ու դիրքից կուսակցության մեջ։ Մինչե Հոկտեմբերյան հեղափոխությունը կու– սակցությունն ընդհատակի պայմաննե– րում չէր կարող լայնորեն կիրառել Ն․ դ․։ Այն ժամանակ եզակի չէին կուսակցական ղեկավար մարմիններում կոոպտացիայի դեպքերը, սակայն կուսակցական կյան– քի բոլոր կարեորագույն հարցերը լուծ– վում էին կոլեգիալ կարգով։ Ն․ դ․ լայն զարգացում է ստացել հեղափոխությունից հետո։ Կուսակցական մի շարք համագու– մարներում կուսակցության կանոնադրու– թյան մեջ Ն․ դ–ի զարգացման և կուսակցա– կան կարգապահության վերաբերյալ մտցվել են փոփոխություններ։ Ն․ դ–ի հետևողական զարգացմանը նպաստել են կուսակցության XXY, XXVI համագումար– ների որոշումները։ ՍՄԿԿ XXIV համագու– մարի հաշվետու զեկուցման մեջ աս– ված է․ «Ներկուսակցական դեմոկրա– տիայի զարգացումը անբաժանելի է կու– սակցական կարգապահության ամրապըն– դումից։ Փորձը հաստատում է, որ կու– սակցության ուժը, նրա գործունեությու– նը մեծապես որոշվում է նրանով, թե որքան հետևողականորեն և ճշգրտորեն է կենսագործվում դեմոկրատական ցենտ– րալիզմի սկզբունքը։ Մարքս–լենինյան կուսակցության համար հավասարապես վնասակար են ինչպես անարխիստական անկարգապահությունը, որը ներկայաց– վում է դեմոկրատիայի փոխարեն, այն– պես էլ բյուրոկրատական կենտրոնացու– մը, որը կասեցնում է կոմունիստների նախաձեռնության և ակտիվության զար– գացումը» (P ր և ժ ն և Լ․ Ի․, ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի հաշվետու զե– կուցումը Սովետական Միության կոմու– նիստական կուսակցության XXIV համա– գումարին», 1971, էշ 149–150)։ Գրկ․ աես Դեմոկրատական ցենտրաւիզմ հոդվածի գրականությունը։ Հ․ Շատվորյան
ՆԵՐՀԱՏԻՉ ՄԵՔԵՆԱ, ստորգետնյա ար– դյունահանման դեպքում օգտակար հա– նածոյի (հաճախ ածխի) հանքաշերտում հատում կատարող հանքային մեքենա։ Հատումը հեշտացնում է հանքաշերտի մնացած մասի պոկումը մեխանիկական միջոցներով կամ պայթեցմամբ։ Ն․ մ․ կա– րող է աշխատել հարթ, թեք և ուղղաձիգ հանքաշերտերում։ Ն․ մ–ի աշխատանքա– յին օրգանը բարն է, որը բաղկացած է ուղղատու շրջանակից և դրա ներսում շարժվող կտրող շղթայից (նկ․)։ Վերջինս «ք1ւրալ–33» ներհատիչ մեքենա հավաքվում է բռունցքներից՝ դրանց մեջ ներդրված ատամիկներով։ Ն մ–ի տեղա– փոխումը հանքախորշի երկայնքով կա– տարվում է մեքենայի թմբուկի վրա փա– թաթվող մետաղաճոպանի օգնությամբ։
ՆԵՐՃՅՈՒՂԱՅԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տես Մրցակցություն։
ՆԵՐՄԱՐՄՆԱՎՈՐՅԱԼ ԼԵձՈՒՆԵՐ, տես Բազմահամադրական շեզուներ։
ՆԵՐՄԵՏԱԴԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մետաղական մ ի ա ց ու թ յ ան– ներ, ներմետաղական ֆա– զեր, մետալիդներ, քիմիական միացություններ, որոնցում ատոմները միացած են մետաղական կապերով։ Սո– վորաբար մետաղների միացություններն են իրար հետ և ունեն մետաղներին բնորոշ հատկություններ՝ էլեկտրահաղորդակա– նության ջերմաստիճանային բացասական գործակից, բարձր էլեկտրահաղորդակա– նություն և ջերմահաղորդականություն, մետաղական փայլ (լույսի համար անթա– փանց են) են։ Ն․ մ․ մեծ մասամբ ունեն փոփոխական (բերթոլիդներ), երբեմն՝ կայուն (դալթոնիդներ) բաղադրություն։ Ն․ մ․ են նաև MgSi, Mg3As2 և նման միա– ցությունները, որոնցում քիմ․ կապերը մասնակի մետաղական են։ Կապի մե– տաղական բնույթը մեծ է Կ ու ր ն ա կ ո– վի միացություններում՝ CuAu, Cu3Au, FePt, FeCr, Mn3Au են, որոն– ցում ատոմներն ունեն խիտ ծրարավոր– ված դասավորություն։ Իրարից 1,1 –1,3 անգամ տարբերվող ատոմական շառա– վիղներ ունեցող մետաղները առաջաց– նում են Լավեսի ֆազեր՝ MgZn2, CuMgAl, Cu4MgSn են (գերմ․ գիտնա– կան Ֆ․ նավես, 1934)։ Անցումային տար– րերի և Mg, Al, Ge, Տո, Sb-ի առաջացրած Ն․ մ–ի բաղադրությունը որոշվում է արժե– քական էլեկտրոնների թվի և կառուցված– քային բջջում գտնվող ատոմների թվի հա– րաբերությամբ (հաստատել է անգլ․ գիտ– նական Ու․ Ցում–Ռոզերին, 1926)։ ո= ՜ –ի դեպքում առաջանում է ծավալակենտրոն 21 խորանարդային (թ–ֆազեր), ո = -–ի դեպ– քում՝ նիստակենտրոն խորանարդային (Y-ֆազեր), ո= 7/4-ի դեպքում՝ հեքսագո– նալային (e-ֆազեր) կառուցվածք։ Ցում– Ռոզերիի ֆազերը (էլեկտրոնային միա– ցություններ) տարածված են բրոնզանման և արույրանման համաձուլվածքներում։ Ն․ մ․ կիրառվում են որպես մագնիսական նյութեր, կիսահաղորդիչներ և գերհաղոր– դիչներ, ջերմակայուն համաձուլվածքնե– րի, բարձրամրության կառուցվածքային նյութերի, տպագրական համաձուլվածք– ների կարեոր բաղադրիչներ են։
