Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/304

Այս էջը սրբագրված չէ

Հ․ Ռոզեն (1795–1864) հայտնաբերեց «Նոր» տարր, որին, աանաաւին նման լի– նելու պատճառով, անվանեց Ն․ (հին հուն, դիցաբանական Տանտալոսի դուստր Նիո– բեի անունով)։ Հետագայում պարզվեց, որ այն և կոլումբիումը միևնույն տարրն են։ Մետաղական Ն․ ստացվել է 1866-ին։ Ն–ի պարունակությունը երկրակեղևում 2 • 10~3 զանգվ․ % է (հատկապես մեծ է նեֆելինային սիենիտներում և հրաբխա– յին այլ հիմնային ապարներում), ծովա– ջրում՝ 1 • 10՜9% ։ Հանդիպում է տանտալի, հազվագյուտ հողային և այլ տարրերի հետ։ Կարևոր միներալներն են կոչում՜ բիաը, պիրոքլորը՝ (Ca,Na)2(Nb, Та, Ti)2 Oe(F, OH) և լոպարիտը (Na,Ce,Ca)2 (Ti,Nb,Ta)206։ Ն–ի վարքը կենսոլորտում վատ է ուսումնասիրված։ Ն․ բաց մոխրագույն արծաթափայլ մե– տաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 2468qC, եռմանը՝ 5127°C, խտությունը՝ 8570 կգ/մ3 (20°C)։ 9,22°1£-ից ցածր՝ գերհաղորդիչ է, ունի ջերմային նեյտրոնների զավթման փոքր կտրվածք (1,15 *10՜՜24 մ2)՝․ Կռելի է, դյուրասահ՝ հեշտ մամլվում է։ Մեխանիկա– կան հատկությունները կախված են մաք– րության աստիճանից։ Խառնուրդները, հատկապես ջրածինը, ազոտը, ածխածի– նը և թթվածինը, խիստ մեծացնում են նրա կարծրությունը։ Սովորական պայ– մաններում քիմիապես խիստ կայուն է, չի լուծվում ջրում, թթուներում, արքայա– ջրում, ամոնիակի և աղերի լուծույթնե– րում։ Լուծվում է ֆտորաջրածնական թըթ– վում, սրա և ազոտական թթվի խառնուր– դում, հալած ալկալիներում։ Կայուն է ալ– կալիական մետաղների, բիսմութի և ուրա– նի հալույթների նկատմամբ։ Օքսիդաց– նող թթուները նրան պասսիվացնում են։ Բարձր ջերմաստիճաններում քիմ․ ակ– տիվությունը մեծանում է։ Միացություննե– րում Ն․ ձեռք է բերում –j-1-ից +5 օքսի– դացման աստիճան, որոնցից ամենակա– յունը –-Տ վիճակն է։ Ջրածինը լուծվում է Ն–ում (20°С~тлГ 104 սմ3/գ) առաջաց– նելով ներդրման պինդ լուծույթներ (մինչե 10 ատ․ % Н)։ Թթվածնի հետ սկսում է միանալ 300°C(փոշին ավելի ցածր) տա– քացնելիս․ առաջանում են Nb2Os, Nb02, NbO, ոչ ստեքիոմետրային Nb02,47, Nb02,42 օքսիդներ և պինդ լուծույթներ։ Ն–ի ամենատարածված միացությունը՝ №205-ը, սպիտակ փոշի է, հալվում է 15120Օ–ում։ Թթվային օքսիդ է, որին հա– մապատասխանող նիոբիումական թթու– ները մաքուր վիճակում չեն ստացվել։ Հայտնի են այդ թթուների աղերը՝ ն ի ո– բ ա տ ն և ր ը․ մետանիոբատները՝ MNb03, օրթոնիոբատները՝ M3NbC>4t երկնիոբատները՝ M4Nb207,h բազմանիո– բատները՝ M2nNbm02,5m+n (M-ը միար– ժեք մետաղ է), որոնք մեծ մասամբ ջրում անլուծելի, քիմ․ և ջերմային ազդակների նկատմամբ կայուն միացություններ են։ 1,2 և 3 արժեք մետաղների նիոբատներից շատերը սեգնետաէլեկտրիկներ են (ունեն բարձր Կ յուրիի կեւո), մի քանիսը նաե պիեզոէլեկտրիկներ և պիրաէլեկտրիկ– ներ են։ Ֆտորի հետ Ն․ միանում է սենյա– կի ջերմաստիճանում, մյուս հալոգենների հետ՝ տաքացնելիս (200°Շ–ից բարձր)։ Հալոգենիդները հեշտ ցնդող միացու– թյուններ են։ Հայտնի են նաև օքսիհա– լոգենիդները (NbOF3, Nb02CI են) և կոմպլեքսային աղերը (K2NbOFs են)։ Ն․ միանում է ծծմբի, սելենի, անլուրի և ֆոսֆորի հետ (500–600°C)* առաջացնե– լով փոփոխական բաղադրության սուլֆիդ– ներ, սելենիդներ, տելուրիդներ և ֆոսֆիդ– ներ։ Ազոտի հետ առաջացնում է ներդըր– ման պինդ լուծույթներ։ Տաքացնելիս ազո– տի