սկյուռ, նապաստակ, կզաքիս, ժանտա– քիս, այծյամ, մշկամուկ են։ Տարածված են մոտ 180 տեսակ թռչուններ։ Հյուսի– սային ծովը հարուստ է ձկներով, ափա– մերձ ջրերում հանդիպում են փոկեր։ Ն–ում կա 3 ազգային պարկ և 8 արգելավայր (37 հզ․ հա ընդհանուր տարածությամբ), ավելի քան 500 արգելանոց (մոտ 100 հզ․ հա տարածությամբ)։ IV․ Բնակչությունը 96% –ը նիդերլանդացիներ են, բնակվում են նաև ֆրիզներ, գերմանացիներ, հրեա– ներ, ինդոնեզացիներ և այլք։ Պաշտոնա– կան լեզուն նիդերլանդերենն է (հոլան– դերենը), տիրապետող կրոնը՝ կաթոլի– կությունն ու բողոքականությունը, տո– մարը՝ գրիգորյանը։ Միջին խտությունդ 1 կմ2 վրա մոտ 370 մարդ է (աշխարհի ամե– նախիտ բնակեցված երկիրը), քաղաքա– յին բնակչությունը՝ 78%։ Խոշոր քաղաք– ներն են Ամստերդամը, Ռոտերդամը, Հաագան, Ուտրեխտը, Հառլեմը։ V․ Պատմական ակնարկ Մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կեսին Ն–ի տարածքում բնակվել են կելտական ցեղեր, մ․ թ․ սկզբին՝ գերմ․ ցեղեր։ Մ․ թ․ ա․ I դ․ Ն–ի տարածքի մի մասը գրավել են հռոմեացիները։ III–IY դդ․ բնակություն են հաստատել ֆրանկները (հվ–ում), սաք– սերը (արլ–ում), ֆրիզները (հս–ում)։ Ֆրանկական պետության կազմավորու– մից (V ղ․) հետո Ն–ի տարածքը մտել է նրա կազմի մեջ։ Ն–ում արմատավորվել են ֆեոդ, հարաբերություններ, տարած– վել է քրիստոնեությունը, X–XI դդ․ ձևա– վորվել են մի շարք ֆեոդ, տիրույթներ (Հոլանդիա, Զելանդիա, Գելդեռն, Ֆրիս– լանդիա և այլ կոմսություններ)։ XII դա– րից զարգացել են քաղաք– ները, որոնք դարձել են սաետրաարհ եստավորա– կան կենտրոններ։ Աշխու– ժացել է առետուրը Անգ– լիայի, Գերմանիայի, Ֆլան– դրիայի հետ, Ն–ի տնտեսու– թյունը հասել է բարձր մա– կարդակի։ Տնտ․ կյանքում կատարվող փոփոխություն– ներին զուգընթաց սրվել է սոցիալ–քաղ․ պայքարը։ Քաղ․ միասնության բացա– կայության և դինաստիա– կան երկպառակություննե– րի պայմաններում 1433-ին, Հոլանդիային, ապա և մի շարք ֆեոդ, իշխանություն– ների տիրել են Բուրգուն– դիայի դքսերը։ 1477-ին (վերջնականապես 1482-ին) Ն․ հպատակվել են Հաբս– բուրգներին, իսկ 1556-ին՝ Իսպանիային։ XV–XVI դդ․ Ն–ում սկսվել է կապիտա– լի նախնական կուտակման պրոցեսը։ Կապիտալիստա– կան հարաբերությունների հետագա զարգացմանը խոչընդոտում էր իսպ․ բա– ցարձակ միապետությունը։ 1566-ին սկսված բուրժ․ հե– ղափոխության ընթացքում, որը սերտորեն միահյուս– ված էր իսպ․ տիրապետության դեմ ազա– տագրական պատերազմի հետ և ընթանում էր կաւվինականության դրոշի ներքո (տես Նիդերւանդական բուրժուական հեղափո– խություն XVI դ․), իսպանացիները վտար– վեցին գրեթե ամբողջ երկրից։ 1581-ին Ն–ի հս–ում կազմավորվեց Միացյալ Նա– հանգների Հանրապետությունը, որի մեջ մտան Զելանդիան, Հոլանդիան, Ուտրեխ– տը, Գելդեռնը, Օվերեյսելը, Ֆրիսլան– դիան, Գրոնինգենը են։ 1603-ին Իսպա– նիան դե–ֆակտո ճանաչեց հանրապետու– թյան անկախությունը։ Ն․ առաջին երկիրն էր, որտեղ իրագործվեց հաղթական բուրժ․ հեղափոխություն և ստեղծվեց պատմու– թյան մեջ առաջին բուրժ․ հանրապետու– թյունը։ Միացյալ Նահանգների Ֆեդերա– տիվ Հանրապետությունը (երբեմն տըն– տեսապես ամենազարգացած նահանգի՝ Հոլանդիայի անունով անվանվում է Հո– լանդական Հանրապետություն, Հոլան– դիա) մի քանի տասնամյակում իր զար– գացմամբ առաջ անցավ եվրոպ․ մյուս պե– տություններից։ XVII–XVIII դդ․ Ն․ գա– ղութային զավթումներ սկսեց Հարավ– Արեելյան Ասիայում, Ամերիկայում, Աֆ– րիկայում