Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/298

Այս էջը սրբագրված չէ

6ա․ Ի․ Նիկոլաձե Ստեղծել է դիմաքանդակներ, այդ թվում՝ Չախրուխաձեի (գիպս, 1944, Արևելքի ժռ– դովուրդների արվեստների թանգարան, Մոսկվա, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), «Վ․ Ի․ Լենինը «Իսկրայի» ստեղծման շրջանում» (բրոնզ, 1947, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948), հուշարձաններ (Ի․ ճավ– ճավաձեի մահարձանը, բրոնզ, մարմար, Ց ա․ Ի․ Ն ի կ ո– լաձե․ XII դ․ վրաց բանաստեղծ Չախրուխաձեի դի– մաքանդակը, բրոնզ (1944, Տրե– տյակովյան պատ– կերասրահ, Մոսկ– վա) 1908–10, բացումը՝ 1913-ին, Մթածմին– դա լեռան պանթեոն, Թբիլիսի)։ Ն․ կեր– տել է նաև Ա․ Շիրվանզադեի դիմաքան– դակը (գիպս, 1909), «Հայուհի» (գիպս, 1911), Կամոյի բազմաֆիգուր հուշարձանը (քար, 1923 – 25)։ Պարգեատրվեյ է 2 շքա– նշանով։

ՆԻԿՈԼԱՅ I (Նիկոլայ Պավլովիչ Ռոմա– նով) (1796–1855), ռուսական կայսր 1825-ից։ Պավեէ /-ի երրորդ որդին։ Հաջոր– դել է եղբորը՝ Ալեքսանդր I-ին։ Գահակա– լությունն սկսել է դեկաբրիստների ապըս– տամբության ճնշումով։ Երկրում հաստա– տել է ռազմաոստիկանական դիկտատու– րա, ուժեղացրել ազնվականական–բյուրո– կրատական ապարատը, ստեղծել <Եր– րորդ բաժանմունքը*։ Դաժանորեն հա– լածել է ազատամտությունը, Ռուսաստա– նի առաջավոր մտավորականությանը (Ա․ Պուշկին, Մ․ Լերմոնտով, Ա․ Գերցեն, Ն․ Օգարյով, Պ․ Չաադաե, Տ․ Շեչենկո և ուրիշներ), ջախջախել պետրաշեական– ների հեղափոխական կազմակերպություն– ները, ճնշել ազգային շարժումները (Շա– միչի շարժումը, 1830–31-ի Լեհական ապստամբությունը են)։ Ն․ I իրականաց– նում էր Սրբազան դաշինքի սկզբունքնե– րը, հանդես գալիս «Եվրոպայի ժանդար– մի» դերում․ 1848-ին խզեց դիվանագիտա– կան հարաբերությունները հանրապետա– կան Ֆրանսիայի հետ, ներխուժեց Դա– նուբյան իշխանություններ, դաժանորեն ճնշեց 1848–49-ի հանգ․ հեղափոխությու– նը։ Ն․ I չկարողացավ Արեեւյան հարցը վերջնականապես լուծել հօգուտ ցարիզմի։ Ղրիմի պատերազմում (տես Ղրիմի պա– տերազմ 1853–56) կրած պարտությունը նիկոլաեյան քաղ․ ռեժիմի կրախն էր։ Նրա օրոք Արեելյան Հայաստանը միաց– վեց Ռուսաստանին (տես Թուրքմենչայի պայմանագիր 1828), կազմվեց Հայկական մարզը, սահմանափակվեցին հայ եկեղե– ցու իրավունքները (տես Պոչոժենիե), վե– րացվեցին Ռուսաստանի հայ գաղթավայ– րերի բնակչության արտոնություններն ու առանձնաշնորհումները, հալածանքի են– թարկվեցին հայ ազգային–ազատագրա– կան շարժման շատ գործիչներ (Ն․ Աշտա– րակեցի, Հ․ Ալամդարյան և ուրիշներ)։ 1837-ին այցելել է Կովկաս և Հայաստան։ Գրկ․ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 5, Ե․, 1974։ Кюстин А․ д е, Николаевская Рос– сия, М․, 1930․ Վ․ Խաչատրյան

ՆԻԿՈԼԱՅ II (Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռոմանով) (1868–1918), ռուսական վերջին կայսրը (1894–1917), Աչեքսանդր ///-ի ավագ որդին։ Դաստիարակված էր ինքնակալության անսասանության ոգով։ Ն․ II թույլն կամազուրկ էր, ամբողջովին գտնվում էր կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորով– նա կայսրուհու, իսկ նրա միջոցով էլ զա– նազան արկածախնդիր մարդկանց, հատ– կապես Գ․ Ռասպուտինի, մեծ ազդեցու– թյան տակ։ Ն․ II-ի գահակալությունը համընկավ Ռուսաստանում իմպերիալիզ– մի զարգացման ժամանակաշրջանին։ Ազնվականության տիրապետությունը պահպանելու համար ցարիզմը հարկա– դրված տուրք տվեց երկրի բուրժ․ զար– գացմանը, համաձայնության ուղիներ [Ստոչիպինյան ագրարային ռեֆորմ, Պե– տական դումայի հրավիրում (1906) են] փնտրեց խոշոր բուրժուազիայի հետ։ Երկ– րում անընդմեջ աճող հեղափոխական շարժումը 1905–07-ին վերաճեց հեղափո– խության (տես Ռուսական հեղափոխու– թյուն 1905–07)։ 1904–05-ի ռուս–ճապո– նական պատերազմում կրած պարտությու– նը և 1905–07-ի հեղափոխությունը թու– լացրին ցարիզմի միջազգային դիրքերը։ 1907-ին Ռուսաստանը հարեց Անտանտին և 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմում հանդես եկավ նրա կող– մում։ Պատերազմում ցարական Ռուսաս– տանի կրած անհաջողությունները սուր դժգոհություն առաջ բերեցին, և 1917-ի Փետրվարյան հեղափոխությամբ Ն․ II գահընկեց արվեց։ Ցարական ընտանիքի անդամներն աքսորվեցին Տոբոլսկ, Հոկ– տեմբերյան սոցիալիստական հեղափոխու– թյունից հետո՝ Եկատերինբուրգ (այժմ՝ Սվերդլովսկ)։ Քաղաքին սպիտակգվար– դիական զորքերի մոտենալու կապակցու– թյամբ, Ուրալի մարզային սովետի նա– խագահության որոշմամբ, 1918-ի հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը գնդակահարվեցին։ Ն․ II-ի վարած ազգայնամոլ քաղաքա– կանության արտահայտություններից էին հայ–թաթարական ընդհարումները (1905– 1906), հայ եկեղեցու ունեցվածքի բռնա– գրավման մասին օրենքը (տես Եկեղեցա– կան գույքի բռնագրավման օրենք 1903)։ Ն․ II-ի օրոք վերաբացվեց Հայկական հարցը (տես Հայկական բարենորոգում– ներ 1913–14)։ Գրկ․ Быков П․ М․, Последние дни Романовых, Свердловск, 1926․ Վ• Դիչոյան

ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈԼԱԵՎԻՁ (Կրտսեր) (1856–1929), ռուսական մեծ իշխան, հե– ծելազորի գեներալ (1901)։ Մասնակցել է 1877–78-ի ռուս–թուրքական պատե– րազմին Բալկանյան ռազմաճակատում։ 1895–1905-ին՝ հեծելազորի գեն․ տե– սուչ, 1905–08-ին՝ Պետական պաշտպա– նության խորհրդի նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ, 1914-ի հուլիսի 20 (օգոստ․ 2)-ից Գերագույն գլխավոր հրամանա– տարն էր։ 1915-ի օգոստոսից՝ Կովկասի փոխարքա և Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար։ 1917-ի մարտի 2 (15)-ին Նիկոլայ II գահից հրաժարվե– լու ժամանակ Ն․ Ն–ին վերստին նշանա– կել է Գերագույն գլխավոր հրամանատար, սակայն Սովետների ու ժամանակավոր կառավարության ճնշման տակ Ն․ Ն․ հրա– ժարվել է այդ պաշտոնից։ 1919-ի մարտին Ղրիմից տարագրվել է Իտալիա, ապա՝ Ֆրանսիա։ Սպիտակ վտարանդիների շըր– ջանում համարվել է ռուս, գահի հավակ– նորդ։

ՆԻԿՈԼԱՅԵՆԿՈ, խուտոր ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասի Ապշերոնսկի շըր– ջանում, շրջկենտրոնից 13 կմ հարավ– արեմուտք։ Բնակչությունը՝ ռուսներ, հա– յեր։ Զբաղվում են անտառատնտեսու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, գրադարան։ Հայերը եկել են շըր– ջակա գյուղերից, 1923-ին։

ՆԻԿՈԼԱՅՈՍ ԼՏՈՒՐԱՑԻ, Նիկոլաաս Լ յ ու ր ա ց ի (Nicolaus Lyranus) (1270– 1340), ֆրանցիսկյան քարոզիչ և ասսս]ա– ծաբան, Փարիզի համալսարանի ուսուցչա– պետ։ Հեղինակ է բազմաթիվ աստվածա– բանական մեկնողական գրվածքների, ո– րոնք հայտնի էին միջնադարյան Եվրոպա– յում որպես աստվածաբանության լավա– գույն ձեռնարկներ։ Հայերեն պահպանվել են Ն․ Լ–ու «Մեկնութիւն սրբոյ Աւետարա– նին, որ ըստ Յովհաննու․․․» և «Մեկնու– թիւն թղթոյն Պօղոսի, որ առ եբրայե– ցիսն․․․» աշխատությունները։ Թարգմա– նությունը կատարվել է 1337–1338-ին, Արտազ գավառի Ծործորի վանքում։ Թարգմանիչն է ֆրանցիսկյան քարոզիչ և մատենագիր Ֆրա Պոնցիուսը (Րոնիֆա– ցիուսը), որին աշխատակցել է հայ վար– դապետ Իսրայելը։ Ձեռագրերը պահպան– վում են Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (JNPJNP 1411, 1412, 6903, 10539) և Երուսաղեմի հայոց վանքի ձեռագրատանը (JNP 789)։ Գրկ․ Խաչիկյան Լ․ Ս․, Արտ ազի հայ– կական իշխանությունը և Ծործորի դպրոցը, <ԲՍ>, հ․ 11, 1973, էշ 204-209։ Арев- шатян С․С․, К истории философских школ средневековой Армении (XIV в․)» Е․, 1980․ Ս․ Արևշատյան

ՆԻԿՈԼԱՈհՍ ԿՈՒՋԱՆՑԻ (Nicolaus Си- sanus, իսկական ազգանունը՝ Կ ր և բ ս (Krebs)] (1401 – 1464), գերմանացի փի– լիսոփա, աստվածաբան, գիտնական, կրո– նական և քաղաքական գործիչ։ Սովորել է Հայդելբերգի, Պադոաւյի, Քյոլնի համալ– սարաններում։ Եղել է Պիոս II-ի խորհըր– դականը, կարդինալ (1448), 1450-ին դար– ձել է եպիսկոպոս և նշանակվել պապա– կան լեգատ Գերմանիայում, 1458-ից՝ գըլ– խավոր վիկարիուսը Հռոմում։ Զբաղվել