Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/251

Այս էջը սրբագրված չէ

րին, բժշկության մեջ կիրառվում է որպես բուժման մեթոդ։ Գրկ․ Бехтерев В․ М-, Внушение и его роль в общественной жизни, 2 доп․ изд․, СПБ, 1903; Куликов В․ Н․} Психология внушения, Иваново, 1978; Платонов К․ И․, Слово как физиологический и лечеб– ный фактор, 3 изд․, доп․, М․, 1962․ Հ․ Թոէթունջյան

ՆԵՐՈՆ Տիբերիոս Կլավդիոս (Tiberius Claudius Nero) (37–68), հռոմեական կայ– սըր 54-ից։ Հոնւիոս–Կչավդիոսների դի– նաստիայից։ Սկզբում կառավաբել է ծե– րակույտի (սենատի) հետ համաձայն, 50-ական թթ․ վերջից վարել է բռնության և բռնագրավման քաղաքականություն, որով իր դեմ է հանել ոչ միայն ավագա– նուն, այլն հռոմ․ հասարակության բոլոր խավերին։ Ն–ի զոհը դարձան նաև նրա ազգականները (ներառյալ մայրը՝ Ագ– րիպպինան), մտերիմները (փիլիսոփա Սենեկան, բանաստեղծ Լուկանոսը, գրող Պետրոնիոսը և ուրիշներ)։ 68-ին նրա դեմ ապստամբեցին պրովինցիաների կառա– վարիչները (Վինդեքս, Գալբա)։ Ն․ Փա– խավ Հռոմից և ինքնասպան եղավ։ Սկըզբ– նաղբյուրները Ն–ին պատկերում են իբրե ինքնահավան, դաժան, անառակ մարդ, որն ավելի շատ տարված էր իր «դերասա– նական» պարապմունքներով, քան պետ․ գործերով, որոնք նա վստահում էր իր ստրկալույծներին և ժամիշխաններին։ Ն․ Հայաստանում Հռոմի ազդեցությու– նը վերականգնելու նպատակով պատե– րազմ սկսեց (54–63) Պարթևաստանի դեմ, որի ընթացքում Մեծ Հայքի սահմանակից կախյալ թագավորություններում ուժե– ղացրեց հակապարթեական և հակահայ– կական տարրը։ Փոքր Հայքի թագավոր Կոտիսը գահազրկվեց։ Պատերազմն ա– վարտվեց հայ–պարթեական ուժերի հաղ– թանակով։ Հռանդեայի պայմանագրով (տես Հռանդեայի պայմանագիր 64) որոշ– վեց, որ Հայոց արքա Տրդաւո Ա իր թագն ստանալու է Ն–ից։ Ն․ մեծ պատիվներով ընդունեց Տրդատին և թագադրեց նրան։ Ն–ի ժամանակի հետ է կապված Արտա– շաւո քաղաքի վերակառուցման պատմու– թյունը։ Հռոմեական զորավար Գնեոս Դոմետիոս Կորբուլոնը 58 թվականի գար– նանը ներխուժել է Հայաստան, գրավել Արտաշատը՝ -«Հայոց Կարթագենը» և 59-ի գարնանը հիմնովին ավերել այն։ 66 թվա– կանին, Տրդատ Ա–ի օրոք, Ն–ի տրամա– դրած դրամական միջոցներով սկսվել են քաղաքի վերակառուցման աշխատանքնե– րը։ 67 թվականին քաղաքը վերանվան– վել է Ներոնիա, սակայն շուտով այդ ա– նունը մոռացության է տրվել։ Գրկ․ Սվետոնիոս, Պատմութիւն եր– կոտասան կեսարաց, հ․ 2, Զմյոանիա, 1876–77։ Շ ու ր Վ․, Ներոն կայսեր արևել– յան քաղաքականությունը, Վնն․, 1930։ Та– цит Корнелий, Соч․, т․ 1, Анналы, Л․, 1970․

ՆԵՐՊԱՐՈՒՐԱԿԻՉ, տես Պարուրակա– մշակման գործիքներ։

ՆԵՐՍԱՉԱՓ, շինվածքների ներքին գծա– յին չափերը որոշելու գործիք։ Ըստ կա– ռուցվածքի հիմքում ընկած սկզբունքի Ն–երը լինում են միկրոչափական (նկ․) և ինդիկատորային։ ճշգրիտ չափումները կատարվում են միկրոչափական Ն–ով, ՄիկրոչաՓական ներսաչափ․ /․ միկրոչաՓական գլխիկ, 2․ չափիչ ծայրա– պանակ, 3․ տեղադրման ճարմանդ որի չավւման սահմաններն են 0,2– 2500 մմ։ Ինդիկատորային Ն–ով կարելի է չաՓումներ կատարել 3–1000 г/г/–ի սահ– մաններում ։ՆԵՐՍԵՀ 4 ԱՍ՛Ս ԱՐԱԿԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․)» ՝’տայոց իշխան (689–693) և Շի– րակի տեր։ Կառուցել է Թալինի եկեղե– ցին։ Հովանավորել է հայ մտավորական– ներին (Գրիգոր Արշարունուն, Անանիա Շիրակացուն և այլոց)։ Նրա պատվերով հունարենից հայերեն է թարգմանվել Սոկ– րաաեսի Եկեղեցական պատմությունը։ Գրկ․ Ստեւիանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1895։ Ա․ Տեր–Ղեոնղրսն

