Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/314

Այս էջը սրբագրված չէ

ՆՅԱՐԴԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ, կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժին– ներում տեղադրված և ռեֆլեքսի իրա– գործմանը կամ օրգանիզմի որևէ ֆունկ– ցիայի կարգավորմանը անպայմանորեն մասնակցող նյարդային բջիջների (նեյ– րոնների) ամբողջություն։ Պարզագույն Ն․ կ–ները բաղկացած են մի քանի նեյրոն– ներից, որոնք հանգույց (գանգլիա) են գոյացնում։ Բարձրակարգ կենդանիների և մարդու Ն․ կ–ները մտնում են կենտրո– նական նյարդային համակարգության կազմի մեջ և կարող են բաղկացած լինել հազարավոր, նույնիսկ միլիոնավոր նեյ– րոններից։ Ցուրաքանչյուր կենտրոն նյարդային ազդակների ձևով ինֆորմա– ցիա է ստանում զգայական օրգաններից կամ այլ Ն․ կ–ներից։ Այդ ինֆորմացիան մշակում են այն նեյրոնները, որոնց ե– լուստները (աքսոնները) դուրս չեն գա– լիս Ն․ կ–ի սահմաններից, իսկ վերջին օղակը կազմող նեյրոնների աքսոնները դուրս են գալիս Ն․ կ–ից և հրահանգային ազդակները հասցնում ծայրամասային օր– գաններին կամ մյուս Ն․ կ–ին։ Ն․ կ–ի նեյրոնները իրար հետ կապվում են դըր– դող կամ արգելակող սինապսների մի– ջոցով և առաջացնում այսպես կոչված նեյրոնային ցանցեր։ Ն․ կ–ների կազմում կարող են լինել սեփական ավտոմատիզ– մով օժտված, պարբերաբար նյարդային ազդակներ արձակող նեյրոններ։ Ն․ կ–ի տեղակայումը որոշում են գլխուղեղի կամ ողնուղեղի այս կամ այն բաժինների գրգռման, սահմանափակ քայքայման, հե– ռացման կամ հատման միջոցով։ ժամա– նակակից նյարդաֆիզիոչոգիան ընդու– նում է Ն․ կ–ների ֆունկցիոնալ հիերար– խիայի պատկերացումը, ըստ որի միև– նույն ֆունկցիայի տարբեր կողմերը ղե– կավարում են նյարդային համակարգի տարբեր մակարդակներում գտնվող Ն․ կ․ (օրինակ՝ տեսողական Ն․ կ․ գտնվում է միջին, միջանկյալ ուղեղներում և գւխու– ղեղի մեծ կիսագնդերի կեղևում, շնչակա– նը՝ երկարավուն ուղեղում, ողնուղեղում և գլխուղեղի մեծ կիսագնդերում)։ Հիե– րարխիկ համակարգ կազմող Ն․ կ–ների կոորդինացնող գործունեությունն ապա– հովում է բարդ ֆունկցիաների իրակա– նացումը և հարմարվողական բնույթը։ Ն․ կ–ի աշխատանքի կարևորագույն սկըզ– բունքներից է Ա․ Ուխտոմսկու ձևակեր– պած դոմինանտի սկզբունքը։ Ա․ Անղրեասյան

