Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/296

Այս էջը սրբագրված չէ

երկու եպիսկոպոսով, որոնցից մեկը նըս– տում էր Ն–ում։ XII–XV դդ․ Ն–ում հիշվում են «Արմենիա» թաղը, <Հայոց դոները»։ XVII–XIX դդ․ համայնքը մարել է։ Վերս– տին աշխուժացել է XX դ․ սկզբին, Մեծ եղեոնից փրկված և Կիլիկիայից Փախած ու Ն–ում հաստատված հայերի շնորհիվ։ 1981-ին Ն–ում բնակվում էր շուրջ 1500 հայ։ Համայնքը ղեկավարում են թեմի առաջնորդը, ազգային–վարչական մար– մինները։ Գործում են Հայ աղքատախնամ մարմինը (1900-ից), Հայկական ակումբը (1902-ից), ՀԲԸՄ (1912-ից), ՀԵՄ (1934-ից), Համազգային մշակութային միության Ն–ի մասնաճյուղերը, ինչպես նաև Ս․ Աստվա– ծածին եկեղեցին, «Ազգային Նարեկ» վար– ժարանը (ստեղծվել է Ազգային Մելիքյան և Ուզունյան դպրոցների միավորումով), Մեչգոնյան կրթական հաստատությունը։ Կիպրոսում հայերեն առաջին պարբերա– կանը՝ «Տեղեկագիրը», լույս է տեսել Ն–ում, 1901-ին։ Տես նաև Կիպրոս, Հայերը Կիպրոսում մասը։

ՆԻԿՈԼ (Nicolle) Շարլ ժյուլ Անրի (1866– 1936), ֆրանսիացի մանրէաբան։ Ավարտել է Ռուանի համալսարանը (1893)։ Եղել է Կոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր (1932-ից), Թունիսի Պաստյորի ինստ–ի դիրեկտոր (1903-ից մինչե կյանքի վերջը)։ Հիմնա– կան աշխատանքները վերաբերում են մի շարք վարակիչ հիվանդությունների հա– րուցիչների ուսումնասիրմանը և առանձ– նահատուկ վակցինաների ու շիճուկների պատրաստմանը։ 1909-ին փորձով ապա– ցուցել է, որ բծավոր տիֆի հարուցիչի փոխանցողը ոջիլն է։ Նոբելյան մրցանակ (1928)։

ՆԻԿՈԼ ԹՈՐՈՍՈՎԻՁ (Թորոսենց) (1604, Լվով–1681, Լվով), եկեղեցական գործիչ, լեհահայոց և կաթոլիկ եկեղեցի– ների միության (ունիա) ջատագով։ Մեծա– հարուստ Թորոսովիչների ընտանիքից։ Կրթվել է Լվովի և Կ․ Պոլսի հայկ․ վարժա– րաններում։ 1626-ին օծվել է եպիսկոպոս։ Ն․ Թ–ին օգնել է լեհահայ մեծահարուստ վաճառականությունը, որը կաթոլիկ եկե– ղեցու հետ միությամբ հույս ուներ ձեռք բերել քաղ․ իրավունքներ, արտոնություն– ներ ու պաշտոններ։ 1635-ին Ուրբանոս VIII պապից ստացել է արքեպիսկոպոսի կոչում։ 1660-ական թթ․ Ն․ Թ․ վարել է Վա– տիկանի և էջմիածնի միջե խուսանավելու քաղաքականություն։ Գրկ․ Բռնի միութիւն Հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Տռովմայ, ՍՊԲ, 1884։ Օ ր– մ ա ն յ ա ն Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։ Пингирян Г․, Из истории социаль– ной и общественно-политической борьбы во Львовской армянской колонии в первой по– ловине XYII в․, «ԲՀԱ», 1974, Н 3․ Գ․ Պինդիրյան

