Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/299

Այս էջը սրբագրված չէ

է մաթեմատիկայով, աստղագիտությամբ, կազմել Կենտրոնական և Արևելյան Եվրո– պայի քարտեզը։ Ելնելով նեոպլատոնա– կանության դիալեկտիկայից և գերմ․ միստիկայից՝ զարգացրել է բացարձակի (որպես հակադրությունների համընկնում) մասին ուսմունքը (անվերջ «մաքսիմումի և անվերջ «մինիմումի» նույնություն)։ Աստված, ըստ Ն․ Կ–ու, անճանաչելի «բացարձակ մաքսիմումն» է, ակտուալ ան– վերջությունը, իսկ աշխարհը* նրա դրսե– վորումը, ճանաչելի «սահմանափակ մաք– սիմումը», պոտենցիալ անվերջությունը։ Դրանով իսկ Ն․ Կ․ հաղթահարել է տարա– ծության մեջ աշխարհի վերջավորության մասին դրույթը և ուղի հարթել Կոպեռնի– կոսի արևակենտրոն համակարգի ստեղծ– ման համար։ Ն․ Կ․, Վերածննդի գիտնա– կաններից աոաջինը, փորձել է տալ մար– դու և բնության բնական բացատրությու– նը։ Մարդը, ըսա նրա, վերջավոր–անվերջ էակ է, որը միավորում է իր մեջ երկրայինն ու աստվածայինը։ Որպես միկրոկոսմոս, մարդն ունի բնությունը ճանաչելու բնա– կան ընդունակություն, որն իրականա– նում է զգայությունների, երևակայության, բանախոհության և բանականության մի– ջոցով։ Ն․ Կ–ու գաղափարները նշանակա– լի հետք են թողել։ Ջ․ Բրունոյի պանթեիզ– մը, Գ․ Լայբնիցի մոնադաբանությունը և դիֆերենցիալ հաշվի հայտնագործումը կրում են Ն․ Կ–ու ազդեցությունը։ Երկ․ Opera omnia, Lpz․–Hamburg, 1932– 1970–; Соч․, т․ 1-2, М․, 1979–80․ Գրկ․Тажуризина 3․ А․, Филосо– фия Николая Кузанского, М․, 1972․

ՆԻԿՈԼԵՍԿՈՒ (Nicolescu) Կորինա (1922- 1977), ռումին կին պատմաբան, արվես– տաբան, բյուզանդագետ–արևելագետ, հա– յագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր։ Ավարտել է Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Ուսումնասիրել ԷՌումինիա– յի ֆեոդ, շրջանի ճարտարապետությունը, կերպարվեստը, դեկորատիվ–կիրառական արվեստը։ Հայագիտության բնագավա– ռում աշակերտել է Վ․ Բընըցիանուին և Հ․ ճ․ Սիրունուն, Սովետական Հայաս– տանում ծանոթացել հայկ․ ճարտ․ և ձեռա– գիր հուշարձաններին, նպաստել «Հայկա– կան մանրանկարչության ալբոմ»-ի ռու– միներեն հրատարակությանը (1975), գրել առաջաբան։ «Մոլդավական արծնակիտ– ված խեցեղենը և Մերձավոր Արևելքը» (1968), «Ռումինական հին տներ, դղյակ– ներ ու պալատներ» (1979) և այլ աշխա– տություններում Ն․ բազմիցս անդրադար– ձել է Ռումինիայում հայերի ստեղծած մշակութային արժեքներին։ Ս․ Քուանջրսն

ՆԻԿՈԼԻ ՊՐԻՏԱքԱ, ն ի կ ո լ [շոտլան– դացի ֆիզիկոս Ու․ Նիկոլի (W․ Nicol, 1768–1851) անունով], տես Բևեռացման սարքեր։ ՆԻԿՈէՍԿԻ Միխայիլ Վասիլեիչ [1848– 2(15)․7․1917], ռուս պատմաբան, սեմա– գետ, շումերագետ, ուրարտագետ, ասուրա– գիտության հիմնադիրը Ռուսաստանում։ Ընդհանուր պատմության դ–ր honoris causa (1908-ից)։ 1887-ին կազմակերպել է Մոսկ– վայի Կայսերական հնագիտական ընկե– րությանը կից Արևելյան հանձնաժողովը և գործունորեն մասնակցել նրա գիտա– հետազոտական աշխատանքներին։ Հրա– տարակել է մ․ թ․ ա․ III հազարամյակի շումերական տնտ․ բնույթի վավերագրեր (շուրջ 900 կավե սալիկ)։ 1893-ին Ա․ Ա․ Իվանովսկու հետ գլխավորել է հնագիտա– կան արշավախումբը Հայաստանում, ընդ– օրինակել (որոշ դեպքերում նորովի թարգ– մանել ու մեկնաբանել) զգալի քանակու– թյամբ մ․ թ․ ա․ VIII–VII դդ․ ուրարտ․ ար– ձանագրություններ (մեծ մասամբ գիտու– թյան մեջ հայտնի), ուսումնասիրել մի քանի հուշարձաններ, այդ թվում՛ Մենոա– խինիփ քաղաքատեղին։ Ուրարտու երկրի հնագույն կենտրոնը (բուն կորիզը) հա– մարել է Արարատյան դաշտը։ Ընդգծել է ուրարտուի բարձր քաղաքակրթության յուրօրինակությունը Հին Արևելքում։ Երկ․ Клинообразные надписи ванских ца– рей, открытые в пределах России, «Древний Восток», т․ 1, в- 3, М-, 1893; Клинообразные надписи Ганли-Тапа, около Еревана, «Древ– ний Восток», т․ 2, в․ 1, М․, 1896; Клинооб– разные надписи Закавказья, в кн․։ Материа– лы по археологии Кавказа, т․ 5, М․, 1896; Об одном из древних названий Ванского озера и о современном названии города Арджиш․ чСборник статей в честь графинии П․ С․ Уваровой», М․, 1916․ Գրկ․ Р е д е р Д․ Г․, Научная публицисти– ческая деятельность М․ В․ Никольского, в кн․։ Очерки по истории русского востокове– дения, сб․ 3, М․, 1960․

