առաջին համաշխարհային պատերազմում, Ն․ հայտարարեց իր չեզոքության մասին։ Սակայն, խախտելով Ն–ի չեզոքությունը, 1940-ի մայիսին գերմանա–ֆաշիստական զորքերը զավթեցին Ն․։ Կոմկուսի գլխա– վորությամբ Ն–ում սկզբնավորվեց Դի՜ մադրության շարժումը։ 1942-ին Ն․ (վտարանդի կառավարությունը) դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Սովետական Միության հետ։ Ն․ գերմ․ օկու– պացիայից վերջնականապես ազատագըր– վեց 1945-ի մայիսին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց հոլանդ, գաղութային կայսրության քայքայումը։ 1947-ին Ն․ ճանաչեց Ինդոնեզիայի անկախությունը։ 1940-ական թթ․ վերջին և 1950-ական թթ․ Ն–ի կոալիցիոն կառավարությունները հիմնականում գլխավորեցին սոցիալիստները, 1950-ական թթ․ վերջից կաթոլիկ և բողոքական կուսակցությունները։ Ն․, հրաժարվելով ավանդական չեզոքության քաղաքականությունից, 1949-ին միացավ ՆԱՏՕ–ի (տես Հյուսիս–Աաւանւոյան ւցակա 1949) ագրեսիվ ռազմ, բլոկին և թույլատը– րեց իր տարածքում ստեղծել ամեր․ ռազմ, բազաներ, տեղադրել ատոմային և հրթիռային զենք (1957-ից)։ Ն, Բենիչյոէքսի, Արեմտյան բլոկի (1948–54), Արևմտա– Եվրոպական դաշինքի, Եվրոպական ւոըն– տեսական համագործակցության անդամ է։ 1960–70-ական թթ․ Ն–ի և ՍՍՀՄ–ի միջե կնքվել են տնտ․, արդ․, տեխ․, գիտ․ և մշակութային համագործակցության համաձայնագրեր։ Ն–ում հայերի երեալու մասին հիշատակությունը XI դարից է։ Նրանք եկել են Ֆլանդրիա՝ Բրյուժ (այժմ4 Բելգիայում) առևտրական նավահանգիստը, որը կապերի մեջ էր Կիլիկիայի նավահանգիստ Այասի հետ։ Այնուհետև հիշվում են Գենտում (այժմ՝ Բելգիայում), XVI դ․ վերջից՝ Ամստերդամում, XVII դ․ Լեյդենում, որտեղ պահպանվել են հայկ․ ձեռագրեր և որի համալսարանում է աշխատել հայ արևելագետ Շահին Կանդին։ Նա հալեպցի էր, տիրապեւոել է արաբերենին, պարսկերենին, թուրքերենին, զբաղվել է թարգ– մանությամբ և արևելյան լեզուներով ձեռագրերի մշակմամբ, առաջին անգամ թուրքերեն է թարգմանել Աստվածա– շունչը (Ուտրեխտում)։ Ն–ի հայերի մասին մանրամասն տես Ամսաերդամ, Բեչգիա (Հայերը Բելգիայում մասը) հոդ– վածներում։ VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Աշխատանքի կուսակցու– թ յ ու ն (ԱԿ)։ Հիմնադրվել է 1946-ին՝ ս–դ․ կուսակցության հիման վրա։ Մըտ– նում է Սոցիալիստական Ինտերնացիոնալի մեջ։ Ունի 120 հզ․ անդամ (1980)։ Քրիստոնե ա–դ եմոկրատա– կ ա ն կ ո չ (ՔԴԿ)։ Ստեղծվել է 1976-ին որպես կղերական երեք կուսակցությունների (Կաթոլիկական ժողովրդական, Հակահեղափոխական և Քրիստոնեա–պատմական միություն) ընտրական խմբավորում։ Որպես կուսակցություն ձևակերպվել է 1980-ի հոկտեմբերին։ Նրա մեջ մտնող կղերական երեք կուսակցությունները ինքնալուծարվել են։ Ունի 