տեղծական դպրոցը, որին 60-ական թթ․ միացան նաև արձակագիրներ («էքսպերի– մենտալ վեպ»–Ս․ Պոլետ, ծն․ 1924, 6ա․ Բեռնլեֆ, ծն․ 1937 և ուրիշներ)։ էքս– պերիմենաալիսաները, բուրժ․ հասարա– կությունը չընդունելով, փորձում են մո– դեռնիստական ձե տալ իրենց հաճախ անարխիստական հայացքներին։ Մասսա– յականություն են վայելում Վ․ Հերմանսի (ծն․ 1921) «Ակացիաների արցունքները» (1949), «Դամոկլեսի մութ սենյակը» (1959) և «Այլևս քուն չկա» (1966) վեպերը, Հ․ Հա– սեի (ծն․ 1918), Ս․ վան հետ Ռևեի (ծն․ 1923), Յա․ Վոլկերսի (ծն․ 1925), Գ․ Մյու– լիսի (ծն․ 1927) արձակ գործերը։ Այսպես կոչված նոր ոճ4 արվեստի և գիտության միաձուլում են պրոպագանդում «պոստ– էքսպերիմենտալիստները» (Գ․ Սլյոտե– լար, ծն․ 1935, Գ․ Վերհագեն, ծն․ 1939), որոնք հանդես են եկել 60–ական թթ․։ Բանաստեղծների և արձակագիրների նոր սերունդը, որն իրեն անվանել է «70-ական թվականների խումբ», իր «70-ական թվա– կանների համար մանիֆեստում» պայքար է սկսել ընդդեմ ֆորմալիզմով տարվելու, հանուն ժողովրդական զանգվածներին հարազատ ու մատչելի գրականության ստեղծման (Պ․ Անդրիսսե, ծն․ 1941, Գ․ Պլոմպ, ծն․ 1944 և ուրիշներ)։ XIV․ ճարտարապետությունը U կերպ– արվեստը Ն–ի տարածքում պահպանվել են նեոլի– թի շրջանի մեգալիթյան կառույցներ, խե– ցեղեն, մ․ թ․ ա․ 1 հազարամյակի կելտա– կան բնակավայր էզինգեում, մ․ թ․ I – III դդ․ հին հռոմ․ շինություններ՝ Վալկեն– բուրգում և էլստում, գերմանների՝ մ․ թ․ I հազարամյակի մետաղյա կերտվածքներ։ Կարոլինգյան շրջանին են վերաբերում (VIII – X դդ․) Նեյմեգենի Վալկհոֆ պալա– տի կենտրոնակազմ կապելլան և Մաաստ– րիխտի Սինտ–Սերվասկերկ ու Օնզե– լիվե–Վրաոլ բազիլիկները։ Ն–ի միջնա– դարյան ճարտ․ հուշարձաններից են Կամ– պենի, Զվոլլեի, Ամստերդամի պարիսպ– ներն ու աշտարակները, տները, Հաագա– յի, Վեյկե–բեյ–Դյուրսաեդի, Դորնենբյուր– գի, Մեյդենի դղյակները, Այուստերենի ռոմանական եկեղեցին, Ռսորեխտի, Հառ– լեմի, Լեյդենի, Դելֆտի, Հերտոգենբոսի գոթական տաճարները։ Քարի սակավու– թյան պատճառով գերակշռել են աղյուսե ոչ մեծ շինությունները (XIII–XIV դդ․ գոթական եկեղեցիները), տարածվել փայտյա թաղակապ ծածկերը (Աուդե կեր– կը Ամստերդամում)։ Քարե հարուստ հար– դարանքով տպավորիչ են XVI դ․ գոթական (Միդելբուրգի ռատուշան, քաղաքային կշեռքի շենքը Դևենտերում) և ռենեսան– սային (Հաւսգայի ռատուշան, Հառլեմի և Ալկմարի քաղաքային կշեռքների շենքե– րը) հասարակական շինությունները։ Նի– դերլ․ Վերածննդի զարգացմանը նպաստել են հս․ գավառների (ներկայիս Ն․) վար– պետները XV դարում՝ Գերտգեն տոտ Աինտ Յանսը և Բոսխը, XVI դարում՝ Յան վան Սկորելը և Լոլկաս Լեյդենցին, Պի– տեր Արտսենը և Յան վան Ամստելը, Դիրկ Յակոբսը և Դիրկ Բարենդսը։ Զար– գացել են կենցաղային ժանրն ու նատյուր– մորտը, ձևավորվել քաղաքային կորպո– րացիաներ պատկերող խմբանկարի ժան– րը։ Այս ամենով նախապատրաստվել են XVII դ․ հոլանդ, գեղանկարչության բնո– րոշ գծերը (տես նաև Նիդերււսնդական արվեաո)։ XVI դ․ հեղափոխության հետե– վանքով նիդերլ․ բուրժ․ պետության քաղ․ ինքնորոշմանը զուգընթաց սկսել է արագ ձևավորվել հոլանդ, ազգ․ գեղարվեստա– կան դպրոցը՝ XVII դ․ ազգ․ դպրոցներից առավել դեմոկրատականը։ ճարտ– յան մեջ մեծ էր նավագնացության ու ծովային առևտրի հետ կապված կառույցների, ինչ– պես և հասարակական, առևտր․ և արդ․ շենքերի դերը (հսկա պահեստներ, ռա– տուշաներ, խանութների շարքեր, բիրժա– ներ, մանուֆակտուրաներ, արհեստանոց– ներ, գրասենյակներ, գիլդիաների տներ ևն)։ Քաղաքի կառուցվածքում մեծ մա– սամբ որոշիչ դեր է խաղացել ջրանցքների ուղղանկյուն