ՆԻԿՈՂԱ6ՈՍ ԾԱՂԿԱՐԱՐ, Ն ի կ ո ղ ui- յոս Մելանավոր (ծն․ թ․ անհտ․– 1693), հայ գրիչ և մանրանկարիչ։ XVII դ․ Ղրիմի մանրանկարչության ղըպ– րոցի նշանավոր ներկայացուցիչ։ Վարդա– զատի և Փաշեկի որդին։ Կրթությունն ստացել է գրիչ և ծաղկող Զաքարիա քահա– նայի մոտ, Կաֆայում (Թեոդոսիա)։ Աշ– խատել է տեղի Մ․ Սարգիս եկեղեցում, ինչպես և Սուրխաթում, Բախչիսարայում։ Հայտնի են 1647–1693 թթ․ Ն․ ծ–ի ընդօրի– նակած 34 ձեռագրերը, որոնցից 30-ը գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում, մնացածը՝ Լե– նինգրադի Սալտիկով–Շչեդրինի անվ․ (Շարակնոց, 1644, ձեռ․ JSC 1), Ադրբեջանի ԴԱ (Ավետարան, 1672, ձեռ․ N» 8315), Հարթֆորդի համալսարանի (ԱՄՆ, Ավե– տարան, 1658, ձեռ․ JSP 4) գրադարաննե– րում, Պրինսթոնի համալսարանի գրատա– նը (ԱՄՆ, Ավետարան, 1670, ձեռ․ N« 5)։ Ն․ Ծ․ նկարազարդելիս որպես բնօրինակ օգտագործել է Կիլիկիայից, Գլաձորից, Բոլոնիայից (Իտալիա) Ղրիմ բերված XIII–XIV դդ․ ձեռագրեր։ Կիլիկյան նշա– նավոր «Ութ մանրանկարիչների Ավեաա– րան»-ը ընդօրինակել է երեք անգամ։ Ն․ Ծ–ի շնորհիվ բազմացվել ու տարածում են գտել լավագույն վարպետների ստեղ– ծած ձեռագիր բարձրարվեստ օրինակ– ներ։ Աշխատել է հարազատորեն վերար– տադրել հորինվածքները, պահպանել գու– նային համադրությունը, ձգտել է հասնել ընդօրինակվող նկարների կատարողա– կան բարձր մակարդակին։ Օգտվելով բնօրինակներից՝ Ն․ Ծ․ մշակել է իր հա– մար պատկերագրական հատուկ շարք, հորինվածքների մեջ կատարել որոշ фп- Փոխություններ։ Ն․ Ծ–ի ձեռագրերը բազ– մաբովանդակ են, սակայն իրենց հարուստ հարդարանքով աչքի են ընկնում հատկա– Նիկողայոս Ծաղկարար, խորան, մանրանկար 1684–ին պատկերազարդված Ավե– տարանից (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձնռ․ Jsfi 6341) պես Աաովածաշնչերն ու Ավետարաննե– րը՝ աստվածաշնչական, տերունական նկարներով, խորաններով, ավետարանիչ– ների պատկերներով, հարուստ լուսան– ցազարդերով։ Ն․ Ծ․ եղել է նաև հմուտ կազմարար։ Ն․ Ծ–ի տապանաքարը գտնը– վում է Թեոդոսիայի Ս․ Սարգիս եկեղե– ցում; Գրկ* Геворкян А․, Армянский ми– ниатюрист XVII в․ Никогос Цахкарар, «ԼՀԳ», 1970, №3; Корхмазян Э․ М․, Армян– ская миниатюра Крыма (XIV–XVII вв․), Е․, 1978․ Ա․ԳԽրգյան

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱՐՏԱՎԱ&Դ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIV դարի մաթեմատիկոս (ծագումով՝ հայ); Ծնվել է Զմյուռնիայում։ Աշխատել է բյուգանդական կայսերական պալատում, որտեղ և ստացել է Ռաբդա (<հուն․ ՝ραβδοφσρος; – գավազանակիր) մականունը։ Ն․ Ա–ից մեզ հասել են մաթ․ երկու հուն, աշխատություն՝ գրված նամա– կի ձեով։ Ն․ Ա–ի աշխատությունները վերա– բերում են հուն, հաշվողական արվեստին և հիշեցնում Անանիա Շիրակացու թվաբա– նության դասագիրքը, հատկապես՝ թվա– բանական աղյուսակները։ Ն․ Ա–ի առաջին աշխատությունը միակ փաստաթուղթն Է, որի շնորհիվ պահպանվել և մեգ է հա– սել ձեռքի մաաների միջոցով 1-ից 9999 թվերը ներկայացնելու եղանակը։ Հաշվո– ղական արվեստին վերաբերող հարցերի հետ միասին շարադրված են թվից քառա– կուսի արմատ հանելու եետեյալ մոտա– վոր բանաձևերը (արդի նշանագրությամբ)․

Ն․ Ա․ անդրադարձել է նաև տոմարա– կան հարցերին։ Պահպանվել է նրա մի