Տեսարան Չեխովի «Երեք քույր» պիեսի ներ– կայացումից (Մոսկվայի Գեղարվեստական թատրոն, 1968) կամ Ֆիգարոյի ամուսնությունը» (1927)? «Մեռած հոգիներ» ըսա Գոգոլի (1932)* «Հարություն» (1930), «Աննա Կարենինա» (1937) ըսա Լ․ Տոլսաոյի։ Սոցիալիստա– կան ռեալիզմի հաստատման ճանապար– հին մեծ նշանակություն է ունեցել Գորկու «Թշնամիներ» պիեսի բեմադրությունը (1935)։ Հայրենական մեծ պատերազմի տարիների բեմադրություններից են՝ Պո– գոդինի «Կրեմլյան կուրանտներ» (1942, Վ․ Ի․ Լենինի դերում՝ Ա․ Ն․ Գրիբով, 1956-ին՝ P․ Ա․ Սմիռնով), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», Սիմոնովի «Ռուս մար– դիկ»։ Ետպատերազմյան շրջանի լավա– գույն ներկայացումներից են՝ Չեխովի «Քեռի Վանյա»-ն, Լ․ Տոլստոյի «Լուսա– վորության պտուղները», Պոգոդինի «Եր– րորդը՝ պաթետիկականը», «Կարամազով եղբայրները» ըստ Դոստոեսկու, Շատրո– վի «Հուլիսի 6-ը», Գորկու «Եգոր Բուլըչո– վը և ուրիշները», «Վերջինները», Բոկար– յովի «Պողպատ ձուլողները»։ ՄԳԱԹ–ում աշխատել են սովետական բեմի նշանավոր վարպետներ՝ ռեժիսորներ Ե․ Վախթան– գովը, Վ․ Սախնովսկին, դերասաններ Մ․ Թարխանովը, Ա․ Տարասովան, Ա․ Անդ– րովսկայան, Կ․ Ելանսկայան, Բ․ Դոբրո– նրավովը, Ն․ Խմելյռվը, Մ․ Կեդրովը, Ն․ Բաաալովը, Բ․ Լիվանովը, Ա․ Գրիբո– վը, Բ․ Սմիռնովը, Վ․ Տոպորկովը, Մ․ Յան– շինը և ուրիշներ։ Թատրոնն ունեցել է ստուդիաներ (1912-ին և 1916-ին), որոնց հիման վրա ստեղծվել է ՄԳԱԹ 2-րդը։ Վախթանգովի ղեկավարած երրորդ ստու– դիան հետագայում դարձել է ինքնուրույն թատրոն և կոչվել վախթանգովի անվ․ թատրոն։ 1923-ից գործում է թատրոնի թանգարանը (երկու մասնաճյուղով՝ Կ․ Ստանիսլավսկու տուն–թանգարանը և Վ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի մեմորիալ բնակարանը), 1943-ից՝ Վ․ Նեմիրովիչ– Դանչենկոյի անվ․ դպրոց–սաուդիան։ 1906-ից թատրոնը բազմիցս հյուրախա– ղերով հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի երկրներում; ՄԳԱԹ–ի թա– տերախմբում են (1974)՝ ՍՍՀՄ ժող․ ար– տիստներ Օ․ Անդրովսկայան, Մ․ Բոլդու– մանը, Ա․ Գեորգիեսկայան, Ա․ Գրիբովը, ՝Ա․ Զուեան, Ա․ Կտորովը, Պ․ Մասալսկին, Բ․ Պետկերը, Մ․ Պրուդկինը, Բ․ Սմիռնո– վը, Վ․ Ստանիցինը, Ա․ Ստեպանովան, Մ․ Օանշինը, ՌՍՖՍՀ ժող․ արտիստներ Կ․ Գոլովկոն, Ի․ Գոշեան, Լ․ Գուբանովը, Ն․ Գուլյաևան, Վ․ Դավիդովը, Ն․ Զասու– խինը, Գ․ Կալինովսկայան, Ա․ Կոմիսա– րովը, Տ․ Լեննիկովան, Ցու․ Լեոնիդովը, Ս․ Պիլյավսկայան, Լ․ Պուշկարյովան, Օ․ Ստրիժենովը, Պ․ Չեռնովը, Մ․ Ցուրե– վան, Լիտվ․ ՍՍՀ ժող․ արտիստ Լ․ Իվա– նովը։ Գլխավոր ռեժիսորն է (1970-ից)