կամ համակենտրոն ցանցը։ XVII դ․ սկզբին բնորոշ էին սպիտակ քա– րի հարդարանքով աղյուսե շենքերը (ճարտ․՝ Լ․ դե Կեյ), բողոքականների տաճարները (ճարտ․՝ Հ․ դե Կեյսեր)։ Մեխելենի Սինւո– Ռոմբաոաւսկերկ տաճարի աշտա– րակը (1452 – 1578, ճարտ․ Ցան, Անդ– րիս և Անտոնիս Կելդերմանս) XVII դ․ կեսին գերիշխել է կլասիցիզմի ինքնատիպ հոլանդ․ տարբերակը (ճարտ–ներ՝ Յա․ վան Քամպեն, Պ․ Պոստ, Դ․ Ստալպարտ, Ֆ․ և Յոլ․ Վինգբոնս եղ– բայրներ)։ XVII դ․ քանդակագործությունը մեծ դեր չի ունեցել, իսկ գեղանկարչական Հ․ վ ա ն դեր Հ ու ս․ «Մարիամի մահը» (1478-ից հետո, Բրյուգեի թանգարան) և գրաֆիկական գործերը տարածվել, դար– ձել են առուծախի առարկա։ Ն–ի գեղա– նկարչության մեջ համեմատաբար փոքր էոեղ են գրավել ակադեմիզմն ու բարոկ– կոն։ Առաջատար դեր է կատարել ռեալիս– տական գեղանկարչության ազգային դըպ– րոցը, որը հսկայական ազդեցություն է գործել հետագա եվրոպ․ արվեստի վրա։ Հոլանդ, ռեալիստները սիրով են պատկե– րել հայրենի երկիրը, կարողացել ցույց տալ կերպարների բնականությունը, կեն– ցաղային համեստ երևույթների գեղեց– կությունն ու ներքին իմաստը, հասարակ մարդկանց, առօրյայի, շրջապատի, բնու– թյան նկատմամբ հանդես բերել խոր հետաքրքրություն։ Հոլանդ, գեղանկար– չությանը բնորոշ են նրբերանգված տո– նային գունաշարը, առարկաների նյու– թականության, տարածության խորքի, օդի թափանցիկության ու խոնավության, լու– սավորության բազմազան նրբերանգների վարպետորեն պատկերումը։ Հոլանդացի գեղանկարիչները սովորաբար մասնագի– տացել են այս կամ այն ժանրում, որ ձևա– վորվել են Ն–ում և հասել բարձունքի։ Այդ ժանրերն Էին՝ դիմանկարը, նաև խմբա– նկար (Ֆ․ Հալս), գյուղական (Ա․ վան Օս– տադե) կամ քաղաքային (Յա․ Ստեն, Գ․ Մեթսյու, Գ․ Տերբորխ, Պ․ դե Հոխ) կյանքին նվիրված կենցաղային ժանրը, բնանկարը (Յա․ Պորսելլիս, Յա․ վան Դոյեն, Հ․ Սեզերս, Ա․ Քյոյպ, Ս․ և Յա․ Ռյոյսդալ, Մ․ Հոբբեմա), անիմալիս– տական ժանրը (Պ․ Պոտտեր), նատյուր– մորտը (Պ․ Կլաս, Վ․ Հեդա, Ա․ վան Բե– յերեն, Վ․ Կալֆ), ինտերիերի պատկերու– մը (Պ․ Մանրեդամ, Հ․ վան Վլիտ)։ XVII դ․ 20–30-ական թթ․ հոլանդ, գեղանկարչու– թյունը աչքի է ընկնում հատկապես վառ դեմոկրատիզմով ու համարձակ նորարա– րությամբ․ կերպարի հոգեբանական ամ– բողջականությանը, պարզությանը ներ– դաշնակ են խիստ տարածական (հաճախ՝ անկյունագծային) կոմպոզիցիան և մի– մյանց մոտիկ տոներով համեստ գունաշա– րը։ XVII դ․ կեսին հոլանդ, գեղանկարչու– թյան մեջ ի հայտ են եկել բուրժուական սահմանափակության գծեր, կենցաղային ընտիր միջավայրի, հանդարտ կյանքի պատկերման ձգտում։ Միաժամանակ ան– բավարարվածության և բուրժ․ իրականու– թյան դեմ դեմոկրատական բողոքի ոգին վաղ է դրսևորվել հոլանդ, խոշոր ռեալիստ– ներ Հալսի և հատկապես Ռեմբրանդի ար– վեստում, որի գործերը (դիցաբանական, պատմ․ կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ) ներթափանցված են հոգե– բանական խորությամբ ու բարձր մարդ– կայնությամբ։ Ռեմբրանդի նշանավոր աշակերտ Կ․ Ֆաբրիցիուսի գեղանկարչու– թյունը որոշիչ է եղել Դելֆտում կազմա– վորված մի խումբ վարպետների (Յա․ Վեր– մեր, Է․ դե Վիտտե) գործունեության հա– մար, որոնք ձգտել են ստեղծել ժամանա– կի կյանքը բազմակողմանիորեն արտա– ցոլող գործեր։ XVII դ․ 2-րդ կեսին հո– լանդ․ արվեստում հետզհետե գերիշխել են արտաքին գեղեցկությունը կամ չոր նկարագրությունը, ինքնագոհ, հարուստ պատվիրատուներին շողոքորթելու ցան– կությունը։ Բուրժ․ հասարակությանը ընդ– I դիմացել են առաջադեմ ռեալիստ վար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/285
Այս էջը սրբագրված չէ