Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/277

Այս էջը սրբագրված չէ

ժող․ միջնադարյան մշակույթի ժառանգու– թյանը, նախապատրաստել ժանրային U բնանկարչական մոտիվների երփնագրա– յին նոր մեկնաբանում։ XV դ․ ի հայտ է եկել փայտագրությունը (եվրոպ․ առաշին թվագրված գործն է «Աստվածամայրը», 1418), զարգացել է փայտի քանդակագոր– ծությունը (6ա․ Բորման, Ա․ վան Վեսել)։ XVI դ․ Իտալիայից և Ֆրանսիայից Նիդեր– լանդներ են թափանցել Վերածննդի ճարտ․ դասական սկզբունքները։ Աշխար– հիկ շինություններում գոթական ճարտ․ ավանդական կառուցվածքը լծորդվել է Վե– րածննդի ճարտ․ առատ մոտիվներով(Անտ– վերպենի ռատուշան, 1561–65, ճարտ․ Կ․ Ֆլորիս), ձևավորվել են միատիպ շեն– քերի պատկառազդու անսամբլներ (Բրյու– սելի Դրանդ–պլաս հրապարակը)։ Հումա– նիստական գաղափարների ազդեցու– թյամբ զարգացել են կերպարվեստի աշ– խարհիկ ժանրերը՝ դիմանկար (Ա․ Մոր, Ֆ․ Պաուրբյուս), խմբանկար (6ա․ վան Սկորել, Դ․ Յակոբս, Դ․ Բարենդս), բնա– նկար (6ո․ Պատինիր, Հ․ Մետ դե Բլես), կենցաղային ժանրը (Ք․ Մասեյս, Լուկաս, Լեյդենցի)։ Իտալ․ արվեստին ուղղակիո– րեն ընդօրինակող «ռոմանտիզմ» էկլեկ– տիկ հոսանքին (Յա․ Գոսսարտ, Բ․ վան Օռլեյ, Ֆ․ Ֆլորիս) հակադրվել են դեմո– կրատ վարպետները (Ցա․ վան Ամստել, Պիտեր Արտսեն, 6ո․ Բյոկելար, ամենա– նշանավորը՝ Պ․ Բրեյգել), արտացոլելով ժող․ կյանքը, նախահեղափոխական և հե– ղափոխական ժամանակաշրջանների հա– կասությունները։ Դեկորատիվ քանդակա– գործության վարպետներից էին Կ․ Ֆլո– րիսը և ժ․ Դյուբրոկը։ XV– XVI դդ․ զար– գացել են շպալերների արտադրությունը, ոսկերչությունը, ասեղնագործությունը, XVI ղ․ վերջից՝ նշանավոր ժանյակագոր– ծությունը։ Գրկ․ Всеобщая история искусств, т․ 2, кн․։ 1, М․, I960, т․ 3, М․, 1966; Гершензон- Чегодаева Н․ М․, Возрождение в ни– дерландском искусстве, в сб՛․։ Ренессанс․ Барокко․ Классицизм, (сб․ ст․), [М․, 1966J․