ՆԻԿՈԼԱ (Nicolas) Արման (ծն․ 1925, Նիցա, Ֆրանսիա), Մարտինիկայի բան– վորական շարժման գործիչ։ Սովորել է Սորբոնում (1945–51)։ 1947-ին մտել է Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) շարքերը։ Եղել է Մարտինիկայի ուսանողների ասո– ցիացիայի հիմնադիրը և նախագահը։ 1953-ին դարձել է «ժյուստիս» («Justice») կոմունիստական թերթի գլխավոր խմբա– գիր, ՖԿԿ Մարտինիկայի ֆեդերացիայի բյուրոյի անդամ։ 1957-ից՝ Մարտինիկայի կոմկուսի (ՄԿԿ) ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ ե քարտուղար, 1963-ից՝ ՄԿԿ գլխավոր քարտուղար։ Մարտինիկայի պատմու– թյան վերաբերյալ աշխատությունների հե– ղինակ է։

ՆԻԿՈԼԱԵՎ Անդրիան Գրիգորեիչ (ծն․ 1929), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, ավիացիայի գեներալ–մայոր (1970), տեխ– նիկական գիտությունների թեկնածու, Սովետական Միության կրկնակի հերոս ( 18․8․1962, 3․7․1970)։ ՍՄԿԿ անդամ 1957-ից։ Ավարտել է Ֆրունզեի անվ․ ռազ– մաավիացիոն ուսումնարանը (1954) և Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1968)։ ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1960-ից։ 1962-ի օգոստոսի 11 – 15-ը, «Վոստոկ–3» տիեզերանավով Երկրի շուրջը կատարել է 64 պտույտ՝ անցնելով ավելի քան 2,6 մլն կմ։ Օգոստոսի 12-ից թռիչքն ընթացել է Պ․ Ռ․ Պոպովիչի վարած «վոստոկ–4» տիեզերանավի հետ (70 ժ 24 ր)։ 1970-ի հունիսի 1 – 19-ը Ն․, որպես հրամանա– տարի․ Ի․ Սևաստյանովի հետ երկրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ–9» տիեզերա– նավով։ Տիեզերանավը Երկրի շուրջր կա– տարել է 286 պտույտ՝ 424 ժ 59 ր–ուՏ անցնելով շուրջ 11,9 մ]ն կմ։ Տիեզերագը– նացության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ է։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Ն–ի անունով է կոչ– վում Լուսնի հակառակ կողմի խառնա– րաններից մեկը։

ՆԻԿՈԼԱԵՎ Լեոնիդ վլադիմիրովիչ [1(13)․ 8․1878, Կիե–11․10․1942, Տաշքենդ], սովե– տական դաշնակահար, կոմպոզիտոր, ման– կավարժ։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ (1938)։ Արվեստագիտության դ–ր (1941)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ 1900-ին ավարտել է Մոսկ– վայի կոնսերվատորիան որպես դաշնա– կահար և կոմպոզիտոր։ 1909–42-ին դա– սավանդել է (դաշնամուր և 1923-ից՝ կոմ– պոզիցիա) Պետերբուրգի (Լենինգրադի) կոնսերվատորիայում (1912-ից՝ պրոֆե– սոր)։ Կատարողական մաներան բնորոշ– վել է աեխ․ ազատությամբ, մտահղացման հստակությամբ, հավասար ակշռվածու– թյամբ։ Կոմպոզիտորական ստեղծագործու– թյան մեջ հետևել է ռուս, դասական ավան– դույթներին։ Ն–ի մանկավարժական գոր– ծունեությունը ռուս, դաշնամուրային դըպ– րոցի առավել բեղուն միտումների արտա– ցոլումն է։ Ստեղծել է սեփական ուղղու– թյուն, որ երաժշտական–մանկավարժական պրակտիկայում ստացել է «նիկոլաեյան դպրոց» անունը։ Ն–ի աշակերտներից են՝ Դ․ Շոստակովիչը, Վ․ Սոֆրոնիցկին, Մ․ Ցուդինան, Պ․ Սերեբրյակովը, Ռ․ Անդ– րիասյանը և ուրիշներ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշա– նով։ Գրկ․ Савшинский С․, Леонид Вла– димирович Николаев, Л․, 1960․

