ինչպիսիք են՝ Խասփուշ («Թաս– փուշ», 1927), Համբո («Գիքոր», 1934), Պեպո («Պեպո», 1935), Հակոբյան («Զան– գեզուր», 1938, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ», 1944), էլիզբարով («Պատվի համար», 1956), Ներ– սես աղբար («Տժվժիկ», 1961) ևն։ Ն–ի վարպետությունը և ժանրային սահ– մանափակումներ չճանաչող տաղանդը 1930-ական թթ․ լիակատար բացահայտ– վել են բազմաթիվ ղերերում՝ Ֆալստաֆ, Օթելլո (Շեքսպիրի «Վինձորի զվարճա– սեր կանայք», «Օթելլո»), էլիզբարով (Շիր– վանզադեի «Պատվի համար»)։ Վերջին երկու ղերով Ն․ հանդես է եկել Մոսկվա– յում՝ Սունդուկյանի անվ․ թատրոնի հյու– րախաղերի ժամանակ (1941), արժանա– նալով քննադատության ամեևաբարձր գնահատականին։ Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին Ն․ իր տաղանդը ներդրել է հայրենասիրական կերպարնե– րի անձնավորման մեջ․ Գևորգ Մարզպե– տունի (<Գևորգ Մարզպետունի», ըստ Մուրացանի), Սաֆոնով (Կ․ Սիմոնովի «Ռուս մարդիկ») ևն։ Ետպատերազմյան տարիներին Ն–ի ստեղծած կերպարներն ավելի ևս հաստատել եև այև իրողությու– նը, որ նրա տաղանդին հավասարապես մատչելի են ողբերգական ու դրամատի– կական, կատակերգական ու գրոտեսկա– յին կերպարանագծումները։ Անձնավոր– ման արվեստի ճկունությունը, արտահայտ– չամիջոցների հարստությունը Ն–ին թույլ են տվել բնական ու համոզիչ լինելու և՝ ազգային, և՝ ռուս․, և՝ արմ․ դասական խաղացանկում ու ժամանակակից հերոս– ների դերերում։ Ըստ Դ․ Դեմիրճյանի՝ Ն–ի «ուղին կլասիկական տրագեդիան էր», ու թեև այդպես չի ընթացել նրա բեմական գործունեությունը, նա «միշտ մնաց սպա– սելի, ցանկայի և էսթետիկական հաճույքը միշտ գոհացնող սիրելի արտիստ»։ Ետ– պատերազմյան տարիներին Ն–ի լավա– գույն դերակատարումներից են՝ Անհայտը (Լերմոնտովի «Դիմակահանդես», 1949), Պրոտասովը (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951), Լիրը (Շեքսպիրի «Լիր արքա», 1953), Պաղտասար աղբարը (Պա– րոնյանի «Պաղտասար աղբար», 1954), Մեք–Գրեգորը (Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», 1961, վերջին դերը թատրո– նում), Ներսես աղբարը («Տժվժիկ», 1961, վեր?ին դերը կիևոյում)։ Այս դերերում ավելի որոշակի են արտահայտվել Ն–ի բյուրեղացած տաղանդի և վարպետու– թյան յուրահատկությունները, նրա՝ իբրև խոշոր արվեստագետի, ասելիքև ու կեն– սափորձը։ Ամբողջ էությամբ պատկանե– լով կերպարի զգացմունքները վերապրող դերասանական դպրոցին՝ Ն․ իր անձնա– վորումներին հաղորդել է հուզական խո– րունկ բովանդակություն։ Իբրև մեկնա– բան, նա մարդու մեջ որոնել և գտել է այն, ինչ արժանի է պաշտպանության և կա– րեկցանքի։ Ն–ի ստեղծագործության գըլ– խավոր պաթոսը կարեկցանքն է հանիրա– վի հալածված հերոսի նկատմամբ, որն էլ մի շարք նշանավոր դերակատարում– ների շնորհիվ ուժեղ շեշտ է դրել արտիս– տի հատկապես վերջին շրջանի ստեղծա– գործության վրա։ Այստեղից էլ՝ հայեցո– ղական հայացքը մարդու հանդեպ, որի մասին Լ․ Քալանթարը գրել է՝ Ն․ «ձըգ– տում է չկառչել իրականության արտա– քին Փաստերին, չենթարկվել կենցաղին, խոյանալ դեպի ինտուիտիվ կերպով ձեռք բերվող Փիլիսովւայական ընդհանրացու– մը, ճիշտ է հայեցողական որոշ երանգա– վորումներով, ըստ որում դա բարձր տի– պի հայեցողականությունն է, պրոգրեսիվ ոգով առլեցուն, ճշմարիտն ու գեղեցիկը հաստատելու ծարավով տաոապող»։ Իր նկարագրով, արվեստի գեղագիտական Հ․ Ներսիսյա– ն ը Պաղտսաարի ղերում (Հ․ Պարոն– յանի <Պ աղտ սա ար աղբար») արժեքով և հուզակաև գրավչությամբ Ն․ արժաևացել է համաժողովրդակաև ճանաչ– ման և արդիականության նշանավոր ար– Հ․ Ներսիսյա– և ռ էլիզբարովի դերում (Շիրվան– զադեի «Պատվի համար») տիստ կոչվելու հռչակին։ Պարգևատրվել է Լենինի և «Պատվո նշան» շքանշաննե– րով։ Գրկ․ Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն Ս․, Հրաչյա Ներսիսյան, Ե․, 1958։ Հրաչյա Ներսիսյան (ժող․ ալբոմ, կազմ․ Լ․ յօալաթյան), Ե․, 1964։ Հրաչյա Ներսիսյան (ժող․), Ե․, 1970; A p- шаруни А․, Грачья Нерсесян, [М․]» 1940; Юзовский Ю-, Образ и эпоха․ На шекс– пировские темы, М․, 1947; Риз а ев С,․, Рачия Нерсисян, М․, 1968․ Լ․ Հախվերդյան․