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵ–

ՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ XVI Դ․, բուրժուական հեղափոխություն 1566–1609-ին պատմա– կան Նիդերչանդներում, հակաֆեոդալա– կան պայքարը զուգակցել է միապետական Իսպանիայի (որի տիրապետության տակ էին Նիդերլանդները) դեմ ազգային–ազա– տագրական պատերազմի հետ։ XVI դ․ 1-ին կեսին Նիդերլանդներում սկսել էին ձևավորվել կապիտալիստական հարաբե– րություններ, որոնց հետագա զարգացմա– նը խոչընդոտում էր իսպանական միապե– տական լուծը՝ հենարան ունենալով կա– թոլիկ եկեղեցին։ Այդ պատճառով էլ նի– դերլանդական բուրժուազիայի հեղափո– խական մասի և ժող․ զանգվածների սո– ցիալ–քաղաքական պահանջները դրսևոր– վեցին ռեֆորմացիոն ուսմունքի՝ կաչվի– նականության ձևով։ Միապետական ճըն– շումը հատկապես ուժեղացավ իսպանա– կան թագավոր Ֆիլիպ II-ի օրոք (1556-ից), որի վարած հետադիմական քաղաքակա– նությունն իր դեմ հանեց ժող․ զանգված– ներին (հուզումները Ֆլանդրիայում և Բրաբանտում), բուրժուազիային և ազնվա– կանության ընդդիմադիր խավերին՝ թա– գաժառանգ Վիչհեչմ Օրանացու, կոմս էգմոնտի և այլոց գլխավորությամբ։ 1566-ին սկսվեց ժող․ ապստամբությունը, ապստամբներն ավերեցին 5500 կաթոլի– կական եկեղեցի և մենաստան։ Ապստամ– բությունից երկյուղեցին ոչ միայն իսպա– նական կառավարությունը, այլև նիդեր– լանդական բուրժուազիան և ազնվակա– նությունը։ 1567-ի ամռանը Նիդերլանդ– ներ մտավ իսպանական բանակը՝ դուքս Ալբայի գլխավորությամբ, որը հաստա– տեց արյունալի տեռորի վարչակարգ։ Երկրում սկսվեց ժող․ պարտիզանական պայքար։ Վիլհելմ Օրանացին, որ մի խումբ համախոհների հետ փախել էր Գերմանիա, նույնպես պայքար սկսեց Ալբայի դեմ։ 1571-ին Ալբան մտցրեց հարկ՝ ալկաբալա (յուրաքանչյուր առևտրական գործարքից՝ 10% տուրք), դա հանգեցրեց Նիդերլանդների տնտեսության քայքայ– ման, փակվեցին մանուֆակտուրաները, սնանկացան բանկային գրասենյակներ, մեծ թվով վարձու բանվորներ և արհես– տավորներ մնացին առանց աշխատանքի։ 1572-ի գարնանը ապստամբություն սկըս– վեց Հյուսիսային Նիդերլանդներում։ Քա– ղաքային չքավորությունը, գյուղացիու– թյունը, հեղափոխականորեն տրամադըր– ված բուրժուազիայի գլխավորությամբ ստեղծեցին ռազմ, ջոկատներ, տապալե– ցին իսպանական իշխանության մարմին– ները, գրոհեցին եկեղեցիներն ու մենաս– տանները։ Հս–ում ապստամբությունը ճըն– շելու իսպանացիների բոլոր փորձերն ավարտվեցին անարդյունք։ Հակաիսպա– նական շարժումն ուժեղացավ նաև հվ–ում։ 1576-ի սեպտ․ 4-ին Բրյոաելում իսպանա– կան տիրապետությունը տապալվեց, իշ– խանությունն անցավ Գւիսսվոր շւոաւո– ներին։ Ազնվականությունը և պահպանո– ղական բուրժուազիան, զավթելով իշխա– նությունը Գլխավոր շտատներում, փոր– ձեցին համաձայնության գալ իսպանացի– ների հետ։ Սակայն Բրյուսելի, Գենտի, Անտվերպենի և Ֆլանդրիայի ու Բրաբան– տի այլ քաղաքների ժող․ զանգվածները 1577-ի աշնանը ապստամբեցին։ Տեղերում ստեղծվեցին հեղափոխական իշխանու– թյան մարմիններ՝ «18-ի կոմիտեներ»-ը։ Կալվինականներն ստացան հավատի ազատություն։ Ուժեղացավ գյուղացինե– րի հակաֆեոդալական շարժումը, նրանք հրաժարվում էին ֆեոդալական հարկերը վճարելուց, զավթում էին կալվածատերե– րի և կաթոլիկ հոգևորականության հողե– րը ևն։ 1581-ին Ֆիլիպ II պաշտոնապես գահընկեց արվեց, իսկ Նիդերլանդները հայտարարվեցին Իսպանիայից անկախ։ Սակայն հեղափոխությունը սահմանա– փակվեց միայն հս․ նահանգներով։ Իս– պանացիներին հաջողվեց մինչև 1585-ը գրավել Հարավային Նիդերլանդները և շարժվել հս․։ Վիլհելմ Օրանացին, որ փախել էր Հոլանդիա, 1584-ի հուլիսին սպանվեց վարձու մարդասպանի ձեռքով։ Հս․ նահանգների զինված ուժերը (Մորից Օրանացու գլխավորությամբ) իսպանա– ցիներին պարտության մատնեցին և վե– րագրավեցին որոշ տարածքներ։ 1609-ին Իսպանիան ստիպված ճանաչեց Միացյաչ Նահանգների (հեղաՓոխության հետևան– քով Հյուսիսային Նիդերլանդներում կազ– մավորված նոր պետություն) բուրժ․ հան– րապետության անկախությունը։ Ն․ բ․ հ․ բացեց Եվրոպայում հաղթական բուրժ․ հեղափոխությունների դարաշըր– ջանը․ ստեղծվեց առաջին բուրժ․ պետու– թյունը։ Հեղաւիոխությունը, որ տեղի ունե– ցավ թույլ զարգացած կապիտալիզմի պայ– մաններում, հաղթեց միայն երկրի հս–ում, Հարավային Նիդերլանդները (ժամանա– կակից Բելգիայի տարածքը) մնացին իս– պանացիների ձեռքին։ ժող․ զանգվածնե– րը վճռական դեր խաղացին իսպանական միապետական լուծը տապալելու գոր– ծում, սակայն երկրում իշխանությունն անցավ խոշոր բուրժուազիային, որը և կարևոր նշանակություն ունեցավ երկրի հետագա ճակատագրի համար։

