հեա համատեղ, Երկրի շուրջը կատարել է 48 պտույտ, 70 ժ 41 /г-ում անցել շուրջ 2 մլն կմ։ ՍՍՀՄ VII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, Սովե– տական կանանց կոմիտեի նախագահ (1968-ից), Կանանց միջազգային դեմո– կրատական միության փոխպրեգիդենտ (1969-ից), Խաղաղության համաշխարհա– յին խորհրդի անդամ։ ՍՄԿԿ XXIV համա– գումարում (1971) ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Հոկ– տեմբերյան հեղափոխության շքանշան– ներով։ Տերեշկովայի անունով է կոչվում Լուսնի հակառակ կողմի խառնարաննե– րից մեկը։ Ն Ի4 ՈԼԱԵՎԻ ՄԱՐՋ․, Ուկրաինական ՍՍՀ հարավում։ Կազմվել է 1937-ի սեպտ․ 22-ին։ Տարածությունը 24,6 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 1248 հգ․ մարդ (1980)։ Բաժանվում է 19 շրջանի։ Ունի 7 քաղաք, 20 քտա։ Վարչական կենտրոնը՝ Նիկո– լաև։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1958)։ Բնությունը։ Ն․ մ–ի տարածքի մեծ մասը հարթավայր է (Մերձսևծովյան դաշ– տավայր, 20–40 մ բարձրությամբ)։ Հս–ում Մերձդնեպրյան բարձրության (մինչև 240 մ) ճյուղավորումներն են՝ կտրտված ձորակների, հեղեղատների ու հովիտնե– րի ցանցով։ Միջգետային տարածություն– ների իջվածքներում գարնանը գոյանում են ժամանակավոր լճեր։ Սևծովյան ափը կտրտված է Հարավային Բուգի, Բերեզի– նայի, Տուզլովի, Տիլիգուլի, Դնեպրի լի– մաններով։ Կլիման չափավոր ցամաքա– յին է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 27°C է, հունվարինը՝ – 4°Օից մինչե –5°C, տարեկան տեղումները՝ 300– 450 г/г/, վեգետացիայի շրջանը՝ 210 օր։ Գլխավոր գետերն են Հարավային Բուգը, Ինգուլը, Ինգուլեցը։ Գերակշռում են սեա– հողերը, կան նաև աղուտներ, տորֆա– ճահիճներ, գետափերին՝ ավազային ու կավավազային հողեր։ Մարզի տարածքը գրեթե ամբողջությամբ օգտագործվում է գյուղատնտ․ նպատակներով։ Անտառներն ու թփուտները զբաղեցնում են տարած– քի 2% –ը, դաշտապաշտպան անտառա– շերտերը՝ 29,3 հզ․ հա։ Կենդանիներից հանդիպում են աղվես, նապաստակ, հա– մըստեր, գետնասկյուռ, թռչուններից՝ լոր, արոս, փասիան ևն։ Սև ծովում և գետե– րում կան ձկների շատ տեսակներ։ Բնակչությունը։ Բնակվում են ուկրաի– նացիներ (78,9%), ռուսներ (16,1%) և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 50,3 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 60% (1979)։ Խոշոր քաղաքներն են Նիկո– լաևը, Պերվոմայսկը, Վոզնեսենսկը, Սնի– գիրյովկան։ Տնտեսությունը։ Արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալի 56 % –ը (1973) տալիս է ծանր արդյունաբերությունը։ էներգետի– կական բազան Հարավային Բուգի վրա կառուցված ՀԷԿ–երն են և Նիկոլաևի ՋԷԿ–ը։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունն (ճանա– պարհաշինական և գյուղատնտ․ մեքենա– ներ, դիզելներ, էներգետիկական սարքա– վորումներ, մետաղե կառուցվածքներ ևն) ու մետաղամշակումը, մասնավորապես՝ նավաշինությունը։ Զարգացած է սննդի ու թեթե