ՆԵՐՍԻՍՅԱՆ Մկրտիչ Գեղամի [ծն․ 25․ 11․1910, գ․ Փարպի (այժմ՝ ՀՍՍՀ Աշտա– րակի շրջանում)], հայ սովետական պատ– մաբան, հասարակական գործիչ։ Պատմա– կան գիտ․ դ–ր (1947), պրոֆեսոր (1947), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950),ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է Երևանի համալսարա– նի պատմագրական ֆակուլտետը (1931)։ 1931–37-ին աշխատել է ՀԿԿ Կենտ– կոմին կից կուսակցության պատմության ինստ–ում, ապա՝ ՍՍՀՄ ԳԱ հայկ․ ֆիլիալի (Արմֆան) պատմության և նյութական կուլ– Մ․ Գ․ Ներսիսյան տուբայի ինստ–ում, 1940-ից4 դիրեկտոր։ Մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին։ Եղել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի դիրեկտորի տեղակալ (1944–46) և ՀԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ– լենինիզմի ինստ–ի հայկ․ մասնաճյուղի դիրեկտորի տեղակալ (1946–50)։ 1950– 1962-ին՝ ՀՍՍՀ ԳԱ փոխպրեզիդեևտ, 1962–66-ին՝ ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադե– միկոս քարտուղար, 1966–77–ին՝ Երևաևի համալսարանի ռեկտոր։ 1977-ից ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի հայ–ռուս․ հա– րաբերությունների պատմության բաժնի վարիչն է։ 1931–68-ին մանկ ավար ժական– դասախոսական աշխատանք է կատարել Երևանի բանֆակում, կոմհամալսարա– նում, Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ և վ․ Բրյու– սովի անվ․ ռուսաց և օտար լեզուների ման– կավարժական ինստ–ներում, Երևանի հա– մալսարանում։ Նրա նախաձեռնությամբ 1958-ին հիմնադրվել է <Պաաւ[ա–բանասքւ– րական հանդես»-ը, որի անփոփոխ խմբա– գիրն է։ Հեղինակ է ավելի քան 100 գիտ․ աշխատությունների, որոնք հիմնականում վերաբերում են հայ–ռուս․ հարաբերու– թյունների և հայ ազատագրական շարժում– ների պատմությանը։ Սովետահայ պատ– մագիտության մեջ առաջինն է անդրա– դարձել Անդրկովկասի նարոդնիկական խմբակների գործունեությանը և արևմտա– հայերի ազատագրական շարժումներին՝ այդ թեմայով 1946-ին պաշտպանելով դոկ– տորական դիսերտացիա։ Կազմել ու խըմ– բագրել է «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրության մեջ» փաստաթղթերի և նյու– թերի ժողովածուն (1966, ռուս․)։ Ն–ի մի շարք աշխատությունևեր վերաբերում են XVIII դ․ վերջի և XIX դ․ 1-իև երեսնամյակի հայ–ռուս․ ռազմաքաղաքական և մշակու– թային կապերի պատմությանը, 1812-ի Հայրենական պատերազմին Կովկասի ժո– ղովուրդևերի մասնակցությանը; Ն–ի աշ– խատություններին հատուկ են աղբյուրա– գիտական հարուստ հենքը, քննարկվող հարցերի համակողմանի և լայն ընդգըր– կումը։ Ն․ մասնակցել է մի շարք, ուսում– նական ձեռնարկների և ընդհանրացնող կոլեկտիվ աշխատությունների ստեղծմա– նը։ Եղել է Հայաստանի կոմկուսի XV, XXIV, XXVI համագումարների պատգամա– վոր, քանիցս ընտրվել ՀԿԿ Կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ՀՍՍՀ Գերա– գույն սովետի և ապա ՍՍՀՄ Գերագույն սովետի VII, VIII, IX գումարումների դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, ժողո– վուրդների բարեկամության շքանշաննե– րով։