Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/273

Այս էջը սրբագրված չէ

բնակեցված երկրի հվ–արմ․, կենտրոնա– կան և արլ․ շրջանները։ Տնտեսապես ակ– տիվ բնակչության մոտ 70% –ը զբաղված է գյուղատնտեսության մեջ։ Իաշոր քա– ղաքներն են Լագոսը, Ւբադանը, Օգբո– մոշոն, Կանոն, Օշոգբոն, Իլորինը, Աբեո– կուտան, Պորտ Հարքորթը, Զարիան, Իլե– շան։ Պատմական ակնարկ։ Ն–ի տարածքում առաջին բնակավայրերը քարի դարից են։ Մ․ թ․ մոտ VIII–X դդ․ Ն–ի հս–ում կազմա– վորվել են հ ա ու ս ա ժողովրդի քա– ղաք–պետությունները, նրանցից արլ․՝ Կա– նեմ Բորնու պետությունը, հվ–ում՝ Բենին թագավորությունը։ 1472-ին Ն–ի տարած– քում հայտնվել են պորտուգալացիները, 1553-ին՝ անգլիացիները։ XIX դ․ կեսից մինչև XX դ․ սկիզբը Մեծ Բրիտանիան գա– ղութացրեց Ն․ (1914-ին ներկայիս Ն–ի տարածքը անվանվել է «Ն․ գաղութ և պրոտեկտորատ»)։ Առաջին համաշխար– հային պատերազմից (1914–18) հետո Ն–ում առաջացան հասարակական–քաղա– քական առաջին կազմակերպությունները։ Ն–ի անկախության համար պայքարը ղե– կավարեց 1944-ին ստեղծված առաջին համանիգերիական քաղ․ կուսակցությու– նը՝ Նիգերիայի և Կամերունի Ազգային խորհուրդը (1962-ից՝ Նիգերիական քա– ղաքացիների ազգային խորհուրդ, ՆՔԱԽ), որը միավորեց մի քանի տասնյակ (երի– տասարդական, կանանց, արհմիութենա– կան ^ւն) կազմակերպություն։ Հակագա– ղութպտիրակաև շարժումը չեզոքացնելու և պասակտելու նպատակով Մեծ Բրիտա– նիան 1947-ին Ն․ բաժանեց Հյուսիսային, Արևմտյան և Արևելյան մասերի։ 1958-ի հոկտեմբերին Լոնդոնի սահմանադրական կոնֆերանսում Ն–ի բոլոր շրջանների ներ– կայացուցիչները պահանջեցին անկախու– թյուն տալ Ն–ին։ 1960-ի հոկտ․ 1-ին Ն․ դարձավ անկախ պետություն։ Կառավա– րությունը անցկացրեց մի շարք միջոցա– ռումներ երկրի տնտ․ և մշակութային հե– տամնացությունը հաղթահարելու համար։ 1963-ի հոկտ․ 1-ից Ն․ հայտարարվեց ֆե– դերատիվ հանրապետություն։ 1966-ի հունվ․ 15-ին տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում։ Կազմվեց ֆեդերալ զինվորա– կան կառավարություն։ 1966-ի մայիսին Ն․ հռչակվեց միացյալ պետություն, ար– գելվեց քաղ․ կուսակցությունների և կազ– մակերպությունների գործունեությունը։ Ն–ում առաջ եկավ անջատողական շար– ժում։ 1966-ի հուլիսի 29-ին զինվորական նոր հեղաշրջումից հետո վերականգնվեց կառավարման ֆեդերալ ձևը։ 1966-ին Լա– գոսում հրավիրվեց համանիգերիական սահմանադրական կոնֆերանս՝ երկրի հե– տագա պետ․ կառուցվածքը որոշելու հա– մար։ Սակայն Հյուսիսային Ն–ում անկար– գությունների և Արևելյան Ն–ի ղեկավա– րության կողմից (որը վարում էր անջա– տողական քաղաքականություն) կոնֆե– րանսը բոյկոտելու հետևանքով հարցի լուծումը հետաձգվեց։ 1967-ի մայիսին Արևելյան Ն–ի ղեկավարությունը հայտա– րարեց Արևելյան Ն–ի անջատման և