երկրաչափական աշխատությունը։ Ձեռա– գրերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում։ Գրկ․ Պետրոոյան Գ․ Բ․, Մաթեմատի– կան Հայաստանում հին ն միշին դարերում, Ե․, 1959, էշ 157–182։ Գ․ՊետրոսյաԱ
ՆԻԿՈՂԱՏՈՍ ՄԱՎՐՈԿԱՏԱԿԱԼՈՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XI դարի բյուգանդա– կան ռազմական գործիչ։ 1087-ին ջախ– ջախել է Թրակիա ներխուժած պեչենեգնե– րին։ Այնուհետև դարձել է ծովակալ («Հռո– մեական ամբոդշ նավատորմի դուքս»)։
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Երվանդ Հովհաննեսի (ծն․ 6․12․1928, Օդեսա), ռումինահայ նկարիչ։ 1954-ին ավարտել է Բուխարեստի Ն․ Գրի– գորեսկուի անվ․ պլաստիկ արվեստների ինստ–ր։ 1948-ից մասնակցում է Ռումի– նիայի պաշտոնական սալոնների, ինչպես հ արտասահմանյան երկրներում ռումին, արվեստի ցուցահանդեսներին։ Գործե– րից են «Կոմպոզիցիա Ա Բ Գ Դ», «1907» («Գյուղացիական հուզումները Ռումինիա– յում»), «Տուլչայի նավահանգիստը», «Ոգե– կոչում» («Թրակիացի ասպետը»), «Լեռնա– յին բնան կար», «Քաղաքի պատուհաննե– րը», «Դիմանկար», «Գույների բալետը»։ Կատարել է նաև որմնանկարներ (Բուխա– րեստի <23 օգոստոսի» մշակույթի տան հա– մար), խճանկարներ։ Ն–ի անհատական՝ 1970-ի ցուցահանդեսը համարվել է Ռու– մինիայի լավագույն պատկերահանդես– ներից մեկը։ Արժանացել է Ռումինիայի «Մշակութային արժանիք» շքանշանի (1968)։ Ս․ ՔուաԱջյան
ՆԻԿՈՂՈՍՏԱՆ Նիկողայոս Բագրատի [ծն․ 2․12․1918, գ․ Մեծ Շահրիար (այժմ՝ Նալբանդյան, ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շըր– ջանում)], հայ քանդակագործ։ ՀՍՍՀ (1977), ՍՍՀՄ (1982) ժող․ նկարիչ։ 1947-ին ավարտել է Մոսկվայի գեղարվես– տական ինստ–ը (ղեկ․ Ա․ Տ․ Մատվեհ)։ Մտեղծագործում է Մոսկվայում" սերտ կապեր պահպանելով Հայաստանի մշա– կութային կյանքի հետ․։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երեանում ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» ար– ձանիկների շարքը («Մայրը», «Հարսը», «Դուստրը», բոլորը՝ երանգավորված գիպս, 1942), արձաններ («Չեմ ասի», բրոնզ, 1942, բոլորը՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում, Երհան) և «Վերջին խուրձը» (1943, բրոնզ, Արեելքի ժողո– վուրդների արվեստի թանգարան, Մոսկ– վա), որոնք տոգորված են հայրենասիրա– կան զգացմունքներով և ժամանակի իրա– դարձությունների անմիշական արձա– գանքն են։ Ն–ի ստեղծագործական դիմա– գիծը առավել որոշակի է դարձել հայկ․ և ռուս, մշակույթի գործիչների՝ դինամիզ– մով ու անհատականությամբ բնորոշվող դիմաքանդակային արձանիկներում («Բա– նաստեղծ Ավետիք Իսահակյան», 1944, Արևելքի ժողովուրդների արվեստի թան– գարան, «Պրոֆեսոր Կ․ Ն․ Իգումնով», 1944, երկուսն էլ՝ երանգավորված գիպս, Կ․ Ն․ Իգումնովի ընտանիքի սեփականու– թյուն)։ 1940-ական թթ․ վերշից դիմաքան– դակային ժանրը դարձել է գերիշխող։ Քանդակագործի արվեստի առավել բնո– րոշ կողմերը բացահայտվել են I960– 1970-ական թթ․ ստեղծված ժամանակա– կիցների կերպարներում։ Պլաստիկայի Ն․ P․ Նիկողոսյան թրթռուն լեզուն, նյութի դինամիկ մեկնա– բանումը, մոդելի ընկալման էտյուդայնու– թյունը Ն–ի դիմաքանդակներին հաղոր– դում են կենսական լիցքավորում (Կոմ– պոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդ– րին, 1954, բրոնզ, Տրետյակովյան պատ– կերասրահ, Մոսկվա, Դերասան Ս․ Ա․ Մարտինսոնի դիմաքանդակը, 1980, բրոնզ, Հայաստանի պետ․ պատկերա– սրահ)։ Բարդ հոգեբանական նկարագիր ունեն Ն–ի կոմպոզիցիոն լուծումներով Ն․ Ն ի կ ո ղ ո ս* յան․ «Նստած միմոսը»- (1975) տարբեր «Հայ բանաստեղծ–դեմոկրատ Միքայել Նալբանդյան» (1952, բրոնզ, ՄՍՀՄ գեղարվեստական ցուցահանդես– ների և համապատկերների դիրեկցիա), «Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոն» (1953, բրոնզ, Տրետյակովյան պատկերա– սրահ) կիսանդրիները։ Դիմաքանդակնե– րում առկա են նան․ դեկորատիվ հորին– վածքի հնարանքներ, մարդու մարմնի շարժման մոտիվներ (Մ․ Պլիսեցկայայի դիմաքանդակը, 1956, մարմար, Մեծ թատ– րոն, Մոսկվա)։ Ն–ի արվեստում նշանակալից տեղ է գրավում մոնումենտալ, մոնումենտալ– դեկորատիվ քանդակագործությունը։ Լա– վագույն ստեղծագործություններից են4 Միքայել Նալբանդյանի հուշարձանը Երե– վանում (1966, բրոնզ, գրանիտ, ճարտ․ Ջ․ Թորոսյան), Ա․ Իսահակյանի հուշար– ձանը Լենինականում (1976, բրոնզ, գրա– նիտ, ճարտ․ Ջ․ Թորոսյան, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1977), 12-ֆիգուրանի կոմպո– զիցիան Մոսկվայի բարձրահարկ շենքե– րից մեկի վրա (1952–54, սպիտակ կրա– քար), 15-ֆիգուրանի կոմպոզիցիան Վար– շավայի գիտության և մշակույթի պալա– տի շենքի վրա (1954–56, կրաքար), ճարտ․ Կ․ Մ․ Հալաբյանի մահարձանը (1962, գրանիտ, Նովոդեիչի գերեզմանա– տուն, Մոսկվա); Աշխատում է նաև գեղա– նկարչության և գրաֆիկայի բնագավառ– ներում (Ինքնանկար կարմիր գլխարկով, 1977, Վարդան Աճեմյանի դիմանկարը, 1974, թուղթ, ածուխ են)։ 1940-ից մասնակ– ցում է հանրապետական, միութենական և միշազգային ցուցահանդեսների, անհա– տական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկ– վայում (1958, 1980), Երեանում (1980)։ Պատկերազարդումը տես 400–401-րդ էշերի միջև՝ ներդիրում, աղյուսակ III։ Գրկ․ իգիթյան Հ․, Նիկողոսյան Նիկո– ղայոս․ Ստեղծագործությունների ցուցահան– դես (կատալոգ), Ե․, 1979։ Тиханова В-, Николай Багратович Никогосян, М-, 1962․ Մ․ Այվազյան
ՆԻԿՈՍ՚ԷԴ (NiKojJ․՝nerig) (III–II դդ․ մ․ թ․ ա․), հին հույն երկրաչափ։ Առաշինն է ուսումնասիրել կոնքարդ (կոնխոիդ) կորը, ստեղծել է այդ կորը գծելու գործիք։ Կոնքարդը կիրառել է տրված մե– ծությունների միջև երկու միջին համեմա– տականները գտնելու, ինչպես նաև ան– կյան եռատման և խորանարդի կրկնա– պատկման խնդիրները լուծելու համար։
ՆԻԿՈՄԵԴԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձեաբանական դասակարգ– ման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դա– սակարգման՝ Փոքր Ասիայի կամ արմ․ բարբառախմբին։ Խոսվել է Նիկոմե– դիա (Իզմիթ) քաղաքում։ Ունի եռաստի– ճան բաղաձայնական համակարգ (պ>բ․ բ >պ, փ․ փ>փ), քմային ձայնավորներ (ա, օ, ու)։ Գրաբարի նգն, նկն հնչյունա– կապակցության դիմաց բարբառում առ– կա է յն, տր–ի դիմաց՝ յր, բառասկզբի ղ–ի դիմաց՝ խ, որոշ դիրքերում կ–ի և հ–ի դիմաց՝ յ։ Ունի ֆ հնչույթը։ Հոգնակերտ մասնիկներն են՝ էր, ներ, վի, վանք։ Բա– ցառականի վերջավորությունն է՝ էն, գոր– ծիականինը՝ օվ։ Հատկացուցիչը հանդես է գալիս հոդով։ Դասական թվականները կազմվում են ինշի մասնիկով։ Անորոշ հոդն ունի ետադաս կիրառություն։ Ն․ բ․ պահպանել է ուլ լծորդությունը։ Ներկա ժամանակը կազմվում է գը, գու նախադաս մասնիկներով։ Վաղակատար դերբայի վերջավորությունն է էր, հարակաաարի– նը՝ աձ։ Ապառնի ժամանակը կազմվում է բիդի մասնիկով։ Ունի ներգործաձե և կրավորաձե խոնարհման ձեերի տարբե– րակվածություն՝ համապատասխան վեր– ջավորություններով, յօր մասնիկով շա– րունակականի ձևեր։ Գրկ– Աճաոյան Հ․, Հայ բարբառագի– տություն, Մ․–Նոր Նախիշեան, 1911 (էմինյան ազգագրական ժող․, հ․ 8)։ Ջահուկյան Գ․ Բ․, Հայ բարբառագիտության ներածու– թյուն, Ե․, 1972։ Դ․ Կոսաանղրսն
ՆԻԿՈՑԱՆ Աշոտ Աղանիկի [ծն․ 24․4․ 1912, գ․ Ծպնի (Կարսի մարզում)], կոլ– տնտեսային արտադրության առաջավոր, սոցիալիստական աշխատանքի հերոս (1952)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Թալինի շրջանի Արեգ գյուղի III Ինտերնացիոնա– լի անվ․ կոլտնտեսության մեխանիզա– տորների բրիգադավար, 1970-ից՝ գլխա– վոր մեխանիկ։ Սոցիալիստական աշխա– տանքի հերոսի կոչման է արժանացել սեղմ ժամկետում հացահատիկի բարձր ու որակով բերք հավաքելու համար։ ՀՍՍՀ IV–VI գումարումների Գերագույն սո– վետի դեպուտատ։ ՍՄԿԿ XXIII-XXIV և ՀԿԿ XXIV–XXV համագումարների պատ– գամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կար– միր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխու– թյան և այլ շքանշաններով։