Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/263

Այս էջը սրբագրված չէ

Քառատակտ ներքին այրման կարբյու– րատորային շարժիչներում (նկ․ 1) աոա– ջին՝ ներթողման տակտի ժամանակ մխո– ցը վերին մեռյալ կետից (վ․ մ․ կ․) շարժ– վում է ներքին մեռյալ կետը (ն․ մ․ կ․)» ներթողման Փականը բաց է, և այրվող խառնուրդը կարբյուրատորից անցնում է Նկ․ 1․ քառատակտ կարբյուրատորային շար– ժիչի աշխատանքային ցիկլը գլան։ Երկրորդ՝ սեղմման տակտի ժա– մանակ մխոցը շարժվում է ն․ մ․ կ–ից դեպի վ․ մ․ կ․, ե, քանի որ բոլոր Փական– ները փակ են, այրվող խառնուրդը սեղմ– վում է։ Սեղմման վերջնական ճնշումը U ջերմաստիճանը հիմնականում կախված են սեղմման աստիճանից և հավասար են Pu= 0,6–3 Մպւս, էս= 150–450°C։ Այր– ման վերջում գլանում ճնշումը հասնում է 2,5–6,0 Մւցւս, իսկ ջերմաստիճանը՝ 1700–2500°C։ Երրորդ՝ աշխատանքային տակտի ընթացքում այրման արգասիք– ներն ընդարձակվում են, մխոցը վ․ մ․ կ–ից տեղափոխվում Էն․ մ․ կ․, և տեղի է ունե– նում ջերմության փոխակերպումը մեխա– նիկական աշխատանքի։ Չորրորդ տակտի ժամանակ բացվում է արտաթողման փա– կանը, մխոցը շարժվում է դեպի վ․ մ․ կ․ և գլանից դուրս մղում աշխատած գազերը։ Երկտակտ ներքին այրման կարբյուրա– տորային շարժիչներում (նկ․ 2) գլանը Նկ․ 2․ շուռտվիկախցային ф չ ա– մաքրումով ներքին այրման շարժիչի աշխատանքի սխեման, վերևից՝ շուռտվիկային խցի սեղմումն ու լցու– մը, ներքևից՝ ներփչում և արտաթողում, /․ բռնկիչ մոմ, 2․ մխոց, 3․ ներփչման պատու– հան, 4․ արտտթոզման պատուհան, 5․ շուոա– վիկային խուց, 6․ կարբյուրատոր, 7․ ներ– թողման պատուհան, 8․ գլանի գլխիկ, 9․ գլան աշխատած գազերից մաքրվում ու թարմ լիցքով լիցքավորվում է (գլանի փչահա– րում) ընդարձակման ու սեղմման տակտե– րի հաշվին, այսինքն՝ ավելի կարճ ժամա– նակում, քան նույն պտուտաթվերն ունե– ցող քառատակտ շարժիչներում։ Տեսակա– նորեն, հավասար պտուտաթվերի և գլան– ների հավասար աշխատանքային ծավալ– ների դեպքում երկտակտ ՆԱՇ–ի հզորու– թյունը երկու անգամ ավելի մեծ պետք է լինի, քան քառատակտինը։ Սակայն, իրա– կանում, երկտակտ շարժիչը շատ ավելի Փոքր հզորություն է զարգացնում, որով– հետև մխոցի քայլի զգալի մասը (15– 35%) կատարվում է գլանի բաց պատու– հանների պայմաններում, երբ ճնշումը գլանում մեծ չէ, և գործնականորեն շար– ժիչը աշխատանք չի կատարում։ Դլանի, այսպես կոչված, «կորած» ծավալի հե– տևանքով նրա լիցքավորումը թարմ խառ– նուրդով անբավարար է կատարվում։ Երբ այրվող խառնուրդում բոցի տարածման արագությունն աճում է ու հասնում 2000– 2500 մ/гխկ, այրման պրոցեսն ընդունում է պայթյունային բնույթ և ուղեկցվում մի շարք բացասական երևույթներով, ընկ– նում է շարժիչի հզորությունը, աճում վա– ռելիքի ծախսը, շարժիչը գերտաքանում է, և արագանում մաշման պրոցեսը։ Այրման նորմալ արագությունն ապահովելու հա– մար անհրաժեշտ է պահպանել այրվող խառնուրդի բաղադրությունը՝ մեկ մաս բենզինի գոլորշիներ, 15 մաս օդ (ըստ զանգվածի) (15։1), առանձին դեպքերում շարժիչը կարող է աշխատել աղքատ (18։1) կամ հարուստ (12։1) խառնուրդով։ Քառատակտ կարբյուրատորային ՆԱՇ–ի հզորությունը հասնում է մինչև 600 կվէո, իսկ պտուտաթվերը՝ րոպեում 3000–6000 պտույտ, վառելիքի տեսակարար ծախսը՝ 280–390գ!կվա՝ժ Այդ պատճառով տրանս– պորտի շատ ճյուղերում (հատկապես ավ– տոմոբիլային) նրանք մրցակիցներ չու– նեն։ ՆԱՇ–երը լինում են նաև գազատուր– բինային, որտեղ աշխատանքային պրո– ցեսը իրականացվում է հաջորդաբար օդա– յին կոմպրեսորում, այրման խցում և գա– զային տուրբինում, ռեակտիվ՝ որտեղ այրման արգասիքների ընդարձակումը կատարվում է ռեակտիվ փողրակում։ Գրկ․ Ղ ու լ ո յ ա ն Լ․ Տ․, Բ ու բ ու շ յ ա ն Մ․ Я․, Ընդհանուր ջերմատեխնիկա, մաս 2, Ե․, 1978։ Двигатели внутреннего сгорания, М․, 1968․tI․ ՂոնչոյաԱ

ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱ–

ԺՈՂՈՎ», ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացու– ցիչների պալատի մշտական հանձնաժո– ղով, որը պաշտոնապես կոչված է պայ– քարելու «քայքայիչ և հակաամերիկյան պրոպագանդայի տարածման դեմ»։ Հիմ– նադրվել է 1934-ին՝ «Հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձ– նաժողով» անունով։ 1938-ին ստացել է ժամանակավոր հանձնաժողովի, 1946-ին, առաջադեմ անձանց ու կազմակերպու– թյունների դեմ հալածանքներն ուժեղաց– նելու կապակցությամբ՝ մշտական հանձ– նաժողովի ստատուս։ «Ն․ ա․ հ․» անվան– վում է 1968-ից։ Հանձնաժողովն առաջա– դեմ ուժերի դեմ պայքարի հիմնական լծակներից է։

ՆԵՐՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ, տես Առևտուր։

ՆԵՐՔԻՆ ՐԱԶՄԱՐԵՐԴ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 12 կւէ հարավ–արևելք։ Կաթնաանասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դըպ– Ներքին Բազմաբերդ րոց, ակումբ, գրադարան, մանկապար– տեզ, կապի բաժանմունք, կինո, կենցաղ– սպասարկման տաղավար, հիվանդանոց, անասնաբուժական տեղամաս։ Ն․ P-ում գործում են արդյունաբերական ձեռնար– կությունների մասնաճյուղեր։ Գյուղից 3 կւէ հվ․ և հվ–արմ․ պահպանվել են Կարակալա (I հազարամյակ մ․ թ․ ա․) և կիկլոպյան ամրոցները (մ․ թ․ ա․ II–I հազարամյակ), դամբարաններ։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Սասունից, Մուշի ց, 1915-ին։

ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ (մինչև 1945-ը՝ Աղյա– ման), գյուղ ՀՍՍՀ Մարտունու շրջանում, Արգիճի^գետի ափին, շրջկենտրոնից 2 կմ հյուսիս–արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտու– րաների, ծխախոտի, կարտոֆիլի մշակու– թյամբ և պտղաբուծությամբ։ Ն․ Գ–ումգոր– Ներքին Դետաշհն ծում է «Հայգորգ» միավորման Մարտու– նու մասնաճյուղը։ Ունի 2 միջնակարգ (1-ը՝ երեկոյան), 1 ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։

ՆԵՐՔԻՆ ԳԻՐԱԹԱԴ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ արևմուտք։ Միավորված է Լեռնա– ձորի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժ– կայան։

ՆԵՐՔԻՆ ԴՅՈԴԱՔԼՈԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Սյու– նիքի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ (ՆԳՄ) ՀՍՍՀ, կառավարման ճյուղային մարմին ՀՍՍՀ–nuf, մ ի ութ ենակ ան–հան– րապետական մինիստրություն։ Հայաս– տանում սովետական կարգերի հաստա– տումից հետո ստեղծվել է հանրապետու– թյան ներքին գործերի ժող․ կոմիսարիատ (1930-ին վերացվել է, 1934-ին՝ վերա– կանգնվել), 1946-ից վերակազմվել ՀՍՍՀ ՆԳՄ (1962–68-ին կոչվել է Հսաարակա–