Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/316

Այս էջը սրբագրված չէ

ետին–կողմնային արտափքում ևն) հե– տևանքով։ Հիվանդության ընթացքը հա– ճախ կարող է դառնալ քրոնիկական՝ կրկնությունների հակումով։ Հիվանդու– թյունն սկսվում է սուր կամ ենթասուր, գոտկային, նստատեղի, աճուկային, որո– վայնի ստորին և ազդրերի ստաջային շրջանների ուժեղ ցավերով, որոնք սաստ– կանում են փռշտալիս, հազալիս և կտրուկ շարժումներից։ Ծնկային և աքիլլեսյան ռեֆլեքսները թուլանում կամ բացակա– յում են, գոտկային մկանները լարվում են։ Նկատվում է ողնաշարի ծռվածություն (սկոլիոզ՝ արտավւքում դեպի ցավոտ կող– մը), առաջանում են նստատեղի, ազդրի և սրունքի մկանների հիպոտոնիա, զգա– ցողության թուլացում (տես նաև Նսաա– նյարդաբորբ)։ Բ ու ժ ու մ ը․ կախված է առաջացման պատճառներից և պրոցեսի տեղակայու– մից։ Ցավը հանգստացնող դեղամիջոց– ներ, նովոկաինային բլոկադա, գրգռող պատրաստուկներ (օձի կամ մեղվի թույն), В խմբի վիտամիններ, կենսածին խթանիչ– ներ (հալվե ևն), հակախոլինէսթերազներ։ Ողնաշարի ապաճական պրոցեսների դեպ– քում ցուցված են տարբեր ձգումներ, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ (ուլ– տրամանուշակագույն ճառագայթում, գեր– ձայնային բուժում, էլեկտրաֆորեգ, ին– դուկտոթերմիա, ցեխաբուժություն են), բուժական ֆիզկուլտուրա, ասեղնաբու– ժություն, սանատոր–կուրորտային բու– ժում։ Առանձին դեպքերում (միջողնային սկավառակների ճողվածք)՝ վիրաբուժա– կան միջամտություն։ Գ․ Միրզոյան

ՆՅԱՐԴԱՑԱՎ, նևրալգիա (նեյրո․․․ և հուն, cft/yog – ցավ), ծայրամասային նյարդերի ախտահարում, բնորոշվում է համապատասխան նյարդով նյարդավոր– վող շրջանի նոպայաձև ցավերով։ Ն–ի դեպքում շարժողության խանգարումներ և զգացողության անկում չեն առաջա– նում, իսկ ախտահարված նյարդում բա– ցակայում են կառուցվածքային фпфп- խությունները։ Ն․ հիմնականում առաջա– նում է նեղ անցքերով և խողովակնե– րով անցնող նյարդերում։ Առաջնային Ն–ի դեպքում կլինիկական հետազոտու– թյամբ այլ հիվանդություն չի հայտնաբեր– վում։ Երկրորդային կամ ախտանշանային Ն–ի դեպքում հայտնաբերվում են բոր– բոքային, ուռուցքային և այլ պրոցեսներ, որոնք բացասաբար են ազդում նյարդի վրա։ Երկարատև ընթացքի դեպքում Ն․ կարող է վերածվել նյարդաբորբի։ Ն․ ընթանում է նոպայաձև, ուղեկցվում վե– գետատիվ–անոթային խանգարումներով (մաշկածածկույթների կարմրություն, ար– ցունք ահոսություն ևն), երբեմն առաջա– նում է մկանների տեղային ջղաձգություն։ Ավելի հաճախ հանդիպում է եռորյակ նյարդի, նստանյարդի, հազվադեպ՝ մեծ և փհքր ծոծրակային, լեզվաըմպանային նյարդերի Ն․։ Բ ու ժ ու մ ը․ երկրորդային Ն–ի դեպ– քում հիմնական հիվանդության վերա– ցում, առաջնայինի դեպքում՝ նովոկաինի ներարկումներ, В խմբի վիտամիններ, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ։ Եռոր– յակ նյարդի բորբոքման դեպքում՝ հա– ll աջղաձգային պատրաստուկներ։

