Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/264

Այս էջը սրբագրված չէ

կան կարգի պահպանության մինիստրու– թյուն)։ Ենթարկվում է ՀՍՍՀ Մինիստրնե– րի խորհրդին և ՍՍՀՄ ՆԳՄ–յանը։ Կազմա– կերպման կարգը, աշխատանքի ձևերն ու մեթոդները որոշվում են Հայկ․ ՍՍՀ ներ– քին գործերի մինիստրության մասին կա– նոնադրությամբ։ Անմիջականորեն ղեկա– վարում է հանրապետության ներքին գոր– ծերի մարմինների, ներքին գործերի հա– մակարգի մեջ մտնող հիմնարկների, ձեռ– նարկությունների , կազմակերպություննե– րի և ուսումնական հաստատություննե– րի աշխատանքը։ Հիմնական խնդիրներն են՝ ապահովել հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, նրանց բացահայտումն ու արագ քննությունը, հակահասարակական արարքներ ծնող պատճառների վերացու– մը, դատապարտվածների ազնիվ վերաբեր– մունքի դաստիարակումը աշխատանքի նկատմամբ, բնակավայրերի, ժողտնտեսու– թյան օբյեկտների հակահրդեհային ան– վտանգության ապահովումը, ճանապար– հային շարժման անվտանգության, մի– նիստրության համակարգի ստորաբաժա– նումների, կազմակերպությունների և այլ մարմինների աշխատանքում սոցիալիս– տական օրինականության ապահովումը։ ՀՍՍՀ ներքին գործերի մինիստրության համակարգում գործում է կոլեգիա, որի կազմը հաստատում է ՀՍՍՀ Մինիստրնե– րի խորհուրդը։ Կոլեգիան քննում է կու– սակցական ու պետ․ որոշումների կատա– րումը մինիստրության համակարգում։ ՀՍՍՀ ՆԳՄ–յան տեղական մարմիններն են ժող․ դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների ներքին գործերի բաժինները, որոնք ենթարկվում են նաե համապատասխան սովետների գործադիր կոմիտեներին։ Ներքին գործերի վարչու– թյան բաժնի պետը միաժամանակ համա– պատասխան վարչատերիտորիալ միավո– րի միլիցիայի պետն է։ Ն․Աւցիյան

ՆԵՐՔԻՆ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, մակերե– վույթի այն երկրաչափական հատկություն– ների համախմբությունը, որոնք չեն փո– փոխվում մակերեույթի ցանկացած ծռման դեպքում։ Ծռումը մակերեույթի այնպիսի դեֆորմացիան է, որի դեպքում մակերե– վույթին պատկանող ցանկացած կորի եր– կարությունը մնում է անփոփոխ։ Ն․ ե–յանը պատկանող հասկացություններից են կո– րի երկարությունը, երկու կորերով կազ– մած անկյունը, կորի գեոդեզիական կո– րությունը, մակերեույթի մակերեսը, գա– ուսյան կորությունը են։ Որպեսզի հատ– կությունը պատկանի մակերեույթի Ն․ ե–յանը, անհրաժեշտ է և բավարար, որ այն արտահայտվի այնպիսի առնչություն– ներով, որոնցում մասնակցում են միայն մակերեույթի առաջին քառակ ու– սային ձևի գործակիցները (կամ նը– րանց ածանցյալները)։ Քանի որ առա– ջին քառակուսային ձևը կարեոր դեր է խաղում մակերևույթի վրա չավւումէեր կատարելու տեսակետից, ապա Ն․ ե․ բնութագրվում է մակերևույթի այնպի– սի հատկությունների համախմբությամբ, որոնք կարելի է ստանալ՝ չավւումներ կա– տարելով միայն մակերևույթի վրա՝ առանց դուրս գալու մակերևույթը պարունակող տարածություն (այլ կերպ ասած, այդ հատկությունները կախված չեն այն տա– րածությունից, որի մեջ ընկղմված է մա– կերևույթը)։ Իսկ մակերևույթի այն հատ– կությունների համախմբությունը, որոնք էապես կախված են մակերևույթի՝ այն պարունակող տարածության մեջ ընդու– նած ձևից, անվանում են արտաքին երկրաչափություն։ Արտաքին երկրաչափության հասկացություններից են ասիմպտոտական գծերը, գլխավոր ուղղությունները, գլխավոր կորությունները են։ Ն․ ե–յան պարզագույն օրինակ է հար– թաչափությունը՝ հարթության Ն․ ե․։ Ծըռ– ված (կորություն ունեցող) մակերևույթի Ն․ ե․ կարելի է դիտել ոֆպես երկչավւ ծըռ– ված տարածության երկրաչափություն։ Ծռված տարածության գաղափարի զար– գացումը հանգեցրեց, այսպես կոչված, ռիմանյան տարածությունների երկրաչա– փության (ռիմանյան երկրաչափության) ստեղծմանը, որոնք կարևոր դեր են խա– ղում ժամանակակից ֆիզիկայում։ Լ․ Մաթևոսյան

