Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/249

Այս էջը սրբագրված չէ

Վենաների ց։ Հաճախ պարունակում են նաե լուծիչներ, լցոններ, սիկկատիվներ, պլասաիֆիկաաորներ են խառնուրդներ։ Որպես թաղանթառաշացնող նյութեր օգ– տագործվում են ձեթերը, օլիֆները, լաքե– րը, պոլիմերների ջրային էմուլսիաները, բուսական կամ կենդանական սոսինձնե– րը, հեղուկ ապակին են։ Ներկվող մակե– րևույթի վրա այդ նյութերը Ն–ին հաղոր– դում են անհրաժեշտ մեխ․ հատկություն– ներ (ամրություն, կարծրություն), պայ– մանավորում են Ն–ի կպչունակությունը, սոսնձում են պիգմենտի և լցոնի մասնիկ– ները։ Պիգմենտները (0,5–2 մկմ–ոց մաս– նիկներ) պայմանավորում են Ն–ի գույնը, ծածկունակությունը, անթափանց լինելը, կոռոզիան կանխող հատկությունը են։ Ն․, սովորաբար, մածուկային կամ նոս– րացված կախույթներ են։ Մածուկային Ն․ պատրաստում են պիգմենտը սոսնձանյու– թում տրորելու միջոցով՝ նուրբ մանրաց– նելով։ Օգտագործումից առաջ մածուկա– յին Ն․ նոսրացնում են օլիֆով կամ այլ լուծիչներով։ Արտադրվում են նաև օգ– տագործման համար պատրաստ հեղուկ Ն․։ Որոշ Ն․ (օրինակ, ջրաներկը) արտա– դրվում են մամլած սալիկների կամ պիգ– մենտներ, թաղանթառաջացնող նյութեր և լցոններ պարունակող փոշիների ձեով։ Կախված ներկի և ներկվող առարկայի բնույթից, ներկման նպատակից՝ առար– կան ներկում են վրձնով, հատուկ գըրտ– նակներով, ներկի մեջ ընկղմելով են։ Փոշի Ն․ նստեցնում են առարկայի մա– կերեսին, ապա հալում տաքացնելով։ Ըստ կիրառման բնագավառի տարբերում են շին․, տպագրական և գեղ․ Ն․։ Ի տար– բերություն մյուսների, գեղ․ Ն․ կարող են լինել նաև թափանցիկ։ Գոյություն ունեն նաե հատուկ լուսարձակող, ջերմագգա– յուն են Ն․։ Նավերի ընդջրյա մասերը ներ– կում են ջրակայուն, կոռոզիան կանխող այնպիսի Ն–ով, որոնք կանխում են փափ– կամորթների խեցիների կպչելը և մամռա– կալելը։ Տես նաև Ներկում, Ներկանյու– թեր։

ՆԵՐԿՈՒՄ, մանվածքին, գործվածքին, կաշվին, մորթուն, թղթին, պլաստմասսա– ներին և այլ նյութերին լույսի, շփման, ջրի, քրտինքի, օճառի, լվացող այլ մի– ջոցների նկատմամբ կայուն գույն տալու գործողություն։ Նյութի մակերևույթի ծած– կումը գունավոր և պինդ թաղանթ առա– ջացնող հեղուկներով կոչվում է ն և ր կ ա– պ ա տ ու մ։ Ն․ հայտնի էր դեռ հին դա– րերում (տես Ներկանյութեր)։ Ն–ման եղա– նակի ընտրությունը պայմանավորված է ներկվող նյութի և օգտագործվող ներկա– նյութի առանձնահատկություններով։ Թղթի զանգվածը ներկելու համար օգտա– գործում են պիգմենտներ, օքրա, ուլտրա– մարին և հիմնային, թթվային, ուղղակի, ծծմբային, կուբային ներկանյութեր։ Պատ– րաստի թուղթը ներկում են ներկանյութի լուծույթում ընկղմելով կամ ներկող, սո– սընձող և միներալ (բլանֆիքս) նյութերի խառնուրդի շերտով պատելով։ Կաշին ներկում են ժանտանյութային, թթվային, հիմնային, ուղղակի և կաշվի հատուկ ներկանյութերով կամ ներկապատում են սոսնձող և