Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/307

Այս էջը սրբագրված չէ

գործվում է պոլիուրետանների սինթեզի ելանյութեր՝ երկազոցիանիտներ ստանա– լու համար։ 2, 4, 6-եռնիտրատոլուոլը բյուրեղային պայթուցիկ նյութ է (տես Տրոաիւ)։

ՆԻՏՐԱՏԷԼՅՈհԼՈձ, նիտրաթաղան– թ ա ն յ ու թ, թաղանթանյութի ազոտա– թթվական բարդ եթեր, ընդհանուր բա– նաձեն է․ [C6H702(0H)3_x(0N02)x]n, որտեղ х-ը կարող է Փոփոխվել 1-ից մինչե 3։ Սպիտակ կամ դեղնավուն, փուխր թել– քավոր, պինդ նյութ է։ Բռնկվող է, անկա– յուն՝ թթուների և հիմքերի նկատմամբ։ Ն–ի կարևորագույն բնութագիրը ազոտի պարունակությունն է, որը զգալիորեն ազդում է նրա ֆիգիկամեխանիկական, քիմ․ և տեխնոլոգիական հատկություն– ների վրա։ Ըստ ազոտի պարունակության տարբերում են Ն–ի հետեյալ տեսակները, կոլօքսիլին (10,7–12,2% ազոտ), պիր– օքսիլին JSP2(12,2–12,5% ազոտ), պիրօք– սիլին JSP 1 (13,0–13,5% ազոտ), 6 և հա– տուկ տեսակը՝ պիրոկոլոդիումը (12,4% ազոտ), որը հայտնաբերել է Դ․ Մենդե– լեեը։ Ն–ի խտությունը 1580–1650 կգ/ւէ3 է։ Լուծելիությունը պայմանավորված է պարունակող ազոտի քանակով։ Ն–ները լուծվում են ացետոնում, չեն լուծվում ջրում և ոչ բեեռացված լուծիչներում։ Տաքացնելիս սկսում են քայքայվել 40– 60°Շ–ից։ Արագ տաքացումից Ն–ի քայքա– յումը կարող է ավարտվել բռնկմամբ և պայթյունով։ Ն․ ստացվում է նիարացնող խառնուրդով և փխրեցված ու չորացված թաղանթանյութով նիտրելով։ Ստացված նյութը բազմաթիվ անգամ լվացվում է ջրով, սոդայի լուծույթով և անհրաժեշտու– թյան դեպքում ջրազրկվում (օրինակ4 էթիլ սպիրտով)։ Վաճառքի հանվող Ն․ պարու– նակում է 20–40% ջուր կամ սպիրտ։ Կոլօքսիլինը կիրառվում է ցելուլոիդի, պլաստմասսաների, նիտրաներկերի, նիտրալաքերի, նիտրասոսինձների ար– տադրության մեջ։ Պիրօքսիլինը օգտա– գործում են անծուխ վառոդի, դինամիտ– ների և պայթուցիկ այլ նյութերի ստացման համար։

ՆԻՏՐԱՏՆ ՈՂ Ւ»ԱՌՆՈԻՐԴ, խիտ ազոտա– կան թթվի կամ ազոտի օքսիդների խառ– նուրդը անօրգանական (H2S04, BF3, A1C13 են) կամ օրգանական (օրինակ՝ քացախաթթվի անհիդրիդ) նյութերի հետ։ Ն․ խ․ առաջացնում է ակտիվ նիտրաց– նող մասնիկ՝ N02+։ 2H2S04+HN03–> -+N02+ + H30++2HS04-։ Ն․ խ․ օգտագործվում է արոմատիկ (հատկապես ազոտական և ծծմբական թթուների խառնուրդը), չհագեցած ալիֆա– տիկ միացությունների նիտրացման, ինչ– պես նաև նիտրամիացությունների սին– թեզման համար։

ՆԻՏՐԱՖՈՐՄ, եռնիարամեթան, HC(N02)3, բնորոշ հոտով, հեշտությամբ պնդացող հեղուկ է։ Հալ․ ջերմաստիճանը 22–23°C է, եռմանը՝ 45–47°C, խտությու– նը՝ 1479 կգխ* (20°C)։ Լավ լուծվում է ջրում և օրգ․ լուծիչներում։ Երկար պահե– լուց քայքայվում է, հարվածից, արագ տաքացնելիս՝ պայթում։ Օւժեղ թթու է (դիսոցման հաստատունը՝ 6,Տ• 10 20°Շ–ում)։ Մետաղների և օրգ․ հիմքերի հետ առաջացնում է աղեր (օրինակ՝ KC(N02)3։ Ն․ ստանում են խիտ НЫОз-ը ացետիլենի վրա (սնդիկի նիտրատի առ– կայությամբ) ազդելով կամ քառանիտրա– մեթանից։ Կիրառվում է լաբորատոր պայ– մաններում նիտրամիացություններ սին– թեզելու համար։ Թունավոր է։