ՆԵՐՔԻՆ &ԵՅՎԱ (1978-ից՝ Առատաշեն), գյուղ Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջա– նում, շրջկենտրոնից 5 կմ հարավ–արև– մուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, խաղողագործու– թյամբ, պտղաբուծությամբ և անասնապա– հությամբ։ Ունի միջնակաիգ դպրոց, մշա– Առաաաշեն կույթի տուն, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավարներ, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղից 3 կմ արմ․ գտնվում են Մեծամոր բնակատեղին և թանգարանը։

ՆԵՐՔԻՆ ԷՆԵՐԳԻԱ, մարմինների ներ– քին վիճակից կախված էներգիա, մոլե– կուլների կինետիկ և պոտենցիալ էներ– գիաների գումարը։ Բազմատոմ մոլեկուլ– ներով մարմիններում Ն․ է–ի մեջ մտնում են նաև մոլեկուլների պտտական և դրան– ցում ատոմների տատանողական շարժում– ների էներգիաները։ Թերմոդինամիկայի կարևոր մեծություններից է․ հասկացու– թյունը մուծել է Ու․ Թոմսոնը (1851)։ Իդեա– լական գազի (մասնիկների փոխազդեցու– թյան էներգիան շատ Փոքր է կինետիկ էներգիայի համեմատությամբ) Ն․ է․, աըր– ված զանգվածի համար, կախված է միայն T բացարձակ ջերմաստիճանից և հավա– սար է cvT, որտեղ Cy-ն ջերմունակու– թյունն է հաստատուն ծավալի դեպքում։ Միատեսակ մոլեկուլներով իդեալական գազի Ն․ է․ հավասար է NskT/2, որտեղ s-ը մոլեկուլի ազատության աստիճան– ների թիվն է (միատոմ գազում տ= 3, եր– կատոմում՝ 5), N-ը՝ մոլեկուլների թիվը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը։ Ազատու– թյան մեկ աստիճանին բաժին ընկնող միջին, կինետիկ էներգիան (երբ N=1) հավասար է kT/2 (էներգիայի հավասա– րաբաշխման օրենք), մոլեկուլի ծանրու– թյան կենտրոնի միջին կինետիկ էներ– գիան՝ mv2/2=3kT/2։ Իրական գազերի, հեղուկների և պինդ մարմինների Ն․ է․, բացի T-ից, կախված է նաև ճնշումից (ծավալից)։ Փորձով հնարավոր է չափել միայն Ն․ է–ի փոփոխությունը (աճը կամ նվազումը) ֆիզիկական այս կամ այն պրոցեսում։ Գ․Սահակյան

ՆԵՐՔԻՆ ԹԱԼԻՆ (1978-ից՝ Դաշտադեմ), գյուղ Հայկ․ ՍՍՀ Թալինի շրջանում, Ար– տենի լեռան հարավային ստորոտին, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արևմուտք։ Վարչա–տերիտորիալ կարգով ենթարկ– Դաշտադեմ վում է Թաչինի ավանային սովետին։ Կա անասնապահական սովետական տնտե– սություն, զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, ակումբ, գրադարան, կինո, ավտո– մատ հեռախոսակայան, մանկապարտեզ, բուժկայան։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից և Խնուսից, 1918–20-ին։ Ն․ Թ–ից մոտ 2 կմ հվ–արմ․, պատմա– կան Քաղենի բնակավայրի տարածքում գտնվում է Ս․ Քրիստափորի վանքը4 կազմված YII դ․ փոքր խաչաձև գմբեթա– վոր եկեղեցուց, նրանից հս․՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբանատուն– զանգակատնից, միաբանության բնակելի շենքերից (այժմ՝ ավերակ), անմշակ քարե– րից շինված պարսպից և X–XIV դդ․ խաչ– քարերով հարուստ գերեզմանատնից։ Եկե– ղեցին եռաբսիդ է, արմ․ ուղղանկյուն խա– չաթևով, դրսից ութանիստ թմբուկով գմբե– թով։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի ներսից գլանաձև թմբուկն իրակա– նացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արմ․ շքամուտքը մշակված է VII դ․ բնո– րոշ, երկու կողմերում զույգ կիսասյունիկ– Ներքին Թալին․ Քաղենիի ամրոցի միջնաբերդի ընդհանուր տեսքը