Ն․ նկարահանվել է մի շարք կինոնկարներում՝ Սայաթ–Նովա (հեռուստաֆիլմ, 1959), Աբաս Միրզա («Հյուսիսային ծիածան», 1960), Սուրմելյան («Սարոյան եղբայրներ», 1968), Ծատուրյան («Կամոյի վերջին սխրանքը», 1973)։
Ն․ լայն դիապազոնի դերասան է, հանդես է գալիս կատակերգական, բնութագրական, դրամատիկական և ողբերգական դերերով։ Նրա ռոմանտիկ պաթոսով, պոռթկուն հույգերով, առինքնող քնարականությամբ կերպարներն աչքի են ընկնում նկարագրի ընդգծված գրաֆիկական հստակությամբ։ Ա․ Քաջվորյանի հետ Ն․ գրել է «Աղասի» դրաման (ըստ К Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի), 1947-ին բեմադրվել է Թբիլիսիի հայկ․ թատրոնում։ Մասնակցում է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններին, զբաղվում գեղարվեստական ասմունքով։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Գրկ․ Հարությունյան Ս․, Բաբկեն Ներսիսյան, Ե․, 1970։
ՆԵՐՍԻՍՅԱՆ Բարսեղ Վասիլի [30․12, 1899 (12․1․1900), գ․ Աղավնատուն, ՀՍՍՀ Էջմիածնի շրջանում –1937], Հայաստանում սովետական կարգերի հաստատման պայքարի մասնակից, կուսակցական և պետ․ աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1920-ի ապրիլից։ Ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրան (1933)։ Աշխատանքային և հեղաՓոխական գործունեությունն սկսել է Ալեքսանդրապոլում (Լենինական)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1920-ի Ալեքսանդրապոլի մայիսմեկյան ցույցի, ապա՝ ապստամբության կազմակերպմանը։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխատել է Էջմիածնի գավհեղկոմում, ապա եղել գավառի ֆինբաժնի վարիչ։ Դաշնակների 1921-ի Փետրվարյան խռովության օրերին ձերբակալվել և բանտարկվել է։ Խռովության ջախջախումից հետո աշխատել է էջմիածնի գավկոմում և Հայկ․ հրաձգային դիվիզիայի քաղսեկտորում, Դարալագյազի (ներկայիս Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ) գավկոմում և Զանգեզուրի օկրուգկոմում։ Եղել է «Կարմիր ռանչպար» թերթի խմբագիրը։ 1929–30-ին Ն․ ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ, ապա սեկտորի վարիչ էր։ 1930-ի սեպտեմբերից՝ ՀԿԿ Երեանի քաղկոմի կուլտուրայի, ավելի ուշ՝ արդյունաբերության բաժնի վարիչ, 1933-ից՝ Նիժնիվոլգյան երկրամասի մեքենատրակտորային կայանների քաղսեկտորի պատասխանատու հրահանգիչ, ապա՝պետի տեղակալ։ 1935-ից4 Ստալինգրադի երկրամասի Նիժնի Չերկասյան շրջկոմի առաջին քարտուղար։ Նույն թվականին տեղափոխվել է Մտալինգրադի երկրկոմ՝ կուլտլուս․ բաժնի վարիչ։
ՆԵՐՍԻՍՅԱՆ Լեոնիդ Ներսեսի (ծն․ 10․2․ 1925, Լենինական), սովետական կուսակցական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է Երեանի պոլիտեխնիկական ինստ․ (1951)։ 1951–62-ին աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում (արտադրամասի պետի տեղակալ, պետ, գլխ․ ինժեներ)։ 1961–1965-ին Ն․ Երեանի էլեկտրաշարժիչների գործարանի դիրեկտորն էր, 1965–74-ին՝ Երևանի Լենինյան շրջսովետի գործկոմի նախագահը, 1974–1975-ին՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղարը։ 1975-ի մայիսից Ն․ ՀԿԿ Երեանի քաղկոմի առաջին քարտուղարն է, ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի անդամ։ Եղել է ՍՍՀՄ X և ՀՍՍՀ VII–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՍՄԿԿ XXV–XXVI համագումարների պատգամավոր։ Պարգեատրվել է Հոկաեմրերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։
ՆԵՐՍԻՍՅԱՆ Հրաչյա Ներսեսի [12(24)․ 11․1895, Նիկոմեդիա (այժմ՝ Իզմիթ, Թուրքիա)–6․11․1961, Երևան], հայ սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1956)։ Սովորել է Կ․ Պոլսի ֆրանս․ Սեն–Բարբ կոլեժում, ամերիկյան Ռոբերտ կոլեջում, հայկ․ էսայան վարժարանում։ Մինչե թուրք, բանակ զինակոչվելը (1915) մասնակցել է Ա․ Պենկչյանի ներկայացումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է թուրք, բանակում իբրև թարգմանիչ՝ շրջելով Մերձավոր Արեելքի երկրներում։ Պատերազմից հետո վերադարձել է Կ․ Պոլիս և վերստին կապվել Պենկլյանի խմբին։ 1919-ի կեսերից եղել է Մ․ Ջանանի ղեկավարած Կ․ Պոլսի «Հայ դրամատիկ» թատերախմբի դերասան, հանդես եկել Օթարյանի (Շիրվանզադեի «Պատվի համար»), Մուրադի («Չար ոգի», ըստ Շիրվանզադեի) դերերում։ 1919-ի վերջերից Կ․ Պոլսի «Հայ դրամատիկ»-ի ղեկավարն էր ռեժիսոր Օ․ Սևումյանը, որին Ն․ անվանել է իր «առաջին և մեծ ուսուցիչը»։ Նրա ղեկավարությամբ պատրաստել է մի քանի դեր՝ Ալեքսանդր (Ցուշկեիչի «Թագավոր»), Բեն Իոխա (Գուցկովի «Ուրիել Ակոստա») են։ 1920-ին Հ․ Աբելյանի հետ հանդես է եկել Շեքսպիրի «էիր արքա» ներկայացման մեջ՝ էդգարի դերով։ 1922-ին, երբ Կ․ Պոլսում վերացել են հայ թատրոնի զարգացման հեռանկարները, Վ․ Փափազյանի, Մ․ Ջանանի և այլ դերասանների հետ Ն․ մեկնել է Սովետական Հայաստան։ 1923-ից հաստատվել է Երեանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն), դառնալով հայ բեմի և կինոյի առաջնակարգ դերասաններից։ Արտաքին ե ներքին հարուստ տվյալների ներդաշնակությամբ, հուզական անդիմադրելի ուժով աչքի ընկած երիտասարդ Ն․ կատարել է թատրոնի 1920-ական թթ․ խաղացանկի մի շարք նշանավոր դերեր․ Իզեստակով (Գոգոլի «Ռեիզոր»), Հայնրիխ (Հաուպտմանի «Ջրասույզ զանգը»), Անտոնիո, Համլետ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ»), Դոն Կիխոտ (Լունաչարսկու «Ազատագրված Դոն Կիխոտը»), Եֆրաիմ Կաբոտ (Օ’Նիլի «Սերը ծփիների տակ»), Բերսենե (Լավրենյովի «Բեկում») են։ Նույն տարիներից, հայկ․ առաջին գեղարվեստական ֆիլմում (Ռուստամ, «Նամուս», 1925) նկարահանվելուց հետո, մինչե կյանքի վերջը Ն․ պահպանել է հայ առաջին կինոդերասանի համարումը՝ շնորհիվ այնպիսի ազդեցիկ դերակատարումների,