էկլեկտիկան; «Ռուս–բյուզանդական ոճով» կառուցվել են Նիկոլաեյան (այժմ՝ Լենին– գրադյան) կայարանը (1849, ճարտ․ Կ․ Ա․ Տոն), XVII դ․ «ճամկավոր» և «նարիշկին– յան» ոճերի մոտիվներով՝ Պատմության թանգարանը (1875–81, ճարտ․ վ․ 0․ Շերվուդ), Քաղաքային դուման (այժմ՝ Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարան, 1890–92, ճարտ․ Դ․ Ն․ Չիչագով), Կազան– յան կայարանը (1914–26, 1941, ճարտ․ Ա․ Վ․ Շչուսև), նեոկլասիցիստական ոճով՝ Գեղեցիկ արվեստների թանգարանը (այժմ՝ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, 1898–1912, ճարտ․ Ռ․ Ի․ Կլայն), «մոդեռն» ոճով՝ Ռյաբուշինսկու մենատունը (1900), Գեղարվեստական թատրոնը (1902), Ցարոսլավյան կայա– րանը (1903–04, երեքն էլ՝ ճարտ․ Ֆ․ 0․ Շեխտել)։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությու– նից հետո սկսվել է Մ–ի արմատական վե– րակառուցումը։ 1918–25-ին մշակվել է «Նոր Մոսկվա» գլխավոր հատակագիծը (հեղինակային խումբ՝ Ա․ Վ․ Շչուսևի Ա Ի․ Վ․ ժոլտովսկու ղեկավարությամբ)։ Կառուցվել են բնակելի նոր թաղամասեր Ուսաչյովի (1924–30, ճարտ․ Ա․ ի․ Մեշ– կով և ուրիշներ), Դուբրովսկիների (1926– 1927, ճարտ–ներ՝ Մ․ Ի․ Մոտիլյով, Դ․ Ն․ Մոլոկով, Ա․ Վ․ Ցուգանով) փողոցների և այլ շրջաններում, հասարակական շեն– քեր՝ ռադիոաշտարակ (1921, ինժեներ՝ Վ․ Գ․ Շուխով), «Իզվեստիա» թերթի շեն– քը (1925–27, ճարտ․ Գ․ Я․ Բարխին), «Պրավդա» թերթի կոմբինատը (1929– 1935, ճարտ․Պ․ Ա․ Գոլոսով), ՍՍՀՄ վիճա– կագրական վարչության կենտրոնը (1928– 1935, ճարտ–ներ՝ Լը Կորբյուզիե, Ն․ Դ․ Կոլլի), Ի․ Ա․ Լիխաչովի անվ․ ավտո– գործարանի մշակույթի պալատը (1930– 1934, ճարտ–ներ՝ Վեսնին եղբայրներ)։ 1924–30-ին Կարմիր հրապարակում կա– ռուցվել է Վ․ Ի․ Լենինի դամբարանը (ճարտ․ Ա․ Վ․ Շչուսե)։ 1935-ի հուլիսի 10-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ և ՍՍՀՄ ժողկոմ– խորհը որոշում են ընդունել «Մոսկվայի վերակառուցման գլխավոր հատակագծի մասին» (մշակվել է ճարտ–ներ Վ․ Ն․ Սեմ– յոնովի և Ս․ Ե․ Չեռնիշյովի ղեկավարու– թյամբ), ուր պահպանվում էր քաղաքի պատմականորեն ձևավորված ճառագայ– թային–օղակաձև կառուցվածքը և նախա– տեսվում ստեղծել նոր մայրուղիներ։ Կենտրոնի վերակառուցման ընթացքում ստեղծվել է Մանեժնայա (այժմ՝ Հոկտեմ– բերի 50-ամյակի) հրապարակը, կառուց– վել են «Մոսկվա» հյուրանոցը (1932– 1938, ճարտ–ներ՝ Ա․ Վ․ Շչուսև, 0․ Ա․ Ստապրան, Լ․ Ի․ Սավելև), ՍՍՀՄ Պետ– պլանի շենքը (1932–36, ճարտ․ Ա․ 6ա․ Լանգման), վերակառուցվել քաղաքի գըլ– խավոր մայրուղիները։ 1935–39-ին շարք են մտել մետրոպոլիտենի առաջին հեր– թերը (ներկայումս մոտ 110 կայարան)։ Կառուցվել են Մոսկվայի անվ․ ջրանցքը (1932–37, ճարտ–ներ՝ Ա․ Մ․ Ռուխլյադև, Վ․ Ֆ․ Կրինսկի, ինժ․ Վ․ Մ․ Պեռլին և ուրիշ– ներ), նոր առափնյակներ և կամուրջներ։ 1939-ին ստեղծվել է Համամիութենական գյուղատնտ․ ցուցահանդեսը (այժմ՝ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճում– ների ցուցահանդես)։ «Կրիմսկի մոստ» Մ–ի բարեփոխումը առավել մեծ մասշ– տաբներով վերսկսվեց 1945-ից հետո։ Մշակվեց Մ–ի հեռանկարային զարգացման (10 տարի ժամկետով) նախագիծը (1951– 1961, ղեկավար՝ ճարտ․ Դ․ Ն․ Չեչուլին), հիմնադրվեց (1950) «Մոսպրոեկտ» նախա– գծային ինստ–ը։ Նշանակալից էր Մ–ի բարձրաբերձ շենքերի կառուցումը, որոնք շեշտեցին քաղաքի պատմականորեն ձևա– վորված ուրվագիծը։ Քաղաքաշինական նոր փուլ նշանավորեց քաղաքի չկառու– ցապատված տարածքներում բնակելի խո– շոր զանգվածների ստեղծումը՝ Հարավ– Արևմուտք, Նովիե Չերյոմուշկի, Ւփմկի– Խովրինո (ճարտ–ներ՝ Կ․ Ս․ Հալաբյան, Ն․ Ն․ Սելիվանով և ուրիշներ), Չերտանո– վո, Տրոպարյովո, Մատվեևսկոյե, Բել– յաևո– Բոգորոդսկոյե, Տյոպլի Մտան, Ցասենևո, Օրեխովո–Բորիսովո, Օտրադ– նոյե, Բիբիրևո ևն։ Քաղաքի կենտրոնում գցվել և կառուցապատվել են նոր պողո– տաներ՝ Կոմսոմոլսկի (1958–65, ճարտ– ներ՝ Ա․ Գ․ Մորդվինով, Ե․ Գ․ Վու– լիխ), Կալինինի (1964–69, ճարտ–ներ՝ Մ․ Վ․ Պոսոխին, Ա․ Ա․ Մնդոյանց և ուրիշ– ներ)։ 1955–56-ին Լուժնիկիում կառուց– վել է Վ․ Ի․ Լենինի անվ․ կենտրոնական մարզադաշտի համալիրը (ճարտ–ներ՝ Ա․ Վ․ Վլասով, Ի․ Ե․ Ռոժին, Ն․ Ն․ Ուլլաս, Ա․ Ֆ․ խրյակով և ուրիշներ), 1960-ական թթ․ Մուտքը Մոսկվա՝ Մինսկի խճուղու կողմից կառուցվել են Կրեմլի համագումարների պալատը (1959–61, ճարտ–ներ՝ Մ․ Վ․ Պոսոխին, Ա․ Ա․ Մնդոյանց, Ե․ Ն․ Ստամո, Պ․ Պ․ Շտելլեր, Գ․ Ն․ Լվով և ուրիշներ), հեռուստակենտրոնը (1967–68, ճարտ– ներ՝ Դ․ Ի․ Բուրդին, Լ․ Ի․ Բատալով և ուրիշներ), Տնտեսական փոխօգնու– թյան խորհրդի շենքը (1969, ճարտ–ներ՝ Մ․ Վ․ Պոսոխին, Ա․ Ա․ Մնդոյանց, Վ․ Ա․ Սվիրսկի), Գեղարվեստական թատրոնի նոր շենքը (1972, ճարտ․՝ Վ․ Ս․ Կուբասով և ուրիշներ)։ 1976–80-ին կառուցվել են օլիմպիական կառույցները՝ Օլիմպիական ավանը (ճարտ–ներ՝ Ե․ Ն․ Ստամո, Ա․ Բ․ Սամսոնով և ուրիշներ), ծածկած մարզա– դաշտն ու լողավազանը (ճարտ–ներ՝ Մ․ Վ․ Պոսոխին, Բ․ Ի․ Տխոր, Ռ․ Ի․ Սեմերջիև), մամուլի կենտրոնի շենքը (ճարտ․ Ի․ Մ․ Վինոգրադսկի)։ 1971-ին հաստատվեց Մ–ի զարգացման գլխավոր հատակագիծը՝՛ նախատեսված 25–30 տարվա համար* սկսած 1961-ից (ճարտ–ներ՝ Մ․ Վ․ Պոսո– խին, Ն․ Ն․ Ուլլաս և ուրիշներ)։ Մ–ում կանգնեցված մեծ թվով հուշար– ձաններից և խմբաքանդակներից են՝ Մի– նինի և Պոժարսկու (1804–18, քանդակա– գործ՝ Ի․ Պ․ Մարտոս), Ա․ Ս․ Պուշկինի (1880, քանդակագործ՝ Ա․ Մ․ Օպեկուշին), Կ․ Ա․ Տիմիրյազևի (1923, քանդակագործ՝ Ս․ Դ․ Մերկուրով, ճարտ․ Դ․ Պ․ Օսիպով), «Բանվորը և կոլտնտեսուհին» (1937, քան– դակագործ՝ Վ․ Ի․ Մուխինա), «Ի նշանա– վորումն տիեզերական տարածության յուրացման գործում սովետական ժողո– վըրդի ակնառու նվաճումների» (1964, ճարտ–ներ՝ Մ․ Օ․ Բարշչ, Ա․ Ն․ Կոլչին, քանդակագործ՝ Ա․ Պ․ Ֆայդիշ), Իլյիչի հրապարակում՝ Վ․ Ի․ Լենինի (1967, քանդակագործ՝ Գ․ ՅոկՈւբոնիս, ճարտ․՝ Վ․ Չեկանաուսկաս), 6ա․ Մ․ Սվերդլովի (1978, քանդակագործ՝ Ռ․ Ե․ Համբարձում– յան, ճարտ․՝ Բ․ Ի․ Տխոր), Տիեզերագնաց– ների (1980)։ VIII․ Հայերը Մոսկվայում Սկսած XIV դարից, պայմանավորված Մ–ի դերի մեծացմամբ ռուս, հողերում, ինչպես նաև Անիի հայության գաղթով Ակ–Սարայ (Աստրախանի մոտ) և այ– նուհետև Ղրիմ և այլ վայրեր, հայերը սկսել են կապվել Մ–ի հետ և բնակու– թյուն հաստատել այնտեղ։ Գնալով աճել է հայերի դերը մոսկովյան սանտրում։ XVI դ․ հայերը Մ–ում արդեն ունեին իջե– վանատուն։ Կազանի (1552) և Աստրախա– նի (1556) խանությունների գրավումը և միավորումը մոսկովյան պետությանը նպաստել են Մ–ում հայ վաճառականների առևտրական գործունեության աճին, ստվարացել է Մ–ի հայերի թիվը։ Այդ ժա– մանակ կառուցված Վասիլի Երանելու տա– ճարի (1550–60) խորաններից մեկը նվի– րաբերվել է Գրիգոր Լուսավորչին, ինչը վկայում է Մ–ում հայերի մշտական բնա– կության Փաստի և նրանց դերի մասին։ Վաճառականներից բացի, Մ–ում բնակու– թյուն են հաստատել նաև շատ հայ թարգ– մանիչներ, որոնք ծառայության են մտել դեսպանական ատյանում։ Հայերի կապը Մ–ի հետ ավելի է սերտացել հատկապես XVII դ․ 2-րդ կեսին, երբ Նոր Ջուղայի հայկ․ վաճառականական ընկերությունը առևտրական և քաղ․ նկատառումներով
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/29
Այս էջը սրբագրված չէ