Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/294

Այս էջը սրբագրված չէ

V-ի և CO-ի փոխազդեցությամբ՝ 300°C-ում։ Ն․ առաջացնում է կայուն սիլիցիդներ՝ Ni2Si, NiSi, NiSi2> և բորիդներ՝ Ni3B, Ni2B, NiB։ Չի փոխազդում ալկալիական և հողալկալիական մետաղների հետ, մյուսների հետ առաջացնում է պինդ լու– ծույթներ կամ ներմետաղական միացու– թյուններ։ Ni(11)-ի և ուժեղ թթուների աղերը լու– ծելի են ջրում։ Ամենից կիրառականը Ն–ի սուլֆատն է (NiS04*7H20), որը լուծույ– թից անջատվում է բաղադրության զմրուխ– տագույն բյուրեղների ձեով (անջուրը նա– րընջադեղին է)։ Ն․ առաջացնում է վառ կապույտ ամոնիակատներ՝ [Ni(NH3)6]2+ և [Ni(OH)2(NH3)*]։CC4l մթնոլորտում Ն–ի փոշին տաքացնելիս (50°C)՝ առաջացնում է կարբոնիլ Ni(CO)4 (անգույն հեղուկ է), որը քայքայելով ստա– նում են ամենամաքուր Ն․։ Ն․ առաջաց– նում է նաև բազմաթիվ այլ կոմպլեքսա– յին միացություններ՝ [Ni(H20)6]2+, [Ni(SCN)6]4՜, [Ni(CN)s]3– են։ Սովո– րաբար Ն․ ստանում են պղնձանիկե– լային սուլֆիդային հանքերից։ Կոնցեն– տրատը միահալում են ֆլյուսի հետ և ստանում շ տ և յ ն (սուլֆիդային համա– ձուլվածքը, հիմնականում Ni2S3), որը պարունակում է 10–15% Ն․, երկաթ, կոբալտ, պղինձ և ազնիվ մետաղներ։ Երկաթը հեռացնում են օքսիդացնելով (հեղուկ շտեյնի միջով օդ են փչում)։ Սա– ռեցնելուց և մանրելուց հետո Ն․ անջա– տում են ֆլոտացման եղանակով, ստաց– ված սուլֆիդային կոնցենտրատը բովում են և ստանում NiO, որն այնուհետե վե– րականգնում են էլեկտրական աղեղային վառարաններում։ Ն․ մաքրում են էլեկ– տրոլիզի եղանակով։ Սիլիկատային հան– քանյութերը վերամշակում են պիրա–կամ հիդրոմետալուրգիական եղանակներով։ Վերջին դեպքում Ն․ լուծահանում են ամո– նիակի և ամոնիումի աղերի օգնությամբ, ապա ստանում են կարբոնատը և հետո օքսիդը, որը վերականգնում են։ Օքսի– դացված հանքանյութերը երբեմն վերա– կանգնում են պինդ վիճակում և ստանում են ֆեռոնիկել կամ նիկելային թուջ։ Ար– տադրվող Ն–ի մեծ մասը օգտագործվում է բարձր մեխանիկական, մագնիսական, ջերմաէլեկտրական և այլ հատկություն– ներ ունեցող, կոռոզիակայուն համաձուլ– վածքներ ստանալու համար։ Ջերմակա– յուն քրոմնիկելային համաձուլվածքներն օգտագործվում են հրթիռային տեխնիկա– յում, գազատուրբինային սարքերում և որպես ջեռուցիչներ։ Ն․ օգտագործվում է նաև էլեկտրականության հիմնային կու– տակիչներ պատրաստելու, մետաղների պահպանիչ և դեկորատիվ ծածկույթներ ստանալու համար։ Ն–ից պատրաստում են քիմ․ արդյունաբերության համար ան– հրաժեշտ սարքեր, թիթեղներ, խողովակ– ներ։ Ն․ կարեոր արդ․ կատալիզատոր է։ Ն–ի կոմպլեքսային միացությունը երկ– մեթիլգլիօքսիմի հետ՝ (C4H702N)2Ni, օգտագործվում է Ն–ի վերլուծական որոշ– ման համար։ Ն–ի արջասպը՝ NiS04- »7H20 և ամոնիումային կրկնակի սուլ– ֆատը՝ (NH4)2Ni(S04)2-6H20, օգտագործ– վում են մաքուր Ն․ ստանալու և մետաղ– ները նիկելապատելու համար (տես նաե Նիկեչի հաւէաձոււվածքներ, Նիկեչի հան՜ քանյութեր)։ Լ․ Գրիգորյաե