ՌՍՖՍՀ ժող․ արտիստ Օ․ Եֆրեմովը։ Թատրոնը պարգևատրվել է Լենինի (1937), Աշխատանքային կարմիր դրոշի (1938), Հոկտեմբերյան հեղափոխության (1978) շքանշաններով։ ՄԳԱԹ–ը իր ազդեցությունն է գործել հայ թատերարվեստի վրա։ Վ․ Նեմիրովիչ– Դանչենկոն սերտ կապեր է ունեցել Պ․ Ադամյանի, Հ․ Աբելյանի, Հասմիկի, Կ․ Ստանիսլավսկին՝ Վ․ Փափազյանի հետ։ ՄԳԱԹ–ում են աշխատել Գ․ Բուրջա– լովը, Ս․ Խաչատրյանը, Ն․ Ասլանովը, Ա․ Օհանյանը, Ա․ Շահխաթունին։ Այն– տեղ դերասանական և ռեժիսորական հմտություն են ստացել Օ․ Աևումյանը, ժասմենը, Հ․ Զարիֆյանը։ Վ․ Աուրենյան– ցը 1904-ին ՄԳԹ–ում ձևավորել է Մե– տեռլինկի «Կույրերը», «Անկոչը», «Այն– տեղ՝ ներսում», Պ․ Ցարցևի «Վանքի մոտ» պիեսների ներկայացումները, 1905-ին՝ Չեխովի «ճայը» դրամայի նոր բեմադրու– թյունը (Ն․ Կոլուպաևի հետ), ենթադրա– բար՝ որոշ մասնակցություն ունեցել ՄԳԹ–ի խորհրդապատկերը դարձած ճայը ալիքների վրա գծային կոմպոզիցիայի ստեղծմանը (Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն Վ․, ՎարդգեսՍուրենյանց, Ե․,I960, էջ 79–81)։ 1942-ին Վ․ Կաչալովը, Մ․ Թարխանովը և Օ․ Կնիպպեր–Չեխովան ելույթներ են ունե– ցել Երևանում։ ՄԳԱԹ–ը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում (1977)։ Բ․ Սմիռ– նովը Վ․ Ի․ Լենինի դերում նկարահանվել է «Անձամբ ճանաչում եմ» կինոնկարում։ Գրկ․ Эфрос Н․, Московский Художест– венный театр 1898–1923, М․–П․, 1924; Марков П․, Чушкин Н․, Москов– ский Художественный театр 1898–1948, М․, 1950․ Я․ ՝Հովակիմյան
ՄՈՍԿՎԱՅԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՆՍՏԻ– ՏՈՒՏ Վ․ Ի․ Ս ու ր ի կ ո վ ի անվան, ՍՍՀՄ բարձրագույն գեղարվեստական կրթության կենտրոններից մեկը, հաստո– ցային արվեստի բուհ։ XIX դ․ 30–40-ական թվականներից գործել է որպես Մոսկվա– յի գեղանկարչության և քանդակագործու– թյան ուսումնարան։ 1937-ից բուհը կոչվել է Մոսկվայի գեղարվեստական ինստ․, 1948-ից՝ Վ․ Ի․ Սուրիկովի անվան։ 1930– 1940-ական թթ․ Մ․ գ․ ի–ի ռեալիստական արվեստի բուհ դառնալուն մեծապես նը– պաստել են առաջին ռեկտորներ Ի․ է․ Գրաբարը և Ս․ Վ․ Գերասիմովը։ Ինսա–ի պրոֆեսորներ են եղել սովետական նշա– նավոր նկարիչներ Կ․ Ն․ Իստոմինը, Դ․ Ս․ Մոորը, Գ․ Գ․ Ռյաժսկին, Բ․ Վ․ Իոգան– սոնը, Ա․ Ա․ Օսմյորկինը, Ա․ Ա․ Դեյնեկան և ուրիշներ։ Ինստ․ ունի գեղանկարչու– թյան, գրաֆիկայի, քանդակագործության ֆակուլտետներ, հաստոցային, բեմարվես– տի և մոնումենտալ գեղանկարչության ան– հատական արվեստանոցներ, գրքի, պլա– կատի և հաստոցային գրաֆիկայի ար– վեստանոցներ։ Ինստ–ին կից գործում․է գեղարվեստական միջնակարգ գիշերօթիկ դպրոց։ Ինստ–ի դասատուներից են՝ սովե– տական արվեստի վարպետներ Ն․ Վ․ Տոմսկին, Ե․ Ա․ Կիբրիկը, Վ– Ֆ․ Ռինդինը, Լ․ Ե․ Կերբելը և ուրիշներ։ Մ․ գ․ ի․ են ավարտել հայերից՝ Ն․ Նիկողոսյանը, Գ․ Աղասյանը, Լ․ Բաժբեուկ–Մելիքյանը։ Ինստ–ը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՄՈՍԿՎԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱ–
ՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Պատրիս Լումումբայի անվան, հիմնվել է 1960-ին (1961-ից՝ Պ․ ԼուԱումրայի ան– վան)։ Համալսարանի կազմում կան ֆի– զիկամաթեմատիկական, բնական, պատ– մաբանասիրական գիտությունների, տըն– տեսագիտության և իրավունքի, ինժե– ներական, գյուղատնտ․, բժշկ․ և նախա– պատրաստական ֆակուլտետներ, աս– պիրանտուրա, օրդինատուրա, 83 ամ– բիոն, 160 ուս․ և ԳՀ լաբորատորիա, 1․ Կրեմլ 2․ Վ․ Ի․ Լենինի դամբարանը 3․ Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարանը 4․ Պատմության թանգարանը 5․ «Անհայտ զինվորի գերեզման» հուշարձանը 6․ «Պոկրովսկի տաճար» թանգարանը 7․ ճորտերի ստեղծագործության Օսաանկի– նոյի պալատ–թանգարանը 8․ «Ի նշանավորումն տիեզերական տարածու– թյան յուրացման գործում սովետական ժողո– վըրդի ակնառու նվաճումների» հուշարձանը 9․ ԲԿՄԱ մարզահամալիրը 10․Պետրովսկի պալատը 11․ «Սոկոլնիկի» մարզապալատը 12․ «Իգմայլովո» մարզապալատը 13․ «Օլիմպիական» Լողավազանը 14․ «Օլիմպիական» ծածկած մարզադաշտը 15․ Պ․ Ի․ Չայկովսկու անվ․ համերգասրահը
ՄՈՍԿՎԱ6Ի ՀԱՏԱԿԱԳԻԾԸ (բացատրագիր) 16․ ՍՍՀՄ ՀեղաՓոխության կենտրոնական թանգարանը 17․ Ցուրի Դոլգորուկիի հուշարձանը 18․ ՀԱՄԿԽ–ի Միությունների տունը 19․ ՍՍՀՄ Մեծ թատրոնը 20․ Փոքր թատրոնը 21․ Պոլիտեխնիկական թանգարանը 22․ Տնտեսական Փոխօգնության խորհրդի շենքը 23․ Պ․ Ի․ Չայկովսկու անվ․ կոնսերվատորիան 24․ Մանեժը (Կենտրոնական ցուցասրահ) 25․ Վ․ Ի․ Լենինի անվ․ ՍՍՀՄ պետական գրա– դարանը 26․ «Ռոսիա» հյուրանոցը 27․ «Բորոդինոյի ճակատամարտ» թանգարան– համայնապատկերը 28․ Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելս ի թանգարանը 29․ Ա․ Մ․Պուշկինի անվ․ կերպարվեստի թան– գարանը 30․ Անդրոնիկի մենաստանը (Անդրեյ Ռուբլյո– վի անվ․ հին ռուս, արվեստի թանգարան) 31․ Հաղթակամարը 32․ Տրետյակովյան պատկերասրահը 33․ Կուսկովո (Խեցեղենի թանգարան և XVIII դ․ դաստակերտ) 34․ Նովոդեիչի մենաստանը (Պատմության թանգարանի մասնաճյուղ) 35․ Դոնսկոյ մենաստանը (Ճարտարապետու– թյան թանգարանի մասնաճյուղ) 36․ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվ․ Մոսկվայի պետա– կան համալսարանը 37․ Պիոներների և դպրոցականների քաղաքա– յին պալատը 38․ Օլիմպիական ավանը