165 հզ․ անդամ։ Հիմնադրվել է 1976-ին։ Հ ա ն ու ն ազատության և դեմոկրա– տիայի ժողովրդական կու– ս ա կ ց ու թ յ ու ն (ՀԱԴԺԿ, լիբերալ)։ Հիմնադրվել է 1948-ին։ Արտահայտում է առևտրաարդ․ և ֆինանս, բուրժուազիայի շահերը։ Ունի 104 հզ․ անդամ։ Ռադի– կալների քաղաքական կուսակցություն (ՌՔԿ)։ Հիմնադրել են կաթոլիկական ժող․ կուսակցությունից դուրս եկած մի խումբ քրիստոնեառա– դիկալներ՝ 1968-ին։ Ունի 13 հզ․ անդամ։ «Դեմոկրատներ –66» («Դ–66»)։ Հիմնադրվել է 1966-ին։ Միավորում է առաջադեմ մտավորականության ներկա– յացուցիչներին։ Ունի 17 հզ․ անդամ։ «Դ եմոկրատական սոցիա– լիստներ –70» («ԴՍ–70»)։ Հիմնադրել են մի խումբ աջ սոցիալ–դեմոկրատներ՝ 1970-ին։ Ունի 6 հզ․ անդամ։ Պ և տ ա– կան ռեֆորմիստական կու– ս ա կ ց ու թ յ ու ն (ՊՌԿ)։ Հիմնադրվել է 1918-ին։ Կազմված է բողոքական բուր– ժուազիայի և չինովնիկության հետադիմական մասից։ Ունի 12 հզ․ անդամ։ Դ յ ուղացիական կուսակցություն (ԴԿ)։ Հիմնադրվել է 1963-ին։^Ծայրահեղ աջ կուսակցություն է։ Ունի 25 հզ․ անդամ։ Ռեֆորմիստական քաղաքական մ ի ու թ յ ու ն։ Հիմնադրվել է 1950-ական թթ․։ Բուրժ․ բողոքական կուսակցություն է։ Ունի 15 հզ․ անդամ։ Պ ա– ցիֆիստական սոցիալիստական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն։ Հիմնադրվել է 1957-ին։ Միավորում է մանր բուրժուազիայի և առաջադեմ մտավորա– կանության ներկայացուցիչներին։ Ունի 4 հզ․ անդամ։ Նիդերլանդների կոմու– նիստական կուսակցություն (ՆԿԿ)։ Հիմնադրվել է 1918-ին։ Ունի 27,5 հզ․ անդամ։ ՝Նիդերլանդական արհմիությունների ֆեդերացիա։ Ըստեղծվել է 1976-ին։ Մտնում է Ազատ արհ– միությունների միջազգային կոնֆեդերա– ցիայի մեջ։ Ունի ավելի քան 1 մլն անդամ։ Քրիստոնեական արհմիությունների նիդերլանդական ազգային միավոր ու մ։ Միավորում է աշխատավոր–բողոքականներին։ Մտնում է Աշխատանքի համաշխարհային կոնֆեդերացիայի մեջ։ Ունի մոտ 300 հզ․ անդամ։ VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ Ն․ բարձր զարգացած կապիտալիստական երկիր է՝ ապրանքային գյուղատնտեսությամբ, բարձր զարգացած սպասարկման ոլորտով և ընդարձակ արտաքին տնտ․ կապերով։ Արդ․ արտադրանքի և արտաքին առևտր․ շրջանառության ծավալով գտնվում է կապիտալիստական աշխարհի առաջին տասնյակ երկրների շարքում։ Աշխարհի ծովային նավագնացության զգալի մասը բաժին է ընկնում Ն–ին։ Ն․ ունի արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր մակարդակ։ Տնտեսության մեջ գերիշխող դիրք են գրավում հզոր մոնոպոլիաները՝ «Ցունիլևեր», «Ռոյալ Դատչ–Շել», «ԱԿԶՕ», «Ֆիլիպս», «էստել» և այլ կոնցեռնները։ Ավելանում են ամերիկյան, արևմտագերմ․ և անգլ․ կապիտալի երկարաժամկետ ներ– դրումները։ Ետպատերազմյան տարիներին զգալիորեն աճել