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, մարդու և կենդանիների նյարդային կառուցվածք– ների (նեյրոն, նյարդային հյուսվածք, կենտրոններ) ամբողջություն, որն իրա– կանացնում է օրգանիզմի վրա (ազդող գրգիռների ընկալումը, առաջացող դըրդ– ման մշակումն ու հաղորդումը, ինչպես նաե հարմարվողականությունը արտա– քին միջավայրի պայմաններին։ Ն․ հ․ կարգավորում և կոորդինացնում է օր– գանիզմի բոլոր ֆունկցիաները արտաքին միջավայրի հետ մշտական փոխազդեցու– թյան պայմաններում։ Ն․ հ․ բացակայում է պարզագույն միաբջիջ օրգանիզմներում, սակայն որոշ ինֆուզորիաներ ունեն ներ– բջջային ցանց, որով դրդումը հաղորդ– վում է բջջի մյուս տարրերին։ Աղեխորշա– վորներն (հիդրա) ունեն նյարդաբջիջնե– րի կուտակումներով սփռուն նյարդային ցանց (դ ի ֆ ու զ Ն․ հ․)։ էվոլյուցիայի ընթացքում ազատ ապրող աղեխորշավոր– ների օրգանիզմում առաջացել են նյար– դային հանգույցներ, որոնք միմյանց հետ կապված են նյարդաթելիկներով (դիֆուզ– հանգուցային Ն․ հ․)։ Օղակավոր որդերի, հոդվածոտանիների, փշամորթների են Ն․ հ․ հանգուցային է, նյարդային բջիջ– ները գտնվում են հանգույցներում, որոն– ցից տարբերակվում են գլխային հան– գույցները։ Ողնաշարավոր կենդանիների Ն․ հ․ իր կառուցվածքով խիստ տարբեր– վում է անողնաշարավորներին բնորոշ հանգուցային ձևերից։ Ողնաշարավոր կենդանիների և մարդու Ն․ հ․ առաջա– նում է սաղմնային զարգացման վաղ շըր– ջանում, սաղմի արտաքին թերթիկից՝ էկտոդերմից, որի մեջքային մակերևույ– թին գոյանում է նյարդային թիթեղը։ Վեր– ջինս անցնում է զարգացման բարդ շըր– ջաններ, որոնց ընթացքում առաջանում և վերջնականապես ձևավորվում են նյար– դերը, գլխուղեղն ու ոդնուղեղն իրենց են– թտբաժիններով։ Ն․ հ–ի հիմնական միա– վորը նյարդային ելուստավոր բջիջն է՝ նեյրոնը։ Բարձրակարգ կենդանիների Ն․ հ․ անատոմիորեն բաժանվում է կենտ– րոնական նյարդային համակարգի (գըլ– խուղեղ, ողնուղեղ) և ծայրամասա– յին Ն․ հ (նյարդային հանգույցներ, նյարդաթելեր, դրանց վերջավորություն– ները)։ Ֆիզիոլոգիական տեսակետից տարբերում են մարմնական նյարդային համակարգ և վեգետատիվ նյարդային համակարգ։ Կենտրոնական Ն․ հ․ օրգա– նիզմում սփռված ընդունիչներից առբե– րիչ համակարգի միջոցով ինֆորմացիա ստանալով օրգաններում և արտաքին միջավայրում տեղի ունեցող պրոցեսնե– րի մասին, այն ենթարկում է համապա– տասխան մշակման, ընտրում օրգանիզմի համար առավել նպատակահարմար պա– տասխան ռեակցիա։ Այս ամբողջ բարդ շղթան իրականանում է չափազանց արագ, նյարդային պրոցեսների դրդման և ար– գելակման նուրբ ու դինամիկ փոխազդե– ցության շնորհիվ։ Հաղորդումների նշված բարդ համակարգը հիմնականում անցնում է ողնուղեղով, հասնում գլխուղեղ։ Ան– հրաժեշտ է նշել, որ դեպի կենտրոնական Ն․ հ․ ուղղված նյարդային ազդակները ողնուղեղ են մտնում նրա ետին արմատ– ների կազմում, իսկ դեպի աշխատող օր– գաններ ընթացող նյարդային ուղիները ողնուղեղից դուրս են գալիս առաջային արմատներով։ Գլխուղեղի բոլոր բաժին– ներն ունեն իրենց ինքնուրույն ֆունկցիան և ենթաբաժինները, որտեղ գտնվում են նյարդաբջջային կուտակոււ!ները՝ կորիզ– ները։ Դրանց միջով, տարբեր ուղղություն– ներով, անընդհատ անցնում են նյարդային ազդակները և ենթարկվում քանակական ու որակական մշակման։ Ինֆորմացիայի վերջնական ընդունիչը գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղեն է, որտեղ կատարվում է նյարդային գործունեության վերլուծու– թյունն ու սինթեզը։ Ն․ հ–ի գործունեության հիմքում ընկած են ռեֆլեքսները, այսինքն՝ օրգանիզմի պատասխան ռեակցիան նյարդային զգա– ցող վերջույթների կամ ռեֆլեքսային գո– տիների ընկալած գրգիռների նկատմամբ։ Ն․ հ․ նշված ֆունկցիաներից բացի կա– տարում է նաև հարմարվողական– սնուցողական ֆունկցիա։ Մարդու Ն․ հ–ի կառուցվածքային ֆունկ– ցիաները և զարգացումն ուսումնասիրում է նյարդաբանությունը։ Հայ նյարդաֆի– զիոլոգները զգալի ավանդ ունեն Ն․ հ–ի այնպիսի հատվածների ուսումնասիրման գործում, ինչպիսիք են՝ ուղեղիկը, վեգե– տատիվ Ն․ հ․, տեսողական բուրգը, են– թատեսողական բուրգը, գլխուղեղի կեղեն ու ողնուղեղը։ Գրկ․ Օ ր բ և լ ի է․ Ա․, Ընտիր էջեր էվոլ– յուցիոն ֆիզիոլոգիայից, Ե․, 1967։ Орбели Л․ А․, Лекции по физиологии нервной сис– темы, 3 изд․․ М․–Л․, 1938; Павлов И․ П․, Двадцатилетний опыт объективного изуче– ния высшей нервной деятельности (поведе– ния) животных, 10 изд․, М․, 1973; К о с т ю к П․ Г․, Физиология центральной нервной сис– темы, Киев, 1977․ Ա․ ՀայրապեայաԱ

