ներով։ ՍԱ տուֆի մաքուր տաշված քա– րերից շարված պատերին կան կառուցող վարպետների բազմաթիվ նշաններ։ Եկե– ղեցին հիմնովին նորոգվել է 1980-ին։ Գյուղի հվ․ եզրին գտնվում է Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը, որի հիմնա– դրման ժամանակը հայտնի չէ։ Ենթադըր– վում է, որ այն կառուցվել է ուրարտ․ ամ– րոցի տեղում Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբ– ների՝ Հայաստան կատարած արշավանք– ների առաշին շրջանում։ Ամրոցի հնա– գույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշ– տարակ է, որին 1174-ին Անիի Շադդադ– յան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշըր– ջանաձե և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձա– նագրություն կա հվ․ բուրգի վրա)։ Ամ– րոցի շուրջը հետագայում (հավանաբար Զաքարյանների շրջանում) կիսաշրջանա– ձև աշտարակներով պարիսպներ են կա– ռուցվել, որոնց հետքերն են այժմ պահ– պանվել։ Հս․ պատին կից է միանավ թա– ղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սըր– բատաշ տուֆի քարերից։ Միակ մուտքը հվ–ից է։ 1812-ին Երեանի սարդար Հյու– սեին խանը հին ամրոցը շրջապատել է կոպտատաշ բազալտից կավե շաղախով շարված բազմանկյուն հատակագծով, ան– կյուններում ութ աշտարակներով, չափա– զանց հաստ պարսպապատերով։ Գլխա– վոր մուտքը հս․ կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են)։ Քաղենիի ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի (0,75x 1․5 մ)՝ շարված բա– զալտե սալերից, որն սկիզբ է առնում պարսպի հվ–արմ․ պատի կենտրոնից և հասնում արմ․ կողմի ձորակը։ Քաղենիի ամրոցի գլխավոր հատա– կագիծը Գյուղի տարածքում կան խաչքարերով և հարթ տապանաքարերով գերեզմաններ, խաչքար–մահարձան (IX դ․)։ Պահպանվել են նաև 1018-ի նվիրատվական արձանա– գրությամբ Ս․ Սարգիս եկեղեցու հիմնա– պատերը։ Դեպի Թալին տանող ճանա– պարհի եզրին գտնվում են խոշոր իջևա– նատան ավերակները (տես նաև Կաթողի– կե եկեղեցի Թաչինի)։ Գրկ․ Եղիազարյան Հ․ Ս․, Ներքին Թալին գյուղի Ս․ Քրիստավւորի անվան վան– քը, նրա վիմագիր արձանագրությունները և գյուղի մյուս հուշարձանները, «էջմիածին»-, 1971, Mb 8; Хачатрян А․ А․, Нижнета- линская арабская надпись 570/1174 года,
- 1979, № 4․
Հովհաննիսյան, Մ․ Հասրաթյան
ՆԵՐՔԻՆ Ի՚ԱԹՈՒՆԱՐԻ՝ (1978-ից՝ Գայ), գյուղ Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջա– նում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է պտղա– Գայ բուծությամբ, խաղողագործությամբ, բան– ջարաբուծությամբ և անասնապահու– թյամբ։ Ունի միջնակարգ և երաժշտական դպրոցներ, կուլտուրայի տուն, գրադա– րան, կապի բաժանմունք, կինո, կենցաղ– սպասարկման տաղավար, հեռախոսա– կայան, մսուր–մանկապարտեզ, դեղատուն, հիվանդանոց (80 մահճակալով, որից 30-ը միջշրջանային), պոլիկլինիկա։ Գյուղի տարածքում կա բնակատեղի (մ․ թ․ ա․ III հազարամյակ)։
