պետները (Ռեմբրանդ, Ցա․ վան Ռյոյս– դալ, է․ դե Վիտտե, Ա․ դե Գելդեր)։ XVIII դ․ էպիգոնության ուղիով վայրէջքի հասած Ն–ի արվեստի ֆոնի վրա իրենց գեղար– վեստական արժանիքներով առանձնա– նում են բուրժ․ բարքերն արտացոլող Կ․ Տրոստի կավճաներկ պատկերներր։ Բարձր որակով են աչքի ընկնում XVII – XVIII դդ․ Ն–ի գեղարվեստական արհես– տագործական կերտվածքները՝ արծաթյա սպասք (Պ․ և Ա․ վան Վիանեններ, Ցա․ Լյուտմա), Դելֆտի հախճապակի, զարդապատ հախճասալեր, զանգվածեղ քանդակազարդ կահույք։ XIX դ․ Ն–ում խիտ բնակեցված թաղա– մասերով ու ետնախորշերի շրջաններով աճել են քաղաքները։ 1830-ական թվա– կաններից կլասիցիզմը իր տեղը զիջել է էկլեկտիկային։ Միայն մի քանի ճարտ–ներ (Պ․ Քյոյպերս, է․ Գյուգել) հետևել են ազգ․ ավանդույթներին։tXIXtդ․ 1-ին կեսին ակադեմիական կոմպոզիցիաների և դի– մանկարների (Ցա․ Վ․ Պինեման, Ցա․ Ա․ Կրյուսեման), ժանրային և պատմակեն– ցաղային ռոմանտիկ տեսարանների (Ա․ Շեֆֆեր, Հ․ տեն Կատե, Դ․ Ցո․ Բլես, Ա․ Հ․ Բաքեր–Կորֆ) հետ տոեղծվել են Լ ու կ ա ս Լ և յ– դ և ն ց ի․ Ինքնա– նկար (մոտ 1514, "Հերցոգ Անտոն Ուլրիխի թանգա– րան, Բրաունշվեյգ) բնանկարներ (Ա․ Սխելֆհաուտ, Բ․ Ք․ Կուկկուկ), որոնցում կիրառվել են հո– լանդ․ գեղանկարչության ավանդական մոտիվներ։ XIX դ․ 2-րդ կեսին հոլանդ, ռեալիստական գեղանկարչության վար– պետները հիմք են ընդունել XVII դ․ ռեա– լիզմի ավանդույթները։ Քնարական տրա– մադրությունը, ազատ, հուզական երփ– նագրի ձգտումը բնորոշ է Հ ա ա գ ա– յի դպրոցին՝ ընչազուրկ մարդկանց կյանքը պատկերող Ցո․ Իսրայելսի սրտա– Բորսա Ամստերդամում (1898– 1903, ճարտ․ Հ․ Պ․ Բեռլագե)․ ներքին տեսքը Հ․ Կ ր ո պ․ <Առա– վոտ և երեկո», սիենիտ (1919, Կրոլլեր–Մյուլլեր, թանգարան, Օթեռլո) ռուչ գործերին, Ցա․ Հ․ Վեյսենբրուխի, Ցա․ և Վ․ Մարիս եղբայրների, Հ․ Վ․ Մես– դագի բնանկարներին, Ցո․ Բոսբոմի ին– տերիերներին։ Յա․ Բ․ Յոնգկինդի նուրբ բնանկարները մի շարք կողմերով նախոր– դել են իմպրեսիոնիզմին։ Գ․ Հ․ Բրայթ– ների ամստերդամյան փողոցների տե– սարաններում և Ի․ Իսրայելսի դիմա– նկարներում բեկվել են իմպրեսիոնիզմի նվաճումները։ Ռեալիստական կերպար– ների սոցիալական բնութագրումները, հա– մարձակ արտահայտչականությունը, լույ– սի և ստվերի հակադրումները բնորոշ են Վ․ վան Գոգի 1881–85-ին4 հայրենիքում ստեղծած նկարներին ու էտյուդներին։ XX դ․ հոլանդ, ճարտարապետները ձըգ– տել են լուծել քաղաքների գերբնակեցու– մը հաղթահարելու և ծովից գրավված տարածքները յուրացնելու խնդիրներ։ Քա– ղաքաշինության ասպարեզում ինչպես հին քաղաքների մեծ շրջաններում (Ամս– տերդամում՝ ճարտ․ Հ․ Պ․ Բեռլագեի 1902-ի, 1915–17-ի, Կ․ վան էստերենի 1935-ի, Հաագայում՝ ճարտ․ Բեռլագեի 1908–09-ի, Վ․ Մ․ Դյուդոկի 1935-ի նախա– գծերը), այնպես էլ վերստին կառուցա– պատվող (Հիլվերսյում քաղաք–պարտե– զը, 1915-ից, ճարտ․՝ Դյուդոկ) կամ արմա– տապես վերակառուցվող քաղաքների (Ռո– տերդամ, նախագծի ճարտ․՝ Կ․ վան Տրա, 1946, 1955–60) ռացիոնալ, խնայողաբար, կոմպակտ կառուցապատման (առավելա– բար խոշոր շենքերով) հարուստ փորձ է կուտակվել։ Նոր քաղաքների (էմմելորդ, 1948-ից) շուրջը ծովից գրավված հողերի վրա ստեղծվել է սակավահարկ տներով ավանների (Նագելե, 1954–57) և տիպա– յին կառույցներով գյուղատնտ․ ֆերմա– ների ցանց։ Ն–ում ֆունկցիոնալիզմին անցումը սկսվել է XX դ․ սկզբից, երբ ի հայտ են եկեյ Հ․ Պ․ Բեռլագեի ազգային– ռոմանտիկական միտումներով ներթա– փանցված կառույցները, այդ միտումներն ավելի ուշ շարունակել են Կ․ Պ․ Ք․ դե Բազելը, Մ․ դե Կլերկը, Պ․ Լ․ Կրամերը։ Եվրոպական ֆունկցիոնալիզմի նախա– հայրերից են բանվորական շրջանները սակավահարկ աներով կոմպլեքսային կա– ռուցապատման հեղինակ Ցա․ Յո․ Պ․ Սու– դը, լուսաստվերի ու հարթությունների հակադիր խաղերով ճարտ․ բարդ հորին– վածքներ ստեղծող Գ․ Ռիտվելդը, ծավալ– ների դինամիկ համադրության, ճարտ․ կոմպոզիցիայի պլաստիկ հարստացման ձգտող Վ․ Մ․ Դյուդոկը։ ճարտ․ նոր ձևերի որոնումները, որ հատկապես բնորոշ էր «Դե ստիլ» («De stijl», «Ոճ», 1917–28) ամսագրի հետ կապված ճարտ–ներ, դի– զայներներ ու գեղանկարիչներ միավորող խմբին, հետզհետե փոխարկվել են ճարտ․ ֆունկցիոնալ խնդիրների ռացիոնալիս– տական ըմբռնմամբ (Յա․ Դյոյկեր, Յո․ Ա․ Բրինկման, Լ․ Կ․ վան դեր վլյուգտ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տիրապետող այս ուղղությունը դըր– սևորվել է տարբեր հարկայնությամբ բնակելի տների և հասարակական շեն– քերի բազմազան, երբեմն նորարարական նախագծերում՝ հետիոտնի համար նախա– տեսված փողոցներով առևտրական կենտ– րոն (Լեյնբանը Ռոտերդամում, 1949–53, ճարտ–ներ՝ Յո․ Հ․ վան դեն Բրուկ, Յա․ Բ․ Բակեմա), երկաթուղային կայարան (Ռո– տերդամ, 1956–57, ճարտ․՝ Ս․ վան