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, նյարդային համակարգի հիվանդություն– ներ։ Արտահայտվում են անկման ախտա– նշաններով (լուծանք, ցավային, ջերմային և զգացողության այլ տեսակների կո– րուստ), գրգռմամբ (ջղաձգումներ, ցավ) և նյարդային համակարգի կարևոր ֆունկ– ցիայի՝ ինտեգրման խանգարումներով, երբ կարող են գերակշռել հոգեկան խան– գարումները։ Ն․ հ–ի առաջացմանը նպաս– տում են գենետիկական (ժառանգական) գործոնները։ Տարբերում են օրգանա– կան Ն․ հ․, որոնց հիմքում ընկած են կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի կառուցվածքա– յին փոփոխությունները և ֆ ու ն կ ց ի ո– ն ա լ նյարդահոգեկան հիվանդություն– ներ (տես Նևրոզներ)։ Ըստ պատճառագի– տության օրգ․ Ն․ հ․ բաժանվում են մի քանի խմբերի, անոթային (գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն են) և վարակային (մե– նինգիտ, էնցեֆալիտ, պոլիոմիելիտ ևն) ախտահարումներ, թունավորումներ (օրի– նակ՝ նյարդային համակարգի ախտա– հարումները ալկոհոլամոլության դեպ– քում), նյարդային համակարգի վնաս– վածքներ, ուռուցքներ ևն։ Հատուկ խումբ են կազմում նյարդային համակարգի ժա– ռանգական հիվանդությունները (միոպա– թիա, միոտոնիա ևն)։ Ն․ հ–ի ուսումնասի– րությամբ զբաղվում է կլինիկական նյար– դաբանությունը (ՍՍՀՄ–ում՝ նյարդախտա– բանությունը)։

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ, կենտրո– նական նյարդային համակարգի գործու– նեությունը պայմանավորող երկու հիմ– նական պրոցեսների՝ դրդման և արգե– լակման փոխներգործությունն ու մշտա– կան համագործակցությունը։ Դ ր դ ու մ ը կենդանի բջջի պատասխան ռեակցիան է միջավայրի արտաքին ու ներքին գործոն– ների ազդեցությանը։ Դրդման ժամանակ կենդանի համակարգը ֆիզիոլոգիական համեմատաբար հանգստի վիճակից անց– նում է գործողության, ի հայտ են գալիս գործողության պոտենցիալներ, որոնք հա– մապատասխան մեծության հասնելիս հանգեցնում են նյարդային ազդակի առա– ջացման։