ՆԻՏՐԻԴՆԵՐ, ազոտի միացությունները ավելի էլեկտրադրական տարրերի, հիմ– նականում մետաղների, հետ։ Ըստ հատ– կությունների, քիմ․ կապի բնույթի և կա– ռուցվածքի տարբերում են աղակերպ, կովալենտային և մետաղանման Ն․։ Տար– րերի պարբերական համակարգի I և II խմբերի տարրերն առաջացնում են ա ղ ա– կ և ր պ Ն․, որոնցում քիմ․ կապն ունի արտահայտված իոնական բնույթ։ Այս Ն․ ջրի առկայությամբ հիդրոլիզվում են՝ ան– ջատելով ամոնիակ։ p տարրերը՝ ոչ մե– տաղները, Al, Ga, Zn, T1 են առաջաց– նում են կովալենտային Ն․, որոնք քիմիապես չափազանց կայուն, դժվարա– հալ, ջերմակայուն, դիէլեկտրիկ կամ կի– սահաղորդչային հատկություններով բյու– րեղային նյութեր են (AIN, BN, Si3N4 են, հատկապես կարեոր է բորի նիարիդը)։ Աղակերպ և կովալենտային Ն․ ստեքիո– մետրիկ միացություններ են, որոնց բա– նաձևը համապատասխանում է տարրե– րի արժեքականությանը՝ Li3N, Mg3N2, Ge3N4, CrN, Ca3N2 են։ d և f տարրերն առաջացնում են մետաղանման Ն․, որոնք սովորաբար Փոփոխական բա– ղադրության միացություններ են։ Առա– ջանում են մետաղի բյուրեղում ազո– տի ատոմների ներդրման միջոցով։ Սը– րանց բաղադրությունը չի համապատաս– խանում տարրերի ձեական արժեքակա– նություններին (ZrN, Mn4N, W2N են), քիմ․ կապն ունի միաժամանակ իոնական և մետաղական բնույթ և կայուն է։ Մետաղ– ների նման էլեկտրականության և ջերմու– թյան լավ հաղորդիչներ են, սակայն կարծր են, փխրուն, դժվարահալ և քիմիապես կայուն։ Որոշ մետաղանման Ն․ գերհա– ղորդիչներ են (NbN T = 15,6 K;MoN՝ 12K)։ Մետաղները ազոտի կամ ամոնիակի առ– կայությամբ տաքացնելիս (500–900°C) պատվում են Ն–ի շերտով, դառնում կար– ծըր, կոռոզիակայուն և մաշակայուն։ Ն․ կիսահաղորդչային և մեկուսիչ հատկու– թյունների շնորհիվ օգտագործվում են կիսահաղորդչային սարքերի արդ․ մեջ։

ՆԻՏՐԻԼՆԵՐ կարբոնաթթ ու նե– րի, ցիանական միացություն– ն և ր, R–C=N, ցիանաջրածնական թթվի օրգանական ածանցյալներն են։ Պարզագույն ներկայացուցիչը ցիանաջրա– ծինն է՝ HCN։ Ալիֆատիկ շարքի Ն․ տհաճ հոտով հեղուկ կամ բյուրեղային նյութեր են։ Պարզագույն արոմատիկ նիտրիլը՝ C6Hs–CN (բենզանիտրիլ), դառը նշի հա– մով, անգույն հեղուկ է։ Ն․ խիստ ռեակ– ցիոնունակ են, քիմ, հատկությունները պայմանավորված են ազոտի ատոմի մոտ չօգտագործված էլեկտրոնային զույգի առ– կայությամբ և C–N կապի բեեռացվածու– թյամբ։ Թթուների և ալկալիների ազդե– ցությամբ Ն․ հիդրոլիզվում են, ակտիվ ջրածնով վերականգնվում են մինչե առաջ– նային ամինների։ Ն․ ստանում են կար– բոնաթթվի ամիդից կամ ամոնիումային աղից ջուր պոկելով կամ ալկիլհալոգե– նիդի և KCN-ի Փոխազդեցությամբ։ Ն․ բազմաթիվ օրգ․ նյութերի ստացման ելա– նյութեր են։ Չհագեցած ածխաջրածիննե– րի Ն․ պոլիմերվում են․ ակրիլանիտրիլից ստանում են պոլիակրիլանիտ– րիլային մանրաթել, մետակրի– լանիտրիլից՝ օրգ․ ապակի։ Ն–ի կառուց– վածքային (տարածական) իզոմերները (R–N+=C~) կոչվում են ի զ ո ն ի տ– ր ի լն և ր։