Ռա– վեստեյն) և երկաթուղային փոստ (Ռո– տերդամ, 1959, ճարտ–ներ՝ է․ Հ․ և Հ․ Մ․ Կրայվանգեր), բազմաֆունկցիոնալ առևտրական շինություն (Ռոտերդամ, 1948–52, ճարտ–ներ՝ Վ․ վան Տեյեն, Հ․ Ա․ Մասկանտ), տարածական հավասար բջիջներից կազմված ինտերնատ («Բյուր– գերվեսհոյս»-ը Ամստերդամում, 1958– 1960, ճարտ․՝ Ա․ վան էյք) ևն։ ճարտ–ների և դիզայներների համագործակցության նմուշ է Ամստերդամի Սհիպհոլ օդանավա– կայանը (1963–67, ճարտ․՝ Մ․ Ֆ․ Դյոյն– տիեր)։ ճարտ–յան պահպանողական ոճա– վորող ուղղությունը ներկայանում է դելֆտյան դպրոցի ճարտ–ների գործերով՝ եկեղեցիներ, սակավահարկ ավաններ (Մ․ Յա․ Գրանպրե–Մոլիեր)։ XX դ․ ձևա– վորվել է քանդակագործության ինքնու– րույն հոլանդ, դպրոցը, որը դրսևորվել է արտահայտիչ մանրաքանդակներում (Յո․ Մենդես դա Քոստա), մոնումենտալ գործերում (Լ․ Զեյլ, Հ․ Մ․ Վեզելար) և դիմաքանդակներում (Լ․Հ․ Սոնդար, Լ․ Օ․ Վենքեբախ)։ Հումանիստական գաղա– փարներով է ներթափանցված քանդակա– գործներ Մ․ Անդրիսենի, Հ․ Կրոպի, Զ․ Ռա– դեքերի, վ․ Սիգերի ստեղծագործությու– նը։ XIX–XX դդ․ սահմանագծում գեղա– նկարչության և գրաֆիկայի մեջ խիստ զգալի էին միսաիկ խորհրդապաշտու– թյունն ու «մոդեռնի» ոգով ոճավորումը (Յա․ Տորոպ, Յո․ Թոռն–Պրիկեր)։ 1910-ական թթ․ կազմավորվել է աբստ– րակտ գեղանկարչության տեսակներից մեկը՝ «նեոպլաստիզմը»՝ մաքուր գույնե– րով հստակ երկրաչափական ֆիգուրնե– րի համադրումներ (Պ․ Մոնդրիան, Թ․ վան Դուսբյուրգ, Բ․ վան դեր Լեք)։ Հոլանդացի էքսպրեսիոնիստներից առանձնանում է կյանքի հակասությունների, հասարակ մարդկանց դժբախտությունների նկատ– մամբ զգայուն Յա․ Սլյոյտերսը։ Դեմո– կրատական և հումանիստական ձգտում– ները գերիշխում են Չարլի Տորոպի և Հ․ Շաբոյի գործերում, հատկապես՝ Պ․ Ալմայի որմնանկարներում և սոցիալ– քաղ․ թեմաներով գրաֆիկայում։ Միաժա– մանակ արդի Ն–ում տարածված են աբս– տրակցիոնիզմի (քանդակագործ4 Ա․ Վոլ– տեն, գեղանկարիչ՝ Կ․ Ապպել), սյուրռեա– լիզմի, «պոպ–արտ»-ի և այլ մոդեռնիստա– կան հոսանքների շատ տարատեսակներ։ XV․ Երաժշտությունը Ն–ի երաժշտության մասին առաջին տեղեկությունները միջնադարից են։ XII դարից զարգացել են ասպետական քնա– րերգությունն ու մենեստրելների արվես– տը, որոնք XIII դարից ունեին իրենց դըպ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/286
Այս էջը սրբագրված չէ