ՆԻԿՈԼԱԵՎ, քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Նիկոլաևի մարզի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ է Սև ծովի ափին, երկա– թուղային հանգույց, ունի օդանավակա– յան։ 449 հզ․ բն․ (1980)։ Կա մեքենաշինու– թյուն (ներառյալ խոշոր նավաշինությու– նը), թեթե, սննդի, շինանյութերի, կահույ– քի արդյունաբերություն։ Ունի նավաշի– նական, մանկավարժական ինստ–ներ, Օդեսայի ինժեներէս–շինարարական ե Ա․ Գ․ Նիկոլաև Վ․ Վ․ Նիկոլաեա– Տերեշկովա Կիևի կուլտուրայի ինստ–ների ֆակուլ– տետներ, 9 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, հայրենագիտա– կան, գեղարվեստի թանգարաններ, 3 թատ– րոն, աստղադիտարան, հեռուստակենտ– րոն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1970)։ Հիմնա– դրվել է 1784-ին։

ՆԻԿՈԼԱԵՎԱ (Վոլյանսկայա) Գալինա Եվգենևնա (1911 – 1963), ռուս սովետա– կան գրող։ Ավարտել է Գորկիի բժշկ․ ինստ–ը (1935)։ 1939-ից սկսած գրել է տարբեր ժանրերի գործեր (բանաստեղծու– թյուններ, նովելներ, ակնարկներ)։ «Հունձ» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951, հայ․ հրտ․ 1953) վեպը, որը հիմք է դարձել «Վասիլի Բորտնիկովի վերադարձը» (1953) կինոնկարի համար, պատմում է պատե– րազմից հետո կոլեկտիվ տնտեսության վերականգնման մասին։ Գյուղական երի– տասարդությանն է նվիրված «Պատմը– վածք ՄՏԿ–ի դիրեկտորի և գլխավոր գյու– ղատնտեսի մասին» (1954) վիպակը։ «ճա– կատամարտ ճանապարհին» (1957, հայ․ հրտ․ 1961, համանուն կինոնկար՝ 1961) վեպում ստեղծված է 50-ական թթ․ սովե– տական հասարակության կյանքի լայն համայնապատկերը։ Բանահյուսական հիմքի վրա գրված «Պառավ Վասիլիսայի պատմությունները հրաշքների մասին» (1962) գրքում նկարագրված են սովետա– կան մարդու հոգևոր կյանքում կատարված մեծ փոփոխությունները։ Ետմահու (1964) տպագրվել են հատվածներ ֆիզիկոսների մասին պատմող «Ուժեղ փոխազդեցու– թյուն» անավարտ վեպից և «Մեր այգին» քնարա–փիլիսոփայական օրագիրը։ Ն–ի երկերը թարգմանվել են աշխարհի և ՄՍՀՄ շատ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է 2 շքանշանով։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–3, М․, 1972–73․

ՆԻԿՈԼԱԵՎԱ–ՏԵՐԵՇԿՈՎԱ Վալենտինա վլադիմիրովնա (ծն․ 1937), ՍՍՀՄ տիե– զերագնաց–օդաչու, աշխարհում առա– ջին կին տիեզերագնացը։ Տեխ․ գիտու– թյունների թեկնածու, ինժեներ–գնդա– պեւո (1970), Սովետական Միության հերոս (22․6․1963)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ավար– տել է Ցարոսլավլի թեթև արդյունաբերու– թյան հեռակա տեխնիկումը (1960), Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժե– ներական ակադեմիան (1969)։ ՍՍՀՄ տիե– զերագնացների ջոկատում է 1962-ից։ 1963-ի հունիսի 16–19-ը թռիչք է կա– տարել «Վոստոկ–6» տիեզերանավով։ Թռիչքն ընթացել է Վ․ Ֆ․ Բիկովսկու ղե– կավարած «Վոստոկ–5» տիեզերանավի