Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/318

Այս էջը սրբագրված չէ

ներ), նավաշինությունը, կաշվի–կոշիկի, տեքստիլ, թաղանթանյութի–թղթի արդյու– նաբերությունը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում են կաթնատու անասնապա– հությունն ու թռչնաբուծությունը։ Զբաղ– վում են կերային կուլտուրաների, սիլո– սացու եգիպտացորենի, կարտոֆիլի մշա– կությամբ, բանջարաբուծությամբ, այգե– գործությամբ։ Զարգացած է տուրիզմը։ ՆՅՈՒ ՀԵՄՓՇԻՐ, մսաձվատու հավերի ցեղ։ Ստացվել է XX դ․ սկզբին, ԱՄՆ–ի Նյու Հեմփշիր նահանգում ռոդ այլենդ հավե– րից՝ ընտրության ուղիով։ Ձվատվությամբ, վաղահասությամբ և ճտահանությամբ գե– րազանցում է վերջիններիս։ Փետրածածկը բաց կարմիր է։ Աքաղաղների կենդանի զանգվածը՝ 3,5–3,6, հավերինը՝ 2,7– 2,8 կգ։ Տարեկան միջին ձվատվությունը 180–200 հատ է, ձվի միջին քաշը՝ 58– 59 գ։ ՍՍՀՄ–ում բուծվում է 1946-ից։ ՀՍԱՀ–ում բուծվել, բայց լայն տարածում չի ստացել։ Հայաստանի պայմաններում դրական արդյունք է տալիս այս ցեղի աքաղաղների և ռուս, սպիտակ ու երևան– յան հավերի արդ․ տրամախաչումը։ ՆՅՈՒ ՄԵՔՍԻԿՈ (New Mexico), նահանգ ԱՄՆ–ի հվ–արմ–ում, Ռիո Գրանդե գետի ավազանում։ Սահմանակից է Մեքսիկա– յին։ Տարածությունը 315 հզ․ կմ2 է, բն․ 1,022 մլն (զգալի մասը հնդկացիներ և մեքսիկացիներ, 1978), վարչական կենտ– րոնը՝ Սանտա Ֆե, տնտ․ գլխավոր կենտ– րոնը՝ Ալբուքերքեն։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են ժայռոտ լեռները (բարձ– րությունը՝ մինչե 4000 մ) ու Լյանո–էս– տակադո և Կոլորադո սարավանդները։ Կլիման մերձարևադարձային չորային է։ Սարավանդներում սավաննային և տա– փաստանային բուսածածկույթ է, լեռնե– րում անտառներ են։ Ն․ Մ–ում են ԱՄՆ–ի ուրանի հետախուզված պաշարների մոտ 2/3-ը։ Արդյունահանում են ուրանի հան– քաքար, կալիումական աղեր, նավթ, բնա– կան գազ, պղինձ, ցինկ, բազմամետաղ– ներ։ Զարգացած է գունավոր մետալուր– գիան, սննդի, ատոմային արդյունաբերու– թյունը։ Գյուղատնտեսության մեջ տիրա– պետում է արոտային անասնապահու– թյունը։ Մշակում են խոտաբույսեր, բամ– բակենի, սորգո, ցորեն, բանջարեղեն։ Զարգացած է տուրիզմը։ 1912-ից ԱՄՆ–ի 47-րդ նահանգն է։ ՆՅՈՒ ՅՈՐ£ (New York), բնակչությամբ աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը։ ԱՄՆ–ի տնտ․, ֆինանսական, տրանսպորտային, քաղ․ և մշակութային կարևորագույն կենտրոնը։ Գտնվում է ԱՄՆ–ի Ատլանտյան ափի հս–ում, Հուդ– զոնի գետաբերանին։ Կլիման բարեխառն է, խոնավ։ Հունվարի միջին ջերմաստի– ճանը –1°C է, հոլլիսինը՝ 23°C, տարե– կան տեղումները՝ 1000 ւէւէ։ Տարածու– թյունը 816 կվ2 է (առանց ջրային տարա– ծությունների՝ 768 կւէ2), բն․ 7016 հզ․ (21 %-ը՝ նեգրեր), արվարձաններով՝ ավե– լի քան 18,2 մլն (1980)։ Ն․ 6․ բաժանվում է 5 շրջանի․ Մանհաթըն, Բրոնքս, Քուինս, Բրուքլին, Ռիչմոնդ։ Քաղաքի կենտրոնա– կան մասը՝ Մանհաթընը, գտնվում է հա– մանուն կղզու և նրան հարող մանր կղզի– ների, մնացած շրջաններն ու արվարձան– ները՝ մայրցամաքում4 Հուդզոն գետի ափերին ու նրա դելտայի կղզիների և Լոնգ Այլենդ կղզու վրա։ Ն․ 3-ին ձուլված քաղաքների և Նյու 6որք ու Նյու Զերսի նահանգներում տեղավորված ընդհանուր արվարձանների գոտու հետ միասին ձևա– վորվել է Ն․ 6-ի քաղաքային ագլոմերա– ցիան4 մոտ 10 հզ․ կմ2 տարածքով։ Քաղաքը կառավար ու մ են քաղաքագլուխը, մունիցիպալ խորհուրդն ու հաշվարկների վարչությունը (board of estimate)։ Քաղաքագլուխը (ընտրում է բնակչությունը՝ 4 տարի ժամկետով) նշա– նակում և ազատում է դեպարտամենտնե– րի