Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/320

Այս էջը սրբագրված չէ

Ուսումնական հաստատությունները» գիտական և կուլտուրական հիմնարկնե– րը։ Ունի 6 համալսարան, 40 կոլեջ։ Խոշո– րագույն գիտ․ հիմնարկներից են Նյու Տոր– քի ԳԱ, Արվեստների և գրականության ամերիկյան, Քաղաքական գիտություննե– րի, Նյու Ցորքի բժշկ․ ակադեմիաները, Կուրանտի անվ․ մաթ․, Բրուկլինի պոլի– տեխնիկական, ֆիզիկայի, քիմիայի, օդա– գնացության և աստղագնացության, ինժե– ներ–քիմիկոսների, ի^ժեներ–էլեկտրիկնե– րի ու էլեկտրոնիկայի մասնագետների և այլ ինստ–ներ։ Խոշորագույն գրադարաններն են․ Նյու Ցորքի, Բրուկլինի, Քուինսի հանրայինը, Կոլումբիայի համալսարանինը են։ Թան– գարաններն են․ Մետրոպոլիտեն թան– գարանը, Ամերիկյան արվեստի Ուիտնինը, ժամանակակից արվեստինը, Աոլոմոն Ռ․ Գուգենհայմինը, զարդարվեստինը, պրիմիտիվ արվեստինը, Նյու Ցորք քա– ղաքինը, ամերիկյան հնդիկներինը, ժա– մանակակից արվեստի պատկերասրահը ևն։ Ն․ 6-ում կան 40 Բրոդվեյի և մոտ 30 «Բրոդվեյից դուրս» թատերական շենքեր, այդ թվում՝ «էլվին–թիետր»-ը, «Բրոդվեյ– թիետր»-ը և «ՓրովինսթաուԱ փլեյ– հաուզ»-ը։ 1960-ական թթ․ սկզբին ստեղծ– վել է կատարողական արվեստների Լին– կոլնյան կենտրոնը, որի կազմում են «Մետրոպոլիտեն օպերան», «Վիվիան Բո– մոնտ» խաղացանկային դրամատիկ թատ– րոնը, ֆիլհարմոնիայի դահլիճը, «Նյու Ցորք սիթի բալլեն», Ջուլյարդի դպրոցը (կոնսերվատորիա), թատերական գրա– դարանն ու թանգարանը։ Ն․ Ց–ում են գտնվում նաև «Կարնեգի–հոլ», «Ռադիո սիթի մյուզիկ–հոլ» և այլ համերգային դահլիճներ, Բրուկլինի երաժշտության ակադեմիան։ Տայերը Նյու Ցորքում։ Ն․ 3-ի հայ հա– մայնքը սկսել է ձևավորվել 1870-ական թթ․ վերջին, ստվարացել է XIX դ․ վեր– ջին – XX դ․ սկզբին, հատկապես 1915-ի Մեծ եղեռնից հետո, երբ հարյուրավոր տարագիր հայեր ապաստան են գտել Ն․ Ց–ում։ 1930-ին Ն․ Ց–ի հայերի թիվը 20 հզ․ Էր, այդ թիվը մեծացել է երկրորդ համաշխարհային պատերազմի և նրան հաղորդող տարիներին Եվրոպայից, Մեր– ձավոր ու Միջին Արևելքից գաղթած հա– յերի հաշվին։ 1982-ին Ն․ 3-ում հաշվվում էր շուրջ 70 հզ․ հայ։ Համայնքի սոցիա– լական կազմը խայտաբղետ Է․ բանվոր– ներ, մանր առևտրականներ, սպասարկ– ման ոլորտի ծառայողներ, խոշոր առևտ– րականներ ու գործարանատերեր, մտա– վորականներ (ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, իրավաբաններ, ճարտարա– Հայկական համաշխարհային կոնգրեսը Նյու 6որքում (1947) պետներ, գիտնականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ)։ Նյույորքահայերի ազգային կյանքը կազմակերպում և ղե– կավարում են հայրենակցական, բարե– գործական, մշակութային, մարզական ևն միություններ ու ընկերություններ։ Դեռևս XIX դ․ վերջին Ն․ 3-ի հայերը (չնայած փոքրաթիվ լինելուն) ստեղծել են հայրե– նասիրական կազմակերպություններ, հրատարակել