ՆՅԱՐԴԱՔԻՍ՚ԻԱ, նյարդային հա– մակարգի կենսաքիմիա, սաքիմիայի բաժին, ուսումնասիրում է նյարդային հյուսվածքի քիմիական կազ– մությունը և նրանում ընթացող նյութափո– խանակության առանձնահատկություն– ները։ Նյարդային համակարգի առանձին բաժինները և նրա բարձրագույն մասը՝ գլխուղեղը, մյուս օրգաններից տարբեր– վում են իրենց մորֆոլոգիական, կենսա– քիմիական և ֆունկցիոնալ տարասեռու– թյամբ։ Նյարդային բջջի հիմնական ձևե– րը՝ նեյրոնը և նեյրոգլիան, ևս նկատելիո– րեն տարբերվում են ֆունկցիայով և քիմ․ կազմությամբ։ Այդ պատճառով նյարդա– յին գործունեության ընթացքում այս կամ այն բջջային խմբի նշանակությունը պար– զելու համար կարևոր է ուսումնասիրել ոչ միայն նյարդային համակարգի տարբեր բաժինների, այլև առանձին բջիջների կեն– սաքիմիական առանձնահատկություննե– րը։ Նյարդային համակարգը բնորոշվում է առանձնահատուկ ֆունկցիայով։ Այն նյարդային ազդակները մեդիատորների միջոցով հաղորդում է մեկ նեյրոնից մյու– սին կամ տարբեր օրգաններին (նյարդա– հորմոններով)։ Օւղեղի որոշ բջիջներ օժտված են ներզատիչ գեղձերի հատկու– թյամբ և արտադրում են պոլիպեպտի– դային բնույթի հատուկ հորմոններ, որոնք ուղեղից հոսող արյան միջոցով նյարդային բջջից ինֆորմացիան հաղորդում են ներ– քին օրգաններին։ Բացահայտված են այդ– պիսի նյարդահորմոնների 2 տեսակ, ռի– լիզինգ (խթանող) ու ինհիբիտոր (կասեց– նող) և օրգանոտրոպ հորմոններ։ Առա– ջինները գոյանում են ուղեղի ենթատեսա– թմբի կորիզներում և արյան միջոցով հասնելով հիպոֆիզ," խթանում են նրա հորմոնների արտազատումը և դրանով կարգավորում ծայրամասային բոլոր ներ– զատիչ գեղձերի գործունեությունը։ Նյար– դաքիմիկոսները պարզել են դրանցից մի քանիսի (լյուլիբերին, թիրեոլիբերին, tin- մաաոտրոպին են) քիմ․ կառուցվածքը։ Օրգանոտրոպ հորմոններն առաջանում են ուղեղի նյարդազատուկային բջիջնե– րում և արյան մեջ անցնելով կարգավորում են սրտի, երիկամների, ենթաստամոքսա– յին գեղձի ևն գործունեությունը։ Նշված հորմոններից են վազոպրեսինը, օքսի– տոցինը։ Դրանց շարքում կարելի է դասել նաև ուղեղից անջատված նոր հորմոններ (К, C, G են նյութեր), որոնք ազդում են սրտի գործունեության վրա։ Վերջին տա– րիներին ուղեղից անջատվեցին մի խումբ միացություններ՝ էնկեֆալիններ և էնդորֆիններ, որոնք մորֆի– նանման նյութեր են և կարևոր նշանակու– թյուն ունեն ցավային սինդրոմի առաջաց– ման ֆիզիոլոգիական պրոցեսներում։ Նյարդային բջիջների քիմ․ կազմության և բաղադրամասերի հետազոտությունն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործ– նական կարևոր նշանակություն, օրինակ՝ ուղեղի սինթետիկ ճանապարհով ստաց– վող նոր հորմոնները լայնորեն կիրառ– վում են էնդոկրին նւ այլ հիվանդություն– ների բուժման համար։ Այժմ մոլեկուլա– յին Ն–ի նվաճումների հիման վրա զարգա– նում են նյարդաֆիզիոչոգիան, նյարդա– դեղաբ անությ ունը, հոգեբուժությունը, ներզատաբանությունը։ Ն–ի հայտնի կենտրոններ կան ԱՄՆ–ում, Ֆրանսիա– յում, Իտալիայում, Շվեյցարիայում, ՉԱԱՀ–ում, ԴԴՀ–ում և այլուր։ ԱՍՀՄ–ում նյարդաքիմիական կարևորագույն հետա– զոտություններ են կատարվում Մոսկվա– յում, Լենինգրադում, Կիեում, Թբիլիսիում, Դոնի Ռոստովում, Տարտուում, Մինսկում, Երևանում՝ ՀԱԱՀ ԳԱ կենսաքիմիայի և Լ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստ–նե– րում։ ԱԱՀՄ–ում 1982-ից ՀՍԱՀ ԳԱ կեն– սաքիմիայի ինստ–ը հրատարակում է <Նեյրոխիմիա» («Нейрохимия») ամսա– գիրը, որը ԱԱՀՄ և ՀԱԱՀ ԳԱ օրգանն է։ 1966-ին կազմակերպվել է Նեյրոքիմիկոս– ների միջազգային ընկերությունը, որի տպագիր օրգանն է «Jornal of Neuroche– mistry» (1956) ամսագիրը։ Գրկ․ Г а л о я н А․ А․, Некоторые пробле– мы биохимии гипоталамической регуляции, Е․, 1965; Handbook of Neurochemistry, v․ 1-7, N․ У-L, 1969-72․ Ա․ Գա in յան