և դարձավ հսկայական գաղու– թային կայսրություն։ Հիմնվեցին հզոր առետրական ընկերություններ (Արեելա– Հնղկական, Արեմտա–Հնդկական), որոնք բացահայտորեն թալանում էին գաղութ– ները։ Բայց միևնույն ժամանակ Ն–ում վաճառականական կապիտալի արագ զար– գացումը վնասում էր ազգ․ արդյունաբերու– թյանն ու գյուղատնտեսությանը։ XVII– XVIII դդ․ անգլո–հոլանդ․ պատերազմնե– րի հետևանքով հոլանդացիները դուրս մղվեցին ծովային առևտրից և կորցրեցին մի շարք գաղութներ, թուլացավ Ն–ի ռազմ, և քաղ․ հզորությունը։ 1795-ին Ն․ գրավե– ցին ֆրանս․ զորքերը, նրա տարածքում ստեղծվեց Բատավյան Հանրապետությու– նը, իսկ 1806-ին՝ Հոլանդական թագավո– րությունը Նապոլեոն 1-ի եղբոր՝ Լուի Բոնապարտի գլխավորությամբ։ 1810– 1813-ին Հոլանդիան ֆրանս․ կայսրու– թյան կազմում էր։ 1814–15-ին Վիեննայի կոնգրեսի որոշմամբ (տես Վիեննայի կոնգ– րես 1814–15) Ն․ և Րեչգիան միավորվե– ցին Նիդերլանդների Թագավորության մեջ։ Ն–ին վերադարձվեց Ինդոնեզիան։ Անձնական ունիայի հիման վրա Ն–ին միացվեց Լյուքսեմբուրգը (ունիան դադա– րեց 1890-ին)։ 1830-ի հեղափոխության հետևանքով Բելգիան անկախություն ձեռք բերեց։ Եվրոպայում 1848-ի հեղափոխական վե– րելքի պայմաններում Ն–ում ընդունվեց սահմանադրություն, որը սահմանափա– կում էր թագավորի իշխանությունը։ XIX դ․ 40–70-ական թթ․ շարունակվում էր արդյունաբերական հեղաշրջումը։ Ար– դյունաբերության հիմնական ճյուղերում ֆաբրիկագործարանային արտադրանքը դուրս էր մղել արհեստները և մանուֆակ– տուրան։ Գաղութներից, առաջին հերթին Ինդոնեզիայից, ստացած խոշոր շահույթ– ները օգտագործվում էին ճանապարհների, ջրանցքների և խոշոր նավահանգիստնե– րի կառուցման համար։ Մեծ նշանակու– թյուն էր ձեռք բերել կապիտալի արտա– հանումը։ XX դ․ սկզբին Ն․ աշխարհի խո– շոր գաղութային տերություններից էր։ Արդ․ հեղաշրջման սոցիալական հետե– վանքը եղավ բանվոր դասակարգի ձևա– վորումը և նրա կազմակերպությունների ստեղծումը։ 1861-ին հիմնադրվեց առաջին արհմիությունը, 1860–70-ին՝ I Ինտեր– նացիոնալի հոլանդ, սեկցիան։ 1894-ին կազմակերպվեց ս–դ․ բանվորական կու– սակցությունը (ՄԴԲԿ)։ 1909-ին նրա ձախ թևը՝ տրիբունականները, հիմնադրեցին ս–դ․ կուսակցությունը (ՄԴԿ)։ Առաջին համաշխարհային պատերազ– մի ժամանակ Ն․ չեզոքություն պահպանեց։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխության ազդեցությամբ Ն–ում սկըս– վեց հեղաՓոխական վերելք։ Բուրժուա– զիան ստիպված զիջումներ արեց, կա– նանց տրվեց ընտրական իրավունք (1919), կրճատվեց աշխատանքային օրը, արգել– վեց անչափահասների աշխատանքը են։ 1918-ին, ՄԴԿ–ի հիման վրա, ստեղծվեց Նիդերւանդների կոմունիստական կու– սակցությունը։ 1929–33-ի համաշխար– հային տնտ․ ճգնաժամը ծանր հետևանք– ներ ունեցավ Ն–ի համար։ ճգնաժամի ծանրությունը աշխատավորների ուսերին բարդելու քաղաքականությունը մասսա– յական ելույթների պատճառ դարձավ։ 1918–39-ին Ն–ում իշխանության գլուխ կանգնած էին աջ կոալիցիոն կառավարու– թյունները, որոնք գլխավորում էին հռո– մեական–կաթոլիկական պետ․ կուսակցու– թյան (հիմն․ 1901-ին, որի հիման վրա 1945-ին՝ կաթոլիկական ժող․ կուսակցու– թյունը), բողոքական հակահեղափոխա– կան կուսակցության (հիմն․ 1878-ին) պա– րագլուխները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) սկզբին, ինչպես
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/279
Այս էջը սրբագրված չէ