մամուլ, որպեսզի պահ– պանեն ազգային ոգին և չուծացվեն, ինչպես նաև օգնեն ծննդավայրի մայրենի դպրոցներին և հարազատներին։ Առաջին կազմակերպություններից են «Հայկական միությունը», «Արարատյան գունդը», XX դ․ սկզբին հիմնվել են «Ամերիկահայ գաղութային ընկերակցությունը», «Ամերի– կահայ ուսանողական միությունը», «Հայ կարմիր խաչի», ՀԲԸՄ–ի, ՀՄՄ–ի, ՀՕՄ–ի Ն․ 3-ի մասնաճյուղերը, «Հայ ազգային միություն Ամերիկայի» ևն, 1922-ին՝ Հայ բանվորական կուսակցությունը, որը որ– պես ազգային հատված մտել է Ամերիկա– յի բանվորական կուսակցության մեջ։ Ն․ 3-ում են գտնվում և գործում ՀԲԸՄ և ՀԲԸՄ Ամերիկայի, Ամերիկահայ առաջա– դիմական միության, Համասեբաստահայ, Կեսարիայի, Չնքուշի և այլ հայրենակցա– կան միությունների կենտրոնական վար– չությունները, Թեքեյան մշակութային միության Ն․ 3-ի մասնաճյուղը, Ամերիկա– հայ գիտնականների միությունը, Հայ գրականության բարեկամների միությու– Նյու Ցորքի «Նաիրի» պարախումբը նը, Իրանահայերի միությունը ևն։ Ն․ 3․ ամերիկահայ եկեղեցու Արևելյան թեմի կենտրոնն Է, համայնքում գործում են հինգ առաքելական (Մ․ Վարդան մայր տաճարով) և մեկ կաթոլիկ եկեղեցիներ, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ, երկու ավետարանական ժողովարան։ Նյույոր– քահայերի ամենօրյա դպրոցը հիմնվել է 1976-ին։ Համայնքի մշակութային կյան– քը բովանդակալից են դարձրել «Ադամ– յան», «Հայ դրամատիկ խումբ» ևն, իսկ այժմ՝ «Աևան» թատերախմբերը, «Հայ ժողովրդական պարերի ընկերակցու– թյուն», «Նյու Յորքի երկսեռ պարախումբ», ներկայումս՝ «Անդրանիկ», «Նաիրի» պա– րախմբերը, ինչպես նաև՝ «Կոմիտաս», «Գուսան» երգչախմբերը ևն։ Ն․ 3-ի հայ գաղութի հիմնադրումից ի վեր Ն․ 3-ում հրատարակվել է ավելի քան 100 անուն պարբերական, այժմ լույս է տեսնում շուրջ 10 պարբերական (հայերեն և անգլ․)։ Գործում է հայկ․ երկու ռադիոժամ, 1970-ի ապրիլի 30-ին հաստատվել է Երևան– Մոսկվա–Նյու Ցորք հեռատիպային գիծը։ Ն․ 3-ում են տեղի ունեցել ԱՄՆ–ի բան– վորական կուսակցության հայկ․ հատվա– ծի առաջին համագումարը 1924-ի օգոստ․ 30-ին և Ամերիկահայ ազգային խորհրդի նախաձեռնությամբ 1947-ին հրավիրված Հայկական համաշխարհային կոնգրեսը։ Տես նաև Ամերիկայի Միացյաչ Նահանգ– ներ, Հայերը Ա Մ Ն–ում մասը։ Պ․ Մարաիրոսյան Գրկ, Wilson J․ G․, The memorial his– tory of the city of New York, v․ 1–4, N․ Y․, 1892–93; Brown H․ C․, The story of old New York, N․ Y․, £19343; С h a n i n A․ L․, Art guide to New York, N․ Y-, 1965․ ՆՅՈհ ՅՈՐՔ (New York), նահանգ ԱՄՆ–ում^ Ատլանտյան օվկիանոսի ափին, Կանադայի սահմանի մոտ։ Նահանգի մեջ է մտնում Լոնգ Այլենդ կղզին։ Տարա– ծությունը 128,4 հզ․ կմ2 Է, բն․՝ 18,258 մլն մարդ (85,6%–ը՝ քաղաքային, 1978), վար– չական կենտրոնը՝ Օլբանի։ Մեծ քաղաք– ներն ու արդ․ կենտրոններն են՝ Նյու