է պետության դերը տնտեսության մեջ, պետ․ ձեռնարկություններին բաժին է ընկնում երկրի արդ․ արտադրանքի 17%-ը։ Եվրոպական տնտ․ համագործակցությանը միանալը սրեց Ն–ի տնտեսությանը հատուկ հակասությունները՝ առանձին ճյուղերի զարգացման անհամամասնությունները, արտադրողական ուժերի տեղաբաշխման անհամաչափությունը, սոցիալական անհավասարությունը։ Ավելացավ գործազրկությունը։ Արդյունաբերությունը։ Ն–ի արդյունա– բերությանը հատուկ են բարձր տեխ․ մակարդակ, որակյալ բանվորական ուժի բարձր տեսակարար կշիռ և աշխատանքի բարձր արտադրողականություն։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունաբերության մեջ գերիշխում էր սննդի արդյունաբերությունը։ Զարգացած էր նաև նավաշինությունը, քարածխի, տեքստիլ, ոսկերչական արդյունաբերությունը։ Ետպատերազմյան տարիներին զարգացավ մեքենաշինությունը, սև մետալուրգիան, նավթավերամշակումը, քիմ․ արդյունաբերությունը։ Դազի հանույթով (հիմնականում՝ Սլոխթերեն) ետ է միայն ԱՄՆ–ից և ՍՍՀՄ–ից։ Հաագայի և Ռոտերդամի շրջաններում արդյունահանվում է նավթ, Հյուսիսային ծովի առափնյա շելֆի շրջանում իրականացվում են նավթի և գազի պաշարների հետախուզման և յուրացման աշխատանքներ։ Նշանավոր է Լիմբուրգյան ածխային ավազանը։ էներգետիկ հաշվեկշռում գազին բաժին էր ընկնում 60%, նավթին՝ 34%, ածխին և ատոմային էներգիային՝ 6% (1976)։ էլեկտրակայանների հզորությունը 11,4 հզ․ Մվւո է (1971), գլխավորապես՝ ՋԷԿ–եր, ԱԷԿ–ներ կան Դոդևարդում (50 Մվւո) և Ֆլիսինգենի շրջանում (475 Մվւո)։ Մշակող արդյունաբերության առաջատար ճյուղերն են մետալուրգիան, մետա– ղամշակումը և մեքենաշինությունը։ Սև մետաղների արտադրությունը կենտրոնացած է էյմոյդենի (Ամստերդամի նախանավահանգիստը) կոմբինատում։ Գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններն աշխատում են ներմուծվող կոնցենտ– րատներով։ Մեքենաշինությունը երկրի արդյունաբերության արագ զարգացող ճյուղերից է, որի արտադրանքի շուրջ 1/3-ը (1971) տալիս է էլեկտրոնիկան և էլեկտրատեխնիկան, մոտ 1/4-ը՝ ընդհանուր մեքենաշինությունը, մոտ 1/7-ը՝ նավաշինությունը, 1 /Ю-ը՝ ավտոմոբիլաշինությունը։ Նավթավերամշակող գործա– րանների մոտ 9/10-ը կենտրոնացած է Ռոտերդամում, մնացածը՝ Ամստերդամի և Ֆլիսինգենի շրջաններում։ Նավթաքիմ․ արդյունաբերությունը (որտեղ խիստ զարգացած է պլաստմասսաների արտադրու– թյունը) տեղաբաշխված է Ռոտերդամի և Տեռնյոզենի շրջաններում, պարարտա– նյութերի և սինթետիկ մանրաթելի հումքի արտադրությունը՝ Լիմբուրգի մարզում։ Բնական գազի և աղի բազայի վրա Դելֆզեյլի շրջանում զարգյսնում է քիմ․ արդյունաբերությունը։ Բարձր զարգացման է
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/280
Այս էջը սրբագրված չէ