և քաղաքային այլ ծառայությունների ղեկավարներին, ղեկավարում է բյուջեի նախապատրաստումը, կատարում ներ– կայացուցչական ֆունկցիաներ, որպես կա– նոն, քաղաքի մասշտաբով իր քաղ․ կու– սակցության առաջնորդն է, մունիցիպալ խորհրդի որոշումների նկատմամբ ունի վետոյի իրավունք։ Նշանակում է իր երկու տեղակալին (մեկը՝ քաղաքային վարչա– րար)։ Մունիցիպալային խորհրդի կազմի մեջ մտնում են պրեզիդենտն ու 43 խոր– հըրդականներ։ Խորհուրդը տեղական կա– ռավարման հարցերով հրապարակում է նորմատիվ ակտեր, հաստատում ընթա– ցիկ և կապիտալ ծախսերի տարեկան բյու– ջեն, նահանգի իշխանությունների հա– մաձայնությամբ որոշում է տեղական հար– կերը են։ Սակայն խորհրդի ֆունկցիանե– րը նահանգի օրենսդրությամբ սահմանա– փակված են։ Նահանգապետը կարող է ազատել քաղաքագլխին և խորհրդի պրե– զիդենտին։ Քաղաքային մի շարք մարմին– ներ անմիջականորեն ենթարկվում են նահանգի վարչությանը։ Հաշվարկների վարչությունը մունիցիպալիտետի երկ– րորդ, յուրահատուկ պալատն է, որը գըլ– խավորում է քաղաքագլուխը։ Վարչության անդամներն են խորհրդի պրեզիդենտը, Տեսարան Նյու Ցորքից (Հառլեմ) Ն յ ու Ց ո ր ք․ ձախ կողմում ՄԱԿ–ի շտաբ– բնակարանը քաղաքի շրջանների պրեզիդենտները, վե– րահսկիչը՝ Ն․ 6-ի ֆինանսական վարչու– թյան բարձրագույն պաշտոնյան։ Պատմական տեղեկանք։ 1614-ին Ման– հաթըն կղզու վրա հիմնվել են հոլանդա– կան գաղութաբնակների առաջին ամրու– թյունները, 1626-ին՝ Նոր Ամստերդամ ավանը, որը 1664-ին գրավել են անգլիա– ցիները և վերանվանել Ն․ 6․ (բնակիչների թիվը այդ ժամանակ չէր անցնում 1000-ից)։ 1672–74-ի անգլո–հոլանդական պատե– րազմի ժամանակ Ն․ 6․ վերստին գրավել են (1673) հոլանդացիները։ 1674-ին Ն․ 6․՝ Հս․ Ամերիկայում հոլանդական մյուս տիրույթների հետ անցել է Մեծ Բրիտա– նիային։ Մինչև XVIII դ․ Ն․ 6․ առևտրա– կանների և որսորդների բնակավայր էր։ 1775–83-ի անկախության պատերազմի ժամանակ անգլիացիները գրավել են այն։ 1785–90-ին Ն․ 6․ ԱՄՆ–ի ժամա– նակավոր մայրաքաղաքն էր (1790-ին այնտեղ բնակվում էր 33 հզ–ից ավելի մարդ)։ XYIII դ․ վերջին Ն․ 6․ դարձել է ԱՄՆ–ի կարևորագույն նավահանգիստնե– րից մեկը։ XIX դ․ ընթացքում քաղաքի տարածքն ընդարձակվել է, արագորեն աճել է բնակչության թիվը․ 1850-ին՝ 515 հզ․, 1870-ին՝ 942 հզ․, 1890-ին՝ 1․441 հզ․, 1900-ին՝ 3․473 հզ․։ 1861–65-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ն․ 6․ կռվում էր Հյուսիսի կողմում ընդդեմ Հարավի ստրկատերերի; XIX դ․ 60– 70-ական թթ–ից Ն․ 6․ երկրի գլխավոր ֆինանսական կենտրոնն է, ինչպես նաև արդ․, գիտության և մշակույթի կարեոր կենտրոններից։ Ն․ 6․ ԱՄՆ–ի բանվորական շարժման գլխավոր կենտրոններից է։ Առաջին բան– վորական կազմակերպությունները ստեղծ– վել են XVIII դ․ վերջին։ 1857-ին կազմվել է Կոմունիստական ակումբ, որը 1867-ին դարձել է I Ինտերնացիոնալի սեկցիա։ 1872-ին Ն․ 6․ է տեղափոխվել I Ինտերնա– ցիոնալի գլխավոր խորհուրդը։ 1918– 1920-ին Ն․ 6-ում ցույցեր և միտինգներ են տեղի ունեցել ի պաշտպանություն Սո– վետական Ռուսաստանի։ 1929–33-ի հա– մաշխարհային տնտ․ ճգնաժամի տարի– ներին ուժեղացել է գործադուլային շար– ժումը։ Ն․ Ց․ նեգրական շարժման, ուսա– նողական և Խաղաղության կողմնակիցնե– րի շարժման կենտրոններից է։ Ն․ Ց–ում են գտնվում ՄԱԿ–ի և այլ միջազգային կազ– մակերպությունների շտաբ–բնակարան– ները։ Տնտեսությունը։ Ն․ 6․ ԱՄՆ–ի տնտ․ մայրաքաղաքն է, երկրի գլխավոր և աշ– խարհի խոշորագույն նավահանգիստնե– րից մեկը (բեռնաշրջանառությունը՝ 127 մլն ա, 1976)։ Բեռների ներմուծումը