այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահ պանելու, տարաձայնությունները փոխա դարձ զիջումներով հարթելու և համերաշ խության ճանապարհով։ իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ն․ Շ․ ունի կրոնական աշ խարհայացք։ Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երեույթներին անդրա– Ներսես Շնորհալի․ Ծննդյան մեղեդիի ընդօրինակումնե րից դաոնալիս երբեմն դրսևորում է այլ մո տեցում։ Նրա համոզմամբ՝ մարդն օժտ ված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալապես ազդում է հասարակա կան կյանքի վրա։ Ուստի և, ելնելով ընդ հանուր բարօրության շահերից, Ն․ Շ․ հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման գաղա փարին։ Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգևոր, իշխանա կան, զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետևաբար պետք է համագոր ծակցեն խաղաղությամբ։ Ն․ Շ․ հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաև՝ ռամիկների օրինական շա հերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին։ Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները։ Ն․ Շ․ թողել է գրական հարուստ ժա ռանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ,, հանելուկներ, վիպերգական, վիպաքնա– րական բնույթի քերթվածներ ևն)։ Արձա կից մասնավորապես հայտնի է <Թուղթ ընղհանրականը> (1166, հրտ․ 1788)։ ^Բազմաբովանդակ ու հարուստ է Ն․ Շ–ոլ չափածոն։ Գրիգոր Նարեկացուց հետո նա զարգացրեց հայ չափածո խոսքը թե՝ բո վանդակության, թե՝ ձևի առումով։ Նա շարականին հաղորդեց քաղաքացիական բովանդակություն՝ արտահայտելով հայ րենասիրական տրամադրություններ։ Հի շարժան են Աբգար թագավորին, Տրդատ Մեծին և Աշխեև թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոևդյանց նահատակներին նվիրված շարականները։ Առանձնապես բարձր արվեստով է ստեղծված վարդա նանց հերոսներին նվիրված «Նորահրաշ պսակաւորը»։ Դարեր շարունակ լայն ժո ղովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարա կանները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով Փառաբանում են բնու թյան և մարդկային ոգու զարթոնքը։ Ն․ Շ–ուց․ պահպանվել են մանկավար– ժական–ուսուցողական բնույթի ոտանա վորներ, ուղերձներ ու բանքեր, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ բանաս տեղծության մեջ։ Մրանք գրվել են ընթեր ցողին բարոյապես կրթելու, օգտակար գիտելիքներ տալու նպատակով։ Խրատա կան ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր1 բաղկացած 36 հանգավոր տներից, որոնցից յուրաքանչյուրն սկըս– վում է հայոց այբուբենի հերթական տա ռի անունով։ Բանաստեղծն այս ձևն է ընտրել, ինչպես ինքն է նշել, որպեսզի մանուկները կարողանան հեշտությամբ և՝ նյութը մտապահել, և՝ յուրացնել հա յոց գրերի կարգը։ Ուշագրավ խրատներ ու գիտելիքներ են պարունակում «Առ եղ բորորդին իւր Ապիրատն» ուղերձն ու «Ցաղագս երկնի և զարդուց նորա» (1162) տիեզերագիտական պոեմը, որն ստեղծ վել է Մխիթար Հերացու խնդրանքով։ Հանելուկի, իբրև գրական առանձին տե սակի ստեղծումը, մշակումը և դասական կատարելագործումը նույնպես կապվում է Ն․ Շ–ու անվան հետ։ Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնք, Կիրա– կոս Գանձակեցու վկայությամբ, հեղինա– կըն ստեղծել է աշխարհականների հա մար, որպեսզի անբովանդակ զրույցնե րով զբաղվելու փոխարեն մարդիկ ունե նան ժամանցի ավելի օգտակար միջոց։ Նըա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց պատմու թյունն ու բանահյուսությունը։ Այս առու մով էլ Ն․ Շ–ու հանելուկները հայ գրակա նության աշխարհականացման առաջին դրսևորումներից են։ Մեծ է Ն․ Շ–ու «Վիպասանութիւն․․․» (1121, հրտ․ 1643), «Ողբ Եդեսիոյ» (1145, հրտ․ 1810), «Բան հաւատոյ» (1151) և «Ցիսուս որդի» (1152, հրտ․ 1643) մեծա ծավալ ստեղծագործությունների գրա– պատմական