ՆԻՏՐԻՏՆԵՐ մ և աաղների և ամո– նիումի, ազոաային թթվի աղերը։ Զը– րում լուծելի, բյուրեղային նյութեր են, մեծ մասամբ անգույն։ Տաքացնելիս քայ– քայվում են (ալկալիական մետաղների Ն․՝ հալվելուց հետո)։ Ն–ի քայքայումը բարդ պրոցես է (ընթանում են բազմաթիվ կողմնակի ռեակցիաներ), ստացվում են ազոտի օքսիդներ, ազոտ, երբեմն՝ թթվա– ծին և կախված կատիոնի բնույթից՝ մե– տաղը, նրա օքսիդը կամ նիտրատը։ 2NaN02=Na20 + NO + N02 4Ba(N02)2=2Ba0 + 2Ba(N03)2+2NO + N2 2 AgN02=AgN03+ Ag+NO Ամոնիումի Ն․՝ NH*N02| քայքայելիս անջատվում է N2։ Ն․ ունեն ե՝ օքսիդաց– նող, հ՝ վերականգնող հատկություններ։ Ն․ ստանում են NO և N02 խառնուրդի և մետաղի օքսիդի կամ հիդրօքսիդի փո– խազդեցությամբ՝ նիտրատները վերա– կանգնելով և փոխանակման ռեակցիանե– րով։ Օգտագործվում են ազոներկանյու– թերի արդյունաբերության մեջ։ Ն․ օրգանական միացու– թ յ ու ն ն երի, R–ONO, ազոտային թթվի ածանցյալներն են։ Ալկիլնիտրիտ– ները (էսթերներ) անգույնից բաց դե– ղին հեղուկ կամ պինդ նյութեր են, վատ են լուծվում ջրում, լավ՝ սպիրտում։ Հեշտ հիդրոլիզվում են, պահելիս՝ դանդաղ քայ– քայվում։ Ֆիզիոլոգիական ակտիվ նյու– թեր են, արագացնում են սրտի աշխա– տանքը, լայնացնում անոթները, իջեցնում արյան ճնշումը։ Ստացվում են սպիրտ– ների և ազոտային անհիդրիդի, թթվի, նիտրազիլ քլորիդի Փոխազդեցությամբ։ Օգտագործվում են նիտրազաօրգանական միացություններ ստանալու, մի քանիսը (էթիլ, ամիլ, ցիկլոհեքսիլ Ն․)՝ ասթման, ինչպես նաև կրծքահեղձուկը բուժելու համար։

ՆԻՏՐԻՖԻ4Ա5ՈհԱ (< նիար․ ․․․ և լատ․ facere–կատարել), ն ի տ ր ա ց ու մ, նիտ– րացնող բակտերիաներով հողում, ջրամ– բարների ջրում պարունակվող ամոնիու– մային աղերի վերածումը բույսերի կող– մից յուրացվող նիտրատների։ Ն–ով ա– վարտվում է աւէոնիֆիկացոււէով սկսվող ազոտի օրգ․ միացությունների հանքայ– նացումը։ Ընթանում է 2 փուլով, սկզբում նիտրիաային բակտերիաների (Nitroso- monas) միջոցով ամոնիում իոնն օքսիդա– նում է մինչե նիտրիտ իոնի, որը նիտրի– աային բակտերիաներով (Nitrobacter) օքսիդացվում է նիտրատ իոնի։ Ն․ ընթա– նում է հողի pH=5–9 պայմաններում։ Նիարացնող բակտերիաները աերոբ օր– գանիզմներ են, և հողում օդի անբավա– րար քանակությունն արգելակում է Ն․։ Հողի լավ մշակումը բարելավում է աերա– ցիան, նպաստում Ն–մանը։