Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/271

Այս էջը սրբագրված չէ

աությունննր՝ Սոնգհաի, Կանեմ Բորնու ևն։ XIX դ․ սկզբին հվ․ շրջանները մտել են Սոկոաո պետության կազմի մեջ։ 1890-ական թթ․ Ֆրանսիան սկսել է Ն–ի զավթումը և 1904-ին ստեղծել «Նիգեր ոազմ․ տարածքը» Ֆրանսիական Արևմըտ– յան Աֆրիկայի (ՖԱԱ) մեջ մտնող Վե– րին Սենեգալ–Նիգեր գաղութի կազմում։ Ն–ի բնակիչները բազմիցս ապստամբել են գաղութարարների դեմ (1905, 1906– 1914, 1914–17)։ 1922-ին Ն․ դարձել է աոանձին վարչական միավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939– 1945) հետո Ն–ում վերելք է ապրել ագգա– յին–ազատագրական շարժումը։ 1946-ին հիմնադրվել է Ն–ի աոաջադիմական կու– սակցությունը (ՆԱԿ)։ 1947-ին Ն․ ստացել է Ֆրանսիայի «անդրծովյան տարածքի» ստատուս, 1958-ին՝ Ֆրանս․ Համագոր– ծակցության անդամ պետության ստատուս և հայտարարվել «ինքնավար հանրապե– տություն»։ Կառավարության գլուխ է ան– ցել ՆԱԿ–ի ղեկավարը։ 1960-ի օգոստոսին դուրս է եկել Ֆրանս․ Համագործակցու– թյունից և հռչակվել անկախ պետություն։ 1960-ի սեպտեմբերից ՄԱԿ–ի անդամ է։ 1961-ից Աֆրիկա–մալգաշական միու– թյան (1974-ից4 Աֆրիկա–մավրիկիոսյան ընդհանուր կազմակերպություն), 1963-ից՝ Աֆրիկյան միասնության կազմակերպու– թյան անդամ է։ 1974-ի ապրիլին Ն–ում տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում, իշխանությունն Գյուղ Նիգեր գետի ափին անցավ Գերագույն զինվորական խորՈըր– դին, քաղ․ կուսակցություններն արգել– վեցին, ՆԱԿ–ը արձակվեց։ 1974-ին Ն–ից դուրս բերվեցին ֆրանս․ զորքերը։ 1972-ին դիվանագիտական հարաբերու– թյուններ են հաստատվել Ն–ի և ՍՍՀՄ–ի միջև։ Արհմիությունները։ Ն–ի աշխատա– վորների արհմիություննե– րի միավոր ու մ (ՆԱԱՄ), հիմնա– դրվել է 1959-ին։ 1962-ից մտնում է Արհ– միությունների աֆրիկյան կոնֆեդերա– ցիայի մեջ։ Տնտեսաաշխարհագրական ակնարկ։ Ն․ թույլ զարգացած ագրարային երկիր է։ Համախառն ազգային արդյունքի մեջ գյու– ղատնտեսության բաժինը կազմում է մոտ 50%։ Կառավարությունը ձգտում է օտար– երկրյա (գլխավորապես ֆրանս․) և ազ– գային մասնավոր կապիտալի օգտագործ– մամբ ընդլայնել տնտեսության պետ․ սեկ– տորը։ Կազմված են ժող․ տնտեսության զարգացման ծրագրեր։ Գ յ ու ղ ա տ ն տ և ս ու թ յ ու ն ը։ Ապ– րանքային արտադրանքի հիմնական մասը տալիս են մանր գյուղացիական տնտեսու– թյունները։ Մշակվող հողատարածություն– ներն զբաղեցնում են երկրի տարածքի 22% ~Ը» խոտհարքներն ու արոտավայրե– րը՝ 23%-ը։ Երկրագործական գլխավոր շրջաններն են երկրի հվ–ը և հվ–աբմ–ը։ Ոռոգվում է 5 հզ․ հա հողատարածություն։ Մշակում են գետնանուշ, կորեկ, սորգո, մանիոկա, շաքարեղեգ, լոբազգիներ, բրինձ, բատատ, յամս, բանջարեղեն, բամ– բակ, ծխախոտ են։ Հավաքում են սոսնձա– խեժ։ Կարեոր տեղ ունի քոչվորական անասնապահությունը։ 1979-ին Ն–ում կար 3,26 մլն խոշոր, 9,6 մլն մանր եղջերավոր անասուն, 