ինք– նուրույն պետություն («Բիաֆրի Հանրա– պետություն») ստեղծելու մասին։ 1967-ի հուլիսին սկսվեց երկպառակտչական պա– տերազմ։ 1970-ի հունվարին անջատողա– կանների ուժերը պարտվեցին։ 1970-ի հոկ– տեմբերին առաջ քաշվեց Ն–ի վերակա– ռուցման և զարգացման ծրագիր։ 1975-ի հուլիսին զինվորական հեղա– շրջմամբ իշխանության գլուխ անցած Մ․ Մոհամմեդի կառավարությունը առաջ քաշեց մինչև 1979-ը զինվորական կառա– վարումից աստիճանաբար քաղաքացիա– կանի անցնելու ծրագիր։ 1976-ին Մ․ Մո– համմեդը սպանվեց։ Կառավարության գլուխ անցած Օ․ Օբասանջոն հաստատեց կառավարության որոշումը՝ 1979-ին անց– նել քաղաքացիական վարչության, որը տեղի ունեցավ 1979-ի հոկտ․ 2-ին։ Կառա– վարությունը վարում է դրական չեզոքու– թյան քաղաքականություն, պայքարում Աֆրիկայում գաղութատիրության վերաց– ման համար։ 1960-ից ՄԱԿ–ի անդամ է։ • 1960-ին դիվանագիտական հարաբերու– թյուններ են հաստատվել Ն–ի և ՍՍՀՄ–ի միջև, կնքվել (1968) տնտ․, առևտրական, մշակութային համաձայնագրեր։ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ 1978-ի ապրիլի 22-ից հետո ստեղծվել են Նիգերիայի ազգային կուսակցություն, Միասնության նիգերիական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, Նիգերիա– կան ժողովրդական կուսակ– ցություն, ժողովրդական վ ե– րածննդի կուսակցություն, Մեծ Նիգերիայի ժողովրդա– կան կուսակցություն (պառակտ– վել է է․ Վազիրիի և Ն․ էզեի խմբավորում– ների)։ Աշխատանքի Նիգերիա– կան կոնգրես, միասնական արհ– միութենական կենտրոն։ Ատեղծվել է 1978-ի մարտին։ Տնաեսաաշխարհագրական ակնարկ։ Ն, զարգացող լեռնահանքային արդյունա– բերությամբ ագրարային երկիր է։ Կարևոր դեր ունի նաև մշակող արդյունաբերու– թյունը։ Անկախության հռչակումից (1960) հետո երկրում ընդունվել են տնտեսու– թյան զարգացման պլաններ, միջոցա– ռումներ են ձեռնարկվել արտաքին կապի– տալի ազդեցությունը թուլացնելու, պետ․ սեկտորը հզորացնելու և ազգային բուր– ժուազիայի դիրքերն ամրապնդելու ուղ– ղությամբ։ Կապիտալիստական աշխար– հում Ն․ գրավում է առաջատար տեղերից մեկը ձիթատու արմավենու մթերքների, կակաոյի–ունդերի, գետնանուշի, բնական կաուչուկի, անագի խտանյութի արտա– դրությամբ և կոլումբիտի արդյունահա– նությամբ։ 1970-ից Ն․ մտնում է նավթ արդյունահանող խոշոր երկրների առա– ջին տասնյակի մեջ, իսկ 1974-ից նավթի հանույթով առաջինն է Աֆրիկայում։ Գյուղատնտեսության գըլ– խավոր ճյուղը երկրագործությունն է։ Բնո– րոշ է համայնական հողատիրությունը։ Արտահանության և ներքին շուկայի հա– մար արտադրանքի հիմնական մասը տա– լիս են մանրապրանքային տնտեսություն– ները։ Մշակովի հողատարածությունները կազմում են հողային ֆոնդի 25,6%–ը, մարգագետիններն ու արուհավայրերը՝ 33,3%-ը։ Մշակում են կորեկ, սորգո, եգիպտացորեն, յամս, մանիոկա, ընղա–