ՆԻԿԵԼԱՊԱՏՈՒՄ, շինվածքների մակերե– վույթների պատում նիկեւի շերտով (1– 2-ից մինչե 40–50 մկմ հաստության)։ Կի– րառվում է շինվածքները կոռոզիայից պաշտպանելու, դետալների մաշակայու– նությունը բարձրացնելու, ինչպես նաե պաշտպանական–դեկորատիվ նպատակնե– րով։ Առավել տարածված են էլեկտրոլի– տային (տես Գաչվանաւոեխնիկա) և քիմ․ Ն․։ ժամանակի ընթացքում նիկելային պատվածքը կորցնում է սկզբնական փայ– լը, այդ պատճառով էլ նիկելի շերտը հա– ճախ ծածկում են քրոմի ավելի կայուն շերտով (տես ԲրոմապաաոէԱ)՝․ Ն․ են հիմնականում մետաղական (պողպատե և As, Си, Zn-ի հիմքով համաձուլվածք– ներից պատրաստված) շինվածքները։

ՆԻԿԵԼԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, նիկեւի հիմքով համաձուլվածքներ՝ քրոմի, մո– լիբդենի, կոբալտի և այլ տարրերի հեա։ Ն․ հ․ բնութագրվում են բարձր կրակա– ամրությամբ, , կոռոզիակայունությամբ, մեծ էլեկտրական դիմադրությամբ և ֆի– զիկամեխանիկական այլ հատկություննե– րով։ Տեխնիկայում լայն կիրառություն են ստացել նիկելի և քրոմի կրակակա– յուն համաձուլվածքները՝ նիքրուուերը։ Ալյումինով, տիտանով, քրոմով և այլ տար– րերով լեգիրված Ն․ հ․ (այսպես կոչված, նիմոնիկները) նիքրոմների և հատուկ լեգիրված պողպատների համեմատու– թյամբ ունեն բարձր կրակակայունություն։ Դրանք հիմնականում քառաբաղադրիչ են՝ Ni, Cr, Ti, A1։ Ն․ հ–ի շարքում կարեոր տեղ է գրավում մոնեչ–մեաաղը։ Թ․ Ղազանչյան

ՆԻԿԵԼԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, նիկեչ պա– րունակ ող օգտակար հանածոների կու– տակներ, որոնցից մետաղի կորզումը տըն– տեսապես շահավետ է։ Արդյունաբերու– թյան մեջ օգտագործվող Ն․ հ․ լինում են սուլֆիդային պղինձ–նիկելային և սիլի– կատային։ Սուլֆիդային պղինձ– նիկելային հանքանյութե– ր ի գլխավոր միներալներն են՝ պետ– լանդիտը, միլերիտը, խալկոպիրիտը, կու– բանիտը, պիրոտինը, մագնետիտը։ Այդ հանքանյութերի հանքավայրերը պատկա– նում են բյուրեղային վահանների և հին պլատֆորմների հետ կապված մագմա– տիկ գոյացումներին։ Նիկելի պարունա– կությունը սուլֆիդային հանքանյութե– րում տատանվում է 0,3–4% և ավելի սահմաններում։tCu։Ni հարաբերությու– նը կազմում է 0,5–0,8-ից մինչե 2–4։ Բացի Ni-ից և Си-ից, հանքանյութերից կորզում են զգալի քանակությամբ Со, ինչպես նաև Au, Pt, Pd, Rh, Se, Те, Տ։ Պղինձ–նիկելային հանքանյութերի հան– քավայրեր կան ՍՍՀՄ–ում (Նորիլսկի շըր– ջան, Մուրմանսկի մարզ), Կանադայում և Հարավային Ամերիկայում։ Սիլիկա– տային Ն․ հ․ ներկայացված են նիկել պարունակող (սովորաբար 1 % -ից ոչ պա– կաս) ուլտրաբազիտների հողմահարման կեղեի Փխրուն և կավանման ապարնե– րով։ Սիլիկատային հանքանյութերում պարունակվում է կոբալտ՝ Co։ Ni 1։20–1։ ։30 կարգի հարաբերությամբ։ Նիկելի հողմահարման ․հանքավայրեր ՍՍՀՄ–ում հայտնի են Ուրաւում, Ուկրաինայում; Կա– պիտալիստական երկրների շարքում նի– կելի արդյունահանման չափերով աչքի է ընկնում Կանադան։