լուծելիությունը Ն–ում մեծանում է։ Ն–ի բարձրագույն նիտրիդը՝ NbN, բաց մոխրագույն, դեղնավուն երանգով նյութ է, որը 15,610-ից ցածր ջերմաստիճան– ներում գերհաղորդիչ է։ Ածխածնի հետ Ն․ միանում է 1800–2000°Շ–ում՝ առա– ջացնելով մինչե 2 ատ․ % պարունակող պինդ լուծույթներ և Nb2C, NbC կար– բիդները։ Բազմաթիվ տարրերի հետ առա– ջացնում է անընդհատ պինդ լուծույթներ։ Ն–ի համաձուլվածքները դժվարահալ են (Zn, Տո և Ti հետ՝ նաև գերհաղորդիչներ) և տաքացնելիս (1000°-ից բարձր) պահ– պանում են իրենց մեխանիկական կայու– նությունը։ Ն․ և նրա համաձուլվածքները զոդվում են տիտանի, պղնձի, ցիրկոնիու– մի և այլ մետաղների հետ։ Ն–ի հարստաց– ված հանքանյութերից միացություննե– րը կորզում են ալկալիների կամ կար– բոնատների հետ միահալելով, ծծմբական կամ ֆտորաջրածնական թթվում լուծելով, քլորելով։ Ստացված Ն–ի օքսիդները, կոմպլեքսային ֆտորիդները և քլորիդնե– րը պարունակում են տանտալի համապա– տասխան միացությունները, որոնցից ան– ջատում են օրգ․ լուծիչներում ընտրողա– բար լուծելով, կոտորակային բյուրեղաց– մամբ (կոմպւեքսային ֆտորիդները) կամ կոտորակային թորումով (քլորիդները)։ Ն–ի օքսիդները վերականգնում են ածխած– նով կամ ալյումինով, ֆտորիդները՝ նատ– րիումով, քլորիդները՝ մանգանով, նատ– րիումով և ջրածնով, հալած աղերը՝ էլեկ– տրոլիզով։ Ջրածնից, թթվածնից և ազո– տից Ն․մաքրում են վակուումում՝ տաքաց– նելով։ Ստացված փոշի կամ սպունգաձև Ն․ ենթարկում են բարձրջերմաստիճանա– յին մամլման, հալում էլեկտրական աղե– ղի կամ էյեկտրոնային ճառագայթի մի– ջոցով՝ վակուումում։ Բարձր մաքրության Ն․ ստանում են զոնային հալման եղանա– կով։ Մետաղական Ն․ վերամշակում են մամլման միջոցով, ենթարկելով միջան– կյալ ջերմամշակման վակուումում կամ իներտ գազի միջավայրում։ Ն–ի կիրառու– թյունը արագ աճում է հրթիռաշինության, ինքնաթիռաշինության մեջ, տիեզերական տեխնիկայում, ռադիոտեխնիկայում, էլեկտրոնիկայում, ատոմային էներգետի– կայում, քիմ․ սարքաշինության մեջ։ Ն․ և նրա համաձուլվածքներն օգտագործվում են թռչող սարքերի մասեր, ուրանային և պլուտոնիումային ջերմատվիչ բջիջների պատյաններ, հեղուկ մետաղների համար խողովակներ և անոթներ, էլեկտրական կոնդենսատորներ, հզոր գեներատորային լամպեր, ռադարային էլեկտրոնային սար– քավորումներ, հաշվիչ մեքենաների գեր– հաղորդիչ բջիջներ են պատրաստելու համար։ Ն–ի և Zr, Ti-ի համաձուլվածքնե– րից և №>3Տո–ից պատրաստում են հզոր գերհաղորդիչ պարույրներ։ Հաճախ Ն․ և նրա համաձուլվածքը Та-ի հետ Փո– խարինում է ավելի թանկ և ծանր տան– տալին։ Ն․ մտնում է չժանգոտվող պող– պատների բաղադրության մեջ։ ԻՖշՕտ–ը կատալիզատոր է, մտնում է ջերմակայուն խառնուրդների բաղադրության մեջ։ Նիո– բատներն օգտագործվում են պիեզոէլեկտ– րական փոխարկիչներ և էլեկտրական կոնդենսատորներ պատրաստելու համար։ Լ․ Գրիգորյան ՆԻՁ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սասուն գավառի Մոտկան գավառակում։ Միջին դարերում հիշատակվում է նաե իբրև ավան։ 1909-ին ուներ 15 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Ն–ում կար տար– բեր ժամանակներում կառուցված երկու եկեղեցի (Ս․ Գևորգ և Ս․ Սարգիս)։ Հի– շատակարանների համաձայն, Ն–ում ընդ– օրինակվել են ձեռագրեր։ 1260-ին Ն–ում ծնվել է հայտնի մանկավարժ, քերական, մատենագիր Եսայի Նչեցին։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Թ․ Հակոբյան