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, իմպորտ (անգլ․ im– port, <լատ․ importare – ներմուծել), այլ երկրներից ապրանքների վւոխհամաձայ– նեցված ստացում՝ ներքին շուկայում ի– րացնելու նպատակով։ Հակադիր է ապ– րանքների արտահանմանը։ 1980-ին ՍՍՀՄ–ը ներմուծել է44,5 մլրդ ռ․ ապրանք, այդ թվում սոցիալիստական երկրներից՝ 23,7, զարգացած կապիտալիստական պե– տություններից՝ 15,7, զարգացող երկըր– ներից՝ 5,1 մլրդ ռ․։ Տես նաև Արտաքին աոեաուր։
ՆԵՐՇՆՉՈՒՄ (ներշնչանք), 1․ ընդ– հանուր հոգեբանության մեջ բնութագըր– վում է որպես հոգեկան բոլոր ուժերի մեծ լարում, որի ժամանակ առավել կամ նվազ երկարատե գերիշխում է որոշակի հոգեվի– ճակը (զգացմունք, հույզ, տրամադրու– թյուն, տպավորություն) կամ մտավոր գործողությունը, պրոցեսը (պատկեր, մտապատկեր, միտք, խոսք)։ Առօրյա կյանքում Ն․ երեույթների, մարդկանց և իրերի հոգեբանական ներգործումից առա– ջացած անզուսպ զեղում է, որ արտա– հայտվում է վարքի և գործունեության ամենատարբեր ձեերի (աշխատանք, ուսում, խաղ) մեջ՝ ինչպես միջանձնային, այնպես և ներանձնային հարաբերություն– ներում։ Ն․ լինում է գիտակցված (փաս– տարկված) կամ անգիտակից (չփաստարկ– ված), դրական կամ բացասական, անմի– ջական կամ միջնորդավորված, զգայա– կան կամ մտածական, անհատական կամ խմբային, ստեղծագործական (պրոդուկ– տիվ) կամ վերարտադրող (ռեպրոդուկ– տիվ)։ Ն–ման ձևերից է ինքնաներշնչումը։ 2․ սոցիալական հոգեբանության մեջ Ն․ ուսումնասիրվում է որպես ներգործման երեույթ, միջոց։ Կարեոր դեր է խաղում հաղորդակցման, հատկապես խոսքային և արտախոսքային ձեերի, հասարակական գիտակցության, վարքի, կարծիքի, սո– ցիալ–տնտ․, քաղ․ և գաղափարական երե– վույթների ըմբռնման, յուրացման և գնա– հատման մեջ, կենսական գործոն է պրո– պագանդայի և հակապրոպագանդայի, հոգեբանական պատերազմի և դիվերսիա– յի, միջազգային և քաղ․ հարաբերություն– ների հարցերում։ 3․ Ստեղծագործական հոգեբանության մեջ սահմանվում է որ– պես հարցի հանկարծահայտ, առանց փոր– ձերի և տրամաբանական մանրակրկիտ մտածողության արագընթաց լուծում կամ մտահղացման առաջացում։ Այստեղ նրա մեթոդը ինտուիցիան է, ցանկալի առարկա– յով կամ երեույթով կլանված ներթափան– ցումը, ներհայեցողությունը։ Այս առանձ– նահատկությունը, սակայն, չի ժխտում այն օրինաչափ փաստը, որ Ն․ որպես սկիզբ, ընթացք, զարգացում և վախճան ունեցող բարդ հոգեբանական պրոցես ե ապրումների ամբողջություն, արդյունք է որոնումների, նպատակասլաց, նորարա– րական խելամիտ աշխատանքի՝ ստեղծա– գործական երկունքի։ Լինելով կուռ, հա– մապարփակ պրոցես՝ Ն․ պայմանավոր– ված է մտածողության և երևակայության, զգացմունքների և կամքի համատեղ, ներ– դաշնակ զուգակցումով՝ ստեղծագործա– կան աշխատանքի տարբեր ձևերի մեջ (գիտական և տեխ․, գեղարվեստական և երաժշտական, նկարչական և ճարտ․)։ Ն․ ստեղծագործական պրոցեսում լար– ված մտավիճակ է, որն արտահայտվում է որպես տեսիլք, հւաիշտակություն, հոգե– զմայլանք (օրինակ, Մեսրոպ Մաշտոցի հայոց գրերի գյուտի տեսիլքը)։ Ն–ման մոտիվացիան ստեղծագործական հոգե– բանության մեջ ունենում է հասարակա– կան, ազգային, գեղարվեստական–գեղա– գիտական, ճանաչողական և զգացմունքա– յին անշահախնդիր, ինչպես նաև նեղ անհատական (շահադիտական, փառա– սիրական) բնույթ։ 4․ Մանկավարժական հոգեբանության մեջ Ն․ ուսումնառության և դաստիարակության խթանիչ ուժ է, ուս․ առաջադիմության անհրաժեշտ պայման։ Ն․ վերաբերում է նաև կրոնի, առևտրի և սպորտի հոգեբանության բնագավառնե–