ՆԻԿԵԼԻՆ, նիկելի կ արմիր հրա– քար, միներալ, նիկեւի արսենիդ։ Քիմ․ բաղադրությունը՝ NiAs։ Հաճախ պարու– նակում է Со-ի, Fe-ի, Sb-ի խառնուրդներ։ Բյուրեղագիտական համակարգը հեքսա– գոնային է։ Հիմնականում առաջացնում է հոծ հատիկավոր կամ ձողաձե զանգված– ներ։ Դույնը՝ գունատ պղնձի կարմիր, փայլը՝ մետաղական։ էլեկտրականու– թյան լավ հաղորդիչ է։ Կարծրությունը՝ 5–5,5, խտությունը՝ 1Տ00կգխ3։ Օքսիդաց– ման զոնայում հեշտությամբ հողմահար– վում է, փոխարկվում վառ կանաչ երկրոր– դային միներալի՝ աննաբերգիտի (Ni[As04]2-8H20)։ Հանդիպում է գերհիմ– քային ինտրուզիվ ապարներում՝ քրոմի– տի հետ, պղինձ–նիկելային, Ni–Со և Ag–Ni–Со ֆորմացիայի հանքավայրե– րում։ Կա ՍՍՀՄ–ում (Կեմերովոյի մարզ, Տուվայի ԻՍՍՀ), արտասահմանում՝ ԳԴՀ–ում, ԱՄՆ–ում, Կանադայում։ Զգալի կուտակումների դեպքում նիկելի ստաց– ման արժեքավոր հանքանյութ է։

ՆԻԿԵԼԻՆ, պղնձի և նիկելի (25–35%) հա– մաձուլվածք՝ մանգանի, երկաթի և ցին– կի (ընդհանուր գումարը՝ մինչե 2,5%) խառնուկներով։ Աչքի է ընկնում մեծ էլեկտրական դիմադրությամբ և կիրառ– վում է հիմնականում ռեոստատներում։

ՆԻԿԵՓՈՐՈՍ I (Ni^<p6pO£) (ծն․ թ․ անհտ․–811), Բյուզանդիայի կայսր 802-ից։ Գահակալման սկզբին ճնշել է Անաաոլիկոն բանակաթեմի հայազգի զո– րավար Վարդանի խռովությունը։ Ֆինանս– ները կարգավորելու նպատակով ավե– լացրել է հարկերը՝ հարկատու դարձնե– լով նաև հոգեոր հիմնարկները։ Ձգտել է ստեղծել սեփականատեր գյուղացինե– րի ուժեղ դաս, ուժեղացրել է բանակը։ ճ․նշել է Պելոպոնեսում հաստատված սլա– վոնների ապստամբությունը, կայսրու– թյան սլավոնացած շրջանները հունաց– նելու նպատակով Փոքր Ասիայի հույնե– րին բռնագաղթեցրել է արմ․, հիմնակա– նում՝ Թրակիա։ Անհաջողություն է կրել արաբների (806-ին կնքել է անշահավետ հաշտություն) և բուլղարների (809–811) դեմ պայքարում։ Մպանվել է ճակատա– մարտում։ Հ․ Րարթիկրսն

ՆԻԿԵՓՈՐՈՍ II Փոկ ա ս (Ni»ui(p6pog о Фсоха^) (մոտ 912–969), Բյուզան– դիայի հայազգի կայսր 963-ից։ 954-ին նշանակվել է Արեելքի զորքերի սպարա– պետ, բազմաթիվ ճակատամարտերում հաղթել է արաբներին, 961-ին ազատա– գրել 135 տարի արաբ, տիրապետության տակ գտնվող Կրետեն։ Գահ է բարձրացել արլ․ նահանգների ավագանու և զորքերի աջակցությամբ։ Ուժեղացրել է բանակը, այդ նպատակով ծանրացրել հարկերը, պայքարել է եկեղեցու հարստացման դեմ։ Կրետեի նվազած քրիստոնյա բնակչու– թյունն ստվարացնելու նպատակով այն– տեղ գաղթեցրել է բազմահազար հայե– րի, որոնց բնակավայրերի անունները՝ Արմենի (հայեր), Արմենոխորի (հայերի գյուղ) են պահպանվում են ցայսօր։