360 հզ․ ուղտ։ Ձկնորսություն (որսը՝ 15,1 հզ․ տ, 1975) կա Չադ լճում և Կոմադուգու 0ոբե, Նիգեր գետերում։ Արդյունաբերության հիմնա– կան ճյոսղերն են լեռնահանքային և մշա– կող արդյունաբերությունը։ Կարեոր նշա– նակություն ունի ուրանի (1980-ին արտա– դրվել է 4,3 հզ․ ա ուրանի խտանյութ), անագի, գիպսի, քարաղի, սոդայի արդյու– նահանումը։ Նիամեյ, Զինդեր, Մարադի, Տահուա, Ագադես քաղաքներում գործում են ՋԷԿ–եր։ 1980-ին արտադրվել է 39,2 մլն կվա»ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերության մեծ մասը տալիս է սննդի արդյունաբերությունը։ Կան գետ– նանուշի զտման և ձիթհան, ալրաղաց, բրնձազտիչ, բամբակազտիչ, ոչ ալկոհո– լային խմիչքների, կաթի, կաշվի, մետաղե իրերի, գյուղատնտ․ գործիքների, ցեմեն– տի ձեռնարկություններ։ Զարգացած են արհեստները՝ պղնձի և արծաթի դրվա– գումը, կաշվե իրերի դրոշմազարդումը, դաշույնների պատրաստումը, բրուտա– գործությունը են։ Տրանսպորտի հիմնական տե– սակը ավտոմոբիլայինն է։ Ավտոճանա– ՛պարհների երկարությունը ավելի քան 19 հզ․ կւէ է (1980)։ Երկաթուղիներ չունի։ Միջազգային օդանավակայան կա Նիամե– յում։ Արտաքին առևտուրը։ Արտա– հանում է ուրանի խտանյութ (արտա– հանության արժեքի 70%–ը, 1980), գետնա– նուշ, բանջարեղեն, կենդանի անասուն են, ներմուծում՝ տրանսպորտի միջոց– ներ, մեքենաներ, էլեկտրատեխնիկական սարքավորում, նավթամթերք, պարեն ևն։ Առևտրական գործընկերներն են Ֆրան– սիան, Նիգերիան, ԳՖՀ, Փղոսկրի Ափը։ Դրամական միավորը աֆրի– կական ֆրանկն է։ 1 աֆրիկական ֆրան– կը =1 դոլլարի։ Բժշկաաշխարհագրական բնութագիրը։ 1970–75-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին 52,2, ընդհանուր մահացությունը՝ 25,5, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 200։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Տարածված են մենինգոկոկային հիվան– դությունները, տուբերկուլոզը, կապույտ հազը, քութեշը, ջրծաղիկը, խոլերան, մա– լարիան, տրախոման, տեղաճարակային տրեպոնեմատոզները, սիֆիլիսը։ 1970–75-ին Ն–ում գործել է 56 հիվան– դանոց՝ 3,7 հգ․ մահճակալով (1000 բնակ– չին 0,8 մահճակալ)։ Արտահիվանդանո– ցային օգնություն են կազմակերպել հի– վանդանոցների ամբուլատորային 7 բա– ժանմունք, գյուղական 42 ամբուլատորիա, օկրուգային 37 բժշկ․ կենտրոն, 112 դիս– պանսեր, մոր և մանկան պահպանության 17 կենտրոն, 37 ծննդատուն։ 1976-ին աշ– խատել են 110 բժիշկ (43 հզ․ բնակչին 1 բժիշկ), 248 բժշկի օգնական, 70 մանկա– բարձ, 6 ատամնաբույժ, 8 դեղագործ և ավելի քան 700 միջին բուժաշխատող։ 1970-ին առողջապահության ծախսերը կազմել են պետ․ բյուջեի8,1%-ը։ 1976-ին Նիամեյում հիմնվել է բարձրագույն բժշկ․ դպրոց՝ ազգային բժիշկների պատրաստ– ման համար։ Լուսավորությունը։ 1970-ին անգրա– գետ էր երկրի բնակչության 90% –ը։ Տար– րական դպրոցը 6-ամյա է (7 տարեկանից)։ Գործում են լրիվ (լիցեյ, 7-ամյա) և ոչ