ՆՅԱՐԴԱՏւ՚ձԻՈԼՈԴհԱ, մարդու և կեն– դանիների ֆիզիոլոգիայի բաժին, ուսում– նասիրում է նյարդային համակարգի և նեյրոնների ֆունկցիաները։ Նյարդամոր– ֆ ոլոգի ական դիսցիպլինների հետ կազ– մում է նյարդաբանության տեսական հիմ– քը։ Ն․, որպես գիտություն, սկսել է զար– գանալ XIX դ․ առաջին կեսից, երբ նյար– դային համակարգի ուսումնասիրման հա– մար սկսեցին օգտագործել փորձարարա– կան մեթոդներ։ Ն–ի զարգացմանը մեծ չափով նպաստել են նյարդային համա– կարգի անատոմիական և հյուսվածաբա– նական կառուցվածքի վերաբերյալ տվյալ– ների կուտակումը, նյարդային համակար– գի կառուցվածքային միավորի՝ նեյրոնի հայտնաբերումը, նյարդային ուղիների հետազոտման մեթոդների մշակումը։ Ն–ի զարգացման գործում մեծ ավանդ ունեն Ի․ Մեչենովը, Ն․ Վվեդենսկին, Վ․ Բեխ– ւոերնը, Չ․ Շերինգթոնը, Ի․ Պավլովը, Ա․ Ուխաոմսկին, Լ․ Օրբեչին։ ժամանա– կակից Ն–ի հիմնական պրոբլեմներից մեկը նյարդային համակարգի ինտեգրալ գործունեության հետազոտությունն է, որն իրականացվում է դրա տարբեր բաժիննե– րի հատման, հեռացման, նյարդային կա– ռուցվածքների կենսաէլեկտրական պո– տենցիալների գրանցման, էլեկտրական և ջերմային գրգռման և այլ մեթոդներով։ Ն–ի նշանակալի նվաճումներից է ուղեղա– բնի ցանցանման գոյացության վերընթաց և վարընթաց ակտիվացնող ու արգելակող ազդեցության, առաջնային ուղեղի լիմ– բիական համակարգի, որպես մարմնա– կան և ընդերային ֆունկցիաների միավոր– ման բարձրագույն կենտրոններից մեկի, դերի հայտնադործումն ու պարզաբանու– մը, հիպոթալամուսում նյարդային և էն– դոկրին կարգավորման բարձրագույն ին– տեգրացման մեխանիզմների բացահայ– տումը ևն։ Զարգանում է նյարդային հա– մակարգի բջջային մեխանիզմների գոր– ծունեության ուսումնասիրությունը։ Միկ– րոէլեկտրոդային տեխնիկայի լայն օգտա– գործման շնորհիվ պարզաբանվել են տար– բեր տիպի նեյրոններում դրդման և ար– գելակման պրոցեսների զարգացման ըն– թացքը, այդ պրոցեսների ներբջջային