նշանակությունը։ Սրանք գեղ․ չափածո խոսքի նոր տեսակներ են, որ դարձան հայ վիպերգական և վիպաքնա– րական պոեմների նախօրինակները։ Վեր ջին երկու գործերը գրվել են Աստվածա– շնչի թեմաների հիման վրա և հղացման ու արվեստի տեսակետից որոշակի հետա– քըրքրություն են ներկայացնում։ Առանձին հարցերում հետևելով Գրի գոր Նարեկացու և Գրիգոր Մագիստրոսի ավանդներին, Ն․ Շ․, ի դեմս «Ցիսուս որդի» վիպական ողբերգության, հորի նել է բոլորովին ինքնատիպ մի երկ, որն առանձնանում է թե՝ բանաստեղծա կան մտքի թռիչքներով, թե*’ ժամանակի մարդու հոգեբանության լայնակի ու խոր պատկերումով։ «Վիպասանութիւն․․․»-ը, որի նյութը հայ ժողովրդի պատմության դրվագներն են, գրված է հոմերոսյան դյուցազնավե– պերի նմանողությամբ, ունի շեշտված աշ խարհիկ բովանդակություն։ Պատկերելով ազատագրական պայքարի փառավոր դրվագները, նախնիների հերոսական քա ջագործությունները՝ բանաստեղծի նպա տակն է հայրենասիրության ոգով դաս– աիարակել ընթերցողին։ Ն․ Շ–ու հայրե նասիրական գաղափարներն առավել հստակ են դրսևորվել «Ողբ Եդեսիոյ» պոե մում, որը նրա գլուխգործոցն է և միաժա մանակ հայ քաղ․ պոեզիայի անդրանիկ երկը։ Այն քնարավիպերգական ստեղծա գործություն է՝ օժտված ծավալուն սյու ժեով (Եդեսիա քաղաքի պաշարումը, պաշտպանությունը, գրավումը, կուոորա– ծըն ու կողոպուտը, որոնք 1144-ի վերջերին տեղի ունեցած իրական դեպքեր են)։ Երկի մեջ հանդես է գալիս նաև քնարական հե րոսը՝ որոշակի ապրումներով ու զգաց մունքներով, ապագայի նկատմամբ ունե ցած հավատով ու լավատեսությամբ։ Պոե մը գրված է դիմառնության ձևով․ Եդե– սիան անձնավորված է իբրև որդեկորույս, որբևայրի մի կին, որը սգում է իր դժբախ տությունը։ Այս միջոցով հեղինակն ստեղ ծել է կնոջ կենդանի ու ամբողջական բնա վորություն, հորինվածքը դարձրել տպա վորիչ ու հուզական։ Հասուն արվեստա գետի վարպետությամբ են նկարագրված ռազմ, գործողությունները։ Դիմելով հա կադրությունների, բանաստեղծն առավե լապես պատկերում է թշնամու բարբարո սական արարքներն ու բնակչության անձ նուրաց սխրանքները։ Եդեսիայի կործան ման նկարագրությամբ բանաստեղծն անդ րադարձել է նաև հայ ժողովրդի ճակա տագրի հարցերին։ Պոեմի սկզբում Եդե– սիա–մայրը իրեն ողբակից է հրավիրում Վաղարշապատ և Անի մայրաքաղաքնե րին՝ հիշեցնելով, որ նրանք նույնպես զրկվել են փառքից ու հզորությունից։ Իդեալականացնելով անցյալը, Ն․ Շ․ ձըգ– տել է կենդանի պահել քաղ․ ազատության հասնելու գաղափարը, տեսնել հայրենի երկրի պետ․ վերածնունդը։ Պոեմն ավարտ վում է լավատեսությամբ, որբևայրի մայ րը վերջնականապես դժբախտացած չի համարում իրեն՝ երբ լուծվի վրեժը, ինքը նորից կերջանկանա, օտարությունից տուն կդառնան տարագիրները։ 1^„․Շ․ չի ղեկա վարվել իրականությանը համակերպվելու քրիստոնեական գաղափարով, այլ գտել Է, որ միայն պայքարով ու հաղթանակով է հնարավոր նվաճել ազատությունը։ Ն․ Շ․ շատ է օգտվել Ժող․ բանահյուսու թյունից։ Մեծ է նրա դերը բանաստեղծա կան տեխնիկայի և տաղաչափության զար գացման գործում։ Նա ստեղծագործել է հայկ․ չափերի գրեթե բոլոր տեսակնե րով, որոնց մի մասի ստեղծողը ինքն է։ Կանոնավորել է հայերենի տաղաչափու թյունը՝ բարձրացրել չաֆածո խոսքի ռիթ– միկ–երաժշտական կողմը։ Հետևելով Գրի գոր Մագիստրոսին, նա իր մեծ ու Փոքր ծավալի գործերը գրել է հանգերով։ Այդ պիսիք են նաև նրա շարականներն ու հո գևոր տաղերը, որպիսիք մինչ այդ հորին վում էին ագատ չափերով և անհանգ։ Բայց Ն․ Շ–ու մեզ հասած չափածո ժառան գության մեծ մասը միահանգ է։ Նա այն կարծիքին է, թե միահանգությունը ար վեստի կատարելությունն է, թեև որոշ գործեր ստեղծել է վավւոխական հանգե րով։ Սա արդեն նոր երևույթ էր հայ բա նաստեղծության մեջ, որը չէին կարող չնկատել հաջորդ դարերի տաղասացները։ Շարունակելով Դավթակ Քերթողի և Գրի–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/255
Այս էջը սրբագրված չէ