ՆԵՐՍԵՀ ԿԱԱՍԱՐԱԿԱՆԻ ԵԿԵՂԵՑԻ Թ ա լ ի ն ու մ, հայկական ճարտարա– պետական հուշարձան Թալինի հյուսիսա– Թալինի Ներսեհ Կամսարականի եկեղեցին (VII դ․) հյուսիս–արեմուտքից յին եզրին, Կաթողիկե եկեղեցուց ոչ հե– ռու։ Ըստ արմ․ պատի արձանագրության կոչվում է Ս․ Աստվածածին, և VII դ․ կա– ռուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարակա– նը։ Պատկանում է խաչաձև–գմբեթավոր փոքր կառույցների այն ենթատիպին, որի Թալինի Ներսեհ Կամ– սարականի եկեղեցու (VII դ․) հատակագիծը արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերը ներսից կիսաշրջանաձև են (բացառու– թյամբ արմ․ թևի)։ Մուտքերը երկուսն են՝ արմ–ից և հվ–ից։ Հս․ խաչաթևի արմ․ պատին դրսից կա Փոքր աբսիդ։ Գմբե– թային Փոխանցումն իրականացված է տրոմպների միջոցով։ Մրբատաշ, կարմ– րավուն տուֆից կառուցված եկեղեցու զուսպ հարդարանքից աչքի է ընկնում երկշարք, ատամնաշար քիվը։ Մ․ Հասրաթ յան

ՆԵՐՍԵՀԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 482, տե– ղի է ունեցել Մարզպանական Հայաստանի և Մասանյան Պարսկաստանի զորաբա– նակների միջև, Վասպուրականի Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ (Ավա– րայրի դաշտից ոչ հեռու)։ Հայերի ազգա– յին–ազատագրական շարժումը ճնշելու նը– պատակով 482-ի վաղ գարնանը պարսկ․ մի խոշոր զորաբանակ հայկ․ Հեր և Զա– րևանդ գավառներով ներխուժել է Արտազ, փորձելով այնտեղից մտնել Այրարատ և գրավել ապստամբության ռազմաքաղա– քական կենտրոն Դվինը։ Այդ հարձակմա– նը պատրաստ հայկ․ զորաբանակը՝ սպա– րապետ Վահան Մամիկոնյանի առաջնոր– դությամբ, թշնամու առաջխաղացումը կանխելու նպատակով, Դվինից շարժվել է Արտազ և ճամբարել Ներսեհապատի դի– մաց։ Վահան Մամիկոնյանը հայկ․ զորքը դասավորել է հետևյալ մարտակարգով, մարզպան Սահակ Րագրատունու հրա– մանատարությամբ գործող ծանրազեն այ– րուձին՝ կենտրոնում, վահևունյաց, Սյունյաց, Գնունյաց, Պալունյաց հեծ– յալ և հետևակ զորամասերը (Բաշդ Վա– հևունու հրամանատարությամբ)՝ աջ թե– վում, Կամսարական եղբայրների հեծե– լագունդը (Ներսեհ Կամսարականի հրա– մանատարությամբ)՝ ձախ թևում, սպարա– պետական այրուձին՝ ձախ թևի և կենտ– րոնի միջև, պահեստազորը (Վրեն վա– նանդեցու և Բաբոցի որդի Պապ Արտա– կունու հրամանատարությամբ)՝ թիկուն– քում։ Հայ մարտիկներին ոգևորելու հա– մար մարտադաշտ է ժամանել նաև Հայոց կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակու– նին։ Ն․ ճ․ սկսվել է վաղ առավոտյան (օրն անհայտ է), փոխադարձ գրոհով։ Համառ կռվում հայկ․ աջ զորաթևը, երկար չդի– մանալով հակառակորդի ճնշմանը, նա– հանջել է։ Սահակ Րագրատունու հեծե– լագունդը կաշկանդել և խափանել է Պար– սից կենտրոնազորի ռազմ, գործողու– թյունները։ Սպարապետական և Կամսա– րական զորագնդերը ջախջախել են հա– կառակորդի աջ զորաթևը և զարգացնե– լով գրոհը, անցել նրա կենտրոնի ու ձախ զորաթևի թիկունքը։ Պարսից մարտակար– գը բեկվել է, ուժերը խուճապի են մատնը– վել։ Պահեստազորի աջակցությամբ արա– գորեն վերադասավորելով ուժերը, կըր– կին հակագրոհի է անցել Բաշղ Վահևու– նու զորաթևը։ Հակառակորդը, խոշոր կո– րուստներ կրելով, դիմել է Փախուստի։ Հետապնդելով թշնամուն, հայկ․ զորա– բանակը գլխովին ոչնչացրել է նրան։ Մարտում սպանվել են նաև Պարսից զո– րահրամանատարները։ Ն․ ճ–ի մասին ականատես պատմիչ Ղազար Փարպեցին գրում է․ «Ել լինէր առաւելագոյն թիւ կո–