արդյունաբերությունը։ Կա շի– նանյութերի արտադրություն։ Ն․ մ․ հա– ցահատիկի, տեխ․ կուլտուրաների ար– տադրության և կաթնամսատու անասնա– պահական շրջան է։ Մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, արևածաղիկ, շա– քարի ճակնդեղ, բանջարանոցային կուլ– տուրաներ։ Զբաղվում են այգեգործու– թյամբ, պտղաբուծությամբ։ Զարգացած է խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, թռչնաբուծությունը և ձկնորսությունը։ Երկաթուղիների երկարությունը 766 կէ£ է, ավտոճանապարհներինը՝ 6,4 հզ․ կմ (1980)։ Կարևոր նշանակություն ունի ծո– վային տրանսպորտը։ Գլխավոր նավա– հանգիստը Նիկոլաևն է։ Մշակույթը։ 1980–81 ուս․ տարում Ն․ մ–ում կային 639 հանրակրթական դպրոց, 33 պրոֆտեխնիկական ուսումնա^ րան, 14 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, նավաշինական և մանկավարժական ինստ–ներ, Կիեի և Օդեսայի ինստ–ների ֆակուլտետներ։ Ն․ մ–ում է ՍՍՀՄ ԳԱ Գլխավոր աստղա– դիտարանի բաժանմունքը։ 1981-ին Ն․ մ–ում գործում էին 658 գրադարան, հայ– րենագիտական և գեղարվեստի թանգա– րաններ, 3 թատրոն, 659 ակումբ, 830 կի– նոսարք, 104 հիվանդանոցային հիմնարկ (3,8 հզ․ բժիշկ)։ Օչակովում կան բուժիչ ցեխեր, հանքային աղբյուրներ։ Լույս են տեսնամ «Ցուժնայա պրավդա» (ուկր․ և ռուս․), «Լենինսկոյե պլամյա» (ուկր․) մարզային թերթերը։ ՆԻ4ՈԼԱԵՎՍ4 ԱՄՈՒՐԻ, քաղաք ՌՄՖՄՀ Ւոսբարովսկի երկրամասում, Նիկոլաեսկի շրջանի վարչական կենտրոնը։ Նավա– հանգիստ է Ամուրի ձախ ափին։ 32,9 հգ․ բն․ (1974)։ Կան նավանորոգման, սննդի արդյունաբերության ձեռնարկու– թյուններ։ Ունի բժշկ․, մանկավարժական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Հիմնադրվել է 1850-ին, քա– ղաք՝ 1856-ից։
ՆԻԿՈԼԱ Ի (Nicolai) Օտտո Կարլ էրեն– ֆրիդ (1810–1849), գերմանացի կոմպո– զիտոր։ Բեռլինի արվեստների ակադե– միայի անդամ (1849)։ 1841–47-ին եղել է պալատական կապելմայստեր Վիեննա– յում։ վիեննայի ֆիլհարմոնիկ նվագա– խմբի հիմնադիրներից է (1842)։ 1848-ից՝ Բեռլինի թագավորական օպերայի դիրի– ժոր։ Որպես կոմպոզիտոր ճանաչվել է «Վինձորի զվարճասեր կանայք» (ըսա վ․ Շեքսպիրի, բեմ․ 1849, Բեռլին) կոմի– կական օպերայով։ Հեղինակ է նաև 2 սիմֆոնիայի, նախերգանքի, կանտատի, գործիքային անսամբլների, դաշնամու– րային պիեսների և խմբերգերի։ ՆԻ4ՈԼԱՁԵ Ցակով Իվանեի [16(28)․5․ 1876, ՔոԼթայիս –10․3․1951, Թբիլիսի], վրացի սովետական քանդակագործ։ Վրաց․ ժամանակակից քանդակագործության հիմնադիրը։ Վրաց․ ԱՍՀ ժող․ նկարիչ (1946)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիա– յի իսկական անդամ (1947)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Սովորել է Մոսկվայի Սարոգա– նովի ուսումնարանում (1892–94), Օդե– սայի գծանկարչական դպրոցում (1894– 1895, 1897-98), Փարիզում (1899–1901, 1904–10), որտեղ մեկ տարուց ավելի աշխատել է Օ․ Ռոդենի մոտ։ Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր– ներից և առաջին պրոֆեսորներից էր։