընդերքից (մեծ մասամբ մագմատիկ օջախներից) կեղևի խզման զոնաներում, ծակոտինե– րում, ճեղքվածքներում արտազատում և նստեցնում են իրենց պարունակած հան– քային բաղադրամասերը։

ՆԵՐԾԾՈՒՄ, բշշային տարրերի միշով տարբեր նյութերի անցումը արյան և ավի– շի մեշ։ Տեղի է ունենում կենդանի օրգա– նիզմի մարսողական համակարգում (հիմ– նականում աղիքներում), ինչպես նաև թոքերի, արգանդի, միզապարկի խոռոչ– ներում, մաշկի մակերևույթից ևն։ Սննդա– նյութերի մեծ մասը մարսողական օրգան– ներում ենթարկվում է ֆերմենտային ճեղք– ման, քայքայվում պարզ միացությունների, որոնք ընդունակ են անցնելու լորձաթա– ղանթի էպիթելային բշիշևերի շերտով։ Ն․ բարդ ֆիզիոլոգիական պրոցես է, որի դեպքում նյութերը շարժվում են ինչպես ֆիզիկական պրոցեսների (դիֆուզիա, օս– մոս), այնպես էլ ակտիվ տեղաշարժման խտության և էլեկտրաքիմիական գրա– դիենտների շնորհիվ։ էներգիայի ծախսու– մով ածխաշրերը ներծծվում են միաշաքար– ների, սպիտակուցները՝ ամինաթթուների, ճարպերը՝ ճարպաթթուների ձևով։ Ջուրը, աղերը, վիտամինները և մի շարք այլ նյութեր ներծծվում են առանց նախնա– կան փոփոխության ենթարկվելու։ Ստա– մոքսում հիմնականում տեղի է ունենում միաշաքարների, աղերի, շրի և ալկոհոլի դանդաղ Ն․։ 12-մաանյա աղիքում ներծըծ– վում է սնևդանյութի մոտ 8%–ը, իսկ հիմնական մասը՝ բարակ աղիքներում, որոնց ընդհանուր մակերեսը մարդու հա– մար մոտ 5 մ2 է։ Ն․ կատարվում է աղիք– ների թավիկներով և էպիթելայիև բշիջ– ների միկրոթավիկներով․ մասնակցում են նաև ներբջջային կառուցվածքները (Գոլ– շիի համալիր, միտոքոնդրիաներ, էնդո– պլազմային ցանց ևն)։ Ետներծծում է տեղի ունենում ներզատիչ և արտազատիչ օրգաևներում, օրինակ՝ մի զա գոյացման ժամանակ շրի Ն․ երիկամային խողովա– կիկներով; Ն․ կարգավորվում է նյարդա– յին և հումորալ–հորմոնային մեխանիզմ– ներով։ Նյութերը արյան կամ ավիշի մեշ անցնելով հասնում են բոլոր օրգաննե– րին ու հյուսվածքներին և օգտագործվում էներգետիկ և պլաստիկ պրոցեսների հա– մար։ Ն–ման խանգարումը մեծ մասամբ կապված է Ն–մանը նպաստող ֆերմենտ– ների բացակայության հետ, առանձին դեպքերում այն կարող է ունենալ ժառան– գական բնույթ։

ՆԵՐԿԱ», գրական, հասարակական ամ– սագիր։ Լույս է տեսել 1949–50-ին, Փա– րիզում։ Խմբագիր՝ Լ․ Չորմիսյան։ Տպա– գրել է Զ․ Որբունու, Մ․ Աթմաճյանի, Պ․ Զարոյանի, Վ․ Շուշանյանի և սփյուռ– քի այլ հեղինակների գործերը, գրախոսա– կաններ, լուսաբանել Ֆրանսիայի հայ գրողների միության գործունեությունը։ Անվերապահորեն կանգնել է Սովետական Հայաստանի կողմը, արձանագրել նրա հաջողությունները, ծանոթացրել ՀՍՍՀ գյուղերին ու շրշաններին, հայ սովետա– կան գրականությանը, արվեստի և գի– տության նվաճումներին։ Քննադատել է դաշնակցության անսկզբունքային, հայա– վնաս գործելակերպը։

ՆԵՐԿԱ», ամսագիր։ Լույս է տեսել 1961– 1970-ին, Բուենոս Այրեսում։ Խմբագիր՝ Վ․ Պահատրյան։ Լուսաբանել է Սովետա– կան Հայաստանի տնտեսության, գիտու– թյան ու մշակույթի վերելքը, ՀՍՍՀ համա– րել համայն հայության միակ հայրենիքը։ Ներկայացրել է Արգենտինայի հայ հա– մայնքի առօրյան և ազգայիև, մշակութա– յին կազմակերպությունների աշխատանք– ները, անդրադարձել սվւյուռքի իրադար– ձություններին։ Գրական բաժնում տեղ են գտել հայ սովետական գրողների (Հ․ Շի– րազ, Գ․ էմին, Ս․ Կապուտիկյան և ուրիշ– ներ) ստեղծագործությունները, գրախո– սականներ և ծանոթագրություններ հայ– րենիքում լույս տեսած գրքերի վերաբեր– յալ։ Ունեցել է նաև բժշկաառողշապա– հական, գիտության բաժիններ։ Գ․ Ստեփանրսն․

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, թատերարվեստի գոյա– ձևը՝ դրամատուրգիական երկի, դերասա– նական արվեստի, բեմադրական մտա– հղացման (տես Ռեժիսորական արվեստ), բեմանկարչության ու երաժշտական ձևա– վորման համատեղմամբ և ընկալողի՝ հան– դիսատեսի ներկայությամբ։ Օպերային,