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հոլանդացիների և ֆլամանդացիների գրա– կանությունը նիդերլանդերենով․ զարգա– ցել է պատմ․ Նիդերւանղներոէմ։ Սրանց քաղ․ անջատումից սկսած զարգանում է Բելգիայի և Նիդերլանդների տարածքում։ Ն․ գ–յան հնագույն հուշարձանը, այսպես կոչված, Կարոլինգյան սաղմոսներն են (IX դ․)։ Միջնադարյան ասպետական գրա– կանության ականավոր ներկայացուցիչն է Հենրիխ ֆոն Ֆելդեկեն։ XIII դ․ 2-րդ կե– սին ծաղկում է ապրել բյուրգերական ուսուցողական գրականությունը, որը մարմնավորվել է 6ա․ վան Մառլանտի (մոտ 1235 – 1300), 6ա․ վան Բունդալեի (մոտ 1280–1365) և 6ա․ դե Վերտի (մահ․ մոտ 1362) ստեղծագործություններում։ XIV դ․ 2-րդ կեսին առաջացել է, այսպես կոչված, աբելեսպելեն ժանրը՝ աշխարհիկ դրամայի ամենավաղ օրինակը արևմտա– եվրոպական գրականության մեջ («էս– մորեյտ» և « Լանսելոտ» անստորագիր պիեսները)։ Ազգային մշակույթի կենտրոն– ներ են եղել ռեդերեյկերների կամ հռետոր– ների, այսպես կոչված, խցերը (XIV– XVI դդ․)։ Իրենց ըմբոստ բնույթով հայտնի են ռեդերեյկերների 1539-ի տոնախմբու– թյունները Գենտում։ Ռեդերեյկերների արվեստի տեսաբանն է Մ․ դե Կաստելեյ– նը (1485–1550)՝ «ճարտասանական ար– վեստ» (1548) տրակտատի հեղինակը։ Ռե– դերեյկերների գործունեությունը նպաս– տել է ազգային դրամատուրգիայի և պոե– զիայի ծաղկմանը։ Նրանք զգալի դեր են խաղացել Ռեֆորմացիան և բուրժ․ հեղա– փոխությունը գաղափարապես նախա– պատրաստելու գործում։ XVI դ․ գրականության մեջ պարզորոշ երևում են Վերածննդի գծերը, որոնք նկատվել են դեռևս Դ․ Պոտերի (մոտ 1370–1428) ստեղծագործության մեջ։ Վերածնունդը տվեց համաշխարհային ընդգրկումի գրող ու մտածող էրազմ Ռո– տերդամցուն (1469–1536)։ Յա․ վան դեր Նոտը (1540 – մոտ 1595) Ն․ գ–յան մեջ սկզբնավորեց նոր չափածո ժանրեր ու բանաստեղծական ձևեր (ներբող, սոնետ, ալեքսանդրյան ոտանավոր)։ Ֆ․ Մառնիքս վան Սինտ Ալդեգոնդեի (1540–98) եր– գիծանքն ուղղված է կաթոլիկ եկեղեցու դեմ։ Հումանիստներ Դ․ Վ․ Կոռնհերտը (1522-90), Հ․ Ապիգելը (1549-1612) և «Նկարիչների մասին գրքի» (1604) հեղի– նակ Կ․ վան Մ անդերը (1548–1606) մեծ դեր խաղացին նիդերլանդ․ արձակի զար–