ՆԵՐՔԻՆ ՒՈՏԱՆԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Աճանան գետի հովտում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս– արևմուտք։ Միավորված է Նորաշենիկի Ներքին Ւաւոանտս անասնապահական սովետական տնտե– սության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Նախկինում Ն․ К մտել է պատմ․ Բաղք գավառի կազմի մեջ։
ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐ, գյուղ Հայ– կական ՍՍՀ Շամշադինի շրջանում, շըրջ– կենտրոնից 7 կմ հյուսիս–արևելք։ Կոլտըն– տեսությունն զբաղվում է անասնապահու– թյամբ, խաղողագործությամբ, պտղաբու– ծությամբ, բանջարաբուծությամբ, կերա– յին կուլտուրաների մշակությամբ և մեղ– վաբուծությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, մանկապարտեզ, ակումբ, գրադա– րան, կապի բաժանմունք, հեռախոսա– Ներքին Կարմիրաղբյուր կայան, կենցաղսպասարկման տաղա– վար, կինո, բուժկայան։ Գյուղում և շըր– ջակայքում պահպանվել են եկեղեցի (XVI–XIX դդ․), գյուղատեղի (Շենատեղ), խաչքարեր (Սուրբ Սարգիս, Սուրբ Իոսչ), գերեզմանոցներ։
ՆԵՐՔԻՆ ԿՈՆ ՎԵՐՍԻԱ, գրգռված միջուկի՝ ավելի ցածր էներգիայով վիճակի անցման ժամանակ դիտվող երևույթ, երբ անջատ– վող էներգիան ոչ թե ճառագայթվում է 7-քվանտի ձևով, այլ անմիջականորեն փոխանցվում է նույն ատոմի էլեկտրոննե– րից մեկին։ Ընդ որում 7“Քվա^ւոի փոխա– րեն առաքվում է կոնվերսիոն էլեկտրոն։ էլեկտրոնները կարող են առաքվել ատոմի տարբեր թաղանթնե– րից, ուստի համապատասխանաբար տար– բերում են К-, Լ–, М- և այլ էլեկտրոններ։ էլեկտրոնի կինետիկ էներգիան Փոքր է 7-անցման էներվիայից տվյալ թաղանթի կապի էներգիայի չափով։ Ն․ կ․ միշտ ուղեկցվում է բնութագրական ռենտգեն– յան ճառագայթումով։ Ն․ կ–ի հավանակա– նությունը բնութագրվում է ներքին կոնվերսիայի գործակցով, որը հավասար է կոնվերսիոն էլեկտրոն– ների թվի հարաբերությանը նույն գրգըռ– ված մակարդակից միևնույն ժամանակա– հատվածում առաքված 7-^առագայթնե– Ne րի թվին․ a= –-։ Եթե միջուկի գրգռման n7 էներգիան մեծ է էլեկտրոնի և պոզիտրո– նի հանգստի էներգիաների գումարից (2 шес2), ապա միջուկի անցումը գրգըռ– ված վիճակից ավելի Փոքր էներգիա ունե– ցող վիճակի տեղի է ունենում էլեկտրոն– պոզիտրոն զույգի առաքմամբ։ Այս երե– վույթը՝ «զույգային» կոնվերսիան, 1934-ին առաջինը Փորձով դիտել են Ա․ Ի․ Ալիխա– նովը, Ա․ Ի․ Ալիխանյանը Ա Մ․ Ս․ Կոզո– դւսևը։ Ա․ Դանագուչյան
ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ, գյուղ Հայկ․ ՍՍՀ Ղաւիա– նի շրջանում, շրջկենտրոնից 22 կմ հա– րավ–արեելք։ Կոլտնտեսությունն զբաղ– վում է հացահատիկի, կերային կուլտու– րաների մշակությամբ, անասնապահու– թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, Ներքին Հանդ գրադարան, մանկապարտեզ, կինո, բուժ– կայան։
ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ներքին օրգանների (սիրտ–անոթային, շնչառա– կան, մարսողական համակարգեր, երի– կամներ, ներզատիչ գեղձեր են) մի խումբ հիվանդություններ, որոնց ուսումնասի– րությամբ և բուժման հարցերով զբաղվում է թերապիան։