թաղանթառաջացնող նյութերի հետ խառնված պիգմենտներով, մորթին՝ օքսիդացնող, կուբային, թթվային, ժան– տանյութային կամ մորթու հատուկ ներ– կանյութերով։ Պլաստմասսաները ներկե– լու համար ներկանյութն ավելացնում են մոնոմերին կամ պոլիմերացված զանգ– վածին՝ մամլումից առաջ։ Թավւանցիկ և գունավոր պոլիմերներ ստանալու հա– մար օգտագործում են ջերմակայունն լու– ծելի հիմնային ներկանյութեր։ Կիրառման ծավալով և նշանակությամբ առանձնա– պես կարևոր է մանրաթելերի, մանվածքի և գործվածքի Ն․։ Օգտագործում են ան– ընդհատ կամ պարբերաբար աշխատող ներկման ավազաններ, որոնք լցվում են ներկանյութի և օժանդակ նյութերի ջրա– յին լուծույթով։ Ն․ արագացնելու համար ավելացնում են հիդրոֆիլ օրգ․ լուծիչներ կամ լուծույթը տաքացնում են։ Ն․ կոչվում է հարթ, եթե գործվածքը ներկում են մեկ գույնով, և նախշավոր (տպա– գրական)4 մի քանի գույնով։ Մանրաթելե– րի և գործվածքի Ն–ման համար օգտա– գործում են ուղղակի, ակտիվ, կուբային, ծծմբային, թթվային, ժանտանյութային, դիսպերսվող, անլուծելի միացություններ առաջացնող և այլ ներկանյութեր։ Ուղ– ղակի ներկանյութերը (ազոներկանյու– թեր են) լուծելի են ջրում, օգտագործվում են թաղանթանյութային, պոլիմերային մանրաթելերը, մետաքսը և բուրդը ներ– կելու համար և կպչում են մանրաթելին ջրածնական կապերով ու Վան դեր Վալ– սյան ուժերով։ Լուծույթից մանրաթելին ներկանյութի անցումը արագացնելու և գույնի պայծառությունը մեծացնելու հա– մար ավելացնում են (մինչև 20%) նատ– րիումի քլորիդ կամ սուլֆատ։ Համասեռ գունավորում ստանալու համար ավե– լացնում են օրգ․ լուծիչներ (էթանոլամին– ներ)։ Պարբերական Ն․ իրականացնում են 70–90°Շ–ում։ Անընդհատ Ն–ման դեպքում գործվածքը թրջում են ներկանյութի լու– ծույթով 90–95°C-nuf, ապա շոգեխաշում (1–1,5/г) 102°Շ–ում։ Թաղանթանյութային, սպիտակուցային և պոլիամիդային ման– րաթելերը ներկում են ա կ տ ի վ ներկա– նյութերով։ Մանրաթելը կամ գործվածքը ծծեցնում են ներկող լուծույթով, ապա մշակում ալկալու (սովորաբար NaHC03) լուծույթով։ Ներկանյութը մանրաթելին է միանում քիմ․ կապերով։ Կաբային (բազմացիկլային, ինդիգոակերպ) ներ– կանյութերը ջրում չեն լուծվում, այդ պատ– ճառով վերականգնում են նատրիումի թթու սուլֆիտով։ Ասացված անգույն լեյ– կոմիացությունը լուծույթից ներծծեցնում են թաղանթանյութային մանրաթելերի մեջ, ապա օքսիդացնում օդի թթվածնով կամ այլ օքսիդիչով։ Մանրաթելի վրա ստաց– վում է գունավոր ներկանյութը։ Մառը ներկման դեպքում ներկանյութը սինթեզ– վում է հենց մանրաթելի վրա։ Մանրա– թելը ծծեցնում են ազոտոլի հիմնային լուծույթով, ապա մշակում դիազոնիումի աղի լուծույթով։ Մանրաթելի վրա ընթա– ցող քիմ․ ռեակցիայի հետևանքով առաջա– նում է ներկանյութը։ Մանրաթելի վրա սին– թեզում են նաև այլ գունակիր նյութեր (սև անիլին ևն)։ Կատիոնային ներկա– նյութերը (ազոներկանյութեր, պոլիմե– թինային ներկանյութեր) կայուն