ՆԻՊՊՈՆ (Ն ի հ ո ն), ճապոնիա պե– տության անվանումը ճապոներեն։

ՆԻՊՊՈՆ ՍԹԻԼ», ճապոնական մետա– լուրգիական ընկերություն։ Տես Մոնո– պոչիա կապիաաչիսաական հոդվածի արդ․ մոնոպոլիաներ բաժինը։ ՆԻՍԱ, հին և միջնադարյան քաղաք (ա– վերակները Աշխաբադից 18 կմ հյուսիս– արեմուտք են)։ Մ․ թ․ ա․ III դ․–մ․ թ․ III դ․ Ն․ կազմված էր բուն քաղաքից (Նոր Ն․) և ամրացված թագավորական նստավայրից (Հին Ն․, Միհրդատկերտ)։ Կանոնավոր պեղումները տարվել են 1946-–60-ին, Մ․ Մասոնի ղեկավարու– թյամբ։ Բացվել են ամրոցի պատերի, տա– ճարների, կավե մոնումենտալ քանդակ– ներով պալատական դահլիճի, տնտ․ ու բնակելի կառույցների և, հավանաբար, թագավորական գանձարանի մնացորդ– ներ, որոնք բնորոշ են Պարթևական թա– գավորության մ․ թ․ ա․ Ill–I դդ․ մշա– կույթին։ Գտնվել են նաև արամեական գրերով պարթևերեն կազմված տնտ․ վա– վերագրեր (մ․ թ․ ա․ I դ․)։ Պարթևական թագավորության անկման հետ անկում է ապրել նաև Ն․։ Վերականգնվել է V դ․ 2-րդ կեսից։ Որպես ֆեոդալական քաղաք Ն․ առավել նշանավոր է եղել XI –XII դդ․։ Վերջնական անկումը սկսվել է XYI դ․։ XIX դ․ 20-ական թթ․ Ն․ արդեն ավերակ էր։ Գրկ․ Пугаченкова Г․ А․, Ниса, 2 изд․, Ашхабад, 1972․ ՆԻՎեԼԻՐ (< ֆրանս․ niveler – հարթեց– նել)* աես Հարթաչափ։

ՆԻՎԽԵՐ (մինչհեղափոխական գրակա– նության մեջ՝ գիլյակներ), ժողո– վուրդ։ Բնակվում են Ամուր գետի ստորին հոսանքի ավազանում (ՌՍՖՍՀ Խաբա– րովսկի երկրամաս) և Սախալին կղզում։ Թիվը՝ 4,4 հզ․ (1979)։ խոսում են նիվխե– րեն։ Մինչե 1917-ը Ն․ պահպանել էին տոհմացեղային հարաբերությունների զգալի մնացուկներ։ Ն–ի մեծ մասը պաշ– տոնապես ուղղափառներ էին, սակայն նրանց մոտ իրականում տիրապետում էին կրոն, հին պատկերացումներ, շա– մանություն։ Սովետական իշխանության տարիներին Ն․ միավորված են կոլտնտե–