են և ներկում են պոլիակրիլանիտրիլային մանրաթելերը վառ գույներով։ Ամրա– նում են մանրաթելի վրա միշմոլեկուլա– յին ուժերով և իոնական կապեր առա– ջացնելով։ Ն․ իրականացնում են քացա– խաթթվային միջավայրում՝ նատրիումի սուլֆատի, Ն․ արագացնող և համասեռաց– նող նյութերի առկայությամբ։ Թթվային և ժանտանյու թային (անտրա– քինոնային և ազոներկանյութեր) ներկա– նյութերն օգտագործվում են սպիտակու– ցային և պոլիամիդային մանրաթելերը ներկելու համար։ Ներկանյութը կպչում է մանրաթելին քիմ․ կապերով և միջմոլե– կուլային ուժերով։ Կարևոր ժանտանյու– թային ներկանյութեր են քրոմային ներ– կանյութերը, որոնք մանրաթելի մեջ ներ– ծծեցնելուց հետո մշակում են բիքրոմա– տի լուծույթով։ Քրոմը վերականգնվում է մինչև Сг (III) և ներկանյութի հետ առա– ջացնում գունավոր կոմպլեքսային միա– ցություն։ Դիսպերսային ներկանյութերն օգտագործում են պոլիամիդային, պո– լիէթերային, պոլիակրիլանիտրիլային և ացետատային մանրաթելերը ներկելու համար։ Դրանք ջրում քիչ են լուծվում, օգ– տագործվում են նրանց ջրային կախույթ– ները։

ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻՍ, ՍՄԿԿ և մարքսիստական–լենինյան կո– մունիստական ու բանվորական կուսակ– ցությունների կազմակերպման և գործու– նեության հիմքը, կազմակերպական կա– ռուցվածքի ղեկավար սկզբունքի՝ դեմո– կրատական ցենտրաւիզմի, կարևորագույն կողմը։ Պարզաբանելով Ն․ դ–ի էությունը՝ Վ․ Ի․ Լենինը գրել է․ «Դա նշանակում է, որ կուսակցության բոլոր գործերը ան– միջականորեն կամ ներկայացուցիչների միջոցով վարում են կուսակցության բոլոր անդամները, հավասար իրավունքներով և առանց որևէ բացառության, ընդ որում կուսակցության բոլոր պաշտոնատար ան– ձերը, բոլոր ղեկավար կոլեգիաները, բո– լոր հիմնարկներն ընտրովի են, հաշվե– տու, փոփոխելի» (Ե․ լ․ ժ․, հ․ 14, էջ 312)։ Կուսակցակաև կազմակերպություններն իրենց գործունեության բոլոր կարևորա– գույն հարցերը լուծում են կոլեգիալ կար– գով՝ կուսակցական ընդհանուր ժողով– ներում, կուսակցական կոնֆերանսնե– րում, համագումարներում, որոնք համա– պատասխան կուսակցական կազմակեր– պությունների բարձրագույն մարմիններն են։ Դրանց միջև ընկած ժամանակաշրջա– նում կուսակցական ամբողջ աշխատանքը ղեկավարում են կուսբյուրոներն ու կուս– կոմիտեները, որոնք որպես գործադիր մարմիններ ընտրվում են կոմունիստնե– րի կողմից՝ հաշվետու–ընտրական ժո– ղովներում պատգամավորների կողմից համապատասխան տերիտորիալ կուս– կազմակերպությունների կոնֆերանսնե– րում կամ միութենական հանրապետու– թյունների կոմկուսների համագումարնե– րում։ Ն․ դ–ի կարևորագույն դիրքորոշու– մը, ինչպես հաստատված է ՍՄԿԿ կանոնա– դրության մեջ, բոլոր կոմունիստնեիի կող– մից կուսակցական քաղաքականության բոլոր հարցերի ազատ գործնական քննարկումն է։ Ցուրաքանչյուրն իրավա– սու է քննադատելու յուրաքանչյուրին՝ անկախ վերջինիս զբաղեցրած պաշտոնից